Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարությանը հատկացված 12 միլիարդ 33 միլիոն ՀՀ դրամի շրջանակներում Արագածոտնի մարզում կիրականացվեն անչափ կարևոր հետևյալ աշխատանքները՝

1.  Արագածոտնի մարզի «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակառուցում:

2.  Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կառուցում:

3.  Արագածոտնի մարզի «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակառուցում:

Լավ լուրեր մեր հայրենակիցների համար

 Նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից կդառնա 68.000 դրամ:

 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը կդառնա անվճար

 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները և հատուկ խմբերում ընդգրկված այլ քաղաքացիների բուժօգնության փաթեթն կընդլայնվի` ընդգրկելով սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունները:

ԱԺ պատգամավոր ՝ Սերգեյ Մովսիսյան