Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Կարելի քաղաքի վարչական տարածքում:

Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին:

Այս պահին SHAMSHYAN.com-ը փորձում է համապատասխան կառույցներից պարզել ինքնավթար է, թե բախում, ինչպես նաև մահացածների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի հաշվեկշռում և նրանք ընտանիք են, ովքեր այս գիշեր էին մեկնել Վրաստան: