Սպորտ

Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով պարտության էր մատնել թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին: Այնուհետև քառորդ եզրափակչում գյումրեցի ըմբիշը 9:0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլենովին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենի նկատմամբ:

Եզրափակիչ գոտեմարտում 28-ամյա հայ ըմբիշի մրցակիցը Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախելաշվիլին էր, որը ևս առանձնապես լուրջ դիմադրություն ցույց չտվեց։ Արդյունքում «ճերմակ արջը» հաղթանակ տարավ 7:1 հաշվով:

Ինչպես արդեն նշեցինք, Արթուր Ալեքսանյանը իր կարիերայում 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ավելի վաղ նա նման հաջողության հասել էր նաև 2012-2014 և 2018 թվականներին: Բացի այդ, Արթուր Ալեքսանյանը աշխարհի եռակի (2014, 2015, 2017) և Օլիմպիական խաղերի (2016) չեմպիոն է:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճեց չորս մեդալ։ Արթուր Ալեքսանյանից բացի Եվրոպայի չեմպիոն էր հռչակվելօր նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանը բարձել էին բրոնզե մեդալակիր։

Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը եզրափակիչում հաղթեց թուրք ըմբիշ Քամալին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն:

 

Կարեն Ասլանյանը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Համաշխարհային լավագույն ծանրորդ հարցում ԾՄՖ կայքում

Ծանրամարտի Միջազգային Ֆեդերացիան անցկացնում է հարցում,  ըստ որի պետք է որոշվի 2019 թվականի լավագույն ծանրորդի անունը: Հարցումը տեղադրված է ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Այս լավագույնների մեջ է հայազգի մեր դյուցազնը՝ Սիմոն Մարտիրոսյանը: Նա այս լավագույն հնգյակի մեջ 4 րդ համարն է:

Բոլոր նրանք ովկեր կուզենան ընտրել,  կարող են անցնել հղմամբ և ընտրելով Սիմոն Մարտիրոսյանին հաստատել էլեկտրոնային հասցեի միջոցով:

Նկարը ձեզ կուղորդի՝  եղեք ուշադիր:Քվեարկելու համար սեղմեք ->ԱՅՍՏԵՂ

Մխիթարյանը՝ «Ռոմա» տեղափոխության պատճառների, նոր մարզչի հետ աշխատանքի և այլ թեմաների մասին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախօրեին պաշտոնապես դարձավ «Ռոմայի» ֆուտբոլիստ: Հայ կիսապաշտպանը «գայլերի» կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով:

Ներկայացնում ենք հայ ֆուտբոլիստի առաջին հարցազրույցը իտալական ակումբի հետ.

Բարի գալուստ «Ռոմա», Հենրիխ: Ի՞նչ է նշանակում այստեղ տեղափոխությունը քեզ համար:

Ինձ համար շատ բան է նշանակում: Սա նոր հնարավորություն է, նոր գլուխ իմ կարիերայում: Այս ակումբում նման շանս ստանալը ֆանտաստիկ է: Ես գիտեմ, թե իրենից ինչ է ներկայացնում ակումբը ու վստահ եմ, որ թիմը կարող է հասնել իր նպատակներին:

Ի՞նչ մտածեցիր, երբ իմացար քո հանդեպ «Ռոմայի» հետաքրքրության մասին:

Սկզբում դրանք ուղղակի շշուկներ էին, հետո բանակցությունները սկսեցին լրջանալ: Երբ ես հայտնաբերեցի, որ նման բան հնարավոր է, մի փոքր մտածեցի ու որոշեցի տեղափոխվել «Ռոմա»:

Դու արդեն տեսել ես քաղաքը ու սպորտային կենտրոնը: Ի՞նչ տպավորություններ ունես:

Ճիշտն ասած՝ քաղաքը դեռ չեմ տեսել, բայց ես գիտեմ, որ սա արտասովոր քաղաք է: Շատ քիչ բան գիտեմ իտալական պատմության մասին: Սպորտային կենտրոնը ֆանտաստիկ է, շենքները այնպես են նախագծված, որ հնարավորություն են տալիս տքնաջան մարզվել ու հետո լավագույնը ցուցադրել խաղում:

Դու հանդես ես եկել հայրենիքում, Ուկրաինայում, Գերմանիայում ու Անգլիայում և հիմա պատրաստվում ես խաղալ Իտալիայում: Որպես ֆուտբոլիստ այդ մեծ փորձը ինչպե՞ս է օգնում քեզ:

Սկզբում հեշտ չէ գալ նոր երկիր նոր մշակույթով: Սա նոր քաղաք է, նոր թիմ, նոր խաղային փիլիսոփայություն, նոր թիմակիցներ, նոր մարզիչ: Ես ամեն հնարավորը կանեմ շուտ հարմարվելու ու օգնելու թիմին հասնել իր նպատականերին: Հիանալի կլինի իտալական ֆուտբոլում փորձառություն ձեռք բերել:

Դու կենտրոնական հարձակվող չես, բայց միշտ շատ գոլեր ես խփել այն թիմերում, որտեղ խաղացել ես:

Ես միշտ փորձում եմ գոլեր խփել: Դա ինձ դուր է գալիս, կարծում եմ, որ դա բոլորին է դուր գալիս: Բայց կարևոր են ոչ միայն գոլերը, այլ նաև թիմին օգնելը՝ գոլային փոխանցումներով: Ամենակարևորն էլ հաղթելն է: Դա ավելի կարևոր է, քան գոլ խփելը ու պարտվելը: Ես իմ լավագույն որակները կներդնեմ գոլ խփելու ու միաժամանակ օգնելու թիմին հաղթել:

Քո կարիերայում միասին վերցրած գրանցել ես 107 գոլ ու գոլային փոխանցում: Քեզ դո՞ւր է գալիս գոլ խփելը, այնքան որքան թիմին օգնելը:

Իհարկե, երբեմն ասում են, որ գոլային փոխանցումը ավելի մեծ արժեք ունի, քան գոլը, քանի որ դու անում ես աշխատանքի կեսից ավելին: Եթե հնարավորություն կա փոխանցում կատարելու թիմակցիդ, որպեսզի նա գոլ խփի, ավելի լավ է այդպես վարվել, քան լինել եսասեր ու անել ամեն ինչ ինքդ քեզ համար:

Քո կարիերայում աշխատել ես տարբեր մարզիչների գլխավորությամբ, այդ թվում՝ աշխարհում լավագույնների:

Ճիշտ է, ես նրանցից յուրաքանչյուրից մի բան եմ սովորել ու կարող եմ ասել, որ նրանք բոլոր տարբեր էին: Մեծ փորձառություն էր նրանց բոլորի հետ աշխատելը, հիմա անհամբերությամբ սպասում եմ  Ֆոնսեկայի հետ աշխատանքին: Ես գիտեմ, թե ինչպես էր նա խաղում: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, ու հույս ունեմ, որ կհաջողվի այդ գաղափարները ներդնել նաև «Ռոմայում»:

Արդյո՞ք դա ազդել է քո որոշման վրա՝ ճանաչելով մարզչին, և իմանալով, թե ինչպիսի խաղ է նա դավանել «Շախտյորում: Դա որոշի՞չ գործոն էր:

Իհարկե: Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ, այնպիսի, որ աչքին հաճելի լինի: Մենք նույնպես կփորձենք այդպես անել երկրպագուներին ուրախացնելու համար:

Քո կարիերայում եղե՞լ են այնպիսի մարզիչներ, որոնց խաղային փիլիսոփայությունը նման է Ֆոնսեկային:

Ես դեռ չեմ զրուցել նրա հետ ու կոնկրետ չգիտեմ նրա սիրելի խաղային ոճը: Այս հարցին կկարողանամ պատասխանել մրցաշրջանի ավարտին նրա հետ որոշակի ժամանակ աշխատելուց հետո: Բայց հավատացած եմ, որ նա լավ գաղափարներ ունի, նա խելացի է: Այդ պատճառով նա այստեղ է: Իմ ակնկալիքները մեծ են, կարծում եմ, որ դա ակումբին մեծ օգուտ կտա:

Դու հայկական ֆուտբոլի պատմության ամենակարևոր խաղացողներից ես: Որքա՞ն հպարտ ես այդ փաստով:

Անկեղծ ասած՝ ես այդքան թվերին չեմ հետևում, չեմ հետևում, թե ով որքան խաղաց կամ ինչ արեց: Ամենակարևորը քո նվիրվածությունն է ազգային թիմին: Ես փորձում եմ լավագույնը անել բոլոր խաղերում, բայց միշտ խաղում եմ հաճույքով, միշտ հպարտ եմ իմ երկիրը ներկայացնելու համար:

Իտալացիների համար դժվար է արտասանել քո անունը: Կարող ես ասե՞լ անունդ, որպեսզի հետագայում մենք ճիշտ արտասանենք այն:

Բոլորը ինձ Միկին են ասում, բոլոր տեղերում էլ այդպես են ասում, դա ամեն ինչ ավելի հեշտ է դարձնում: Կարող եք ինձ Միկի անվանել:

Դու հանդես ես եկել եվրոպական շատ երկրներում, բայց հետաքրքիր է, թե ինչու ես որոշել ամուսնանալ Իտալիայում:

Մենք տարբեր վայրեր ենք նայել մեր ամուսնության համար, հետո որոշեցինք պսակադրվել աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում: Վենետիկում՝ Սա Լազարո կղզում, հայկական եկեղեցի կա: Այդ պատճառով որոշեցինք արարողությունը այնտեղ կազմակերպել:

Շատ մարդկանց դուր է եկել այն փաստը, որ դուք հարսանիքին հրավիրել էիք Ալ Բանոյին (իտալացի էստրադային երգիչ-խմբ):

Դա նվեր էր կնոջս հայրիկից: Դա անակնկալ էր, մենք նույնիսկ չգիտեինք, որ նա այնտեղ է լինելու:

"На

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Ռոմա»․

 

Իտալական և բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Հենրիխ Մխիթարյանը ժամեր անց «Արսենալ»-ից կտեղափոխվի իտալական «Ռոմա»: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ նա տիկնոջ հետ արդեն իսկ ժամանել է Հռոմի օդանավակայան: Ընդ որում, Մխիթարյանը ոչ թե լոնդոնյան «Արսենալ»-ի, այլ «Ռոմա»-ի դեղնակարմրագույն շարֆով է, որը նա մի քանի վայրկյան հպարտությամբ վեր է բարձրացնում և ցույց տալիս իրեն դիմավորող երկրպագուներին:

Իտալական ֆուտբոլային նորություններին հետևող Calciomercato կայքը հաղորդում է, որ հայ կիսապաշտպանը առաջիկա ժամերին բուժզննում է անցնելու, ինչից հետո էլ վերջնականապես կավարտվի նրա փոխանցումը:

BBC-ի տեղեկություններով՝ 30-ամյա Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվում վարձակալության պայմանագրով. իտալական ակումբը նրան «գնելու» պարտավորություն չի ստանձնում, բայց որոշակի գումար է փոխանցում «Արսենալ»-ին որպես վարձավճար, ինչպես նաև վճարում է Մխիթարյանի աշխատավարձը առաջիկա խաղաշրջանի ընթացքում: Թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը, BBC-ն չի մանրամասնում:

Sky Italy-ն, իր հերթին, նշում է՝ երկու ակումբները համաձայնության են եկել վերջին պահին, քանի որ այսօր արդեն փակվում է նոր ֆուտբոլիստներ հրավիրելու համար իտալական ակումբներին տրված «տրանսֆերային պատուհանը»: «Սա լավ ձեռքբերում է «Ռոմա»-ի մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի համար՝ Մխիթարյանը 200 գոլի հեղինակ է և բացարձակ ռեկորդակիր Հայաստանի հավաքականի կազմում խփած գոլերի թվով: Բժշկական զննումներից հետո Մխիթարյանը դեղնակարմիրների հետ պայմանագիր կստորագրի, ինչից հետո նրա կարիերայում կսկսվի արկածներով լի նոր շրջան, այս անգամ՝ Սերիա Ա-ում», – փաստում է իտալական լրատվամիջոցը:

Մխիթարյանը լոնդոնյան «Արսենալ» էր տեղափոխվել անցած տարեսկզբին՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից: Անցած մեկ տարում նա «Արսենալ»-ի կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին
շրջանում Մխիթարյանն առավել պասիվ էր հանդես գալիս, ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում «Արսենալ»-ի 4 խաղերից միայն մեկում էր դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Ժամանակին, երբ Դորտմունդի «Բորուսիա»-ում էր, Մխիթարյանը կատարյալ վարպետության պահեր էր դրսևորում, որոնք վկայում էին նրա մեծ ներուժի մասին, նշում են բրիտանական պարբերականները, միաժամանակ ընդգծելով՝ նրա հետ կապված հույսերն այդպես էլ չարդարացան, երբ նա տեղափոխվեց «Արսենալ»:

Այսօր Հռոմի օդանավակայան ժամանելուն պես լրագրողներից մեկը հարցրել է՝ «Երջանի՞կ եք, որ այստեղ եք»: «Երջանիկ եմ», – արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը:

Համահայկական խաղերին Արցախ են մեկնել նաև Աշտարակի համայնքից

Արցախում անցկացվող համահայկական 7-րդ խաղերին մասնակցում են ողջ հայությունը, այդ թվում նաև Աշտարակի համայնքից, որոնք անձամբ Աշտարակի համայնքապետարանի հովանու ներքո են հանդես գալիս :

Մասնակցում ենք կանանց վոլեյբոլ, սեղանի թենիս , բազկամարտ , շախմատ մարզաձևերով։ Բացմանը համայնքը ներկայացված էր 36 պատվիրակներով։

Գևորգ Եղիազարյան

""

""

""

 

ԿԵՑՑԵ՛ ԳՅՈՒՄՐԻՆ՝ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերին կրկին իրենց բարձր դիրքում էին մեր գյումրեցի մարզիկները…
Մեր չեմպիոններն են՝ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ(ոսկի), ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ(ոսկի),ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ(ոսկի), ԿԱՐԱՊԵՏ ՉԱԼՅԱՆԸ(արծաթ)…
ԲՐԱՎՈ՛ ԳՅՈՒՄՐԻ…

Գագիկ Համբարյան

Armday.org """"""

""

Գոռ Մինասյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը։
Գոռ Մինասյանը երկամարտի 446 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իսկ Ռուբեն Ալեքսանյանը 434 կգ արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը։ Եվրոպայի չեմպիոն դարձավ աշխարհի և Օլիմիպիական խաղերի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեն երկամարտի՝ 467 կգ արդյունքով։""
Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժության ժամանակ 3 մոտեցումներից հաջող կատարեց միայն մեկը՝ գրանցելով 190 կգ արդյունք։ Գոռ Մինասյանը նախ պոկեց 200 կգ, ապա 205 կգ, իսկ վերջին մոտեցման ժամանակ՝ 211 կգ՝ գրանցելով անձնական ռեկորդ։
Հրում վարժությունում Գոռ Մինասյանը սկսեց 235 կգ-ից և բավարարվեց միայն այդ քաշը հրելով, հաջորդ մոտեցումների ժամանակ նա չկարողացավ հրել 240 կգ կշռող ծանրաձողը։ Ռուբեն Ալեքսանյանը նախ հրեց 240 կգ կշռող ծանրաձողը, ապա 244-ը և միայն վերջին մոտեցման ժամանակ չկարողացավ հրել 247 կգ։
Եվրոպայի առաջնության տղամարդկանց գերծանր քաշային կարգի մրցանակակիրները
Երկամարտ
1․ Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 467 կգ (217+250)
2․ Գոռ Մինասյան (Հայաստան)՝ 446 կգ (211+235)
3. Ռուբեն Ալեքսանյան (Հայաստան)՝ 434 կգ (190+244)
Պոկում վարժություն
1․ Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 217 կգ
2․ Գոռ Մինասյան (Հայաստան)՝ 211 կգ
3․ Իրակլի Տուրմանիձե (Հայաստան)՝ 201 կգ
Հրում Վարժություն
1․ Լաշա Տալախաձե (Վրաստան)՝ 250 կգ
2․ Մարտ Սեյմ (Էստոնիա)՝ 246 կգ
3․ Ռուբեն Ալեքսանյան (Հայաստան)՝ 244 կգ։

sport.times.am

Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

""Խորվաթական Սպլիտում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց 105 կգ քաշայինների մրցումը:

Չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը, ով երկամարտի արդյունքում բարձրացրեց 414 կիլոգրամ:

Պոկում վարժությունում Հայաստանը ներկայացնող 20-ամյա մարզիկի ու ընդհանուր մրցման լավագույն արդյունքը եղել է 184 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը նույնպես ուժեղագույնն էր` 230 կգ:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև Վասիլ Գոսպոդինովը (397) և լեհ Արկադիուշ Միխալսկին (387):

Պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալի արժանացավ Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը, հրումում` Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Դավիթ Բեժանյանը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սամվել Գասպարյանը երկամարտի գրանցած 375 կգ (165+210) արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

sport.times.am