Պատմություն

Պատմական ակնարկ. Աշտարակ

ԱՇՏԱՐԱԿ գյուղն (դարձել է քաղաք 1963 թ.) իր ԱՇՏԱՐԱԿ անունը գյուղացիների ասելով ստացել է իր Բերդաթաղի՝ այժմ ավերակ Ծիրանավոր կոչված եկեղեցուց,որ հնում գյուղի միակ և ամենամեծ ծխական եկեղեցին է եղել: Դա ներսից սրբատաշ քարից է շինված,իսկ դրսից ՝հասարակ որձաքարից,և դիտողի վրա այնպիսի տպավորություն է թողնում, որ, կարծես ,սրբատաշ քարից շինված շինությունն իր գեղեցիկ, նուրբ սյուններով ու կամարներով ամփոփված է մի հաստակուռ , կարծր քարերից շինված պատյանի մեջ : Իր բարձր շինության վրա ունեցել է ապաստարան խցեր,որոնց հասնելու և մեջը մտնելու համար եկեղեցու մեջից կառուցված են եղել սանդուղքներ:Վտանգի ժամանակ գյուղի քաջ տղամարդիկ բարձրացել են եկեղեցու տանիքը, հսկել են այդտեղից թշնամու գործողություններին և անհրաժեշտության դեպքերում պաշտպանվել և պատսպարվել խցերում ,դրանց, այդ խցերի փոքրիկ՝ վերևից կիսաբոլոր ծածկույթ ունեցող լուսամուտներից,որոնք պահպանվել են մինչև այսօր,քարեր նետելով և հրազեն պարպելով թշնամիների վրա: Այսպիսով՝այդ եկեղեցին մի տեսակ բերդի ամենաբարձր աշտարակի պաշտպանության դիրքի կենտրոն հանդիսանալով ՝տեղիք է տվել գյուղացիներին կարծելու ,որ գյուղն էլ իր ԱՇՏԱՐԱԿ անունը ստացել է այդ պաշտպանության աշտարակից,որ, իհարկե,թյուրիմացություն է:""
ԱՇՏԱՐԱԿ Հայաստանի հնագույն գյուղերից մեկն է. նրա գոյության սկիզբը կորչում է խորին հնության մեջ: Ակադեմիկոս Ն.Մառի ասելով՝ Ծիրանավոր եկեղեցու տեղում , հեթանոսական ժամանակաշրջանում եղել է վիշապի-ԱՇՏԱՐԱԿ-Աժդահակի կամ Շտեկի պաշտամունքի մի տաճար,որ հետո, քրիստոնեության օրոք վերածվել էմի հնագույն տիպարի՝ բազիլիկի,,Аштарак, где на развалинах древней святыни дракона ,-ասում է նա,-называвшегося Аштарак-Аjdahak-или шдек,-сооружен был христианский храм древнвйшего базиличного типа,,:
Տաճարի մոտ , ինչպես Հայոց վանքերից ու եկեղեցիներից շատերի մոտ , հետագայում գոյացել է գյուղ ,որ հնագույն սրբության անունով կոչվել է ԱՇՏԱՐԱԿ:
Թե որքան ճիշտ է գիտնականի կարծիքը մենք չենք կարող ասել, բայց հավաստի կարելի է համարել այն , որ ԱՇՏԱՐԱԿ անունը շատ հին է,և իրեն շրջապատող՝Մուղնի, Կարբի, Փարպի,Հուշի կամ Ուշի, Օշական և դրանց նման այլ տեղերի անունների հետ միասին , պահպանվել և հասել է մեզ նախնական՝ խալդական-ուրարտական ժամանակներից:
Երվանդ Շահազիզ

Աշտարակը գտնվելով Արագածի ստորոտում՝հնում համարվել է Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի գյուղերից մեկը,իսկ հետո Խորհրդային Հայաստանի Աշտարակա շրջանի կենտրոնատեղին:Նրա տեղը մի սարահարթ է, որ հարավից տարածվում է դեպի հյուսիս և գտնվում է հյուսիսից՝ Մուղնի, հարավից՝Օշական,հյուսիս-արևմուտքից՝Փարպի գյուղերի մեջ,իսկ արևելքից՝Քասախ գետի և դրա ձախ ափին,դեպի Երևան,Եղվարդ և Էջմիածին տարածվող առապարների մեջ:Այդ սարահարթը,որ հարավից սկսած,հետզհետե բարձրանում է ,ունի անհավասար,խորդուբորդ մակերևույթ:Դրա ամենաբարձր կետը գյուղատեղի շրջանն է՝նրա հյուսիսային սահմանի վրա գտնված բարձրավանդակը,որը հնուց կոչվել է ՄՈՒՂՆՈՒ ԹԱՌ,այսինքն՝ Մուղնի գյուղի բարձրություն,քանի որ դրա վրա է թառած Մուղնի գյուղը,դրա վրաից էլ անցնում է Աշտարակից Մուղնի գնացող ճանապարհը.դա իր բարձրությամբ իշխում է ամբողջ գյուղի(քաղաքի) վրա:
Մյուս բարձրություններից՝սարահարթի վրա աչքի են ընկնումգյուղի հարավ -արևլյան կողմում մի բլուր,որ կոչվում է ՊԱՏՌԵԼԱԿԱՆՙորի վրա սովորություն են ունեցել հավաքվել հին աշտարակցիք՝ հայտնի տոներին զվարճանալու և այդտեղից դիտելու ձորում՝գետի մեջ,Աշտարակի կտրիճների ձուկ որսալու գործողությունը և ս. Մարիանեի բարձրությունը կամ բլուրը ,որ այդպես է կոչվել իր վրա կառուցված ս. Մարիանե եկեղեցուց: Սարահարթի մյուս խորդուբորդություններից ու տեղերից հայտնի են իրենց հնուց պահպանված անուններով՝ Ձորաբաշերը,Ձորահորիկը,Վարդանաբակը,Միջնահանդը,Օլորանը(ոլորանը),Սևահողերը,Խոպանները և Խնթերքը, որոնց անուններով կոչվում են ներկայումս այդ տեղերում ձգված այգիները:
Գյուղատեղը, ինչպես երևում է, իրեն շրջապատող առապարների պես առապար է եղել,ծածկված մեծամեծ ժայռերով և մանր խճաքարերով, և հետո միայն, հետզհետե,մաքրվել,մշակվել է: Այդ առապարի հետքերը մինչև այսօր էլ դեռ կարելի է տեսնել այգիներում,,որոնց մեջ, տեղ-տեղ, մնացել են ապառաժներ և մանր քարերի ահագին կույտեր և բլրակներ, որոնք կոչվում են Չընղըլներ: Այդ քարակույտները կազմվել են այգիների մշակության ժամանակ հավաքված ու հողի միջից հանված քարերից : Այդ քարերից էլ կառուցված են բազմաթիվ այգիների ցանկապատերը:

http://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t31.0-0/p480x480/22829885_131757700915719_1687906196768178078_o.jpg?oh=14c9eec9469f3a893ffeebd4a0cff6f5&oe=5AA3AC3F alt="Фото Պատմական Աշտարակ." width="476" height="319" />
http://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t31.0-0/p180x540/22904964_131817327576423_1666955324099697045_o.jpg?oh=d3ac2157f965f9aeb7e17b72b10294e0&oe=5A77ADAF alt="Фото Պատմական Աշտարակ." width="476" height="357" />

Հոկտեմբերյան հեղափոխություն

Հոկտեմբերյան հեղափոխություն(Հոկտեմբերյան սոցալիստական հեղափոխություն), պետական հեղաշրջում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

Հեղաշրջման ընթացք

Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։

Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում (նոյեմբեր), ռազմաճակատներում (նոյեմբեր-դեկտեմբեր), Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։

Հեղաշրջում և Հայաստանի Առաջին Հանրապետություն

Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։

1917-ի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (Բրեստի հաշտություն), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանի շրջանները)։

1920-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է ստիպել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։

40 տարվա ծանրությունը

""Մի մարդ շուկայում կարտոֆիլ է գնում: Տուն վերադառնալով՝ նա բացահայտում է, որ կարտոֆիլի փոխարեն առևտրականները նրա պարկի մեջ քարեր էին լցրել, և միայն վերևի մասն էր կարտոֆիլով լցված:

Դեպքը թեև զայրացնող էր, սակայն նա հետ չի վերադառնում և մոռանալով այդ տհաճ պատմությունը՝ շարունակում է ապրել իր առօրյա կյանքով:

Եվ ահա 40 տարի անց նրա դուռը թակում են: Երբ նա դուռը բացում է, տեսնում է շեմին կանգնած երկու հալումաշ ծերերի:

– Բարև,- ասում են նրանք,- այդ մենք ենք խաբել քեզ 40 տարի առաջ և հիմա եկել ենք խնդրելու, որ ներես մեզ:

– Ես հիշում եմ այդ դեպքը,- հանգիստ պատասխանում է մարդը,- բայց դուք ոչինչ ինձ պարտք չեք: Այն քարերը ես թափեցի հենց նույն օրն ու ազատվեցի դրանցից: Բայց դուք, ինչպես տեսնում եմ, 40 տարի շարունակ դրանք պահել եք ձեր սրտերի մեջ: Ուրախ եմ, որ այսօր դուք ևս ազատագրվեցիք այդ քարերից:

Հ.Գ. Սիրելի՛ ընթերցող, գուցե դու էլ տարիներ շարունակ ինչ-որ «քարեր» ես պահում քո սրտում: Ժամանակը չէ՞ որ արդյոք ազատվելու դրանցից…

crossnews.am

 

Դեպք կրկեսում, որ երբեք չեմ մոռանա

""

Մեկ օր, երբ դեռ պատանի էի, ես ու հայրս կանգնած էինք հերթում՝ կրկեսի տոմսեր գնելու: Վերջապես, մեր և դրամարկղի միջև ընդամենը մեկ ընտանիք մնաց:

Այդ ընտանիքն ինձ վրա մեծ տպավորություն գործեց: Ութ երեխա, երևի մինչև 12 տարեկան: Պարզ էր, որ նրանք շատ գումար չունեին: Նրանց հագուստը թանկ չէր, բայց բոլորը մաքուր էին և կոկիկ հագնված:

Երեխաներն իրենց զուսպ էին պահում, բոլորը հերթի մեջ էին՝ ծնողների հետևում կանգնած և միմյանց ձեռք բռնած: Նրանք հուզմունքով խոսում էին ծաղրածուների, փղերի և այլ ելույթների մասին, որոնք պատրաստվում էին տեսնել: Ակնհայտորեն, դա մի մեծ իրադարձություն էր նրանց համար:

Հայրն ու մայրը՝ որպես ընտանիքի գլուխներ, կանգնած էին առջևից: Մայրը ամուսնու ձեռքը բռնել էր այնպես՝ ասես ասում էր. «Դու իմ ասպետն ես՝ փայլուն զրահներով»: Իսկ նա էլ ժպտում էր և հպարտությամբ կնոջը նայում այնպես, ասես ասում էր. «Դու իմ կյանքի սերն ես»:

Գանձապահը նայեց հորը և հարցրեց, թե քանի տոմս է պատրաստվում գնել: Նա ուրախությամբ պատասխանեց. «Խնդրում եմ, տվեք ինձ ութ մանկական և երկու մեծերի համար նախատեսված տոմս»:

Գանձապահը ասաց բոլոր տոմսերի գինը միասին հաշված: Կինը մի պահ թողեց ամուսնու ձեռքը, իսկ վերջինիս շուրթերն էլ լարվածությունից սկսեցին դողալ: Նա մի փոքր առաջ գնաց և հարցրեց. «Որքա՞ն դուք ասացիք»:

Գանձապահը նորից կրկնեց ընդհանուր գումարը: Պարզ էր, որ նա բավարար գումար չուներ: Հիմա ինչպե՞ս պետք է շրջվեր և երեխաներին ասեր, որ իրենք այսօր կրկես չեն նայելու:

Ես ու հայրս դիտորդների պես հետևում էինք, թե ինչ էր կատարվում: Եվ հանկարծ հայրս գրպանից հանեց 5 դոլար և գցեց գետնին: Ասեմ, որ մենք հարուստ չէինք՝ բառի բուն իմաստով: Հետո հայրս կռացավ, վերցրեց գումարը, դիմեց այդ տղամարդուն և ասաց. «Ներեցեք, պարո՛ն, սա ձեր գրպանից ընկավ գուցե»:

Տղամարդը հասկացավ, թե ինչ է կատարվում: Նա օգնություն չէր խնդրել, բայց, անշուշտ, գնահատում էր այդ հուսահատ, անհարմար դրության մեջ իրեն հասցված օգնությունը: Նա նայեց ուղիղ հորս աչքերի մեջ, վերցրեց նրա ձեռքը և ուժեղ սեղմեց, ապա արցունքներն աչքերին շնորհակալություն հայտնեց. «Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, պարո՛ն: Սա իսկապես մեծ նշանակություն ուներ իմ և իմ ընտանիքի համար»:

Ես ու հայրս վերադարձանք մեքենայի կայանատեղի և գնացինք տուն: Այդ երեկո մենք չգնացինք կրկես, բայց մի փոքր անգամ չէինք ափսոսում դրա համար:

Աստված հզոր զենքն էր տվել մեզ, մեծ զորություն՝ բարի գործեր անելու հնարավորությունը, այս աշխարհը մի փոքր փոխելու հնարավորությունը: Մի՛ մոռացեք լինել բարի ուրիշների հանդեպ:

Գերմանացի փիլիսոփա Ֆեյերբախն ասել է. «Բարությունը երջանկության տանող կամք է»:

Եթե դու ուզում ես երջանկություն ունենալ, ապա հիշիր՝ բարությունը կամք է, որը տանում է երջանկության:

crossnews.am

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ` ԱՇՏԱՐԱԿԻ ԳԵՏ (ՔԱՍԱԽ ԳԵՏ)

""Ի՜նչ հրաշք բնություն է պարգեւել մեզ Արարիչը՝ Մասիսի լեռը իր բնակերտ արծվով, իսկ Աշտարակը՝ բնակերտ վիշապով… Պերճ Պռոշյանը մեզ է թողել Աշտարակի գետի (Քասախի) հետևյալ պատկերավոր նկարագրությունը. <<Ձորը, որի մեջ անսահման հավիտենականությունից հոսում է կատաղի գետակը, նմանում է մի կիսագալար տարածված վիշապ օձի, որի գլուխն ավելի մեծ է, քան թե ամբողջ մարմինը, որի տուտը եւ մարմինը փռված է ընդարձակ դաշտի մեջ, իսկ գլուխը հասցրել է յուր գալարումը մինչեւ մեծանիստ լեռները, որի բերանի ճեղքվածքը, թեեւ համեմատորեն ոչ այնքան լայնարձակ, բայց սուր-սուր ժանիքը՝ ծնոտների երկու կողմից դուրս ցցված, սարսափ են ներշնչում տեսնողին: Ահագնատեսիլ, խորդ ու բորդ քարափներն են գետակ-վիշապի ատամները, կապույտ ու պարզորակ ջուրն է նորա երկայն ու բարակ լեզուն: Երեսունի չափ հայ գյուղորայք շարահյուսված են գետատտի շրջակայքումը՝ սկսած ճիշտ այնտեղից , ուր չքանում են ժայռերը , ուր դադարում է կարկաչաձայն խոխոջումը, և անհայտանում են փրփրադեզ ալիքները , ուր ականջ խլացնող , շատախոս կաչաղակը պապանձվում, հանդարտվում և քնած, մեռած՝ հառաջ է հոսում ավազի ու տղմերի միջով, ընդարձակ տափարակի վերայով՝ ողջույն տալու և միախառնվելու տասնապատիկ իրանց մեծ գետին՝ Հայ աշխարհի մայր, հինավուրց Արաքսին:Բայց մեր գետակն ըղձատոչոր է լինում. հենց ժայռերի պաշտպանությունից զրկված տեղումը. քաղցած գայլերի նման հարձակումն են գործում նույն տեղումն յուր փափագին չի հասնում. քաղցած գայլերի նման հարձակումն են գործում նույն տեղումն յուր վերա բնակվող գյուղերը և առուներով գետակի վերջին կաթիլն էլ հափշտակում: Մեր գետակը շատ արդյունաբեր է , նորա ջուրը քաղցրահամ է , նորա ամեն մի կաթիլը ոսկի և արծաթ է>>:
Քասախ գետը մի լեռնային , թեք հատակով և հունով գետ է՝երկարությունը 85 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2, կազմված է մի քանի առվակներից , որոնք սկիզբ են առնում Արագածի հյուսիսային ձյունապատ թեքվածքից, մասամբ էլ Միսխանայի լեռնաշղթայից , և միանում Ապարանի բարձրավանդակ դաշտում: Այստեղից այն հոսում է դեպի հարավ, Արագածի և Միսխանայի սարերի մեջ խոռոչացած հեղեղատով և, հետո, Եղվարդի քարքարոտ դաշտով, որ տարածվում է Արագածի ստորոտից մինչև Երևան: Այդ խոռոչացած հեղեղատով և քարքարոտ դաշտով Քասախը հոսում է մի նեղ , խոր, ապառաժուտ ձորի միջով:Ֆռանկանոց գյուղից վեր ձորը վերջանում է , և գետը դուրս է գալիս Երևանի հարթությունը, որտեղ նրանից առնվում են բազմաթիվ առուներ, որոնցով ոռոգվում է այդ խիտ բնակեցված տարածությունը: Գետն այտեղ հոսում է մի լայն, տաշտացած հունով, ցած ափերով , և Երասխի մոտ բաժանվում է բազուկների: Ամռանը այդտեղ գետատեղը բոլորովին չորանում է, քանի որ նրա մեջի եղած բոլոր ջրերը լցվում են առուների մեջ, իսկ գարնան ջրահորդության ժամանակ լցվում է ջրով այնպիսի առատությամբ, որ նա կատաղաբար հորձանք է տալիս , դուրս գալիս ափերից և ողողում արտերը: Այդ ժամանակ նա սրբում , քշում է իր բերած , հավաքած խճակոիյտերը և թափվում է Սև ջրի մեջ( Հայաստանի գետերից է։ Սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից, հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։ Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասախ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։ ), անցնելով ընդամենը 85վերստ(կմ)տարածություն: Աշտարակի մոտ Քասախը բոլոր գյուղի և նրա այգիների երկարությամբ անցնում է 2 վերստ (կմ) տարածություն մի անդնդախոր ձորով՝ բարձրաբերձ , ապառաժուտ ափերով և քարքարուտ հատակով, մեծամեծ ժայռերի միջով:Գետի մեջ գտնված այդ մեծամեծ ժայռերից մի քանիսը այնքան խոշոր են, որ հնուց առանձին ուշադրության առարկա են եղել և ստացել այս ու այն անունը, նայելով թե ինչի նման են նրանք. Ձիաքար, Տաշտաքար և այլն: Ունենալով մեծ թեքվածք և անցնելով քարքարուտ հատակով և ապառաժների միջով՝ Քասախն Աշտարակի մոտ, ընդհանրապես, արագահոս է և աղմկալից, նամանավանդ ջրահորդությունների ժամանակ, երբ նա երբեմն այնքան լցվում է ջրով ու բարձրանում, որ հին կամուրջի աչքերը սուղ են գալիս նրան, և նա բարձրանում, ուռչում է և թափվում նրա վրայից , բերելով իր հոսանքի հետ մեծամեծ քարեր, որոնք զարնվելով միմյանց, ավելի ևս սաստկացնում են գետի մրմռոցն ու խըշխըշոցը: Գետի ջրերի հորդանալը և բարձրանալը լինում է սովորաբար գարնանը, երբ նրա ակունքում սկսվում է հալոցքը: Ձյունաշատ ձմեռները գետի ակունքում բնականաբար կուտակվում են մեծ քանակությամբ ձյունակույտեր ու սառցակույտեր, որոնք հալվելով՝ բարձրացնում են գետի ջուրը: Այդ տարիներին է , որ տեղի են ունենում մեծամեծ հորդություններ, որոնք սրբում, տանում են ձորում գտնված ամեն մի շենք ու շինություն, արմատախիլ են անում հաստաբուն ծառերը և մեծ աղետ պատճառում ձորարատերերին և ընդհանրապես գյուղին: Գետի ամենամեծ հեղեղումն ու հորդությունը , որ հիշում են աշտարակցիները, եղել է 1835թ., երբ ջուրն այնքան է բարձրացել , որ քանդվել է առվից հարյուր գազաչափ տեղ և առվի ընթացքը փոխել դեպի գետը: Ժողովուրդն այնքան է վհատվել, որ կամեցել է թողնել գյուղն ու գաղթել, գնալ մի ուրիշ տեղ , բայց քաջասիրտ մարդիկ առաջ են անցել և այնքան քար ու հող են լցրել գետի ընթացքի դեմ , որ վերջապես կասեցնելով նրա սրընթացությունը՝ կարողացել են առվի ժանապարհը վերստին փոխել դեպի գյուղը: Ջուրը այդ հորդության ժամանակ սրբել, տարել է շատ ծառատունկ և կամրջի մոտ գտնված երեք աչք ջրաղացը, և նրա տեղով 10 տարի հոսել. հենց այդ հորդության ժամանակ է եղել , որ հեղեղը սրբել ու տարել է ձորի այրերի դեմ՝ գետի արևելյան եզերքին գտնված փոքրիկ , սրբատաշ քարից կառուցված հին եկեղեցին, որ կոչվել է ԱՆԱՊԱՏ:
Մի այդպիսի աղետաբեր հեղեղումն էլ պատահել է հնում գետի ջրհորդության ժամանակ , որի մասին թեև հիշողություն չի պահպանվել, բայց այն տեղի է ունեցել և <<հիմքից խախտել առուն>>:
Քասախը սկիզբ առնելով Արագածի և Միսխանայի մաքուր աղբյուրներից և հոսելով խոր ձորերով և բնական զտման ենթարկվելով` բերում , հասցնում է Աշտարակ անապական, առողջարար ջուր , սակայն հոսելով գյուղի (քաղաքի) բաց առուներով դառնում է վնասակար խմելու համար: Հնում ժողովուրդը գտել է մաքուր ջրից օգտվելու ձևը՝ իր խմելու ջուրն առնելով Մելիքի բախչայից, իսկ գետի պղտորած ժամանակները, ձորում գտնված աղբյուրներից՝ Շուխոնց, Ազատենց և Բոշենց աղբյուրներից, որոնք իրենց այդպիսի անուններն ստացել են այդ ընտանիքներից, որոնց ի վաղուց պատկանել են հիշյալ աղբյուրների ձորերը: Առվից ու գետից ջուր առնելու տեղերը կոչվել են ջրլիցք: Հայտնի եղել Զազենց ջրլիցքը: Քասախը բացի մաքուր առողջարար ջրից մատակարարել է Աշտարակին համեղ ձկներ` Կարմրախայտ, Կապույտ, Մորազ, Ճանճառ, Սաձախ և այլն: Ձկնորսությունը կատարվել է թոռով, թարփով և օչխայով: Հնում օչխաները կտրվել են, սովորաբար ծննդյան և զատիկի ճրագալույցներին, և բռնված ձուկը ձրիաբար բաժանվել է օչխատիրոջ ազգականներին և չունեվորներին, այնպես որ այդ տոների նավակատիքներին գյուղում ընտանիք չի մնացել , որ ձուկ չունենար իր սեղանին դրված՝ խաշած, տապակած և կուտապ դրած: Ձորում, գետի մեջ կան տեղեր, որտեղ խոշոր քարեր չկան, և ջուրը կարողանում է մի որոշ տարածության վրա կանգնել՝ լճանալ: Այդպիսի լճակները ամռան ամիսներին հանդիսացել են և հանդիսանում են գյուղացիների(քաղաքացիների) համար լողանալու տեղեր, որոնք կոչվում էին գյոլեր: Գյոլերից ամենահայտնին եղել է Առաչագյոլը:
Քասախ գետն Աշտարակի առվի սնուցողը հանդիսանալով , ուրեմն և գյուղի (քաղաքի) կենսական երակն ու գոյության հիմքը կազմելով՝ բնականաբար սիրելի է եղել նրան, և ոչ միայն Աշտարակին, այլև, ընդհանրապես, բոլոր Արարատյան դաշտին:Հնում Հրազդանի ու Քասախի ամենօրյա տված ու բերած օգուտը ճանաչված ու գնահատված է եղել ՝ առաջինը մի լիտր ոսկու, երկրորդինը մի լիտր արծաթի չափով: <<Զանգուն,-ավանդաբար ասել են հին մարդիկ,- օրական տալիս է մի լիտր ոսկի, իսկ Քասախն բերում է մի լիտր արծաթ>>:
Քասախ գետի կիրճը հետաքրքիր մի յուրահատկություն ունի` ելնելով իր դիրքից: Նրա աջ կողմը զուրկ է գրեթե բուսականությունից, իսկ ձախ կողմը ամբողջովին անտառածածկ է, թեև ոչ փարթամ: Եվ ձախ կողմում հեքիաթային տեսարաններ կան, տարատեսակ թռչուններ ու կենդանիներ են բնակվում:
Քասախ (ամենաբարձր աղտոտվածությունը `ամոնիումիոն)»