Օգտակար է

Ֆէյխուա. միրգ- չափազանց շատ օգտակար և անհրաժեշտ

""

Այսօր միրգ բանջարեղենի խանութներում հայտնվել են շատ էկզոտիկ մրգեր, որոնցից շատերն անծանոթ են, սակայն շատ օգտակար և անհրաժեշտ միրգ է օրգանիզմի համար:

Օրինակ Ֆէյխուան , որը քիչ հայտնի է, կամ դեռևս մնում է անհայտ շատերի համար:

Ֆէխուայի հայրենիքն է համարվում Հարավային Ամերիկան , սակայն արդեն կարելի է գտնել կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես Ղրիմում և Վրաստանում քանի որ այստեղի բնակլիմայական պայմանները նպաստավոր են այս բույսի համար:

""Ֆէյխուայի  հասունացած պտուղները արտաքինից կանաչ են,  փափուկ են, համով նմանվում են ելակի և անանասի , իսկ միրգը հասունանում է հենց նոյեմբեր ամսին:

Այժմ պարզենք թե ինչ օգուտ կարող են տալ մեր առողջությանը

Գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պարունակում է մեծ քանակի ՅՈԴ:  Պարունակում են ճիշտ այնքան, որքան ծովամթերքները: Սրա շնորհիվ համարվում է լավագույն բույսը, որի շնորհիվ կարելի է լրացնել յոդի պակասը: Յոդի պարունակությունը տատանվում է  8 – 35 մգ 100 գ պարունակության մեջ: կախված է թե որ տարածքում է աճել, այսինքն ծովափնյա տարածաշրջանում այն ունի ամենաբարձր չափաբաժինը:

Բացի դա Ֆէյխուայի մեջ կան վիտամիններ  С, Е,В և  Р, պարունակում է  ցելյուլոզա :

Կալորիականությունը 100 գ 49  կկալ. որի համար օգտագործում են դիետիկ շրջանի համար:

Ինչպե՞ս են օգտագործում.

Այն օգտագործում են ինչպես թարմ վիճակում, ինչը ամենաարդյունավետն է, այնպես էլ եփված, որպես կոմպոտ, մուրաբա:

Այն կարելի է աղացով աղալ և շաքարավազ լցնել թողնել մի քանի րոպե և ուտել, իսկ շաքարավազի չափաբաժինը արդեն կախված է թե որքան է թթու տվյալ միրգը, ինչը կախված է հասունության չափից: Այդպիսով կարելի է լցնլ տարրան և պահպանել սառնարանում: Շաքարավազի փոխարեն կարելի է օգտագործել անարատ մեղր: Մեղրով պատրաստվածը կարող է երկար մնալ նաև առանց սառնարանի:

""Առաջարկում ենք մի քանի տարբերակ, այն պատրաստելու համար:

Մուրաբա

1 կիլոգրամ ֆէյխուային ավելացնել մեկ կիլոգրամ շաքարավազ:

Տարայի մեջ  լցնել կես բաժակ ջուր, կրակի վրա  եռալուց հետո ավելացնել   շաքարավազը,  հետո աղացած միրգը լցնել, եփել այնքան մինչև միասեռ զանգված դառնա և դրանից հետո 5 -10 րոպե անջատել կրակը և պահածոյացնել:

Կոմպոտ

Երեք լիտրանոց կոմպոտ  պատրաստելու համար հարկավոր է 500 գր միրգ

Երկուսուկես  լիտր ջրին  , ավելացնել 2-3 գդալ շաքարավազ/կախված թե որքան է թթու այն/, եռացնել և եռալուց հետո ավելացնել Ֆէյխուան, որից հետո 5 րոպե եռալուց հետո ավելացնել լիմոնի աղ/ 1/4 գդալ թեյի / և խառնել:

Այս ամենից հետո կարելի է պահածոյացնել, կամ դնել սառնարանը փակ բերանով և ցանկացած ժամանակ վայելել այն:

Armday.org

 

Բժիշկ Հայկ Մանասյանի պատասխանը Արա Բաբլոյանին

Օրեր առաջ բժիշկ Հայկ Մանասյանը ուղիղ եթերով անդրադարձել էր մի դեպքի մասին, որով փաստում էր, որ Արաբկիր ԲԿ-ում կոնկրետ հիվանդության հետ կապված սխալ մոտեցում են որդեգրել:Դիտեք ՝ Այստեղ

Այսօր Արա Բաբլոյանն անդրադարձել էր այդ ուղերձին

Բաբլոյանի անդրադարձից հետո Բժիշկ Մինասյանը Պատասխանում է ուղիղ եթերով :

Սա արդեն պրոֆեսոր Բաբլոյանի 2-րդ անդրադարձն է, մի քանի օր առաջ եղած միջադեպին և իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերին։
Չեմ ուզում, որպեսզի իմ կողմից դրսեվորվող լռությունը ընկալվի որպես արհամարանք։ Բայց քանի որ չգիտեմ, թե որքան հեռու կգնա այս ,, բանավեճը,, առայժ նախընտրում եմ լսել։
Երեկոյան սպասեք ուղիղ եթերի, կխոսեմ անձամբ Բաբլոյանի մասին իմ ունեցած պատկերացումների մասին, շրջանցելով ,, բանավեճի,, բուն թեման։

Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը…

""

Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.

-Այն ամենն ինչ գոյություն ունի Աստծո կողմից է ստեղծված?

Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.

-Այո,ամեն ինչ Աստված է ստեղծել:

-Միթե այն ամենն,ինչ կա աշխարհում Աստված է ստեղծել?

-Այո,պարոն,-պատասխանեց ուսանողը:

Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.

-Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել,ապա նա ստեղծել է նաև Չարիքը,քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի,որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը,ապա Աստված Չարիքն է:

Լսելով այս պատասխանը ` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից,նա ևս մեկ անգամ հայտարարեց,որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.

-Պրոֆեսոր,կարող եմ ձեզ մի հարց տալ?

-Ինչ հարց?Իհարկե կարող ես,համեցիր:

Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.

-Պրոֆեսոր,ցուրտը գոյություն ունի?

-Այդ ինչ հարց է,իհարկե գոյություն ունի: Դու երբեք չես մրսել միթե?

Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց.

-Իրականում, պարոն,ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն,այն ինչ մենք համարում ենք ցուրտ,իրականում, տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն(−273.15  աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի)  տաքության իսպառ բացակայությունն է,երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:

Ուսանողը շարունակեց.

-Պարոն,իսկ մթությունը գոյություն ունի?

""

-Իհարկե գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:

-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք,պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն,իրականում,լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը,բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ջեղքել այն: Ինչպես եք Դուք ի զորու իմանալ,թե ինչքան մութ է տարածությունը?Սակայն,Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ:  Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևութների էությունը:

Վերջիվերջո,երիտասարդը հարցրեց.

-Պարոն,իսկ Չարիքը գոյություն ունի?
Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.
-Իհարկե,ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը,բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված…Այս օրինակները ոչ այլ ինչ են,քան Չարիքի դրսևորումներ :
Ուսանողը պատասխանեց.
Չարիքը գոյություն չունի,կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը,բառ,մարդու կողմից ստեղծված`բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ,որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է : Դա նման է ցրտին,որ գալիս է տաքության բացակայության դեպքում,կամ մթությանը,որ վրա է հասնում ,երբ չկա լույս…
Պրոֆեսորը նստեց:
Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն :