Մի քանի օր առաջ կայքի ֆէյսբուքյան էջը հրապարակեց Արամի նկարը, որը մեծ հավանության արժանացավ:  Գավառի Հայրավանք գյուղի պատանի 14-ամյա Արամը՝ ով հիմա սովորում է Գավառի երաժշտական ուսումնարանի գեղագիտական բաժնում, օժտված է բացառիկ տաղանդով և աշխատասիրությամբ : Երկար ու ձիգ 6 ամիսների տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել է պատրաստել և ավարտուն տեսք է հաղորդել Երևանի սրտում  գտնվող Հանրապետության Հրապարակի մակետը : Ընտանիքում քաջալերել են  երբ նախաձեռնել է պատրաստել , բայց ինքը միայնակ է ամեն ինչ պատրաստել:

Արամի հայրը՝ Արմենը վարորդ է, իսկ մայրը՝ տիկին Գեղանուշը տնային տնտեսուհի է,  եղբայրը ՝  Արտակը  իրենից փոքր է 8-րդ դասարն է հաճախում:

""

Անցյալ տարի կայացել է նաև իր աշխատանքների  ցուցադրությունը Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահում: