Պատգամներ

Պենտեկոստե 50-րդ օրը

Քրիստոնեական աշխարհը տոնում է այս օրը որպես Սուրբ Հոգու Գալստյան օր։

Երբ Հիսուս Քրիստոսը համբարձվեց, ասեց որ գնում է, և կուղարկի Սուրբ Հոգին։ Գործք առ 1:

Օրվա խորհուրդը ըստ Աստվածաշնչի Գործք առաքյալների 2 գլուխ։

Սուրբ Հոգու ուղարկուիլը։ Պետրոսի քարոզը։ Հազարաւոր մարդիկ դարձի են գալիս։

1 Եւ երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։ 2 Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ 3 Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։ 4 Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։ 5 Եւ Երուսաղէմումը բնակուած էին Հրէաներ՝ Աստուածավախ մարդիկ՝ երկնքի տակի ամեն ազգերից։ 6 Եւ երբոր այս ձայնը եղաւ, բազմութիւնն եկաւ մէկտեղ եւ կիտուեցաւ. Որովհետեւ ամեն մէկը լսում էր նորանց, որ իր լեզուովը խօսում էին։ 7 Եւ ամենքը հիանում էին եւ զարմանում, եւ իրար ասում էին. Չէ՞ որ ահա սորանք ամենքը, որ խօսում են, Գալիլեացի են։ 8 Եւ ի՞նչպէս մենք ամեն մէկս մեր լեզուովը լսում ենք որ նորանում ծնուած ենք. 9 Պարթեւներ եւ Մարք եւ Եղամացիք, եւ բնակողներ Միջագետի, Հրէաստանի եւ Կապադովկիայի, Պոնտոսի եւ Ասիայի մէջ, 10 Փռիւգիայի եւ Պամփիւլիայի մէջ, Եգիպտոսումը, եւ Լիբիացիների կողմերումը Կիւրենէի մօտ, եւ նորաեկ Հռովմայեցիներ, 11 Հրէաներ եւ նորահաւատներ, Կրետացիներ եւ Արաբացիներ, լսում ենք, որ նորանք մեր լեզուներովը Աստուծոյ մեծամեծ բաները խօսում են։ 12 Եւ հիանում էին ամենքը եւ զարմանում, եւ մէկը միւսին ասում էին, Սա ի՞նչ պիտի լինի։ 13 Իսկ ուրիշները ծաղր անելով ասում էին, Քաղցուով արբած են։
14 Եւ Պետրոսը վերկացաւ այն տասնեւմէկի հետ, իր ձայնը բարձրացրեց, եւ նորանց հետ խօսեց. Ով Հրէաստանցի մարդիկ, եւ ամենքդ՝ որ բնակուած էք Երուսաղեմումը, սա ձեզ յայտնի լինի, եւ իմ խօսքերին ականջ դրէք։ 15 Որովհետեւ չէ թէ ինչպէս դուք էք կարծում, սորանք արբած են. որովհետեւ օրուայ երրորդ ժամն է։ 16 Այլ սա Յովէլ մարգարէի ձեռովն ասուածն է, 17 Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կ’մարգարէանան. Եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ’տեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կ’տեսնեն։ 18 Եւ իմ ծառաների վերայ եւ իմ աղախինների վերայ էլ այն օրերումն իմ Հոգուցը կ’թափեմ, եւ կ’մարգարէանան։ 19 Եւ նշաններ կ’տամ վերեւը երկնքումը, եւ նշաններ ներքեւը երկրումը, արիւն եւ կրակ եւ ծխի մառախուղ։ 20 Արեգակը խաւար կ’դառնայ, եւ լուսինն արիւն, Տիրոջ մեծ եւ երեւելի օրը դեռ չ’եկած։ 21 Եւ կ’լինի, ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկուի։ 22 Ով իսրայէլացի մարդիկ, այս խօսքերը լսեցէք. Յիսուս Նազովրեցին՝ այն մարդը՝ որ Աստուածանից ցոյց տրուեցաւ ձեզանում զօրութիւններով եւ հրաշքներով եւ նշաններով, որ Աստուած նորա ձեռովն արաւ ձեր միջումը. Ինչպէս դուք էլ գիտէք. 23 Նորան, որ Աստուծոյ սահմանուած խորհրդովը եւ կանխագիտութիւնովը մատնուած էր, առաք անօրէնների ձեռով փայտի վերայ բեւեռած, սպանեցիք. 24 Որին Աստուած յարութիւն տուաւ մահի ցաւերը լուծելով. Որովհետեւ կարելի չէր, որ նա բռնուի նորանից։ 25 Վասնզի Դաւիթն ասում է նորա համար. Առաջուց տեսնում էի Տիրոջն ամեն ժաանակ իմ առաջին. Որ իմ աջ կողմն է, որ չ’սասանիմ։ 26 Սորա համար իմ սիրտն ուրախ եղաւ, եւ լեզուս ցնծացաւ, եւ իմ մարմինն էլ յուսով կ’բնակուէ։ 27 Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ ոչ էլ քո Սուրբին ապականութիւն տեսնել կ’տաս։ 28 Կեանքի ճանապարհները ճանաչեցրիր ինձ. Քո երեսի ուրախութիւնովը կ’լցնես ինձ։ 29 Մարդիկ եղբարք, պէտք է համարձակութեամբ ասեմ ձեզ Դաւիթ նահապետի համար. Թէ նա մեռաւ էլ՝ թաղուեցաւ էլ. Եւ նորա գերեզմանը մինչեւ այսօր մեր միջումն է։ 30 Իսկ որովհետեւ մարգարէ էր, եւ գիտէր, որ Աստուած երդումով երդուաւ նորան. Որ նորա երանքի պտղիցը մարմնի կողմանէ յարուցանէ Քրիստոսին նորա աթոռի վերայ նստեցնելու համար. 31 Առաջուց իմացած՝ խօսեց Քրիստոսի յարութեան համար, թէ նորա անձը գերեզմանումը չ’թողուեցաւ՝ եւ ոչ էլ նորա մարմինն ապականութիւն տեսաւ։ 32 Սոյն այս Յիսուսին Աստուած յարութիւն տուաւ որի վկաներն ենք մենք ամենքս։ 33 Արդ Աստուծոյ աջովը բարձրացած, եւ Սուրբ Հոգու խոստմունքը Հօրիցն առած, թափեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում էք։ 34 Որովհետեւ ոչ թէ Դաւիթը վեր ելաւ երկինքը. Բայց ինքն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմին նստիր, 35 Մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։ 36 Հիմա թող ստոյգ գիտենայ Իսրայէլի բոլոր տունը, որ Աստուած նորան Տէր եւ Օծեալ արաւ, սոյն այս Յիսուսին, որին դուք խաչեցիք։
37 Եւ երբոր այս լսեցին, իրանց սրտերումը զղջացին. Եւ ասեցին Պետրոսին եւ միւս առաքեալներին, Ի՞նչ անենք, մարդիկ եղբարք։ 38 Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք։ 39 Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռաւորների համար, որոնց մեր Տէր Աստուածը կ’կանչէ։ 40 Եւ ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր դնում, եւ յորդորում եւ ասում. Ազատուեցէք այս թիւր ազգիցը։ 41 Եւ նորանք որ նորա խօսքը յօժարութեամբ ընդունեցին՝ մկրտուեցան. Եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան։ 42 Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին։
43 Եւ ամեն անձի վերայ վախ եկաւ. Շատ հրաշքներ եւ նշաններ էլ էին գործվում առաքեալների ձեռովը։ 44 Եւ բոլոր հաւատացեալներն իրար հետ մէկտեղ էին, եւ ամեն բան հասարակաց ունէին։ 45 Եւ ապրանքները եւ բոլոր բաները ծախում էին, եւ բաշխում էին այն ամենին, ում ինչ բան որ պետք էր լինում։ 46 Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում, եւ հաց էին կտրում տներումը, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում. 47 Աստուծուն օրհնում էին, եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունէին. Եւ Տէրն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ։
Գործք առաքելոց 2

 

Համբարձման ու փառավորման նշանակությունը


1․ Քրիստոսը ստացավ գերագույն փառքն ու իշխանությունը։
2․ Հիսուսը նախակարապետն է (Եփես. 6:20), և Իր ժողովրդի համար՝ Հոր մոտ տեղ պատրաստողը։ (Հովհ. 14:2)
3․ Հիսուսն Աստծո մոտ մեր բարեխոսն է։
4․ Սուրբ Հոգին եկավ այս աշխարհ։
5․ Հիսուսը համբարձվեց մարդկանց պարգևներ տալու և Իր հասակին հասցնելու համար։
Սիրելինե՛ր, հիշենք հրեշտակների խոսքը.
«…նույն Հիսուսը, որ ձեզանից երկինք վերցվեց, պիտի գա նո՛ւյն ձևով, ինչպես տեսնում եք Նրան երկինք գնալիս»:
Սա կոչ է Հիսուսին սպասելու, դիմավորելու համար: Այսօր էլ Սուրբ Հոգին հանդիմանում է, որ հավատանք Հիսուսին, Նա է արդարություն իրականացնողը, Նա է դատաստանից ազատում, Նա է Իր մարմնի՝ եկեղեցու վրա ավելացնում, որպեսզի Իրեն հավատարիմ ծառայելով՝ սպասենք Իր վերադարձին: Նրանք, ովքեր սպասում են Հիսուսին, ուրա՛խ են, իսկ ովքեր Հիսուսին չեն սպասում, խուճապի մեջ են: Խուճապի մեջ լինողները կարող են հենց հիմա ուրախանալ, եթե դարձի գան, ապաշխարեն ու ընդունեն Հիսուսին: Աստված օրհնի բոլորիդ։

Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ ։

 

Այս մասին կարդում ենք Սուրբ գրքի մեջ , չորս ավետարանիչները խոսում են այս մասին(ամբողջությամբ ներքևում կարող եք կարդալ).

Ավետարանների հերթականությունը Մատթևոս, Մարկոս, Ղուկաս , Հովհաննես։
Բայց դեպքերի հերթակաանությունը եթե փորձենք իրար հաջորդական դիտարկել, ապա կարդալուց հետո պարզ է դառնում , որ Հովհաննես ավետարանիչը ավելի խորքից է գրում։

Հովհ12:1
Զատկից վեց օր առաջ որոշում է այցելել մահացած Ղազարոսի, նույն Մարիամի և Մարթայի եղբորը։

Այնուհետև աշակերտները չեն ուզում, բայց շատ հետաքրքիր է աշակերտներից մեկն ասում է գնանք մեռնենք Հիսուսի հետ։

Այնուհետև աշակերտներին ուղարկում է ավանակի ետևից, որից հետո նստած վրան մոտենում է Երուսաղեմի։

Այժմ երեք կարևոր բաների մասին եմ ուզում այսօր խոսել։

Նախ մոտենալուց քաղաքը դղրդաց, ժողովուրդը փառավոր դիմավորում արեց։
Տեսել էին հրաշքները, զորությունները, վերջին հրաշքն էլ Ղազարոսի հարությունն էր։

Ա. Լացեց

Մոտեցավ Երուսաղեմի ու լաց եղավ։

Եթե իմանայիր այս օրը, խաղաղությունը։

Հիսուս խոսում է, իր գալով խաղալություն է գալիս, բայց լացում է , որ չընդունեց իր ժողովուրդը։

Բ.Մտավ Տաճարը

Մաքրեց Տաճարը։

Գ. Սովորեցրեց

Պատասխանեց հավատացողների և չհավատացողների հարցերին։

Այսպես է լինում երբ Հիսուսը հայտնվում է մարդու կյանքում։

Փոխում է մարդուն, մաքրում է և սովորեցնում։

Արդյո՞ք Հիսուսը հայտնվել է քո կյանքում։

Արդյո՞ք մաքրել է քո անձը։

Արդյո՞ք սովորում ես նրանից։

Ավետարան ըստ ՄԱՏԹԵՈՍԻ 21:1-46
Մարկոս 11:1-33
Ղուկաս 19:28-48
Հովհաննես 12:1-50

Հովհաննես Յորդանյան

Ավետարան ըստ ՄԱՏԹԵՈՍԻ 21:1-46

Քրիստոսի մուտքը Երուսաղէմում։ Տաճարումը ցոյց տուած իշխանութիւնը։ Երկու որդիներ ունեցող մարդի առակը։

1 Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ եւ Բեթփագէ եկան Ձիթենեաց սարի մօտ, այն ժամանակ Յիսուսը երկու աշակերտ ուղարկեց, 2 Եւ ասեց նորանց. Գնացէք այդ գիւղը՝ որ ձեր առաջն է, եւ շուտով այնտեղ մի էշ կգտնէք կապած եւ մի աւանակ նորա հետ. արձակեցէք բերէք ինձ մօտ։ 3 Եւ եթէ մէկը բան ասէ ձեզ, ասեցէք, թէ՝ Նորանք Տիրոջը պէտք են. եւ նա շուտով կուղարկէ նորանց։ 4 Բայց այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է. 5 Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած։ 6 Աշակերտներն էլ գնացին՝ եւ արին ինչպէս որ Յիսուսը հրամայեց նորանց. 7 Էշը եւ աւանակը բերին՝ եւ իրանց հանդերձները նորանց վերայ գցեցին, եւ նա նորանց վերայ նստեց։ 8 Եւ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վերայ փռեցին. ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։ 9 Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դաւիթի Որդուն, օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։
10 Երբոր նա Երուսաղէմ մտաւ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. Սա ո՞վ է։ 11 Եւ ժողովուրդներն ասում էին. Սա Յիսուս մարգարէն է՝ Գալիլեայի Նազարէթիցը։
12 Եւ Յիսուսը մտաւ Աստուծոյ տաճարը եւ դուրս արաւ տաճարի մէջ բոլոր ծախողներին եւ առնողներին, եւ փող փոխողների սեղանները եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց. 13 Եւ ասեց նորանց. Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. եւ դուք աւազակների այր էք արել դորան։
14 Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։ 15 Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան. 16 Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ՝ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։
17 Եւ նա նորանց թողելով գնաց քաղաքիցը դուրս՝ Բեթանիա եւ գիշերն այնտեղ մնաց։
18 Եւ առաւօտանց երբոր ետ էր դառնում քաղաքը, սովեց։ 19 Եւ այն ճանապարհի վերայ մի թզենի տեսնելով, գնաց նորա մօտ, եւ նորա վերայ մի բան չգտաւ բայց միայն տերեւ. եւ նորան ասեց. Այլեւս քեզանից պտուղ չլինի յաւիտեան. եւ թզենին իսկոյն չորացաւ։ 20 Եւ աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ։ 21 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չերկմտիք, ոչ թէ միայն կանէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կլինի։ 22 Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կառնէք։
23 Եւ երբոր եկաւ տաճարը, նա սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը։ 24 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան կհարցնեմ. եթէ այն ինձ ասէք, ես էլ ձեզ կասեմ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։ 25 Յովհաննէսի մկրտութիւնը ո՞րտեղից էր, երկնքի՞ց թէ մարդկանցից. եւ նորանք իրանց մէջ միտք էին անում եւ ասում. 26 Եթէ ասենք՝ երկնքից, կասէ մեզ՝ Ապա ինչո՞ւ չհաւատացիք նորան. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք, որովհետեւ ամենքը Յովհաննէսին մարգարէի տեղ են ընդունում։ 27 Եւ պատասխանեցին Յիսուսին եւ ասեցին. Չգիտենք։ Նա էլ նորանց ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
28 Բայց ինչպէ՞ս է երեւում ձեզ. մի մարդ երկու որդի ունէր. եւ եկաւ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգումը բան արա։ 29 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. բայց յետոյ զղջաց եւ գնաց։ 30 Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. նա էլ պատասխանեց եւ ասեց. Կգնամ, տէր. եւ չգնաց։ 31 Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը։ Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսաւորները եւ պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստուծոյ արքայութիւնը։ 32 Որովհետեւ Յովհաննէսն եկաւ ձեզ մօտ արդարութեան ճանապարհով, եւ չհաւատացիք նորան, բայց մաքսաւորները եւ պոռնիկները հաւատացին նորան. եւ դուք տեսնելով չզղջացիք յետոյ, որ հաւատաք նորան։
33 Մի ուրիշ առակ լսեցէք. Մի տանուտէր մարդ կար՝ որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք։ 34 Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու։ 35 Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36 Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին։ 37 Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կամաչեն։ 38 Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք։ 39 Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։ 40 Արդ՝ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կանէ այն մշակներին։ 41 Նորան ասեցին. Չարերին չարաչար կկորցնէ, եւ այգին կտայ ուրիշ մշակների, որ պտուղները կտան նորան իրանց ժամանակներումը։ 42 Յիսուսը նորանց ասեց. Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ 43 Սորա համար ասում եմ ձեզ. որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կառնուի եւ մի ազգի կտրուի, որ նորա պտուղներ կբերէ։ 44 Եւ այս քարի վերայ ընկնողը կփշրուի. եւ ում վերայ որ նա ընկնի՝ կջարդէ նորան։
45 Եւ երբոր քահանայապետները եւ Փարիսեցիները նորա առակները լսեցին, հասկացան՝ որ իրանց համար է ասում։ 46 Եւ ուզում էին որ բռնեն նորան, բայց ժողովուրդներիցը վախեցան. որովհետեւ նորան մարգարէի տեղ էին ընդունում։

Ավետարան ըստ Մարկոսի 11:1-33

ա Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ եւ Բեթփագէ եկան Ձիթենեաց սարի մօտ, այն ժամանակ Յիսուսը երկու աշակերտ ուղարկեց, 2 Եւ ասեց նորանց. Գնացէք այդ գիւղը՝ որ ձեր առաջն է, եւ շուտով այնտեղ մի էշ կգտնէք կապած եւ մի աւանակ նորա հետ. արձակեցէք բերէք ինձ մօտ։ 3 Եւ եթէ մէկը բան ասէ ձեզ, ասեցէք, թէ՝ Նորանք Տիրոջը պէտք են. եւ նա շուտով կուղարկէ նորանց։ 4 Բայց այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է. 5 Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած։ 6 Աշակերտներն էլ գնացին՝ եւ արին ինչպէս որ Յիսուսը հրամայեց նորանց. 7 Էշը եւ աւանակը բերին՝ եւ իրանց հանդերձները նորանց վերայ գցեցին, եւ նա նորանց վերայ նստեց։ 8 Եւ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վերայ փռեցին. ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։ 9 Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դաւիթի Որդուն, օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։
10 Երբոր նա Երուսաղէմ մտաւ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. Սա ո՞վ է։ 11 Եւ ժողովուրդներն ասում էին. Սա Յիսուս մարգարէն է՝ Գալիլեայի Նազարէթիցը։
12 Եւ Յիսուսը մտաւ Աստուծոյ տաճարը եւ դուրս արաւ տաճարի մէջ բոլոր ծախողներին եւ առնողներին, եւ փող փոխողների սեղանները եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց. 13 Եւ ասեց նորանց. Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. եւ դուք աւազակների այր էք արել դորան։
14 Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։ 15 Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան. 16 Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ՝ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։
17 Եւ նա նորանց թողելով գնաց քաղաքիցը դուրս՝ Բեթանիա եւ գիշերն այնտեղ մնաց։
18 Եւ առաւօտանց երբոր ետ էր դառնում քաղաքը, սովեց։ 19 Եւ այն ճանապարհի վերայ մի թզենի տեսնելով, գնաց նորա մօտ, եւ նորա վերայ մի բան չգտաւ բայց միայն տերեւ. եւ նորան ասեց. Այլեւս քեզանից պտուղ չլինի յաւիտեան. եւ թզենին իսկոյն չորացաւ։ 20 Եւ աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ։ 21 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չերկմտիք, ոչ թէ միայն կանէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կլինի։ 22 Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կառնէք։
23 Եւ երբոր եկաւ տաճարը, նա սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը։ 24 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան կհարցնեմ. եթէ այն ինձ ասէք, ես էլ ձեզ կասեմ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։ 25 Յովհաննէսի մկրտութիւնը ո՞րտեղից էր, երկնքի՞ց թէ մարդկանցից. եւ նորանք իրանց մէջ միտք էին անում եւ ասում. 26 Եթէ ասենք՝ երկնքից, կասէ մեզ՝ Ապա ինչո՞ւ չհաւատացիք նորան. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք, որովհետեւ ամենքը Յովհաննէսին մարգարէի տեղ են ընդունում։ 27 Եւ պատասխանեցին Յիսուսին եւ ասեցին. Չգիտենք։ Նա էլ նորանց ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
28 Բայց ինչպէ՞ս է երեւում ձեզ. մի մարդ երկու որդի ունէր. եւ եկաւ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգումը բան արա։ 29 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. բայց յետոյ զղջաց եւ գնաց։ 30 Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. նա էլ պատասխանեց եւ ասեց. Կգնամ, տէր. եւ չգնաց։ 31 Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը։ Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսաւորները եւ պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստուծոյ արքայութիւնը։ 32 Որովհետեւ Յովհաննէսն եկաւ ձեզ մօտ արդարութեան ճանապարհով, եւ չհաւատացիք նորան, բայց մաքսաւորները եւ պոռնիկները հաւատացին նորան. եւ դուք տեսնելով չզղջացիք յետոյ, որ հաւատաք նորան։
33 Մի ուրիշ առակ լսեցէք. Մի տանուտէր մարդ կար՝ որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք։ 34 Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու։ 35 Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36 Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին։ 37 Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կամաչեն։ 38 Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք։ 39 Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։ 40 Արդ՝ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կանէ այն մշակներին։ 41 Նորան ասեցին. Չարերին չարաչար կկորցնէ, եւ այգին կտայ ուրիշ մշակների, որ պտուղները կտան նորան իրանց ժամանակներումը։ 42 Յիսուսը նորանց ասեց. Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ 43 Սորա համար ասում եմ ձեզ. որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կառնուի եւ մի ազգի կտրուի, որ նորա պտուղներ կբերէ։ 44 Եւ այս քարի վերայ ընկնողը կփշրուի. եւ ում վերայ որ նա ընկնի՝ կջարդէ նորան։
45 Եւ երբոր քահանայապետները եւ Փարիսեցիները նորա առակները լսեցին, հասկացան՝ որ իրանց համար է ասում։ 46 Եւ ուզում էին որ բռնեն նորան, բայց ժողովուրդներիցը վախեցան. որովհետեւ նորան մարգարէի տեղ էին ընդունում։
Ավետարան ըստ Ղուկասի 19:28-48.
28 Եւ երբոր այս ասեց, առաջ գնաց, որ վեր ելնէ Երուսաղէմ։
29 Եւ եղաւ երբոր Բեթփագէին եւ Բեթանիային մօտեցաւ, այն սարին մօտ որ Ձիթենեաց սար է կոչվում, իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց. 30 Գնացէք այդ դիմացի գիւղը, եւ երբոր մէջը մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք, որի վերայ երբէք ոչ մի մարդ նստած չէ. նորան արձակեցէք բերէք։ 31 Եւ եթէ մէկը հարցնէ ձեզ՝ թէ Ի՞նչու էք արձակում, նորան այսպէս ասեցէք թէ Տիրոջը պէտք է սա։ 32 Ուղարկուածներն էլ երբոր գնացին, այնպէս գտան ինչպէս նորանց ասեց։ 33 Եւ նորանք աւանակն արձակելիս՝ նորա տէրերն ասեցին նորանց. Ի՞նչու էք արձակում այդ աւանակը։ 34 Նորանք էլ ասեցին. Տիրոջը պէտք է սա։ 35 Եւ նորան բերին Յիսուսի մօտ. եւ իրանց հանդերձները աւանակի վերայ գցեցին, եւ Յիսուսին հեծեցրին։ 36 Եւ նորա գնալու ժամանակին իրանց հանդերձները փռում էին ճանապարհի վերայ։ 37 Եւ երբոր նա արդէն մօտեցաւ Ձիթենեաց սարի զառիվայրին, աշակերտների բոլոր բազմութիւնն ուրախութիւնով սկսեց օրհնել Աստուծուն բարձր ձայնով՝ այն բոլոր զօրութիւնների համար որ տեսել էին։ 38 Եւ ասում էին. Օրհնեալ է Տիրոջը անունովն եկող թագաւորը. խաղաղութիւն լինի երկնքումը եւ փառք բարձունքներումը։ 39 Եւ Փարիսեցիներից ոմանք ժողովրդի միջիցը նորան ասեցին. Վարդապետ, յանդիմանիր աշակերտներիդ։ 40 Եւ նա պատասխանեց եւ ասեց՝ Ասում եմ ձեզ՝ որ եթէ սորանք լռեն, քարերն են աղաղակելու։
41 Եւ երբոր մօտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերայ եւ ասեց. 42 Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը։ 43 Որովհետեւ օրեր կգան քեզ վերայ, եւ քո թշնամիները չորս կողմովդ պատնէշ կ’պատեն, եւ կ’պաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կնեղացնեն. 44 Եւ հիմնայատակ կ’անեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջումը. եւ չեն թողիլ քո միջումը քար քարի վերայ. փոխանակ որ չ’ճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը։
45 Եւ տաճարը մտաւ սկսեց դուրս հանել նորանում ծախողներին եւ առնողներին. 46 Եւ նորանց ասեց. Գրուած է թէ Իմ տունն աղօթքի տուն է, եւ դուք նորան աւազակների այր էք արել։
47 Եւ ամեն օր սովորեցնում էր նորանց տաճարումը. բայց քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի գլխաւորներն ուզում էին կորցնել նորան։ 48 Եւ չէին գտնում թէ ինչ անեն. որովհետեւ բոլոր ժողովուրդը նորանից կախուած էր լսելով։

Ավետարան ըստ Հովհաննեսի 12:1-50

1 Եւ Յիսուսը զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից յարութիւն տուաւ։ 2 Եւ այնտեղ հացկերութիւն արին նորա համար. և Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նորա հետ սեղան նստողներից մէկն էր։ 3 Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը։ 4 Եւ ասեց նորա աշակերտներից մէկը՝ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացին, որ նորան մատնելու էր՝ 5 Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ։ 6 Բայց սա ասեց, ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. այլ որ գող էր՝ եւ քսակը ունէր, եւ ընկածը պահում էր։ 7 Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ։ 8 Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. բայց ինձ միշտ չունիք։ 9 Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից յարութիւն տուաւ։ 10 Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն։ 11 Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին։ 12 Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ, 13 Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։ 14 Եւ Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. ինչպէս գրուած է՝ թէ 15 Մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած։ 16 Եւ նորա աշակերտներն առաջ չիմացան այս բաները. բայց երբ որ Յիսուսը փառաւորուեցաւ՝ այն ժամանակ յիշեցին, թէ այս նորա համար գրուած էր. եւ այն բանը արին նորան։ 17 Եւ ժողովուրդը՝ որ նորա հետ էր, վկայում էր, թէ Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց. եւ մեռելներից յարութիւն տուաւ նորան։ 18 Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը։ 19 Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չունիք. ահա աշխարհքը նորա ետեւից գնաց։ 20 Եւ կային ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տօնումը։ 21 Նորանք եկան Փիլիպպոսի մօտ որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել։ 22 Փիլիպպոսը գալիս է Անդրէասին ասում. Անդրէասը եւ Փիլիպպոսը ասում են Յիսուսին։ 23 Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի։ 24 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չընկնի եւ մեռնի, ինքը մինակ կմնայ. բայց եթէ մեռնի, շատ պտուղ կբերէ։ 25 Իր անձը սիրողը՝ կկորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կպահէ նորան։ 26 Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կլինի. եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կպատուէ նորան։ 27 Հիմա իմ անձը խռոված է. եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ։ 28 Հայր, փառաւորիր քո անունը։ Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ՝ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կփառաւորեմ։ 29 Եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, Որոտմունք եղաւ. ուրիշներն ասում էին. Հրեշտակ խօսեց նորա հետ։ 30 Յիսուսը պատասխանեց եւ ասեց. Այս ձայնը ոչ թէ ինձ համար եղաւ, այլ ձեզ համար։ 31 Հիմա դատաստան է այս աշխարհքի. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կգցուի։ 32 Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, ամենքին կքաշեմ ինձ մօտ։ 33 Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի։ 34 Ժողովուրդը պատասխանեց նորան. Մենք օրէնքիցը լսեցինք, թէ Քրիստոսը յաւիտեան կկենայ. եւ դու ինչպէ՞ս ես ասում, թէ պէտք է մարդի Որդին բարձրանայ. ո՞վ է այն մարդի Որդին։ 35 Յիսուսն էլ ասեց նորանց. Մի քիչ ժամանակ դեռ լոյսը ձեզ հետ է. գնացէք, քանի որ լոյսն ունիք, որ խաւարը ձեզ չհասնէ. եւ խաւարումը գնացողը չգիտէ, թէ ո՞ւր է գնում։ 36 Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք։ Յիսուսը այս բանը խօսեց, եւ գնաց թագցուեցաւ նորանցից։ 37 Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան. 38 Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ 39 Նորա համար չէին կարողանում հաւատալ. որ Եսայիան դարձեալ ասում է. 40 Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չտեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։ 41 Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց։ 42 Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չգցուին։ 43 Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը։ 44 Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում. Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին։ 45 Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում։ 46 Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չմնայ։ 47 Եւ եթէ մէկն իմ խօսքերին լսէ եւ չհաւատայ, ես չեմ դատիլ նորան. որովհետեւ ես չեկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը։ 48 Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կդատէ նորան յետին օրը։

49 Որովհետեւ ես իմ անձիցը չխօսեցի. բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։ 50 Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում։

 

Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել

Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղատուն, ցույց տալով իր մոտ եղած դրամները, հարցնում է դեղագործին.
– Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել:
Դեղագործը լսում է փոքրիկին և զարմացած հարցնում, թե ով է պատվիրել իրեն <հրաշք > գնել:
Փոքրիկը պատասխանում է.
– Բժիշկը ասաց, որ մայրդ միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավակա՞ն են:
Դեղագործը ասում է փոքրիկին.
– Երանի թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկի դեղը միայն Քրիստոսի մոտ կա, գնա եկեղեցի և դիմիր Նրան, որովհետև Հիսուս Քրիստոսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը:
Փոքրիկը վազելով եկեղեցի մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև և ասաց.
– Գիտեմ՝ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դեղագործը ասաց, որ մայրիկիս <հրաշք> դեղը մոտդ է: Մայրիկիս շատ եմ սիրում, և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրո՛ւ սրանք, և խոստանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խնդրում եմ, արագ տուր:
Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց պատկերից, և գոռալով ասաց.
– Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո Մայրիկին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ քեզ օգնելու համար:
Քահանան լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում և ասում է.
– Հիսուս ամեն ինչ լսում է, կարիք չկա գոռալու, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն:
Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց եղելությունը, մոր հիվանդությունը, անկողին ընկնելը և թե ինչպես բժիշկը ասել է, որ միայն հրաշքը կբուժի մայրիկիդ, իսկ դեղագործը ասաց, որ միայն Հիսուս ունի այդ դեղը:
Երբ տուն հասան, մոր սենյակը մտան, սակայն անկողինը դատարկ էր. փոքրիկը ձայն տվեց մայրիկին:
Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին և ասաց.
– Բժիշկը, որ ինձ բժշկեց, բարևեց քեզ, և ասաց, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց ես ճանաչում նրան:
Այդ ժամանակ քահանան միջամտեց նրանց խոսակցությունը և ասաց.
– Տեսա՞ր, արեց այն, ինչ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ եկավ…

Ծաղկազարդ

""

Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21.

Հազարավոր տարիներ առաջ, դեպի Հրեաստանի մայրաքաղաք՝ Երուսաղեմ, մարդկանց մի բազմություն էր շարժվում տոնական մեծ ցնծությամբ և ուրախությամբ: Առջևից գնացող մարդիկ ճանապարհի վրա հանդերձներ էին փռում, շատերը արմավի և ուռենու ճյուղեր ճոճում, իսկ հանդերձների վրայով , ավանակի վրա նստած, մի երիտասարդ էր անցնում: Ժողովուրդը վանկարկում, գոչում էր. « Օվսաննա, Դավթի որդի: Օրհնյալ է նա, ով Տիրոջ անունով է գալիս» : Ամբոխը Աստծուն փառաբանում էր ավանակի վրա նստած երիտասարդի համար, նաև մեծարում էր հենց նրան, նրա մեջ տեսնելով իր փրկչին ու ազատարարին, տիրոջն ու թագավորին:
Թափորը գնում էր դեպի տաճար և հետզհետե այն այնքան է ընդարձակվում, որ տաճարի իշխանությունները սկսում են անհանգստանալ ժողովրդական բազմության չափերից, նրանց լոզունգներից ու կոչերից: Չնայած նրան, որ նրանց ձեռքում ոչ զենք և ոչ էլ որևիցէ զինամթերք կար, սակայն իրենց վարակիչ գոչյուններով սրտեր գրավելով, իրենց շարքերում նոր մարդիկ համալրելով գնում էին ավանակին հեծած երիտասարդի ետևից:
Ու կատարվում է անսպասելին՝ երիտասարդը հաջորդ օրը տաճար մտնելով այնտեղից դուրս է հանում առևտուր անողներին, դրամափոխներին, կործանում է նրանց սեղանները և աղավնի վաճառողների աթոռները ու մարգարեական խոսքից տաճարի մասին կատարում հետևյալ մեջբերումը. «Իմ տունս աղոթքի տուն պիտի կոչվի», այնուհետև երիտասարդը, ով Հիսուսն էր, շարունակում է ասել. «Բայց դուք, այն ավազակների որջ եք արել»: Վաճառականների փոխարեն տաճարը լցվեց կույրերով ու կաղերով, իսկապես մեծ տագնապ առաջացավ, եկամուտ, շահ բերող խավը փոխարինվեց կարիքավորներով ու հիվանդներով, սա լուրջ փորձություն էր այն ժամանակվա հրեա քահանաների համար: Կարիքավորներն ու հիվանդները մտան տաճար, քանի որ հենց տաճարում ինքն էր՝ տաճարը մաքրազարդող Հիսուսը, իրենց հոգացող ու բժշկող միակ անձը: Տաճարը լցվեց ականատեսների ու առողջացածների գովաբանական և փառաբանության, առ Աստված բարձրացրած խոսքերով. « Օվսաննա, Դավթի որդի», այսինքն՝ «Փրկիր մեզ, Դավթի որդի»: Ժողովուրդը ընդունում էր, որ Հիսուսը Դավթի որդին է, Դավիթ թագավորի սերնդից եկող այն միակը, ով Աստծո կողմից ուղարկված Օծյալ Մեսիան է, նրանց համար ուղարկված փրկիչը, ով պետք է վերականգներ հարյուր ամյակներ կորցրած պետականությունը, թագավորությունը: Փրկությունը շատ մոտ էր, Հիսուս փրկիչը ներկա էր, բայց ավա՜ղ նրանք չհասան փրկության: Ընդամենը մի քանի օր անց Հիսուսին ձերբակալեցին ու տարան կուսակալի մոտ, որ խաչի: Իսկ ժողովուրդը, ոչ թե պաշտպանեց նրան, այլ պահանջեց, որ խաչվի: Որովհետև նրանց պատկերացմամբ իրենց թագավորին չէին կարող բռնել ու նվաստացնել: Եթե նա ինքը իրեն չի կարողանում պաշտպանել, ազատել, ապա ինչպե՞ս կարող էր ժողովրդին ազատել… հուսախաբ ժողովուրդ: Ժողովուրդը շուտով հիասթափվեց, որովհետև չէր պատկերացնում, որ այս թագավորը իրենց ազատելու համար, նախ ինքը պետք է անազատության մեջ հայտնվի, իրենց փրկելու համար նախ ինքը պետք է խաչվի ու մահ ճաշակի:
Սիրելիներ, այսօր, դարեր անց, մեզ համար հստակ է, որ խաչյալ ու հարուցյալ Հիսուս Քրիստոսը մեր Տերն ու Փրկիչն է, հավիտենական թագավորը: Նրա սրտի փափագն է, որ ամեն մեկը դառնա իր թագավորության քաղաքացին: Ով հավատով իր սրտում տեղ տա Հիսուսին, նա մուտք կգործի Աստծո արքայություն:
Ծաղկազարդը մեզ համար լավ առիթ է խորհելու, թե Աստծո արքայությունը ո՞ր կողմից ենք տեսնում, ներսի՞ց, թե՞ դրսից:

Վեր. Դավիթ Թորոսյան

«Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ ինձ լքեցիր»

""

Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի շաբաթը ընդունված է անվանել Ավագ Շաբաթ, այն ընկած է Ծաղկազարդի կիրակիից մինչև Զատկվա կիրակին: Հետևաբար, Ավագ Շաբաթվա հինգշաբթին անվանում են Ավագ Հինգշաբթի, այդ օրը Տեր Հիսուսին ձերբակալեցին, իսկ ուրբաթ օրն էլ խաչեցին, այսինքն՝ Ավագ Ուրբաթը խաչելության օրն է…  

Դաժան կտտանքներից հետո Նրան խաչեցին: Հիսուսին այդ ժամանակ բոլորը լքեցին: Աշակերտները փախան, Ժամանակի կրոնականները դավ նյութեցին, իշխանությունները ծաղրեցին ու մահապատժի ենթարկեցին, խաչակից ընկերները ծաղրով ու հայհոյանքով դիմավորեցին, որոնցից մեկը, որոշ ժամանակ անց, դրախտի ճամփան բռնեց: Այդ դրախտի ճանփան բռնած նախկին ավազակը միակն էր, որ իր սկսնակ, բայց մեծ հավատով քաջալերեց Հիսուսին՝ տեսնելով իրենց մահից հետո Հիսուսի թագավորությունը: Բայց դրանից հետո կատարվեց ամենասարսափելին, Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ ինձ լքեցիր»: Միթե՞ սա չափից ավելի լքվածություն չէր: Հիսուսն արդար էր, սուրբ էր, մեղք չուներ, Աստծո կամքն էր կատարում, Հայրը սիրում էր Նրան: Նա միայն բարիք գործեց, բայց զպարտվեց, դավադրությամբ պատժվեց և լքվեց նաև Աստծո կողմից: Ինչու՞ Աստված լքեց Նրան: Միայն մի բան կարող էր Նրան Աստծուց հեռացներ՝ մեղքը: Բայց Հիսուսը սուրբ էր, մեղք չուներ, սակայն Նա մեր մեղքերն էր Իր վրա վերցրել: Երևելի և աներևույթ աշխարհներում չկար Նրա նման սուրբ ու անմեղ մեկը, ով կկարողանար իր վրա վերցնել մեր մեղքերը: Մեր մեղքերի պատճառով պատիժ կրեց, որպեսզի Իրեն հավատացողներին ազատի հավիտենական պատժից: Ի՜նչ մեծ զոհաբերություն, ի՜նչ մեծ սեր, նույնիսկ խաչի վրայից Նա դիմեց Աստծուն Իրեն խաչողների համար ասելով. «Հայր, ներիր դրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում»: Միայն Աստծո Որդին կարող էր սա կատարել: Այս դեպքերին ականատես հռոմեացի հարյուրապետը, որն իր զինվորներով ի կատար էր ածում մահվան վճիռը, վկայեց. «Ճշմարիտ է, որ Նա Աստծո Որդին էր»: Այո, «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: Որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որը աշխարհը դատի, այլ որ աշխարհը Նրանով փրկվի» (Հովհաննես 3:16-17;):

Աղոթք՝ Սիրելի Հիսուս, շնորհակալ եմ իմ փոխարեն մեռնելու համար, Քո մեծ սիրո համար: Քեզանով ես մեղքերիս թողություն, փրկություն և հավիտենական կյանք ստացա: Փափագս է ապրել լոկ Քեզ համար: Վեր.  Դ.Թորոսյան

Կրկնազատիկ` նորացման կիրակի

""

Սուրբ Հարության տոնին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ: Այն նոր կյանքի խորհուրդն ունի, քանի որ Քրիստոսի Հարությամբ ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ (Բ Կորնթ. 5.17):
Նոր կիրակին անդրադառնում է նաև Թովմաս առաքյալին: Հարությունից հետո Հիսուս հայտնվեց իր առաքյալներինև իր խաղաղությունը բաշխեց: Առաքյալներից Թովմասը այդ օրը ներկա չգտնվելով, ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհաննես 20.25): Ութ օր անց Հիսուս կրկին հայտնվեց իր առաքյալներին: Թովմասին մոտենալով`Հիսուս ասաց.« Բեր քո մատները և դիր այստեղ ու տես իմ ձեռքերը: Եվ բեր քո ձեռքը և մտցրու իմ կողի մեջ. անհավատ մի եղիր, այլ հավատացյալ» ( Հովհաննես 20.27): Դրանից հետո Թովմասն իսկույն Տեր ու Աստված դավանեց Նրան: Քրիստոնեական մյուս Եկեղեցիներում Զատկին հաջորդող կիրակին կոչվում է «Թովմասի կիրակի»:
Ավանդույթի համաձայն` կրկնազատկի տոնին Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում և Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի հրաշագործ Սուրբ ավետարանը (1498թ.), որի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ, առողջանալու դեպքեր: Ավետարանին նվիրված են բազում երգեր ու ստեղծագործություններ: Այդ օրը շատերն ուխտի են գնում Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի:
Պատահական չէ, որ այս տոնը նշում ենք գարնանը, քանի որ գարնանը ծառերը վերստին ծլարձակում են, բնությունը կրկին նորոգվում է:
Հիսուսի հարությամբ նորացած այս կիրակին կոչ է անում մեզ նորանալու, նոր մարդ դառնալու, փոխելու մեր վատ սովորությունները, հիշելու Աստծո ներկայությունը մեր կյանքում և արդարությամբ ապրելու մեր կյանքը` հարության լույսով հաղթանակած:

Չընթերցված նամակը

 Մի երիտասարդ գերմանացի, վատնելով իր ողջ ունեցվածքը, միանում է մի զորախմբի և ուղևորվում Ինդոնեզիա: Որոշ ժամանակ անց նա հորը նամակ է ուղարկում` խնդրելով որոշ գումար, որ կարողանա տուն վերադառնալ:

Մի քանի շաբաթ անց ստանում է նամակի պատասխանը, բայց երբ տեսնում է կտրոն կամ կանխիկ գումար չկա, անմիջապես ծալում է ու դնում ճամպրուկի մեջ:

Երեք ամիս անց, չգիտես ինչու, հիշում է նամակի գոյության մասին և սկսում կարդալ: Նամակում գրված էր. «Հրամանատար Պավլովին խնդրել եմ` քեզ իր նավով տուն հասցնի, եթե ցանկանում ես բանակից զորացրվել: Բայց դրա համար պետք է նրան նամակ գրես մինչև մայիսի 1-ը»:

Քրտինքը պատել էր երիտասարդին. արդեն հունիսի վերջն էր…

Այսպես է նաև մեր և Արարչի հարաբերություններում: Հաճախ մենք ակնկալում ենք, որ Նա անպայման մեր որոշած կերպով մեզ պատասխանի, սակայն Նա ավելին ունի, քան մեր «սահմանափակ» տարբերակներն են…

Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ Ավետիս:  

Հայերենում Սուրբ Ծննդյան ողջույնը շատ ընդարձակ ու բովանդակալից պատգամ է: Այն ասում է, որ Քրիստոսը ծնվեց և նկատի ունի, որ ծնվելով ոչ թե Նա սկիզբ առավ, գոյության կոչվեց, կամ Նրա առաջին օրը սկսեց, ո՛չ: Մարդկանց և Աստծո մյուս արարածների համար է, որ նրանց ծնունդով սկսվում է նրանց կյանքը կամ գոյությունը: Քրիստոսն այդ օրը ծնվելով՝ պարզապես երկիր իջավ, մարդացավ: Հովհաննես ավետարանիչը, ով գրում է, թե Բանը մարմին եղավ և մեր մեջ բնակվեց (Հովհ. 1:14;), նաև գրում է, որ Բանը Քրիստոսն էր, Ով սկզբում էր, Աստծո մոտ էր և Աստված էր: Ուրեմն, Աստված մեզ՝ մարդկանց, հայտնվեց՝ Քրիստոսի ծննդյամբ աշխարհ գալով: Սա եզակի ձևով եղավ, սա միայն ու միայն Սուրբ Ծննդյան միջոցով իրականացավ. Աստծո Որդին՝ Միածինը, երկնքից երկիր իջավ: Իմիջիայլոց, մեր Էջմիածին քաղաքի անվանումը կապված է Քրիստոսի հետ, որտեղ էջ-ը դա իջնելն է, իսկ միածինը՝ Աստծո Միածին Որդին, ըստ Հովհ.3:16-ի «Աստված … Իր Միածին Որդուն տվեց…»:
Ուրեմն, այս ողջույնի առաջին նախադասությամբ մենք ասում ենք, որ Աստված եկավ այցելելու մարդկությանը: Իսկ երկրորդ նախադասությունը շարունակում է ուրախության ու ցնծության այս ընթացքը՝ ասելով. «Մեզ և ձեզ մեծ Ավետիս»: Այսինքն բոլորիս համար էլ ուրախալի լուր է. Քրիստոսի աշխարհ գալը բարի լուր է: Ինչու՞, որովհետև Նա յուրահատուկ նպատակով և առաքելությամբ եկավ: Նա եկավ որպես փոքրիկ մանուկ, մեծացավ, դարձավ պատանի, երիտասարդ, հետո, 30 տարեկանից սկսեց քարոզել Աստծո մոտեցող Արքայության մասին:
Նա քարոզում էր, որ բոլորը ապաշխարեն, այսինքն՝ հրաժարվեն իրենց մեղքերից, դառնան Աստծուն, որպեսզի արժանանան երկնային արքայությանը: Իսկ հակառակ դեպքում, եթե չապաշխարեն, ապա հանգրվանելու են դժոխքում՝ հավիտենական տանջանքի վայրում:
Հիսուսը ոչ միայն քարոզեց, որ մարդիկ փոխվեն, այլ նրանց զորություն և իշխանություն տվեց փոխվելու՝ մեղքից ետ շրջվելու: Բայց գիտե՞ք, թե այս ամենը կատարելու համար Նա ինչպիսի՜ տանջալից ճանապարհով անցավ: Նախ, որպես Աստծո մատաղացու Գառ, Նա պատարագվեց մեր մեղքերի համար: Իր Սուրբ Արյունը հեղեց՝ մեր մեղքերի պարտքի ցուցակը ջնջելու համար: Նա զոհվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը, Նրանից հավատով մեղքերի թողություն խնդրողը, ազատվի իր մեղքի բեռից: Երկրորդ. Հիսուս Քրիստոսին խաչից իջեցրին ու թաղեցին, բայց Նա հարություն առավ մեռելներից, համբարձավ երկինք՝ Աստծո մոտ, և հիմա բարեխոսում է նրանց համար, ովքեր դիմում են Նրան՝ հին կյանքից ազատվելու խնդրանքով: Հիսուսը ներում է և զորություն տալիս՝ վերափոխված կյանքով ապրելու համար:
Ուրեմն , Նա եկավ՝ մեզ մեղքերից փրկելու, նոր կյանք տալու և հավիտենական կյանք տալու համար: Նա մեզ համար Պարգև ու Նվեր դարձավ, լավագույն Նվերը, Շնորհը, Ում միջոցով մենք կարող ենք մտնել Նրա թագավորության մեջ: Այդ իսկ պատճառով էլ նրանք, ովքեր Քրիստոսից ստացել են այս նոր կյանքը, այս մեծ ուրախությունը, սրտի տրոփյունով, կամ ջիգյարով ասում են. «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ Ավետիս»:""
Սիրելիներ, մեր նպատակը միայն այս մասին խոսելը չէ, այլ Աստծո կողմից շարունակ հնչվող կոչի բարձրաձայնումն է, որը երկու կարճ մտքով է ամփոփվում. Առաջին. Աստծո կողմից խոստացված, երկնքից իջնող Արքայությունը մոտենում է: Այն ավելի մոտ է, քան 2 000 տարի առաջ, երբ դեռ Հիսուսն երկրի վրա էր: Երկրորդ. Տերն այսօր ևս մարդկանց հրավիրում է , որ, հավատալով Նրա պատարագին, ապաշխարեն՝ այսինքն խոստովանեն իրենց մեղավորությունը ու վստահեն Քրիստոսին: Նա է մեղքերի թողություն տալիս, Նա է մեր կյանքը փոխում, Նա է մեզ հավիտենապես օրհնում ու երջանկացնում:
Ուրեմն, լսե՛նք և արձագանքե՛նք Նրա կոչին:
Ամեն:
""

«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի..».Ամեն..

Պահեցողները պահքից շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ եւ տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով
Այս ավետիսով են այսօր` Սուրբ Ծննդյան Ճրագալույցին մարդիկ ողջունում միմյանց: Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից է:  Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան եւ մկրտության հիշատակումն է Հայ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին, Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը։ Ճրագալույց նշանակում է ճրագ վառել։ Այն խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։ Մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, որն ունի աստվածային լույսի և եկեղեցու օրհնություն խորհուրդը։ Ճրագալույցի Ս. Պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթյա պահքից: Իսկ հունվարի 6-ին եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողությունը։ Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին։ Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնվեցաւ, մեզ մի որդի տրվեցաւ, եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Իշխանությունը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկա, Դավիթի աթոռի վրա եւ նրա թագավորութեան վրա, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նրան իրավունքով եւ արդարութիւնով հիմակվանից մինչեւ հավիտեան։ Եսայիա 9:6,7 Թող 2018
Թող Քրիստոս Հիսուսը ծնվի յուրաքանչյուրիս սրտում և Իր Լույսը բերի մեր կյանք Ամեն:Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ ձեզ մեծ Ավետիս Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի Ծնվեց մարգարեն, ով մարդկությանն ավետեց բարություն ՝ երկիր մոլորակի վրա օրհնության լույս սփռելով :
«Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»: Հրեշտակներն այսպես հովիվներին ավետեցին Հիսուսի ծնունդը: Հետո Բեթղեհեմյան աստղի առաջնորդությամբ երեք մոգերն այցելեցին նորածին փրկչին` Նրան բերելով թագավորական նվերներ
Ավելի քան 2000 տարի նույն բարի լուրը շարունակում է հնչել աշխարհում՝ «Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:Հունվարի 6-ի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան տոնական Պատարագ, հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Մարդիկ հավատում են, որ խաչով եւ սրբալույս մյուռոնով օրհնված ջուրը հոգու ու մարմնի առողջություն է բերում:
Օրհնված ջուրը տուն ենք տանում՝ ամբողջ տարվա ընթացքում Աստծո օրհնությունն ունենալու ակնկալիքով՝ որպես կյանքի իմաստի խորհրդանիշ. Դրանով օծում ենք մեր կյանքը:«Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ: Բարի լուրին արժանանալու երջանկությունն ունեցավ Նազարեթ քաղաքից խոնարհ մի աղջիկ Մարիամ անունով: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի»: Հրեշտակի խոսքից Մարիամը խռովվում է և տարակուսելով, թե ի՞նչ է նշանակում այս ողջույնը, հարցնում է. «Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ»: Ի պատասխան հրեշտակն ասում է. «Սուրբ Հոգին վրադ կգա, և Բարձրյալի զորությունը կհանգչի քեզ վրա, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է»: Ապա հնչում է Սբ. Կույսի խոնարհ պատասխանը. «Ես Աստծո աղախինն եմ, թող քո ասածը լինի»:
Սուրբ Կույսն ամբողջովին վստահեց Աստծուն և ընդունեց բարի լուրը Գաբրիել հրեշտակապետի կողմից:
Այսպես, ի պատիվ այդ ուրախ և բարի ավետիսի, որ Գաբրիել հրեշտակապետի միջոցով տրվեց Կույսին ու նաև ողջ մարդկությանը, այս տոնը կոչվեց Ավետում: Բարևին մեկ օրով փոխարինելու եկած այս արտահայտությունները խորհրդանշում են հայտնության տոնի հիմնական ասելիքը. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: