Armday Արխիվ

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում… սենսացիոն մանրամասներ է պատմել հայտնի լրագրողը

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում… սենսացիոն մանրամասներ է պատմել հայտնի լրագրողը

Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն:

«Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է»,- ասել է Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց:

Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութարիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպшնեցին…»,-ցավով հիշում է լրագրողը:

Armday.org կայքն արդեն 6 տարեկան է

Armday.org կայքն անցել է դժվար ու բարդ ճանապարհ:  2013 թ -ին բացվեց Armday կայքը , արդեն նախկին՝  Armday.com դոմենով:  Այսօր արդեն ավելի քան 87 000 ընթերցող ունի, որոնք իրական հետևորդներ են: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր բաժանորդներից: 

Կայքի նպատակն ի սկզբանե եղել է միմիայն հայրենասիրական, անաչառ և անկողմնակալ նյութեր հրապարակելը: Կայքը չի հետևել կեղծ հավանումներ հավաքելուն, և ոչ էլ Սուտ լուրեր տարածելուն: 

Քաղաքական դաշտում մերժել է շողոքորթ ու կեղծ  նյութեր տեղադրելը: Նախընտրել է չտեղադրել ոչինչ քան հանուն դիտումների ամեն ինչ: Չի ունեցել որևե կոմերցիոն նյութ: Մերժել է գովազդները, որոնք ուղված են եղել խաղամոլության տարածմանը :Ինչի հաշվին էլ հետևորդը ՝ դուք սիրելի ընթերցողներ , կարծում ենք գնահատել եք արդեն: 

Այս ընթացքում կայքը անընդհատ նորացրել է իր ծրագրային թարմացումները: Այժմ էլ հանդես է գալիս Լրատվական ոլորտում սեփական և բացառիկ ծրագրավորմամբ, որը իր հերթին հանդիսանում է ավելի ապահով և պարզ:

Ունեցել ենք նաև անկումներ: Ապրիլյան քառօրյային մեկ օրում բազմահազար հարձակումների արդյունքում կայքը վնասվեց և կորցրեց իր նյութերի մեծ մասը, գրեթե ողջ  արխիվը:

Ինչպես նաև իր մեծ հեղինակությունը պատճառ է դարձել նույնանուն կայքի ստեղծմանը, որը որևե կապ չունի մեզ հետ: 

Կայքն ունի լրացուցիչ կից ֆէյսբուքյան էջեր, որնք ընդհանուր թվով կազմում են մոտ 250 000 չկրկնվող և մաքուր հավանումներ: 

Այս ընթացքում Հայաստանի , Արցախի և Ջավախքի ողջ տարածքում ձեռք է բերել վստահելի գործընկերներ: 

Առավել մեծ ծավալի աշխատանք է կատարել ապրիլյան քառօրյայի , կորած կամ գերեվարված զինծառայողների, սահմանապահ զինվորների և նմանօրինակ կարևոր նյութերի լուսաբանմանը: Ինչպես նաև ակտիվ լուսաբանել ենք հերոսացած հայորդիներին անուն առ անուն: 

Մշտապես հետևելով իր կարգախոսին ներկայացրել է նոր ուսուցողական ծրագրերի, գրքերի, տաղանդավորների և սոցիալական աջակցության կարիք ունեցողների անաչառ ու անշահախնդիր լուսաբանմանումներ :

Կայքը շարունակելու է լինել, Ոչ առևտրաին , անկախ և անաչառ լուսաբանման հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ազատ ներկայացնել իր գրառումը, իր կառուցողական մեկնաբանությունները, իր տաղանդը և իր խնդիրները: 

Այսօր էլ սրտանց շնորհավորում ենք կայքի տարեդարձը և հուսով ենք կկարողանանք պահել այն սկզբունքները, որոնք դրել ենք մեր առջև: 

Սրտանց շնորհակալ ենք բոլոր ընթերցողներիցդ: 

Կայքի հիմնադիր ՝ Հ.Յորդանյան

 

Օգոստոսի 23-ը Վարանդայի /Ֆիզուլիի և Ջաբրայիլի/ շրջանների ազատագրման օրն է

Պատմական ակնարկ

Ֆիզուլիի շրջանը համապատասխանում է պատմական Հայաստանի Արցախ նահանգի Հարճլանքգավառին ու Մյուս Հաբանդ գավառի մի մասին։

1603-ից մինչև 1828-ը եղել է Պարսկաստանի կողմից պաշտոնապես ճանաչված հայկական ինքնիշխան Դիզակի մելիքության կազմում։ 1828-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա, Արևելյան Հայաստանի մի շարք այլ տարածքների հետ, միացվել է Ռուսական Կայսրությանը։ Այստեղ է հիմնվել ռուսական ռազմակայան՝ Կարյագինո անունով, որի շուրջ ստեգծվել էր համանուն բնակավայր (բնակիչները ռուսներ, հայեր և թաթարներ էին)։ 1921-ին անցել է Խորհրդային Ադրբեջանին։ 1930-ի օգոստոսի 8-ին Ադրբեջանական ԽՍՀ հրամանագրով Կարյագինոն վերանվանվել է «Ֆիզուլի»։

Շրջանի մեծ մասը (արևմտյան) ազատագրված է Արցախի պաշտպանության զինյալ ուժերի կողմից 1993թվականի օգոստոսի 23-ին։ Այժմ այն կրկին Արցախի (ԼՂՀ) Հադրութի շրջանի մաս է կազմում։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի պաշտպանողական և հակահարձակողական գործողությունների շարք, որոնց արդյունքում հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին նախկին Ադրբեջանական ԽՍՀ Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուիշրջանների նկատմամբ։

Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողություն

Նախապատմությունը

Աղդամի ազատագրումը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կարևորագույն հաջողություններից էր, քանի որ ոչնչացվել էր թշնամու խոշոր ռազմական հենակետ, վերացվել էր Ստեփանակերտի հրետակոծության ու Ասկերանի և ապա նաև Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանցիների հարձակման վտանգը։ Բացի այդ, հայկական ուժերը վերահսկողություն էին հաստատել նաև ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մարտակերտ-Աղդամ-Մարտունի ճանապարհի նկատմամբ։

Ավելի վաղը ՊԲ-ն ազատագրել էր նաև Մարտակերտը։ Հայկական բանակի հաջողությունները ստիպեցին Ադրբեջանի ղեկավարությանն ուղղակի բանակցություններ սկսել Արցախի ղեկավարության հետ։ Հուլիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը նամակով դիմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանին եռօրյա հրադադարի խնդրանքով։ Հայկական կողմն ընդառաջ է գնում այդ խնդրանքին։ Հետագայում, հուլիսի 27-ին Սաֆար Աբիևը երկրորդ անգամ է նամակով դիմում Սամվել Բաբայանին՝ այս անգամ Արցախի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում խնդրելով։

Օգոստոսի 4-ին Սաֆար Աբիևը ևս մի նամակ է ուղարկում Սամվել Բաբայանին՝ առաջարկելով հաստատել 10-օրյա հրադադար, սակայն ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, դա ընդամենը հայկական կողմին մոլորեցնելու փորձ էր, քանի որ հենց նույն օրն Ադրբեջանը վերսկսեց լայնածավալ ռազմական գործողությունները։

Ադրբեջանական հարձակումը

Հուլիսի 25-ից հաստատված հարաբերական հրադադարն ադրբեջանական կողմն օգտագործում է ուժերը վերախմբավորելու և նոր հարձակում նախապատրաստելու համար։ Հարձակումն սկսվում է օգոստոսի 4-ին Ֆիզուլիից Հադրութի շրջանի բնակավայրերի հրետակոծմամբ։ Հաջորդը օրը՝ օգոստոսի 5-ին, ադրբեջանցիներն անցնում են լայնածավալ հարձակման Ջաբրայիլի ուղղությունից, ապա նաև Մարտունու ուղղությամբ՝ Ֆիզուլիից։ Օգոստոսի 5-ի երեկոյան Ադրբեջանի ազգային բանակը փորձում է ռազմաճակատի գիծը ճեղքել նաև Ասկերան-Աղդամ հատվածում։ Հրետակոծվում են նաև Գորիսի ու Կապանի շրջանները։

Օգոստոսի 7-ին և 8-ին ադրբեջանցիները շարունակում են ռազմաճակատի գիծը տարբեր հատվածներում ճեղքելու փորձերը՝ օգտագործելով ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակները, գործողության մեջ դնելով նաև միջին հեռահարության հրթիռներ։ Ծանր մարտեր են ծավալվում ռազմաճակատի հարավային մասում, Մարտունիի և Հադրութի շրջանների սահմաններին։ Ադրբեջանցիների կողմից հրթիռակոծվում են նաև Հադրութի շրջանի էդիլլու, Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը։

Օգոստոսի 9-ին թեժ մարտ է սկսվում Մարտունու շրջանի Ուրյանա լեռան համար։ 4 ժամ տևած մարտում ՊԲ մարտիկները կարողանում են ետ մղել թշնամու հարձակումը։ Նույն օրը Ֆիզուլիի կողմից հարձակվող ադրբեջանական խմբավորումը կարողանում է գրավել մի քանի գյուղ և ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք։ Իրավիճակը շտկելու նպատակով ՊԲ հրամանատարությունը Կենտրոնական պաշտպանական շրջանից ռազմաճակատի այդ հատված է տեղափոխում լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնք տեղակայվում են Հադրութի շրջանի Սափնշենգյուղում։ Այդ ժամանակահատվածում ադրբեջանական բանակը կարողացել էր գրավել Ցոր, Առաքյալ և Բանաձորգյուղերը և դրանք վեր ածել ռազմական հենակետերի։

Միաժամանակ Արցախի իշխանությունները փորձեր են ձեռնարկում նաև ադրբեջանական հարձակումը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտաս Ղալիին և Անվտանգության խորհրդին նամակ է հղում Արցախի ԳԽ նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանը։

Պաշտպանության բանակի հակահարձակումը

Օգոստոսի 15-ին ադրբեջանական բանակը Ֆիզուլիից սկսում է Մարտունու հարավային և Հադրութի արևելյան ուղղությամբ հերթական հարձակումը։ Այդ հարձակումն օդից աջակցում էր նաև ավիացիան, որը ռմբակոծում է Հադրութ քաղաքը։ Սակայն նույն օրը թշնամու հարձակումը կասեցվում է և պաշտպանության բանակն անցնում է հակահարձակման։

Արդյունքում Մարտունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները շրջապատում և ոչնչացնում են շրջան ներխուժած թշնամուն։ Նույն օրը՝ օգոստոսի 15-ին, Պաշտպանության Բանակի 11-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը հետախուզական գումարտակի հետ համատեղ ազատագրում է Հադրութի շրջանի Քարագլուխգյուղը։ Իրենց հերթին հարավային ուղղությամբ հարձակման են անցնում Կենտրոնական, առաջին և վեցերորդ պաշտպանական շրջանների ստորաբաժանումները և ազատագրում Ցոր, Առաքյալ և Բանաձոր գյուղերը, իսկ Մարտունու պաշտպանական շրջանի 21-րդ և 22-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները հակահարձակման են անցնում Վերին Յաղլավենդ բնակավայրի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր ադրբեջանական բանակի 831-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը։

Օրվա ընթացքում Մարտունու պաշտպանական շրջանի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները զարգացնում են հարձակողական գործողությունները Վերին Յաղլավենդ, Կարամամեդլի, Կաբու Դիլիղարդու, Ներքին Վեյսալու, Քարավենդ բնակավայրերի և «Նամագչալա» բարձունքի ուղղությամբ, որտեղ հակառակորդը կենտրոնացրել էր Ֆիզուլիի, Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի բանակային խմբավորումները։

Ռազմական անհաջողությունները ստիպում են Ադրբեջանի ղեկավարությանը կրկին բանակցություններ սկսել։ Հեռախոսային բանակցություններ են վարվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի և ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Ռասուլ Գուլիևի միջև։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում 5-օրյա հրադադար հաստատելու և Արցախի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու շուրջ։

Սակայն այս հրադադարը ևս Ադրբեջանն օգտագործում է շունչ քաշելու և նոր հարձակում նախապատրաստելու համար։ Արդեն օգոստոսի 19-ի գիշերը Ֆիզուլիում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները խախտելով հրադադարը՝ սկսում են հրթիռակոծել Հադրութը, էդիլլու գյուղը ու Մարտունիի շրջանի հարավային հատվածը։ Ռազմական գործողությունները վերսկսվում են Ֆիզուլի-Ջաբրայիլ-Կուբաթլու մարտագծի ողջ երկայնքով։ Սակայն ադրբեջանական բանակը կրկին անհաջողություն է կրում. կարճ ժամանակահատվածում ՊԲ 13-րդ, 14-րդ, 15-րդ, 21-րդ, 22-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները, 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը և կենտանական ենթակայության ականանետային մարտկոցը ազատագրում են ԼՂՀ հարավային սահմանը և ապա մարտերը տեղափոխում Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջանների տարածք։

Ֆիզուլիի ազատագրումը

ՊԲ ստորաբաժանումները, գործելով համաձայն համաձայն մշակված օպերատիվ պլանի, անցնում են հակահարձակման։ Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակները գործելով երկու ուղղությամբ (համապատասխանաբար Մովսես Հակոբյանի և Նելսոն Սողոմոնյանի հրամանատարությամբ)` հրետանուաջակցությամբ ճեղքում են հակառակորդի դիրքերը և ձախ թևից դուրս գալիս մայրուղի։ Ֆիզուլիի ուղղությամբ հարձակման է անցնում նաև Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը։ Աջ թևից լայնածավալ հարձակման է անցնում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադը, որը ճնշելով թշնամու կրակակետերը և առաջանալով մի քանի ուղղություններով, դուրս է գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի ու վերահսկողություն հաստատում Հորադիզ գյուղ և Արաքսի ափ տանող խճուղին։ Այդ պահին 5-րդ բրիգադն Արաքսից հեռու էր մոտ 15 կմ։ Ֆիզուլին պաշտպանող ադրբեջանական 160-րդ գնդի և Ֆիզուլիի բրիգադի զորամասերը (ընդհանուր ըստ տարբեր տվյալների` 4000-7000 զինծառայող) շրջապատման մեջ չընկնելու համար օգոստոսի 22-ին ստիպված նահանջում են քաղաքից և շրջանից։ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում մոտ 1380կմ2։

Ջաբրայիլի ազատագրումը

Ֆիզուլիի ուղղությամբ հարձակմանը զուգահեռ հայկական բանակը հաջողությամբ առաջանում է նաև Ջաբրայիլի ուղղությամբ։ Օգոստոսի 23-ին Հադրութի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ նախ ազատագրում են Հադրութի մի շարք բռնազավթված բնակավայրեր, ապա դուրս գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի։ Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ սկսելով իրենց հարձակումը Սարինշենի բարձունքներից՝ ճեղքում են թշնամու պաշտպանությունը, ազատագրում Հադրութի շրջանի մի շարք գյուղեր, ապա մտնում Ջաբրայիլի շրջան։

Օգոստոսի 23-ին Կենտրոնական և Հադրութի պաշտպանական շրջանների ստորաբաժանումների համատեղ ջանքերով ազատագրրում են Լենքորանի գումարտակի և տեղի աշխարհազորայինների կողմից պաշտպանվող Ջաբրայիլ քաղաքը, իսկ երկու օր հետո նաև համանուն շրջանի մեծ մասը։ Պաշտպանության բանակի հսկողության տակ է անցնում մոտ 1050կմ2 տարածք։ Օգոստոսի 26-ին թշնամուց լիովին մաքրվում է նաև Հադրութի շրջանի ամբողջ տարածքը։ Հայկական ստորաբաժանումները կանգ են առնում Արաքսից մոտ 15կմ հեռավորության վրա։

Կուբաթլուի ազատագրումը

Ֆիզուլիի և Ջաբրայիլի ազատագրումից հետո Կուբաթլուի շրջանը մնացել էր սեպի պես խրված պաշտպանության բանակի հարավային ռազմաճակատում։ Այդպիսով, եթե ադրբեջանական բանակը ռազմաճակատի արևելյան հատվածում կարողանար ուշքի գալ պարտություններից հետո, Կուբաթլուն, որտեղ տեղակայված էր թշնամու բավականին ուժեղ խմբավորում, կարող էր լուրջ վտանգ ստեղծել պաշտպանության բանակի համար՝ հարվածելով թիկունքից։ Իր հերթին Կուբաթլուն ինքը բավականին խոցելի իրավիճակում էր, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մնացած տարածքների հետ կապված էր 15կմ-նոց մերձարաքսյա նեղ շերտով։ Հաշվի առնելով այս հանգամանքները ՊԲ կենտրոնական շտաբը որոշում է ոչնչացնել Կուբաթլուի ռազմական հենակետերը։ ՊԲ կենտրոնական շտաբի ցուցումով՝ Կուբաթլուի ռազմավարական նշանակության հենակետերը ոչնչացնելու նպատակով այնտեղ են կենտրոնացվել 1-ին, 2-րդ, 4-րդ և Կենտրոնականպաշտպանական շրջանների ստորաբաժանումները։ Կուբաթլուի ուղղությամբ հարձակումը ենթադրում էր, որ սկզբում Շուշիի պաշտպանական շրջանիստորաբաժանումները Վաչագան Իշխանյանի հրամանատարությամբ Քիրս լեռան շրջանից պիտի մտնեին Կուբաթլուի շրջան։ Իրենց հերթին շրջան պիտի մտնեին նաև Հադրութի պաշտպանական շրջանի Խծաբերդի ու Տումիի վաշտերը։ Սակայն այս առաջին հարձակումն անհաջողություն է կրում և հայկական ուժերը կորուստներ տալով վերադառնում են ելման դիրքեր։

Կուբաթլուի ուղղությամբ հաջորդ հարձակումը սկսվում է մոտ մեկ շաբաթ անց։ Այդ ընթացքում Մարտակերտի պաշտպանական շրջանից մեկ գումարտակ է տեղափոխվում Լաչինի շրջան՝ հարձակմանը մասնակցելու նպատակով, իսկ Մարտունու, Հադրութի և Կենտրոնական պաշտպանական շրջանները ձևավորում են հարձակողական 3 խմբավորումներ։ Կուբաթլուի ուղղությամբ նոր հարձակումը սկսվում է օգոստոսի 29-ին այն բանից հետո, երբ Լաչինի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկում են հայկական պաշտպանական դիրքերը ճեղելքու անհաջող փորձ։ Հարձակողական երեք խմբավորումները ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը դուրս են գալիս գլխավոր մայրուղի, գրավում Խանղիլի կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկներն ու ճանապարհահատվածները։ Չնայած Կուբաթլուի բավականին ուժեղ ադրբեջանական խմբավորման համառ դիմադրությանը, հայկական ուժերը օգոստոսի 31-ին մարտերով մտնում են Կուբաթլու քաղաք, ապա նաև վերահսկողություն հաստատում համանուն շրջանի մեծ մասի վրա։

Նույն օրը Ռուսաստանի միջնորդությամբ 10-օրյա հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվում Արցախի և Ադրբեջանի միջև։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրում են ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը և Ադրբեջանի ԳԽ նախագահ Ա Ջալիլովը։

Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի հաղթանակները կարևոր նշանակություն ունեին Հայաստանի անվտանգության համար։ Այդ հաղթանակների շնորհիվ վերացավ Լաչինի միջանցքի վրա կախված վտանգը, նվազեց Հադրութի, Մարտունու, Կապանի, Գորիսի շրջաների հրետակոծման ենթարկվելու վտանգը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Զանգելանի և Արաքսի ափի ազատագրման ու ռազմաճակատի գիծը կրճատելու համար։ Բացի այդ հայկական վերահսկողության տակ անցան ռազմավարական նշանակության մի շարք ճանապարհներ։

Իրավիճակը տարածաշրջանում և հետագա զարգացումները 

Հայկական բանակի հաղթանակներից հետո տարածաշրջանում իրադրությունը բավականին լարվում է։ Աղրբեջանը և Թուրքիան ամեն ինչ անում են, որպեսզի հարցը միջազգայնացվի։ Մեծանում է նաև հակամարտությանը այլ կողմերի ներգրավման վտանգը։ Այսպես օրինակ՝ Թուրքիայի նախկին վարչապետ Բուլենթ էջևիթը կոչ է անում իր կառավարությանը Հայաստանի դեմ օդային հարձակումներ սկսել։ ՀՀ սահմանի երկայնքով տեղակայվում են թուրքական 3-րդ դաշտային բանակի ուժերը, իսկ Թուրքիայի զինված ուժերի 12-րդ և 13-րդ մեքենայացված բրիգադները տեղաբաշխվում են Գյումրիի ռուսական 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի տեղամասում։ Իր հերթին Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարությունը սկսում է 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարա-շտաբային զինավարժություն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս արձագանքում է իրավիճակի փոփոխությանը՝ ընդլայնելով և լիակատար ռազմական պատրաստության բերելով սահմանի երկարությամբ տեղակայված մի խոշոր ռազմական խմբավորում։ Բացի այդ Իրանը ռազմական գործողությունների թատերաբեմի անմիջական հարևանությամս սկսում է «Մոխանդ» արտապլանային զորավարժությունը։ Ավելին, սեպտեմբերի 2-ին Իրանը զինված ստորաբաժանումներ է մտցնում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար անվտանգ պայմաններ ստեղծելու պատրվակով։

Չնայած լարվածության այսպիսի մեծացմանը, այնուամենայնիվ հաջողվում է խուսափել պատերազմի ընդլայնումից, իսկ հաստատված հրադադարն էլ պահպանվում է մինչև 1993 թ.-ի հոկտեմբերի 10-ը։ Այդ ընթացքում Ադրբեջանը սկսում է պատրաստվել նոր ռազմական գործողությունների. 1993 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ան-124 Ռուսլան» ինքնաթիռներով Ուկրաինայից Ադրբեջան է բերվում 40 միավոր Տ-55 տանկ։ Ադրբեջանական բանակը համալրվում է աֆղան, չեչեն և արաբ վարձկաններով։ Բացի այդ Հեյդար Ալիևին հաջողվում է նաև կայունացնել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։

Ռազմական գործողությունները սկսվում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո։ Հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլի իր հսկողության տակ գտնվող հատվածից ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում է սկսում Հադրութի շրջանի ուղղությամբ։ Հոկտեմբերի 17-ին ադրբեջանցիները հարձակում են սկսում նաև ԼՂՀ հյուսիսարևելյան հատվածում և Աղդամի ու Ֆիզուլիի սահմանամերձ դիրքերի ուղղությամբ։ Մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 24-ին, ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրնում են հակառակորդի առաջխաղացումը, ընթացքից անցնում հակահարձակման և ազատագրում Զանգելանի շրջանը, Ջաբրայիլի ու Կուբաթլուի շրջանների մինչ այդ չգրավված տարածքները, Ֆիզուլիի շրջանի Հորադիզի ենթաշրջանը։

Վիքիպենդիա

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

""

2019 թվականի փետրվարի 11-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայություններում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է մինչև ժամը 17-ը։
Ժամը 17-18-ը ընկած ժամանակահատվածը տրամադրվելու է տվյալ օրվա գործառութային պարտականությունները աշխատակիցների կողմից ավարտին հասցնելու համար։