«Մեկը չկա՞ր՝ Ալիևին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի…»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկը չկա՞ր Ալիեւին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կովկասյան ճակատում պայքարում էր խորհրդային բանակի դեմ:

Նժդեհի որեւէ զինվոր երկրորդ աշխարհամարտի տարիներին չի կռվել խորհրդային զինվորի դեմ, իսկ ադրբեջանական կամ մահմեդական լեգեոնը կռվել է ու էն էլ ոնց:

Ալիեւի հիշողությունը պետք էր թարմացնել իր սիրելի հերոսի՝ Ռասուլզադեի մասին հիշատակումով, ով «Ադրբեջանական լեգեոնի» հիմնադիրներից էր եւ ֆաշիստների դաշնակիցը եւ ում 130-ամյակը 2014թ. նույն Իլհամ Ալիեւի հրամանով մեծ շուքով տոնեցին Բաքվում:

Հ.Գ. Ցեղակրոնի իրական դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է:

Գ. Նժդեհ»:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *