Երբ ես կարևոր պաշտոն էի զբաղեցնում, նրանք մշտապես գովաբանում էին ինձ

Կարդացեք պետական պաշտոն զբաղեցնողներ, պետք կգա։

Առնոլդ Շվարցենեգերը «Որքա՜ն են փոխվել ժամանակները» գրառմամբ լուսանկար է տեղադրել , որտեղ նա քնած է փողոցում, իր բրոնզե արձանի հարևանությամբ, որը գտնվում է շատ հայտնի հյուրանոցի բակում․․․
Երբ նա Կալիֆորնիայի նահանգապետ էր, անձամբ ներկա էր գտնվել այս հյուրանոցի բացման արարողությանը, որի ժամանակ հյուրանոցի ղեկավարությունը հայտարարել էր․ «Ցանկացած պահի Դուք կարող եք գալ և զբաղեցնել Ձեզ համար նախատեսված հատուկ սենյակը»:
Տարիներ անց Առնոլդը լքեց նահանգապետի պաշտոնը․․․ Մի օր նա ժամանեց հյուրանոց, սակայն ղեկավարությունը հրաժարվեց նրան անվճար սենյակ հատկացնել, պահանջելով, որ նա վճարի, քանի որ հյուրանոցը մեծ պահանջարկ է վայելում:
Առնոլդ Շվարցենեգերը քնապարկ բերեց և քնեց իր արձանի տակ, բացատրելով, որ այդպիսով ուզում է մարդկանց հասկացնել հետևյալը.

«Երբ ես կարևոր պաշտոն էի զբաղեցնում, նրանք մշտապես գովաբանում էին ինձ, երբ ես հեռացա պաշտոնից, նրանք պարզապես մոռացան ինձ և չկատարեցին իրենց իսկ տված հանդիսավոր խոստումները:
Մի՛ հավատացեք ոչ ձեր պաշտոններին, ոչ ձեր ունեցած փողին, ոչ էլ ձեր իշխանությանն ու փառքին, ոչինչ հավիտյան չէ այս կյանքում․․․
Գնահատե՛ք ձեր սիրելիներին, նրանց, ովքեր ձեր կողքին են, ժամանակ տրամադրեք և ուշադրություն հատկացրեք նրանց: Մարդկանց հետ հարաբերություններն ամենաճշմարիտ արժեքն են այս կյանքում, որոնց չի կարող փոխարինել և ոչ մի պաշտոն կամ կարգավիճակ․․․
Իշխանության և փառքի ձգտման ճանապարհին դուք կարող եք կորցնել ամենակարևորը, այն, ինչն իսկապես արժեք ունի այս սին կյանքում․․․»

Արման Դավթյան   

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *