Սա կլինի մեր արտաքին դիվանագիտության մեջ նոր ձեռքբերում, որում բացի դրական ազդակներից որևե բացասական երանգ չի կարող լինել:
Տարածաշրջանում ամենաշահագրգիռը ռուս-վրաց անհասկացվածության մեջ հաշտություն տեսնելու ձգտումն ունի Հայաստանը:
Ուստի մեր ԱԳՆ շատ արագ պետք է լավ մոտեցումներ ունենա, ծրագրի:
Մեր հայկական համայնքը զորավոր համայնք է Վրաստանում և կարող է իր ներկայությամբ մեղմել նախ իրավիճակը և որից հետո բերել բանակցության սեղանի շուրջ , թեկուզ անհասկացողությունը սառեցնելու , ետ բերելու նախկին դիրքի նպատակով:
Ուստի Նոր Հայաստանի բացառիկ հնարավորություններից մեկն է սա, որով ինչպես հայտարարեց ՀՀ ՎարչապետըՙՙԵթե կան դժգոհներ, ապա պետք է անել այնպես , որ բոլորը գոհ լինեն ՚՚, որին ի պատասխան Վ.Պուտինը հաստատել էր արդեն , որ ՙՙփոխզիջումային տարբերակն է անխուսափելին՚՚:
Բոլոր նրանց ովքեր ուրախանում են Ռուս – վրացական այս սկսվող նոր հակամարտությունով ապա կասեմ , որ պետք չի :Գոնե ազնիվ չէ:
Ինչպե՞ս անել դա:Նկատի ունեմ նախաձեռնությունը: Եթե նայեն աշխարհի փորձին անչափ շատ օրինակներ կան:
Վրաստանը տարածաշրջանում եթե խնդիր պետք է ունենա, ապա միմիայն ազերիների հետ :
Հ.Գ. պահը պատմական է և չօգտվելը միանշանակ սխալ կլինի :
Armday.org