IT-ն գալիս է օգնելու մշակույթի հանրայնացմանը

Փետրվար ամսից ձեր սմարթֆոններում ներբեռնելով «աուդիովիզուալ գիդ» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով կարող եք ճամփորդել Հայաստանի պետական 3 թանգարաններում։Թանգարանի որևէ ցուցանմուշի, նրա հեղինակի մասին հավելյալ տեղեկություն կարող եք լսել և կարդալ, տեսնել թանգարանի տեղադիրքը քարտեզում, որոշ դեպքերում՝ ցուցանմուշի 3D պատկերում ինքնանկարվել (սելֆի անել) և այդ լուսանկարն, ինչպես նաև ցուցանմուշների մասին տեղեկությունը կիսվել սոցցանցերում ։ Հավելվածը ձեզ պարբերաբար կտեղեկացնի նոր ցուցադրանքի կամ ցուցանմուշների մասին։ 

Սա նաև քայլ է՝ դեպի միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում։

Իսկ մինչ այդ՝ Հայաստանի պատմության թանգարանում այսօր ստորագրվեց «աուդիոգիդի» ստեղծման դրամաշնորհի քառակողմ պայմանագիրը, որի շրջանակում Հայաստանում Չինաստանի դեսպանատունը 25 հազար դոլարին համարժեք դրամաշնորհ կհատկացնի Հայաստանի թանգարաններում ներդրվելիք «աուդիոգիդ» ծրագրային հավելվածի ստեղծման համար։

Ծրագիրը կիրականացնի Technology & Science Dynamics ընկերությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:
Ծրագրային հավելվածը փետրվարին ներդրվելու է Հայաստանի պետական 3 թանգարաններում՝ Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի։ Մինչև տարեվերջ ևս 4­ում՝ Հայաստանի պատմության թանգարան,Ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի և Ժողստեղծագործության՝ Շարամբեյանի անվան թանգարաններ։

 
 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *