Քյարամ Սլոյանի պուրակի ծառատունկ նախաձեռնություն

Մի քանի օր առաջ ես մեր հերոսի թաղամասի հետ կապված գրառում էի կատարել, և գրել շարունակելի
Այսօր մի նախաձեռնության մասին եմ ուզում գրել, որ կարծում եմ մեր ազգի շատ նվիրյալներին կհետաքրքրի: 
Քյարամ Սլոյանի մայրը ՝Տիկին Նվարդը այս գարնանը իր իսկ նախաձեռնությամբ կանգնեցրել է հուշակոթող խաչքար նվիրված ապրիլյան քառորյա պատերազմի չորս հերոսների պատվին, որոնք մարտնչել են հենց Քյարամի հետ Քյարամի կողքին… Արմենակ Ուրֆանյան, Անդրանիկ Զուրաբյան, Ռոբերտ Աբաջյան: 
Տարածքը գտնվում է Արցախյան պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանի հրևանությամբ , շատ հարմար է գեղեցիկ պուրակ դարձնելու համար, որը կդառնա նաև հիշատակի պուրակ, և գեղեցիկ վայր, որտեղ կարելի է տանել նաև դպրոցականներին և նորակոչիկներին և այլն… Մի խոսքով հայրենասիրական և դաստիարակչական շատ լավ պուրակ կլինի , բաց երկնքի տակ: 
Հիմա նախաձեռնության մասին: 
Բոլոր նրանք ովքեր կուզենան աջակցել.
Կատարենք ծառատունկ Եղևնիներ , ցայտաղբյուր ասֆալտապատում և աստիճանների կառուցում, ինչպես նաև ջրագծի անցկացում , ծառերը ջրելու համար, և լուսավորում: 
Համայնքի ղեկավարը ինչ կարողացել արել է, ու ինչպես հասկացա տիկին Նվարդը գոհ է Արտաշավանի գյուղապետից, բայց բաներ կան , որ մեր օգնության կարիքն ունեն:: Հիմա շատ չեմ ուզում գրել, բայց բոլոր նրանք ովքեր մտածում են, որ կարող են ինչ որ բան անել, խնդրում եմ գրել: 
Իմ կարծիքով, մինչև ծառատունկը մենք կարող ենք կազմակերպել բոլոր հարցերը լուծել իհարկե միասնությամբ: 
Հ.Գ. Ես իմ համար երբեք ոչ մեկին չեմ խնդրել ու չունեմ սովորություն խնդրելու, սա մեր բոլորիս հարցն է: 
Ի՞նչ կասեք…""

""""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *