Դե եկ ու հաշտվիր….

Վերջերս ակտիվացծ Սերժ Սարգսյանի դեսպան փեսան՝Միքայել Մինասյանը, մերժված իշխանության առաջարկ-հորդորն է հղում հասարակությանը և իշխանություններին: Եթե կարճ ներկայացնեմ նրա կամ նրանց միտքը հետևյալն է՝<<մի փորփրեք անցյալը, մեզ հանգիստ թողեք, մեզ մի պատժեք, մեր թալանածը մի վերցրեք, մի խոսքով հաշտվեք անցյալի հետ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հետ վերադառնալ>>:
Ուզում եմ հանրամատչելի ձևով բացատրել այս ցինիկ մերժվածներին, որ <<հաշտվել անցյալի հետ >> սա լոկ բառեր չեն: Այս բառակապակցության մեջ զետեղված է անցած 20 տարիների ձեր արած-չարածը:
Ես չեմ պատրաստվում հաշտվել հայ ժողովրդին կեղեքած, թալանած, ունեզրկած նախկին ավազակապետական իշխանավորների հետ:
Դուք ձեր ապիկար և հանցավոր կառավարման մեխանիզմներով 100 հազարավոր մեր հայրենակիցներին ստիպել եք արտագաղթել օտար երկրներ հաց վաստակելու և այդ վաստակած հացից մի մասը ուղարկել ձեր դյուքանը դարձրած երկրում գտնվող իրենց ընտանիքներին:
Մինչդեռ այդ ընթացքում դուք թալանում էիք և լափում, կառուցում էիք ռեստորաններ և հյուրանոցներ ձեր և ձեր սիրուհիների համար: Տալիս էիք արտոնություններ ձեր մերձվորներին, խլում էիք մարդկանց բիզնեսները,
կեղծում էիք ընտրությունները,
սպանում էիք և չէիք պատժվում,
խփում էիք ինչքան ուզեք:
Եվ այդ ժամանակ ձեզնից կտրված մեկ այլ իրականությունում հազարավոր երեխաներ գնում էին դպրոց կիսասոված, 10-նյակ հազարավոր պանդուխտներ իրենց երեխաներին և հարազատներին տեսնում էին լավագույն դեպքում տարին մեկ անգամ:
Երբ 2008թ-ին հերթական անգամ կեղծեցիք ընտրությունները և ժողովուրդը դուրս եկավ փողոց հանուն արդարության և ազատության դուք գնդակահարեցիք ՀՀ 10 ազատատենչ քաղաքացու:
Դուք խլեցիք հայ ժողովրդից իրենց նոր բացվող գարունը, իրենց հույսն ու հավատը:
Դուք չքավորության եզրին կանգնեցրիք մեր հպարտ ժողովրդին, խլեցիք նրանց առողջությունը, փորձեցիք խեղել մեր ժողովրդի արժեհամակարգը:
Հիմա եկել եք ու ասում եք հաշտվեք անցյալի հետ:
Տիկնայք և Պարոնայք ցինիկ մերժվածներ նախ և առաջ ասեմ, որ ձեզ այլևս հետ գալ չկա, իսկ ինչ վերաբերվում է <<անցյալի հետ հաշտվելու գաղափարին>> ապա ասեմ՝
երբ կվերականգնվի արդարությունը, երբ կպատժվեք ձեր կատարած հանցագործությունների համար, երբ կոպեկ առ կոպեկ հետ կվերադարձնեք ժողովրդից թալանածը և վերջում էլ ձեր ավազակապետական իշխանության պարագլուխների գլխավորությամբ խոռով ներեղություն կխնդրեք հայ ազգից այն ժամ կմտածենք…
Իսկ մինչ այդ պատրաստվեք, դուք ստիպված եք լինելու վերադառնալ ձեր ծակ շալվարին:

Արմեն Գրիգորյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *