Քաղաքականություն

Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը

Վլադիմիր Պուտինը իր խոսքում նշեց. «Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ նախագահի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ, դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, ընդհակառակը, բոլոր համաձայնությունները ձեռք բերված են»։ 

Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան

 

 

 

 

Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ռուսաստանչւի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վլադիմիր Պուտինը քիչ անց Երեւանում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որին կմասնակցեն նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

 

 

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Դե եկ ու հաշտվիր….

Վերջերս ակտիվացծ Սերժ Սարգսյանի դեսպան փեսան՝Միքայել Մինասյանը, մերժված իշխանության առաջարկ-հորդորն է հղում հասարակությանը և իշխանություններին: Եթե կարճ ներկայացնեմ նրա կամ նրանց միտքը հետևյալն է՝<<մի փորփրեք անցյալը, մեզ հանգիստ թողեք, մեզ մի պատժեք, մեր թալանածը մի վերցրեք, մի խոսքով հաշտվեք անցյալի հետ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հետ վերադառնալ>>:
Ուզում եմ հանրամատչելի ձևով բացատրել այս ցինիկ մերժվածներին, որ <<հաշտվել անցյալի հետ >> սա լոկ բառեր չեն: Այս բառակապակցության մեջ զետեղված է անցած 20 տարիների ձեր արած-չարածը:
Ես չեմ պատրաստվում հաշտվել հայ ժողովրդին կեղեքած, թալանած, ունեզրկած նախկին ավազակապետական իշխանավորների հետ:
Դուք ձեր ապիկար և հանցավոր կառավարման մեխանիզմներով 100 հազարավոր մեր հայրենակիցներին ստիպել եք արտագաղթել օտար երկրներ հաց վաստակելու և այդ վաստակած հացից մի մասը ուղարկել ձեր դյուքանը դարձրած երկրում գտնվող իրենց ընտանիքներին:
Մինչդեռ այդ ընթացքում դուք թալանում էիք և լափում, կառուցում էիք ռեստորաններ և հյուրանոցներ ձեր և ձեր սիրուհիների համար: Տալիս էիք արտոնություններ ձեր մերձվորներին, խլում էիք մարդկանց բիզնեսները,
կեղծում էիք ընտրությունները,
սպանում էիք և չէիք պատժվում,
խփում էիք ինչքան ուզեք:
Եվ այդ ժամանակ ձեզնից կտրված մեկ այլ իրականությունում հազարավոր երեխաներ գնում էին դպրոց կիսասոված, 10-նյակ հազարավոր պանդուխտներ իրենց երեխաներին և հարազատներին տեսնում էին լավագույն դեպքում տարին մեկ անգամ:
Երբ 2008թ-ին հերթական անգամ կեղծեցիք ընտրությունները և ժողովուրդը դուրս եկավ փողոց հանուն արդարության և ազատության դուք գնդակահարեցիք ՀՀ 10 ազատատենչ քաղաքացու:
Դուք խլեցիք հայ ժողովրդից իրենց նոր բացվող գարունը, իրենց հույսն ու հավատը:
Դուք չքավորության եզրին կանգնեցրիք մեր հպարտ ժողովրդին, խլեցիք նրանց առողջությունը, փորձեցիք խեղել մեր ժողովրդի արժեհամակարգը:
Հիմա եկել եք ու ասում եք հաշտվեք անցյալի հետ:
Տիկնայք և Պարոնայք ցինիկ մերժվածներ նախ և առաջ ասեմ, որ ձեզ այլևս հետ գալ չկա, իսկ ինչ վերաբերվում է <<անցյալի հետ հաշտվելու գաղափարին>> ապա ասեմ՝
երբ կվերականգնվի արդարությունը, երբ կպատժվեք ձեր կատարած հանցագործությունների համար, երբ կոպեկ առ կոպեկ հետ կվերադարձնեք ժողովրդից թալանածը և վերջում էլ ձեր ավազակապետական իշխանության պարագլուխների գլխավորությամբ խոռով ներեղություն կխնդրեք հայ ազգից այն ժամ կմտածենք…
Իսկ մինչ այդ պատրաստվեք, դուք ստիպված եք լինելու վերադառնալ ձեր ծակ շալվարին:

Արմեն Գրիգորյան

Եթե դատարանը Քոչարյանին ազատ արձակի, իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա

«Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ դատապարտյալի, մեր իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա: Բայց ես ուզում եմ ասել, որ չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել: Մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք և ցուցակով ձերբակալենք»,- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ամբողջական` տեսանյությում

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունը Սույն թվականի սեպտեմբերի 3-ից մամուլում շրջանառության մեջ դրվեց ՀՀ ՀՔԾ-ի կողմից ինձ ծանուցագիր ուղարկելու մասին լուրը: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը: Նախ նշեմ, որ թիվ 62202608 քրեական գործի վերաբերյալ ընդհանրապես նախնական քննության տվյալների գաղտնիությունը օրենսգրքով սահմանված կարգով չեն պահպանվում (գեներալ-մայոր Ս. Կարապետյանի, գեներալ-մայոր Կ. Վարդանյանի ցուցմունքները), այդ թվում նաև իմ մասով ներկայացված ծանուցագրի վերաբերյալ տեղեկատվությունը: Ստորև ներկայացնում եմ ծանուցագրի ստացականի պատճենները, իմ համապատասխան ցուցմունքը և տեսաերիզները՝ հատուկ քննչական ծառայությանը: Ապագայում ես մանրամասն կանդրադառնամ այդ բոլոր հարցերի մեկնաբանություններին:

"На

"Нет

"На

"На

"На

"На

Ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց

Հարգելի լրագրողներ.

ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն:

Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ հրապարակային դատաքննությունների ընթացքում և կապակցությամբ բարձր դատարանների կողմից գործերի քննության հրապարակայնության մաս են կազմում նաև կողմերի ներկայացրած և ներդատարանական (հրապարակայնությունը չսահմանափակված) ապացուցողական և ընթացակարգային բնույթի փաստաթղթերը և նյութերը, մինչդեռ հանրությանը դրանք անհասանելի են ձևավորված ավանդույթի բերումով, ստորև, ի պատասխան ձեր հարցադրումների, ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի անդամներին եւ դատավոր Դիլանյանին հասցեագրված 28/08/2019թ.-ի փաստաթուղթը:

Այս փաստաթղթում արտահայտված դիրքորոշումներից դուրս այս պահի դրությամբ այլ մեկնաբանություն կատարելուց ձեռնպահ կմնամ:

Շնորհակալ եմ:

Փաստաթուղթն ամբողջությամբ՝ Այստեղ""

  1.  

    ""

    1ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻԴ Ա Տ Ա Վ Ո ՐՍահմանադրական դատարանի անդամներտկն. Ա. Գյուլումյանինտկն. Ա. Պետրոսյանինպրն. Հ. Նազարյանինպրն. Ֆ. Թոխյանինպրն. Ա. Խաչատրյանինպրն. Հ. Թովմասյանինպրն. Ա. ԹունյանինՍահմանադրական դատարանի դատավորպրն. Ա. ԴիլանյանինՌոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` քրեականդատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդմասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցըորոշելու վերաբերյալ գործով28 օգոստոսի 2019 թ.Հարգելի տիկնայք եւ պարոնայքՍույն գրությամբ դիմելու նպատակս Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրական դատարանի (հետայսու՝ Դատարան) ներկա կազմի 2019թվականի օգոստոսի 29-ին հայտարարված նիստում քննության առարկա՝ վերընշված գործով Սահմանադրության 164 հոդվածի 1-ին մասի պահանջների

     

  2.  

 

 

 

 

 

Օրենքի նախագծերը հետ են կանչվել

ՀՀ ԱԺ ՏՏԳԲ հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները դրական եզրակացությամբ ընդգրկվել են ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հեղինակների կողմից հետ են կանչվել:

Սերգեյ Մովսիսյան

Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարևոր է համարել այն, որ հեղափոխությունից հետո Հայաստանում անպատժելիության մթնոլորտը վերացել է: Նա նշեց, որ սա ձեռքբերումներից մեկն է:

“Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են: Կարծում եմ՝շատ կարևոր է սովորական քաղաքացիների համար, որ ձերբազատվել են այն զգացումից, որ երկրում կան օրենքից վեր մարդիկ: Դա ավարտվել է, բայց անպատժելիության վերացումն ու օրենքի առաջ հավասարությունն առաջին քայլն է”,- ասաց նա:

Այժմ, ԵՄ դեսպանի խոսքով, ժամանակն է կառուցելու անկախ, ամուր և արդյունավետ դատաիրավական համակարգ ու դատական իշխանություն, ինչը լուրջ առաջադրանք է ՀՀ իշխանություններին: