Վերջին նորություններ

Այսօր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս

Այսօր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ

ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին Ստեփանակերտում։

1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։
1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։
1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։
1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։
1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավել պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։
1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը։
1992-1994 թվականներին մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին։
1992-1999 թվականներին մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։
1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։
1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։
1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996), ԼՂՀ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր։
1992-1994 թվականներին եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։

 

Շնորհակալություն

Ռազմական արխիվ 1990-1994-ի լուսանկարը:

Բոլոր 15 տարեկան աղջիկները պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կանցնեն հատուկ սքրինինգային հետազոտություններ

‼️Այսօր ընդունվեց կառավարության մի որոշում, որի համաձայն այսուհետ.

 Բոլոր 15 տարեկան աղջիկները պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կանցնեն հատուկ սքրինինգային հետազոտություններ` ուղղված իրենց վերարտադրողական առողջության պահպանմանը:

 Բոլոր նոր գրանցված ամուսնական զույգերը մինչև հղիությունը պլանավորելը պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կարող են անցնել հետազոտությունների մի նոր փաթեթ` վերարտադրողական առողջության խնդիրները հայտնաբերելու համար:

 Կընդլայնվեն հղիների նախածննդյան հսկողության ծավալները` ընդգրկելով ավելի շատ հետազոտություններ պետական պատվերով մատուցվող ծառայությունների շրջանակներում:

Այս բոլոր պետական ծրագրերը նպաստելու են ծնելիության խթանմանը մեր երկրում:

ԱՆ՝ Արսեն Թորոսյան

 

Ալիևը սեփական հասարակությանը ոչ միայն կերակրում է ստով, այլ

Ալիևը սեփական հասարակությանը ոչ միայն կերակրում է ստով, այլ պարզապես նաև հիմարացնում է…
Առաջնագծում իր կողմից սանձազերծած սադրանքների հետևանքով սեփական զոհերի առկայությունը արդարացնելու համար անցել է կրկին մեղադրական քարոզարշավի: Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ քրեական գործ է հարուցե «հայկական կողմից սադրանքի հետևանքով ադրբեջանական բանակի սահմանապահ զինվորի զոհվելու առնչությամբ»: Սա դեռ ամենը չէ, այնուհետև նկարագրում են, թե ինչ է եղել: Կրկին ըստ Ադրբեջանի, 2020թ.-ի փետրվարի 24-ին մենք , իբրև թե, փորձել ենք դիվերսիա անել, սակայն հենց սահամանի վրա , իբրև թե, տվել ենք զոհ ու հետ նահանջել: Ըստ այդ քարոզչամեքենայի, այդ կռվում «հերոսաբար զոհվել է մեկ սահմանապահ զինվոր»: Սա դեռ ամենը չէ, որպեսզի այս ամնը էլ ավելի հավատ ներշնչի, պարգևատրում են, իբրև թե հայերի հետ կռիվ մեջ մտած մեկ այլ ադրբեջանցի զինծառայողի: Թվում էր թե սրանով ամեն ինչ կսահմանափակվի, բայց չէ, արի ու տես, որ ադրբեջանական կողմը, որպես ապացույց ունի նաև ավար հայերից խլած:
Հիմա այս զավեշտի մասին: Այս նկարները , որոնք ակտիվ տարածում են գտնում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, իբրև թե ապացույց են իրենց ասածին, մինչդեռ սրանք բոլորովին հակառակն են ապացուցում:
Ջրի համար տարրաները – Այս տարրաները աշխարհի և ոչ մի երկրի բանակ, որքան էլ որ աղքատ լինի, չի օգտագործում հետախուզական կամ դիվերսիոն խմբերի համար, կան ջրատար-ջրապարկեր, որոնցից մեր բանակը լի ու լի ունի )))
Պահածոյածված մթերք – Եթե խումբը գնում է հակառակորդի թիկունք , որպեսզի գործողություն իրականացնի, ապա իր հետ տանում է այնպիսի մթերք, որի կրելը, փոխադրելը առավելագույնս հեշտ կլինի, որի օգտագործումից հետո առաջացած աղբը չի լինի գլխացավանք, որը կլինի այնպիսին, որ ոտքի վրա, քայլելու ընթացքում սնվելու հնարավրություն կտա:
Հաց – հացը գոնե կտրատեին, ինչ ասեմ)))
Ուսապարկ – այդքան մեծ, մաքուր ու անհասկանալի ուսապարկում այդքան քիչ ուսաբե՞ռ…
Իսկ որպեսզի այս ամենն ավելի ամբողջանա, ցուցադրում են փամփուշտներ, որ ավելի տպավորիչ լինի…
Մի խոսքով, հուսամ, որ Ադրբեջանում ցուցադրվող այս թատրոնը մեկ արարով կլինի, այլապես արկածախնդիրները կրկին կպատժվեն…

Կարեն Հովհաննիսյան

Օդանավակայանում ինձ ասացին, որ իմաստ չկա ինձ հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու, քանի որ ոչ մի ախտանշան իրենց սարքը ցույց չէր տալիս

Բարև Ձեզ պարոն վարչապետ: Ես ՀՀ քաղաքացի եմ, անունս Տիգրան Սուրենի Մուրադյան, վերջին երեք և կես տարիների ընթացքում ապրում և աշխատում եմ Չինաստանում`տվյալ պահին Շանհայ քաղաքում: Վերադարձել եմ ՀՀ 8 օր առաջ, Փետրվարի 20-ին` 25 օր Շանհայում մնալուց հետո: Օդանավակայանում ինքս մոտեցել եմ բժիշկներին, տվել տվյալներս, խնդրել, որ ինձ տեղափոխեն հիվանդանոց` քանի որ ամեն դեպքում օդանավով էի եկել, և այնտեղ կոնտակտ էի ունեցել օդանավում գտնվող ուղևորների հետ: Օդանավակայանում ինձ ասացին, որ իմաստ չկա ինձ հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու, քանի որ ոչ մի ախտանշան օդանավակայանում գտնվող իրենց սարքը ցույց չէր տալիս, և ինձ ուղարկեցին տուն: Ինձ այս 8 օրվա մեջ զանգահարել են ընդամենը 4 անգամ` հարցնելով ընդամենը`տաքություն ունեմ, թե չէ` չնայած որ բժշկուհին ինձ ասաց, որ ինձ մոտ կարող է ընդանրապես ախտանշան չլինել, բայց ես վիրուսակիր լինեմ` հետևաբար կորոնա վիրուսը այդքան վտանգավոր հիվանդություն է ( չնայած նրան, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կորոնա վիրուսը վտանգավոր հիվանդություն չէ): Երբ ինձ զանգահարեցին արդեն երրորդ անգամ ( այս անգամ Շենգավիթի պոլիկլինիկայից) և հարցրեցին առողջությանս որպիսության մասին, ես խնդրեցի, որ ինձ տանեն թեստավորման, քանի որ գիտեմ, որ ՀՀ-ն 200 թեստի ապարատներ է ստացել Ռուսաստանից: Բժշկուհին շատ կոպիտ կերպով ինձ ասաց, թե ես կարող էի պահանջել, որպեսզի թեստ անցնեի, երբ պառկած էի Նորքի հիվանդանոցում: Այս խոսքերը ինձ անակնկալի բերեցին: Ես ասացի բժշկուհուն, որ ես ոչ մի օր չեմ անցկացրել Նորքի հիվանդանոցում, ինչին ի պատասխան բժշկուհին ասաց, որ իրեն թուղթ են փոխանցել, որտեղ նշված է, որ ես պառկած եմ եղել Նորքի հիվանդանոցում: Այսինքն ստացվում է, որ ես հավանաբար ի սկզբանե պետք է տեղափոխվեի Նորքի հիվանդանոց, սակայն առողջապահության նախարարությունը չի հետևել իր այդ պարտականությանը ինձ ուղղակի գրանցել էն փաստաթղթերում, սակայն ոչ մի բուժօգնություն ցույց չեն տվել: Ես գրում եմ Ձեզ այս նամակը, քանի որ ակնհայտ կոռւպցիոն գործընթացի վտանգ եմ զգում, և խնդրում ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա: Հիշեցնեմ նաև, որ այնպիսի երկրներ, ինպիսին են օրինակ Ռուսաստանը և Ուկրաինան իրենց բոլոր քաղաքացիներին պահում են 14 օրյա կարանտինի մեջ` ապահովելով սննդով և անհրաժեշտ այլ պայմաններով: Շատ Ասիական երկրներ շատ մեծ միջոցներ են տրամադրել կորոնա վիրուսի դեմ պայքարի դեմ, սակայն, գալով ՀՀ` ես հասկացա, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մատնված է պարապուրդի, ցուցաբերում է բացահայտ անտարբերություն այս պահին աշխարհի բոլոր երկրների համար` համար մեկ մարտահրավեր հանդիսացող կորոնավիրուսի դեմ պայքարում: Ես ցանկանում եմ նշել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնա վիրուսի պայքարի նկատմամբ, անում ոչ խելամիտ հայտարարություններ, և անուշադրություն մատնելով ՀՀ ժամանած բոլոր Չինաստանից ժամանած հայերին` պոտենցիալ վտանգ է առաջացնում ՀՀ քաղաքացիների անվտանգությանը: Շատ շնորհակալ կլինեի, եթե արձագանքեիք իմ այս ահազանգին, կամ ձեռնամուխ լինեիք այս լուրջ խնդրին լուծումներ տալու ուղղությամբ: Մաղթում եմ Ձեզ բարի օր:

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԴ ՏԱՐԱԾԵՔ ԷԼԻ ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄԸ, ՈՐ ՀԱՍՆԻ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ!!!

Կորոնավիրուսով մահացածների թիվը Չինաստանում հասել է 2788-ի

Ըստ պաշտոնական տվյալների Չինաստանում ԿորոնաՎիրուսով մահացածների թիվը հասել է 2788-ի:

Ընդհանուր վարաքվածների թիվը – 83.872

Մահացածների թիվը – 2.858

Վերականգնվածների թիվը – 36.436

Երկրները        Վարաքվածները      Մահերը

 

  • Mainland China          78,824              2,788
  • South Korea                 2,022                13
  • Diamond Princess       705                    4
  • Italy                                650                    17
  • Iran                                 245                    26
  • Japan                              186                    4
  • Singapore                       96                      0
  • Hong Kong                    93                       2
  • United States                60                       0
  • Kuwait                            43                       0
  • Thailand                         41                       0
  • France                             38                      2
  • Bahrain                           33                      0
  • Taiwan                            32                      1
  • Australia                         23                      0
  • Malaysia                         22                      0
  • Germany                         21                      0
  • Vietnam                          16                      0
  • United Kingdom           15                      0
  • United Arab Emirates  13                      0
  • Canada                            12                      0
  • Spain                               12                       0
  • Macau                             10                       0
  • Iraq                                   6                        0
  • Switzerland                     4                        0
  • Philippines                      3                         1
  • Croatia                             3                         0
  • Greece                              3                         0
  • India                                 3                         0
  • Israel                                3                         0
  • Austria                             2                         0
  • Finland                            2                         0
  • Oman                               2                         0
  • Pakistan                          2                         0
  • Russia                              2                         0
  • Sweden                            2                         0
  •  Afghanistan                    1                         0
  • Algeria                              1                         0
  • Belarus                             1                         0
  • Belgium                            1                         0
  • Brazil                                 1                         0
  • Cambodia                         1                         0
  • Denmark                           1                         0
  • Egypt                                  1                        0
  • Estonia                               1                        0
  • Georgia                               1                        0
  • Lebanon                             1                        0
  • Lithuania                           1                        0
  • Nepal                                  1                        0
  • Netherlands                      1                        0
  • New Zealand                     1                        0
  • North Macedonia             1                        0
  • Nigeria                                1                        0
  • Norway                               1                        0
  • Romania                             1                        0
  • Sri Lanka                            1                        0

                        Կորոնավիրուսի   Ախտանշանները

NCP կորոնավիրուսի ախտանիշները նման են թոքաբորբի կամ ծանր սուր շնչառական համախտանիշի ախտանիշներին։

  • Գիտակցության կորուստ (թոքային հյուսվածքների առաջադեմ ոչնչացման արդյունքում)
  • Չոր, անարդյունավետ հազ
  • Ջերմություն (38 °C կամ ավելի բարձր)
  • Շնչառական դժվարություններ
  • Կրծքավանդակի հատվածում ցավ
  • Գլխացավ

ՅՈԹ ՈՐԴԻ` ԲԱՆԱԿԻՆ… ՀայԶինվոր

 

Արցախյան պատերազմի մասնակից, զինվորական Սարգիս Բրուտյանը 12 երեխա ունի` յոթ որդի և հինգ դուստր: Նրա կինը` Անահիտ Հովակիմյանը, յոթ որդի է ճանապարհել բանակ, որոնք պաշտպանել են առաջնագծի ամենատարբեր հատվածները: Զորացրվելուց հետո յոթ որդիներից հինգը՝ որպես պայմանագրայիններ, շարունակել են ծառայությունը զինված ուժերում, Արմենը` 6 տարի, Արշալույսը` 12, Անդրանիկն ու Արամը` 8-ական, իսկ Աշոտը մեկ տարի առաջ է սկսել պայմանագրային ծառայությունը: Իմ զրուցակիցը Բրուտյանների 12 զավակներից հինգերորդն է` Արշալույս Բրուտյանը: Ես ընտրեցի նրան, որովհետև մյուս եղբայրների համեմատությամբ` նրա պայմանագրային զինծառայությունը ամենաերկարատևն է` 12 տարի:

 

-Տասներկու երեխա` մեկ հարկի տակ… Իզուր չէ, որ բազմազավակ մայրերին հերոս մայր են կոչում: Ինչպիսի անձնվիրություն, կամք, աշխատասիրություն պիտի ունենաս 12 երեխայի հոգսերը հոգալու համար:

-Այն էլ այն դեպքում, երբ ամուսինդ ամիսներով տուն չի գալիս: Ես հորս գրեթե չեմ հիշում մանկության տարիներին, որովհետև շատ քիչ եմ տեսել: Արցախյան պատերազմի ժամանակ  հայրս սահմանին էր: Պատերազմի ավարտից հետո ծառայության անցավ բանակում` որպես վաշտի հրամանատար ու ամսվա կեսը դիրքերում էր: Դիրքերից իջնելուց հետո էլ այնքան ուշ էր տուն գալիս զորամասից  և այնքան շուտ էր գնում ծառայության, որ մենք քնած էինք լինում: Մայրս, իրոք, բացառիկ կին է: Անմնացորդ նվիրված ամուսնուն ու երեխաներին: Անտրտունջ: Միայն մեր կենցաղային հոգսերը հոգալու համար լուսաբացից մինչև կեսգիշեր պիտի տնային գործեր անես, էլ չեմ ասում` հոգեկան ապրումները, երբ որդիներդ սահմանին են: Մայրս անկողին մտնելուց առաջ պիտի բոլորիցս լուր ունենա, նոր փակի աչքերը:

 

-Ինչպե՞ս է անցնում օրը, երբ բոլորդ  միասին եք տանը:

-Մենք Բերդից ենք:Պատերազմի տարիներին դժվար էր:  Երբ ադրբեջանցիներն սկսում էին ռմբակոծել, թաքնվում էինք մորաքրոջս կամ հորեղբորս նկուղում: 1994թ., պատերազմն ավարտվելուց հետո, ես առաջին դասարանում էի, ավագ եղբայրներս` Արմանն ու Արմենը, որոնք  ինձնից մեծ են 8-9 տարով, արդեն բարձր դասարանի աշակերտներ էին և հորս բացակայության ժամանակ սաստում էին մեզ, խրատում, տանը կարգուկանոն էին հաստատում: Արմենը խիստ էր, նրանից բոլորս էլ ազդվում էինք:

Ես խելոք, լսող երեխա էի: Արմանը, Աշոտն ու Ամրամն էլ առանձնապես չար չէին, իսկ այ Անդրանիկն ու Արամը` զույգ եղբայրներս, կրակ ու պատիժ էին փոքր ժամանակ. եթե դրսում որևէ մեկին չծեծեին, իրիկունը իրար էին ծեծում: Բայց բոլորս էլ առանց խնդիրների, պատվով ծառայեցինք բանակում ու անփորձանք տուն վերադարձանք:

 

-Հիմա Անդրանիկն ու Արամը ինչո՞վ են զբաղված:

-Արդեն 8 տարի պայմանագրային զինծառայողներ են:

 

-Հայրդ կարողանո՞ւմ էր սպայի աշխատավարձով պահել 14-հոգանոց ընտանիքը:

-Վազգեն Սարգսյանը հորս՝ որպես բազմազավակի, երեք հատ բնակարան տվեց:

 

-Որտե՞ղ:

-Մեր ծննդավայրում` Բերդում: Նաև մի «Ուազիկ» տվեց: Անկեղծ ասած՝ մենք երբեք հոգս չենք տեսել, և՛ սնունդ ենք ունեցել, և՛ շոր, և՛ տաք բնակարան: Մի ամերիկահայ բարերար կին մորս համար առանձնատուն գնեց Պառավաքար գյուղում` մեր պապերի ծննդավայրում:

 

-Որպես հերոսուհի մայր…

-Այո՛, այսօր հայրս ու մայրս այդ տանն են ապրում: Ես ապրում եմ պաշտպանության նախարարության հատկացրած երեք բնակարաններից մեկում:

 

-Դուք վաղո՞ւց էիք որոշել, որ պետք է զինվորական դառնաք:

-Ո՛չ: Ժամկետային զինծառայության ժամանակ որոշեցի. բանակն ինձ դուր եկավ: Սահմանը, դիրքերի կյանքը, մարտական ընկերությունը: Ես ինձ լավ եմ զգում սահմանին: Զորացրվելուց հետո անցա պայմանագրային ծառայության ու արդեն 12 տարի դիրքերում եմ:

 

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք սանհրահանգիչ դառնալ:

-Ես չեմ որոշել: Ինձ ասացին, որ վաշտին սանհրահանգիչ է պետք, և առաջարկեցին սովորել սանհրահանգիչների դպրոցում: Ես համաձայնեցի, որովհետև սանհրահանգիչը առաջին բուժօգնություն է ցուցաբերում, մարդկային կյանքեր է փրկում: Դրանից էլ լավ մասնագիտություն: Սանհրահանգիչների դպրոցում սովորելիս ավելի ու ավելի համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ արել: Սիրով ու մեծ պատվախնդրությամբ յուրացրի իմ նոր մասնագիտության գաղտնիքները: Եվ այսօր վաշտի սանհրահանգիչն եմ: Իմ մասնագիտությունը պետք կգա նաև քաղաքացիական կյանքում: Ի դեպ, ես ու կրտսեր եղբայրս` Աշոտը, զինակիցներ ենք, միասին ենք դիրքեր բարձրանում: Աշոտը ծնողներիս հետ է ապրում՝ երկու քույրերիս և Արամի հետ: Մենք՝ հինգս, ամուսնացած չենք:

 

-Ինչո՞ւ չեք ամուսնանում, պայմանագրայինի աշխատավարձով չե՞ք կարող հոգալ ընտանիքի հոգսերը:

-Կարող եմ, ուղղակի դեռ չեմ գտել այնպիսի աղջկա, որի հետ կարող եմ ընտանիք կազմել: Թեև ես չեմ տեսել իմ Արշալույս պապին, որի անունն եմ կրում, բայց ծնողներս ասում են, որ բնավորությամբ շատ նման եմ նրան: Պապս պատվի մարդ է եղել` շատ արդարասեր, ազնիվ ու բարեկամասեր: Ես մեծ գերդաստան ունեմ, սիրում եմ շփվել ազգականներիս հետ, իմ տան դուռը պիտի միշտ բաց լինի բոլորի առաջ: Իմ կինը պետք է սիրով, ժպտադեմ ընդունի բոլոր բարեկամներիս, ընկերներիս, հյուրասիրի տեղը տեղին ու պատվով ճանապարհի: Պետք է պատվի իմ օջախը մտնողին: Պետք է համակերպվի այն իրողությանը, որ ես ամսվա կեսը դիրքերում եմ լինում: Մտածի ոչ թե հեշտ կյանքի ու շքեղության, այլ սիրով ու հավատարմությամբ լի ամուր ընտանիքի մասին, իր երջանկությունը փնտրի ոչ թե բարեկեցության ու հարմարավետության, այլ մարդկային հարաբերությունների ու բարոյական արժեքների մեջ:

 

-Որո՞նք են եղել Ձեր կյանքի ամենահիշարժան, ամենաանմոռաց օրերը:

-Մորս 60-ամյակը, երբ հավաքվել էր մեր ամբողջ մեծ ընտանիքը: Եկել էին նաև Ռուսաստանում աշխատող եղբայրներս: Մորս համար նրանց գալը անակնկալ էր, ու շատ երջանիկ էր: Մի անբացատրելի զգացողություն էր, երբ բոլորս միասին էինք: Մի մեծ, ուժեղ ամբողջություն:

 

-Մեր պապերը մի օրհնանք ունեն. ասում են` յոթ որդով սեղան նստեք:

-Ծնողներս սեղան էին նստել յոթ որդիների, հինգ աղջիկների և 11 թոռների հետ: Ես մի երազանք ունեմ, ավելի ճիշտ` դա հորս երազանքն է, որ պիտի իրականացնեմ: Որդի պիտի ունենամ, որը կկրի հորս անունը, ազգանունը և հայրանունը` Բրուտյան Սարգիս Արշալույսի:

Նյութի Աղբյուրը՝ Հայզինվոր

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Մավր Օհանյան

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, գնդապետ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մավր Օհանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 59 տարեկան:
Այսօր մենք մեր պարտքն ենք կատարում` փորձելով կերտել այն երկիրը, որի համար պայքարում էին Մավոն ու բոլոր մեր հերոսները։
Գնդապետ Մավր Օհանյանը պատերազմի սկզբից մինչև հրադադարի պահը մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Նա Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հիմնադիրներից է:
Հայոց բանակի կազմավորումից հետո Մավր Օհանյանը տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել՝ իրեն բնորոշ արիությամբ ու նվիրվածությամբ հսկելով մեր հայրենիքի սահմանները, որի շատ հատվածներ վերագծվել են նրա ոգու և բազկի զորությամբ:
Մավրն արժանացել է նաեւ «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան» եւ մի շարք այլ մեդալների:
Գնդապետ Մավր Օհանյանը մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով, 2012 թվականի դեկտեմբերի 11-ին:
Աբրիկ Հայրապետյանը եւ Մավր Օհանյանը Արցախյան ազատագրական շարժման առաջին օրերից միասին են եղել: «Մի օր Մավրի հետ գիշերը մոլորվել, հասել էինք ազերիների խրամատների մոտ: Երբ հասկացանք` արդեն ուշ էր, փամփուշտներն էլ վերջացել էին: Մավրն ասաց՝ մի անհանգստացի’ր, հետեւի’ր ինձ: Հողագունդ վերցրեց եւ գոռալով նետեց խրամատի մեջ: Խրամատի ներսի ազերները մտածեցին, թե հարձակում է եւ զենքերը վայր դրին: Այդ օրը ունեցանք մեկ գրաված դիրք, 5 գերի եւ զինամթերք»,- պատմում է Ա. Հայրապետյանը:

Պետք է հասկանալ, որ փոխվել են ժամանակները,

Քարոզարշավի մեկնարկի օրը ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը և քաղաքական ընդդիմախոսների արժանապատվությունը վիրավորելու անթույլատրելիությունը, ինչի մասին քանիցս առիթ եմ ունեցել խոսելու նախընտրական պատրաստությունների շրջանում։ Հենց այս սկզբունքներն ենք դրել «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի ձևավորման ու համագործակցության հիմքում։

Քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին մեկ անգամ ևս կոչ եմ անում հրաժարվել նաև ֆեյքային պատերազմից ու զանազան մանիպուլյացիաներից։ Պետք է հասկանալ, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է և ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։

Ինքս մաքուր խղճով ու բացճակատ եմ սկսում քարոզարշավը, նույնը ակնկալելով մյուսներից։

Բարի երթ բոլորին։

ԱՀ նախագահի թեկնածու’ Մասիս Մաիլյան

Կրակից վիրավորվել է հայ զինծառայող

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։

Արծրուն Հովհաննիսյան