Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Առաջիկա օրերի  եղանակի կանխատեսում

 

Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

""

Երևան քաղաքում՝

Հունիսի 23-28-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

""

 

"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Հունիսի 24-ին, ժամը 22:20-ից 23:00-ը Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց:

***

Ժամը 22:43-ից 00:20-ը Լոռու մարզի Լեջան, Ամրակից, Հագվի, Օձուն, Աքորի, Մեծ Այրում, Շնող, Ճոճկան համայնքների տարածքներում տեղակայված 18 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3700 կրակոց:

***

Ժամը 23:54-ից 00:20-ը Լոռու մարզի Արճիս, Բագրատաշեն, Լճկաձոր, Պտղավան, Հաղթանակ համայնքների տարածքներում տեղակայված 8 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1000 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Ընդամենը 15 համայնքների 30 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 5100 կրակոց:

ԹԵԺ ԳԻԾ՝ 112

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *