Metro. «Սթոք Սիթիի» դեմ խաղում Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում

 

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Սթոք Սիթիին»:

Համաձայն metro.co.uk կայքի` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:

Ավելացնենք, որ «Սթոք Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 21-ին, Երևանի ժամանակով 19:00-ին և ուղիղ եթերով կցուցադրվի Հ2 և «Футбол 1» հեռուստաալիքներով:

ArmFootball.com

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *