Մշակույթ

Սահակ Մինասյանի ֆան-ակումբի «էվրիկան» և հերթական ձախողումը. Գագիկ Համբարյան

""Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր,Շիրակի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, պրիմիտիվության և մարտնչող տգիտության գլուխգործոց Սահակ Մինասյանից այլ «հոդվածիկ» սպասելն ավելորդ էր,որը հրապարակվել էր ԶԼՄ-ներից մեկում…Հետաքրքիր է,մեկը չկա դրան ու դրա ֆան-ակումբին հարցնի՝ եթե այսքան տեղեկություններ ունեին, ու՞մ համար էին պահել ու չէին հրապարակում…Ինչի՞ համար էին 8 ամիս սպասում…
Հուսանք,համապատասխան մարմինները շատ արագ կարձագանքեն այս «տեղեկություններին»…
Համապատասխան մարդկանց ուղղված ծիծաղելի և պրիմիտիվ մեղադրանքներին չեմ էլ անդրադառնա….»Մեղադրվողները» իրենք երևի կարձագանքեն իրենց ուղղված զրպարտություններին…
Ինձ միայն մի փաստ է զարմացնում…Գրեթե երկու տարի ռեկտոր աշխատելուց հետո էլ սույն կոռումպացվածը չհասկացավ,որ ուսանողների թվաքանակը կապ չի կարող ունենալ դասաժամերի հետ…Եթե կա կուրս, լինի դա 50, թե 10 ուսանողներից բաղկացած,միևնույն է այդ կուրսերում նույն քանակությամբ դասաժամեր են պարապում… Սեփական սխալները երբեք դաս չդարձան այդ անձի համար,ով ընդամենը ամիսներ առաջ կամայականորեն բուհում կրճատել էր լսարանային ժամերը իր սանդղակով որոշված, այսպես կոչված, թերբեռնված կուրսերում…Այդ որոշումը շատ արագ բեկանվեց այդ ժամանակվա ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից…Հիմա էլ կրկին շարունակում է իր պատվիրած հոդվածներում լսարանային ժամերի ու ուսանողների քանակի մասին բարբաջել… Ամենածիծաղելին մեր բուհի դասախոսի «հատուկ» նկարահանումն էր…Նրան ֆիքսելու փոխարեն անդրադառնայիր այդտեղ գտնվող մարդկանց,ովքեր կապ չունեին ՇՊՀ-ի հետ…Օրինակ՝Սահակ Մինասյանի քրոջ թոռանը և ՀՀԿ-ի մարզային կառույցի գործավարուհուն,ովքեր որևէ կապ չունեն մեր համալսարանի հետ,սակայն գերակտիվություն էին դրսևորում…Էլ չասեմ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչների մասին,որոնք այժմ էլ աշխատանքից հետո հավաքվում են ՀՀԿ մարզային կառույցում…
Բողոք-նամակի պահով էլ հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս…Ասում են,որ ձեռագիրը չի պատկանում բողոքավոր ուսանողուհուն…
Հ.Գ.Ինչպես կասեր ժամանակակից «հանճարներից» մեկը՝»Խոսել չգիտես,չխոսել էլ չգիտե՞ս…» Այս կարգախոսով պետք է առաջնորդվեն Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները…

Գագիկ Համբարյան

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ «ՎԱՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ ՄԱՐՏԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ

Մայիսի 23-ին Մարտակերտի մշակույթի տանը տեղի է ունեցել «Վանքի արվեստի դպրոց»-ի հաշվետու համերգը:
Հաշվետու համերգին ներկա էին ՝ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը, բաժնի աշխատողները, Մարտակերտի «Ալեքսեյ Հեքիմյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինե Աղասյանը, դպրոցի ուսուցիչները, Մարտակերտի կենտրոնական գրադարանի տնօրեն Իրա Բաղրյանը, գրադարանավարներ, թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, N զորամասի զինվորներն ու քաղաքի հասարակությունը:
Դպրոցի սաները հանդես եկան հայակական ժողովրդական պարերով, դաշնամուրային կատարումներով, հայրենասիրական երգերով, ռուսական ժողովրդական պարերով, «Ռոկենռոլ» պարային կատարմամբ:
Այս տարի կայացած «Վերածնունդ» միջազգային փառատոնին 1-ին եւ 2-րդ տեղեր զբաղեցրած աշակերտներ՝ Արմեն Առաքելյանը, Մամիկոն Պողոսյանը եւ Ալեքս Գեւորգյանը պարգեւատրվել են պատվոգրով՝ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար՝ Էդգար Հարությունյանի կողմից, որոնք հաշվետու համերգի վերջում երեխաներին հանձնեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը եւ շնորհավորեց նրանց հաղթանակի համար, միաժամանակ հաշվետու համերգին գեղեցիկ ներկայանալու կապակցությամբ՝ դպրոցի սաներին ցանկանալով նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ արվեստի բնագավառում:

Նշենք, որ Վանքի արվեստի դպրոցը ստեղծվել է 2011 թվականին, ունի 3 բաժին՝ երաժշտական (դաշնամուր, ակորդեոն, քանոն, կլարնետ, շվի, հարվածային գործիքներ ), պարարվեստի եւ գեղարվեստական:
Դպրոցի տնօրեն Էլմիրա Կարապետյանի խոսքով՝ աշակերտները ակտիվորեն հաճախում են նաեւ պարարվեստի եւ վոկալի բաժիններ: Դպրոցը ունի 180 աշակերտ, այս տարի կունենա 30 շրջանավարտներ: 2012 եւ 2017 թվականներին պարարվեստի բաժնի սաները «Ամադեուս» մրցույթին եւ ՀՀ Գյումրի քաղաքում կայացած «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին գրավել են 1-ին մրցանակային տեղերը՝ «Հայկական ժողովրդական պար» անվանակարգում: Դպրոցի շրջանավարտ, երաժշտական ուսումնարանի ուսանող Հարութ Հակոբյանը 2016 թվականին «Վերածնունդ» փառատոնին գրավել է 2-րդ, իսկ 2017 թվականին՝ 1-ին մրցանակային տեղը:
Տնօրենը նշեց նաեւ, որ այս տարի «Վերածնունդ» փառատոնի 10-րդ հոբելյանական տարին էր եւ մասնակից սաներից՝ Արմեն Առաքելյանը հանդես է եկել շվի գործիքային կատարմամբ եւ զբաղեցրել 1-ին պատվավոր տեղը, իսկ 2-րդ հորիզոնականը՝ դաշնամուրային դուետի կատարմամբ գրավել են Մամիկոն Պողոսյանը եւ Ալեքս Գեւորգյանը:""

Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների 100-ից ավելի շրջանավարտների

""Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների 100-ից ավելի շրջանավարտների: Վարչապետը շրջանավարտներին շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել մեծ հաջողություններ հետագա կյանքում:

«Մեր թավշյա հեղափոխությունը մի շատ կարևոր կարգախոս ուներ և ունի, որը քաղաքացիները բազմիցս վանկարկել են՝ «մենք ենք տերը մեր երկրի»: Այս տարածքը ստեղծվել է բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար և մենք հարկ համարեցինք, որ դուք՝ սահմանամերձ համայնքների շրջանավարտներդ, հնարավորություն ունենաք ձեր օրը նշել այստեղ՝ ի նշան հենց այն բանի, որ մենք ծառայում ենք ձեզ: Մեր մեծագույն խնդիրն է մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք ամեն օրվա հետ զգաք, որ ապրում եք ավելի ու ավելի լավ երկրում, ավելի ու ավելի լավ հայրենիքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մեր երկրի խնդիրների լուծման կարևորագույն միջոց է համարել կրթությունը: «Խնդրում եմ, երբեք կրթությունը չթերագնահատեք: Նոր Հայաստանում կրթությունը, փոխադարձ հարգանքը և կրթական ցենզի շարունակական բարձրացումն առաջնահերթություն են: Կոչ եմ անում, որ հետագա կյանքում ամեն հաջորդ օրն ունենաք ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ: Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել»,- նշել է վարչապետը:

Պարզապես ես հասկացել եմ բնության օրենքը՝ Ալ (Ալինա) Անանյան

Պարզապես ես հասկացել եմ բնության օրենքը՝ Ալ (Ալինա) Անանյան

 

«Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով: Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի;
Մարտիրոս Սարյան

Հայ նկարչուհիները ինչպես անցած տասնամյակներին, այնպես էլ այսօր շատ կարևոր ավանդ ունեն ժամանակակից նկարչության մեջ: Եվ Ալ (Ալինա) Անանյանի նկարները գալիս են համալրելու մարդկային հետաքրքիր աշխարհն ու ներաշխարհը:
Հոկտեմբերի 26-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնության ձայնին ունկնդիր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակը Ալ (Ալինա) Անանյանն է Տավուշի մարզից:Ներկայացված էին մի քանի տասնյակի հասնող նկարներ, որոնք արվեստասեր հասարակայնության դատին էր հանձնում առաջին անգամ; Դրանք բոլորն էլ ինքնատիպ էին ոչ միայն իրենց ասելիքով, գունային նուրբ բազմազանությամբ, այլ նրանով, որ չէին պատկանում նկարչական որեւէ ուղղության կամ ժանրի:
Երիտասարդ նկարչուհին իր մտածելակերպով, գույների ու կերպարների համադրությամբ տարբերվում է շատ-շատերից: Ալ (Ալինա) Անանյանն այն եզակի նկարչուհիներից է՝ ով և կրթված է, և ունի սեփական ներաշխարհ, աշխարհ, որը շատ լուսավոր է և ունի սեփական գույները արտահայտելու ձև:Նկարչուհու համար ոգեշնչման աղբյուր են իր գաղափարները, մտքերը, որոնք գտնում է բնության մասնիկների մեջ:Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը: Հենց այս հատկության շնորհիվ Ալ Անանյանի կտավները գերում են դիտողին, հաղորդակից դարձնում մեզ նրա ինքնատիպ, խռովահույզ, ներաշխարհին:
Նրա բազմաթիվ նկարները ցուցադրվել են ցուցահանդեսներում և մրցույթներում արժանանալով մրցանակների: Ալինա Անանյանը անհատական ցուցահանդես է ունեցել սահմանամերձ Բաղանիս գյուղում նվիրված ցեղասպանության 100-ամյակին, ինչպես նաև մասնակցել է «Մեկ ազգ մեկ մշակույթ» համազգային փառատոնին: Ելույթներով հանդես եկան «Նուբար» պարային համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը, հերոսուհի մայր ՝Աղունիկ Ղուկասյանը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս Լաուրա Սուքիասյանը: Իր անկրկնելի կատարումով հանդես եկավ Աշուղ Նազելի Գրիգորյանը: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը Ալինա Անանյանին հանձնեց շնորհակալագիր նման յուրօրինակ ցուցահանդես ներկայացնելու համար:
Նկարչուհու ստեղծագործությունները գրավում են ապրումների անկեղծությամբ, ժամանակի ճիշտ զգացողությամբ…
Ալ (Ալինա) Անանյան՝ վրձինը համարձակ է,

27.10.2018թ <<Միասնություն հանուն հայության >> ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյան

""
""

 

 

Ալ Անանյան ՝ արվեստագետ օժտված բարձր պրոֆեսիոնալիզմով և վստահորեն ներկայանում է սեփական ասելիքով

Ալ  Անանյան ՝ արվեստագետ օժտված բարձր պրոֆեսիոնալիզմով և վստահորեն ներկայանում է սեփական ասելիքով

Ալ Անանյան ում կտավներն իրենց գույներով և իմաստով անկրկնելի են և ամեն մի ստեղծագործություն անհատական կնիքն ունի:Արվեստն իմ ընկալմամբ , դա ստեղծելու և այո, ուզածի չափ անկեղծ լինելու ,նաև կատարյալին ձգտելու ուժ,հույս և սեր հաղորդելն է:Արվեստով ենք սիրում ,բացահայտում և հարազատ զգում ինքներս մեզ, և նախ սիրում անկեղծ, ազատ , մյուս մեր նմաններին:Արվեստը հրաշալի մի գլուխգործոց է ,մի ուրիշ հոգու հայելի:Հետաքրքիր հանդիպում ունեցա նկարչուհի Ալ Անանյանի հետ և այսպիսի անակնկալներով էր հագեցած մեր հարցազրույցը :

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպես էին ստացվում ձեր առաջին նկարները։
Սկսել եմ նկարել 8-րդ դասարանից։ Առաջին քայլերը սկսել եմ մորս հետ, բայց երբեք չեմ մտածել, որ կդառնամ նկարիչ։ Ես ցանկություն ունեի դառնալ դաշնակահար, քանի որ շատ էի սիրում նվագել։

Ի՞նչ կրթություն ունեք;
Դիզայներ-նկարիչ եմ, ավարտել եմ Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։

Ո՞վ է ձեր սիրելի նկարիչը։
Իմ սիրելի նկարիչներն են Էմիլ Գազազը, Հովհաննես Այվազովսկին, Գուստավ Կլիմտը, Սերգեյ Փարաջանովը, Ռեմբռանդը և շատ այլ նկարիչներ ։

ՈՒ՞մ աշխատանքներն են ձեզ ոգեշնչում։
Ես ոգեշնչվում եմ բնության տար   բեր երևույթներից։

Ինչքա՞ն ժամանակ եք հատկացնում նկարելուն:
Ինչքան Աստված կամենում է։

ՈՒնե՞ք արդյոք հոբբի։
Շատ եմ սիրում լսել երաժշտություն։

Սիրում եք միայնակ նկարել, թե՞ ինչ-որ խմբում։
Հիմնականում ստեղծագործում եմ միայնակ։

Ի՞նչ դեր ունի այսօր նկարչությունը’
Առանց նկարչության չկա ազգ , չկա մշակույթ, չկա հասարակություն ու քաղաքականություն։ Չեմ պատկերացնում մարդու զարգացումն առանց գեղագիտական դաստիարակության։ Ինչպես երաժշտութունով, այնպեսել գույնով դաստիարակված մարդը շատ խիստ տարբերվում է հասարակության մեջ։

Ինչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին։
Քանի որ նկարչի ճանապարհը շատ քարքարոտ է սկսնակ նկարիչներին խորհուրդ կտամ լինել համարձակ և երբեք չնահանջել, միշտ առաջ։

Ձեր բնորոշմամբ ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական նկարիչը։
Նկարիչը պետք է լինի բարի և իր ստեղծագործություններով իր բարությունը հաղորդի համայն աշխարհին։

-Ի՞նչ հասարակական պահանջ է դրված նկարչի առջև ։
Ստեղծագործող նկարիչն է դնում պահանջներ հասարակության առջև ։

-Իսկ որքա՞ն հաճախ եք հանդես գալիս անհատական ցուցահանդեսներով ու դրանք ինչպիսի՞ բնույթ են կրում։
Իմ ցուցահանդեսները լինում են իմ կողմից սպասված, բայց չպլանավորված։ Սկզբում ծնվում են մտքեր, որոնք անմահանում են կտավների վրա և դրանից հետո ի հայտ են գալիս նոր հնարավորություններ, նոր առաջարներ։ Այնպես է ստացվել, որ գրեթե ամեն տարի ունենում եմ անհատական ցուցահանդես, համենայն դեպս վերջին 4 տարիներին այդպես է եղել։
-Արդյո՞ք այսօրվա նկարիչները գնահատվում կամ խրախուսվում են պետության կողմից։

Հատկապես հեռավոր մարզերում դժվարանում եմ գնահատելուց խոսել։

Ո՞րն է նկարչի տեղը հասարակության մեջ։
Նկարչի դերը ամենուր է։ Որպեսզի մեր մշակույթը չմարի պետք է նկարիչը ունենա առաջատար տեղ։

Ամեն նկարիչ յուրովի է իրեն մեկնաբանում, որպես նկարիչ՝ ինչպե՞ս կբնորոշեիք Ձեզ:
Շատ ճշտապահ եմ և պահանջկոտ։ Չեմ սիրում կեղծավոր ժպիտներ, դիմակավոր մարդիկ։

Ո՞րն է Ձեր խոսքը՝ ուղղված մեր սկսնակ նկարիչներին ու երիտասարդներին։
Կցանկանայի մեր սկսնակ նկարիչներին նոր մտքեր և վերելքներ։

Նկարչուհին առանձնանում էր իր անձի հանդեպ հսկայական խստապահանջությամբ ու արվեստում ՝իսկականի ճշմարիտ զգացողությամբ :Սիրելի ԱԼ՝առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ մաղթում ձեզ` ձեր շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին:Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք, ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը, ինչի համար արժանի եք ամենաբարձր գնահատանքի:

""

 

 

 

16.11 .2018 թ. <<Միասնություն հանուն հայության >> ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյան

Բնության ձայնը՝ կտավներում. Լույս է տեսել «Գիրք բնության մասին» պատկերագիրքը

Բնության ձայնը՝ կտավներում. Լույս է տեսել  «Գիրք բնության մասին» պատկերագիրքը

 

-Ի՞նչ լեզվով ես խոսում:""

-Գույների…

-Ինչի՞ մասին ես խոսում:

-Բնապահպանության:

Ահա այս ձևավորված գիտակցությամբ էլ Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով նախաձեռնության շրջանակներում Հայաստանի նկարիչների միությունում բացվեց « Էկո Սևան. Սևանն  ահազանգում է » ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ոչ միայն Սևանի գեղեցկության մասին պատմող աշխատանքներ, այլև արդեն իսկ ձևավորվող ԷկոՊեյզաժ ժանրով ահազանգ ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի կազմակերպչի՝ գեղանկարիչ Սևադա Սարգսյանի   խոսքերով, միջոցառման  նպատակն է կերպարվեստի միջոցով հասարակության առավել լայն զանգվածներին  հասցնել այն մտահոգությունը, որ Սևանը սոսկ գեղեցիկ բնապատկեր չէ,  այն  յուրաքանչյուրիս  հոգածության կարիքն ունի: Ցուցահանդեսը հնարավորություն կտա նկարիչներին բացահայտել բնության հիմնախնդիրներն ու առաջարկել որոշակի լուծումներ:

Սա Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով նախաձեռնության շրջանակներում կազմակերպված  5-րդ ցուցահանդեսն էր:

Օրը նշանավորվեց նաև մեկ այլ կարևոր իրադարձությամբ:  Միջոցառման հյուրերին ներկայացվեց «Գիրք բնության մասին»  երկլեզու պատկերագիրքը: Ի՞նչ կապ կա բնապահպանության և կերպարվեստի միջև: Ահա այս պարզ, բայց խորը հարցադրումն է եղել ուշադրության կենտրոնում: 100 հեղինակ՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից ու կրթվածության մակարդակից, գիտական աստիճանից, պաշտոնական դիրքից, ազգային պատկանելությունից,

շարժվելով սեփական մտքի ու էության ճանապարհով,միաձուլվելով  իր ներսի ու բնության լույսին, պատկերել է գրքի յուրաքանչյուր էջը չկրկնվող շնչով ու միայն իրեն բնորոշ գույներով:

Օրվա խորհուրդը կարծես ամփոփված էր մեծ նկարչի  հուշերում. «Ամենամեծ պարգևն այն մոլորակն է, որտեղ ապրում ենք, գույների այն հազարավոր երանգները, որոնք կարողանում եմ տեսնել, բնությունը, որը միշտ իմ մեջ է: Ամենամեծ ստեղծագործությունը սպիտակ կտավն է, որի վրա պատկերվում է նկարչի տեսիլքը, զգացմունքները: Արվեստը կյանքի, գեղեցիկի գովերքումն է: Նկարը նկարչի ինքնախոստովանությունն է: Անյտեղ նրա բնավորությունն է, աշխարհի ընկալումը, սիրո առկայությունը կամ բացակայությունը» /Լ.Կոջոյան/

Սա գիրք է, որի էջերը  բնությամբ են շնչում, գիրք, որը թերթելուց հետո քո մեջ մի ամբողջ մոլորակ ես գտնում, ապրում ու կարդում  բնության ձայնը, որ ոչ բոլորն են լսում,  իսկ բնության  ահազանգն անվերջ խոսում է քեզ հետ՝ հիշեցնելով, որ բնությունը դու ես…

Սյունե Մանուչարյան

""

""

""

Բանականություն, աչքեր և սիրտ՝ մեկ հարթության վրա. կայացավ լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի «ՀԱՅՐԵՆՆԵՐ» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդեսը:

Լուսանկարել, նշանակում է  միավորել, «մեկ հարթության վրա դնել» բանականությունը, աչքերը և սիրտը: Դա կենսակերպ է… Կենսակերպ, որ
իմ մեջ կրում է Հայրենիքի քար ու թփի հետ խոսող ու բնության ձայնը լսող լուսանկարիչը:

Երևանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնում կայացավ տաղանդավոր լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու  լուսանկարչի հոգու և ներշնչանքի պատկերները, որոնք իրենց արձագանք էին գտել Հայաստան ու Արցախ աշխարհի չքնաղ բնապատկերներում:

 Ցուցահանդեսի կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանի
խոսքերով  այն, ինչ այսօր հանձնեցին հանդիսատեսի
դատին, լոկ լուսանկարներ չեն, այլ Հայկականւթյան ու Հայրենաճանաչության դրսևորումներ,
որոնք ուսուցողական լինելուց բացի նաև խորհրդանշական են:

 Եթե գիտես պատմությունդ ու պատրաստ ես տեր կանգնել  դարերի խորքից քեզ ժառանգված հզոր մշակութային ժառանգությանը, ուրեմն անպարտելի ես: Հենց այս գաղափարն է ուղղորդել լուսանկարչին, որ հայ մարդը կանգնի հենց իր ու իր պատմության առաջ՝ բաց աչքերով: Այսպիսի շունչ են հաղորդում Նաիրի Մանուկյանի լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրը մի պատմություն ունի, ամեն մի լուսանկար խոսում է Հայրենիքի, Հայի, հայրենյաց սահմանների ու հավերժ խաղաղ երկնքի ձայնով:

Ի դեպ, նախատասեված է ապրիլի 28-ին  ցուցահանդեսը ներկայացնել նաև Բելգիայի Մեխելեն քաղաքի «Հայոց տուն» հիմնարկությունում, որտեղ ներկա կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցները:

                                                                 Սյունե Մանուչարյան