Մի կնոջ անվամբ համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել օրենքի խախտմամբ

Քրեական գործ է հարուցվել Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարի դեմ

 

Ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Ճարճակիս վարչական շրջանի նախկին ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ըստ այս պահին հայտնի տվյալների, վարչական շրջանի նախկին ղեկավարը, առանց ավագանու համապատասխան որոշման, համայնքապետարանի աշխատակցուհի չհանդիսացող մի կնոջ անվամբ համայնքի բյուջեից գումարներ է փոխանցել՝ որպես համակարգչային ծառայությունների մատուցման վճար՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *