«Ոչ մի ձուկ և ոչ մի մուկ չի պլստալու» բանաձևի շրջանակներում՝ նամանավանդ վերջի երկու կադրային փոփոխությոներից հետո, պետք է ենթադրել, որ ավազակապետական բուրգի վերին խավի կոռուպցիոներները, որոնք մինչ այժմ​ թյուրիմացաբար գտնվում են ազատության մեջ, կարճ ժամկետներում կհայտնվեն իրենց համար նախատեսված վայրերում: Շատ կարևոր է ժողովրդի արդարացի պահանջին ականջալուր լինել և իրավական գործընթացները ապահովելով ճանապարհ դնել այս պարոններին: Շուտով մեծ ձկներին կհաջորդեն մանրաձկները, իսկ հետո՝ ձկնկիթները: Նախկին 20 տարիններին պաշտոն ունեցողների ճնշող մեծամասնությունը թաթախված է​ կոռուպցիոն գործարքների մեջ: Այժմ բազմաթիվ փոքր ու միջին նախկին համակարգի կոռուպացված պաշտոնյաներ ծպտված սպասում են՝ հույս ունենալով, որ իրենց կմոռանան, չեն հիշի, և իրենք իրենց թալանածը հանգիստ կփոխանցեն իրենց երեխաններին ու թոռներին: Մինչդեռ, տիկնայք և պարոնայք կոռուպացված թալանչիներ, ձեզ պետք է հիշեցնեմ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»: Դուք վարար ու պղտոր գետի ալիքներին​ անմիջապես չբախվելու համար մանրաձկան​ պես տապ եք արել, բայց շուտով ջուրը կպարզվի, և գետը կհանդարտվի, իսկ դուք չերևալու ու չբռնվելու այլևս այլնտրանք չեք ունենա: Իսկ այժմ վայլեք ադրենալինի այն մեծ չափաքանակը երբ զգում եք մեծ​ ձկների​ բռնվելիս:

Արմեն Գրիգորյան

Հիշեցնենք , որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Գագիկ Խաչատրյանին և Վլադիմիր Գասպարյանին: