Հնդկաստանում դպրոցական ավտոբուսն ընկել Է գետը, տուժել Է առնվազն 49 երեխա

 

Առնվազն 49 դեռահաս Է տուժել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Պալգհար օկրուգում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով, որն ընկել Է գետը:

 Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը:

 

Վթարը տեղի Է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան Մումբայից հյուսիս ընկած շրջանում:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժած բոլոր դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց:

 

Պատահարի մանրամասնությունները չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *