Քոչարյանի պաշտպանական խումբը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ

Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը երեկ երեկոյան վճռաբեկ բողոքներ է ներկայացրել ընդդեմ կալանքի մասին վերաքննիչի որոշման, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Առաջին ատյանի դատարանի կողմից գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դեմ դեռ բողոքարկում չեն ներկայացրել։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալանավորել Քոչարյանին և առաջին ատյանում գործի քննությունը սկսել այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *