Մշակույթ

Նորա Ահարոնյան՝ կինը գաղտնիք է, մի ողջ տիեզերք

Սիրել, հարգել, գնահատել ամենատարբեր, բայց միևնույն ժամանակ ամենադրական զգացմունքներն են խառնվում, երբ խոսում կամ մտածում եմ այն մարդու մասին, ով իր օրինակով սովորեցրել է ճիշտ սովորել, աշխատել, ճիշտ ընկերություն անել ու ճիշտ գնահատել ունեցածը:
Ուրախ եմ, որ իմ կյանքում ունեմ ձեզ: Ինձ այնքան բան եք տվել. երբ փորձում եմ հիշել անցած օրերս , ամենաուրախ, ամենախենթ, ամենաանմոռանալի պահերին միշտ իմ կողքին եք եղել:
Մի բարդ ու հարուստ խառնվածք ունի Նորա Ահարոնյանը ,չափազանց նուրբ ու զգայուն, համեստ ու կոկիկ ,ով կարողանում է ճիշտ ու գունեղ արտահայտել ժամանակի շունչն ու ոգին; Նրա հզոր զենքն իր լեզուն է՝ անաղարտ մայրենին, միշտ տեղին, ազդեցիկ, գերող ու կախարդիչ։ Մի բարդ ու հարուստ խառնվածք, որ իր կնիքն է թողնում յուրաքանչյուրիս հոգու խորքում;, միշտ բարձր դասելով ձևավորված որակներից ամենավեհը՝ մարդկայինը։ Նա իր բեղուն գործունեության ընթացքում ուժ ու եռանդ չի խնայում, նվիրումով է կատարում իր առաքինությունը, մատաղ սերնդի առջև բացելով գրականության գանձարանի դռները։Նրա մեջ անսահման սեր կա ՝որը անվերջ պահում է սիրած զբաղմունքի մեջ:Սերն ամենակարևոր շարժիչ ուժն է, առանց սիրո ոչինչ չի կատարվում: Դու` օգնում ես սերունդներին պահպանվել որպես բնության ստեղծած տեսակ, մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դու ինքդ` քո երկրի պատմության մունետիկն ես, երկրիդ մշակույթը, լեզուն ու սովորությունները: Ամենքի մեջ թողնելով քո մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները, աննկատ դառնում ես հայրենիքիդ ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը:Քո կերպարով մգանում ու ամբողջական է դառնում ապրածդ ժամանակը: Սիրելի ՆՈՐԱ
առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ մաղթում ձեզ` ձեր շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին:Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք, ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը, ինչի համար արժանի եք ամենաբարձր գնահատանքի:""
«Դուք ուրիշ եք. այն ինչ արել եք ինձ ու մյուսների համար՝ ուրիշ է… հետևաբար ուրիշ է իմ ՝ Ձեր նկատմամբ ունեցած վերաբերմունքը»:

 

 

 

<<ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՎԵՐՈՒՄ>> ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԶՐՈԻՑԵՑԻՆՔ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻ ՀԵՏ

Հարգելի՛ Լուսինե Նազարեթյան,ասացե՛ք,խնդրեմ,որքա՞ն ժամանակ է,ինչ ստեղծագործում ենք:

Ստեղծագործել սկսել եմ  2016 թ. փետրվարի 25-ից

 

Ի՞նչը (ով) ստիպեց (պատճառ հանդիսացավ),որպեսզի ստեղծագործեք:

 

Նախ` սերը դեպի գրականություն, հետո մտքերը, որոնք ծնվում էին իմ ներսում, խեղդում, պահանջում էին արտահայտվել։ Ամենալավ միջոցը ստեղծագործելու փորձն էր, որը կարծես թե վատ չի ստացվում։ Մեկ նախադասությամբ` իմ ներքին աշխարհում կուտակված ապրումների հորձանքն էր

 

 

Ձեր բանաստեղծություններում առկա է ակնհայտ թախիծ,սպասում,քողարկված սերԱրդյո՞ք դրանց մեջ առկա են նաև Ձե՛ր կյանքից որոշակի դրվագներ,թե՞

 

 

Բոլորիս կյանքում էլ կան երջանիկ և տխուր պահեր, հանդիպում և հրաժեշտ, կորուստ ։ Բոլորիս կյանքը հագեցած է զգացմունքներով։ Եվ քանի որ չկա մեկը մյուսից տարանջատվող ճակատագրեր, բնականաբար, ինձ կարող են շատ հուզել հարազատ մարդկանց, նույնիսկ անծանոթների պատմությունները , ապրումները, որոնք փորձում եմ վերապրել յուրովի իմ գործերում՝ արձակ և չափածո։

 

Եթե մեկ նախադասությամբ բնութագրեք Ձեր այսօրը,ինչպե՞ս  կշարադրեք:

 

-Ես ծիծաղո՜ւմ եմ, որ չխենթանամ`

Դա՜ռը արցունքս հազիվ զսպելով,

Հաճախ լռո՛ւմ եմ , որ չկարծրանամ

Համր բառերս արժևորելով…. Լ. Նազարեթյան

 

Ո՞րն է Ձեր բանաստեղծություններից այն միակը,որին  առանձնահատուկ  եք վերաբերվում,և արդյո՞ք դրա հետ կապված ինչոր պատմություն կամ դիպված գոյություն ունի:

 

Սիրված բանաստեղծություններ շատ ունեմ։ Բոլորն էլ ինձ շատ հոգեհարազատ են և շատ դժվար է ընտրություն կատարելը

 Ա~խ, տարիներս հոսում են անդարձ,

Մեռնում են հերթով օրերը կյանքիս,

Սակայն օրերն իմ չունեն շիրմաքար,

Չկտակեցին նրանք ինձ ոչինչ

Ա~խ, տարիներս հոսում են անդարձ,

Իմ անցյալում լոկ հյուսելով հուշեր,

 Ես չեմ հասցնում թերթել իմ ներկան,

Լուռ մաշում է ինձ անցյալս արդեն

Այս բանաստեղծությունը վերջերս եմ գրել ….

Ա~խ, տարիներս հոսում են անդարձ,

Բայց ես չեմ ապրել այդ տարիներով,

Նրանք հեգնանքով ժպտացել են ինձ,

Դատարկ էջերով հոգիս լցնելով

Ա~խ, տարիներս հոսում են, հոսում,

Նրանց հետևից ես վազում եմ խենթ

Եվ այդ վազքի մեջ ես էլ եմ վազում,

 Ու անցյալ դառնում տարիներիս մեջ….

Ա~խ, տարիներս, հոսում են, հոսու~մ…. Լուսինե Նազարեթյան      18.04.2017 թ.

 

Կա՞ մի բան,որը չի գոհացնում Լուսինե Նազարեթյանին:

 

Ստեղծագործություններս , ինչպես նկատել եք, տեղադրում եմ իմ էջում և տարբեր գրական խմբերում։ Նրանցից մի քանիսը տպագրվել են տարբեր գրական հանդեսներում և ժողովածուներում։ Այն ,ինչն ինձ շատ ցավալի է՝  ոչ առողջ մրցակցության մթնոլորտն է գրչակիցների միջև, չարախոսություններ, նույնիսկ ծաղրանք՝ ստեղծագործողի թիկունքում։ Կուզեի ավելի բարիացակամ մոտեցում միմյանց, միմյանց ստեղծագործություններին, առողջ քննադատություն անկեղծ օգնելու խորհրդով, թևեր տալու ձգտում , ոչ թե կոտրելու, տրորելու ավելի շուտ անձը, քան թույլ ստացված ստեղծագործությունը։ Ես ատում եմ նախանձն ու չարությունը, քանի որ դրանց պատճառով մարդկանց հոգին և արժեքները բախվում են էժան իրականության հետ։ Երբեմն ես ցավեր եմ ստանում, որոնք նախանձի և չարության հետևանք են։ Սիրտս կարկատելով անցնում եմ առաջ, որովհետև ոչինչ չես կարող անել հոգով ստրկամիտների դիմաց ։ Նման դեպքերում ես ընտրում եմ լռությունը և միայն ժպտում ու առաջ եմ նայում….

 

 

Որպես նորագույն ժամանակաշրջանի բանաստեղծուհի,ինչպե՞ս եք գնահատում այսօրվա գործող տասնյակ գրական ակումբների աշխատանքները և անդամակցու՞մ եք,արդյոք, որևէ գրական ակումբի:

 

              

Նախ շնորհակալություն ինձ բանաստեղծուհու բարձր կոչման արժանացնելու համար։ Ինքս ինձ բանաստեղծուհի չեմ համարում, դեռ շատ բան ունեմ սովորելու , երկար ճանապարհ ունեմ անցնելու։ Վերևում արդեն նշեցի, որ մասնակցում եմ գրական խմբերի, ինչպիսիք են «Գրական ուղի«, «Կանթեղ«, «ԵԳԳԱ» և այլնՈրոշ խմբերում ստեղծագործությունները նախ աչքի են անցկացվում ադմինիստրատորների կողմից, ովքեր կրթված, գրելու փորձ ունեցող անձնավորություններ եմ։ Նորից չանդրադառնամ նախանձի և ոչ բարյացակամության մթնոլորտին, այլ հույս արտահայտեմ, որ խմբերում տեղադրվող գրերը ընտրվում են անշահախնդրորեն…. Որպես նորագույն ժամանակաշրջանի ստեղծագործող դրական եմ գնահատում ներկայիս գրական ակումբների դերը։ Դրանք ունեն առաջ շարջվելու , գրական ժանրերի և աշխարհների շփմանը նպաստող խթանից ուժեր

 

 

Ստեղծագործական աշխարհում ունե՞ք մրցակիցներ,կամ կա՞ն այնպիսիք,ովքեր փորձում են խոչընդոտել Ձեր գործունեությանը:

 

 

Ոչ, մրցակիցներ չունեմ և չեմ մրցակցում ոչ մեկի հետ։ Ստեղծագործելը ինձ համար ազատ դաշտ է և իմ գրերում ես արտահայտում եմ իմ մտքերն ու հույզերը։ Ընթերցողների ճաշակները բնականաբար տարբեր են և յուրաքանչյուր ստեղծագործող իր ընթերցողների շրջանակն ունի ։ Կարծում եմ՝ դա մրցակցություն համարվել չի կարողԻնձ խոչնդոտել ցանկացողների անուններ չեմ նշի, բայց կցանկանայի խորին շնորհակալությունս հայտնել մեր բոլորի կողմից սիրված, հայտնի բանաստեղծ Ստեփան ՈւմառՀարությունյանին, ով, ի տարբերություն թիկունքից չարախոսողների ,իր ռեալ օգնությունն է ցուցաբերել ինձ` տեղին ասված խոսքով, խորհրդով, քննադատությամբ, որն օգնում է զարգանալու և ավելի լավ արտահայտվելու։ Խորին շնորհակալությունս Ձե՛զ, պարո՛ն ՈւմառՀարությունյան

 

Ինչպիսի՞նն է Լուսինե Նազարեթյանը տանը,աշխատավայրում,ընկերների հետ և գրական աշխարհում:Արդյո՞ք ընտանեկան հոգսերը չեն խանգարում Ձեզ՝ կենտրոնանալու ստեղծագործելու վրա:

 

 

Լուսինե Նազարեթյանը կին է, մայր, տանտիրուհի, տնտեսագետՍիրում եմ կյանքը, աշխատում եմ ուրախանալ կյանքով, որքան հնարավոր է շատ։ Թեև գիտենք, կյանքը գնալով դառնում է ավելի բարդ. պատերազմի շարունակական սպառնալիքը, ծանր տնտեսական վիճակը, այս ամենը իհարկե ծանր են ազդում ինձ վրաՍտեղծագործում եմ հիմնականում աշխատավայրում , երբ ազատ ժամանակ եմ ունենում։ Այո՛ , հաճախ ընտանեկան հոգսերը և աշխատանքը խանգարում են ստեղծագործելուս։

 

 

Երբեմն շատ ստեղծագործողներից լսում ենք,որ մուսան խռովել է,չեն կարողանում ստեղծագործել:Դու°ք էլ եք մուսայով ստեղծագործում,եղե°լ է այնպիսի դեպք,որ մուսան օրերով խռովի Ձեզնից:

 

 

——Իսկ ո°վ կարող է ստեղծագործել առանց մուսայի։ Մուսան , ասում են,  քմահաճ կնոջ պես է։ Չգիտենք ո՞ր պահին կժպտա , ո՞ր պահին ճակատը կկնճռոտի և հայացք շուռ կտա։ Իմ մուսան հաշտ է ապրում ինձ հետ, ճիշտ է՝ երբեմն խեղդում է, բայց նեղացկոտ չէ…

 

 

Ի՞նչ կմաղթեք Ձեր ընկերներին և Ձեր պոեզիան սիրողներին:

 

 

Սիրելինե՛րս, բոլորիս մաղթում եմ խաղաղություն, սեր, համերաշխություն, մտքերի, հույզերի առատություն, ստեղծագործելու եռանդՍիրեցե՛ք  միմյանց, քանզի սիրուց միայն բարություն է ծնվում, իսկ բարությունը կփրկի աշխարհը…. Շնորհակակություն բոլորիդ ուշադրության համար….

 

Շնորհակալություն անկեղծ զրույցի և սպառիչ պատասխանների համար:

Հ.Գ Հատուկ շնորհակալություն Սուսաննա Իսահակյանին,հարցազրույցը  Armday.org  կայքում տեղադրելու համար:

 Հարցազրույցը վարեց Կարեն Շիրինյանը

Դավիթ Հակոբյան` արվեստագետ օժտված բարձր պրոֆեսիոնալիզմով և վստահորեն ներկայանում է սեփական ասելիքով

Հայրենասեր ,արվեստագետ ` վառ, ինքնատիպ անձնավորություն` Դավիթ Հակոբյան `ծնված Հայաստանում և ուսում առած Ռուսաստանում ,իր ստեղծագործական կյանքն անցկացրած այս արվեստագետը սերտորեն կապված է իր հայրենիքին, մտերիմ է հայ և ռուս անվանի մարդկանց հետ, որոնց ներաշխարհով և վառ անհատականություններով ոգեշնչված` տաղանդի իր ողջ ուժով կերտել է խաչքարերի և նկարների հրաշալի շարք:Քանդակները տեղադրված են      Հայաստանի և Ռուսաստանի տարբեր վայրերում,մասնակցել է տարբեր ցուցահանդեսների;""
Ես`հիացած եմ պարզապես Ձեր մտքի ճկունությամբ հարգելի Դավիթ Հակոբյան`մտահղացումներով, ներկապնակի բազմագույն տաք երանգներից: :Անվերջ կարելի է խոսել Ձեր արարումների մասին: Նկարներն ու քանդակները անզուգական են, խորիմաստ ու անկրկնելի են յուրովի և յուրաքանչյուրում տեսնում ու զգում ես ` խորիմաստ,բազմ""աբովանդակ,երևի ճիշտ կլինի ասել՝հոգու և մտքի արտացոլումն է :     Ավելին, ժամանակի ընթացքում ինքնուրույն զարգացրել է իր ունեցած կարողություններն ու հմտությունները, հասցնելով դրանք կատարելության և հիացմունքի բարձունքներին;Նա`վստահորեն ներկայանում է սեփական ասելիքով` նոր ըմբռնումներ ներմուծելով հայկական արվեստի մեջ և կանխորոշելով հետագա ուղիները;  Նրա արվեստում հետաքրքիր մարմնավորում են գտնում պատմության էջերը, հերոսական թեմաները,բնությունը, առօրյա կյանքն իր բազում դրսևորումներով:
Դավիթ Հովհաննեսի Հակոբյանն ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 13 -ին Մարալիկում; 1963- 1973 թթ ,ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը;1976-1978թթ ծառայել է սովետական բանակում`ռազմածովային նավատորմում;1976-1978 թթ.ընդունվել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում ` ,որպեսզ նկարիչ -քանդակագործ:Աշխատել է Անիի շրջանի մշակույթի կենտրոնի տնօրեն,այնուհետև ակումբների կենտրոնացված համակարգի տնօրեն;Աշխատել է նաև ԱՆԻԻ շրջանի էլեկտրոցանցի պետ ;1991 թվականի մասնակցել է Արց""ախյան շարժմանը ,որպեսզ կամավոր ընդգրկվել Չաուշի ջոկատում;Եկմ միության անդամ է.անկուսակցական։      Ամուսնացած է ունի մեկ տղա;Հիմա զբաղվում է նկարչությամբ-քանդակագործությամբ և ուսանում շատ երեխաների;
Մաղթում եմ ձեզ դեպի ստեղծագործական նոր հորիզոններ…

Մինաս Գրիգորյանի բանաստեղծություններից

Հավատարիմ եմ իմ մարդ կոչումին,
Թող նահատակվեմ, գեթ փրկեմ մեկին,
Սահմանիս վրա ամրոցի պատ եմ,
Անսասան’ նույնիսկ դարերի հոսքին…

Երդումով դարձա ես քա­ղաքացի,
Երդումիս վայել մնացի ց’այսօր,
Կմնամ տանս թեկուզ հեզ ծառա,
Երբե’ք չեմ գնա օտ­արին արքա…

Իմ կորցրածը որդիս կգ­տնի,
Թե նա չգտավ, թոռներ­ս’ հաստատ,
Օտար ճամփեքին ինչ էլ որ գտնես,
Կլուծվի հոգսիդ, դու կօտարանաս…

Ի՛մ հեռանալը իմ ոտքի տակ է,
Իմ հողի ծոցը այնքա՜ ն հարազատ,
Թե բախտավոր ես’ շիր­իմդ տաք է,
Օտար ափերը անծոց են ու պաղ…

………………………

Մտքով անցյալի խորքեր ճախրեցի,
Գտա պապերիս դեռ եր­իտասարդ,
Քրտնաջան բույրը անուշ էր նրանց,
Օծանելիք չէր, անմեղ էր ու տաք…

Իմ պապի պապը եկա՜վ, ինձ գրկեց,
Իր կրծքին սեղմեց, Ճակատս պագեց.
— Տուն ունես,- ասեց, իմ հողի վրա,
Չես լքել հողդ ու դուռս թողած…

Օրհնանքս վաղու՜ց թո­ղել եմ այստեղ,
Քո յոթ թոռներին մատ­աղ լինեմ ես,
Ապրի՛ր, հայացքով դեպի ապագան,
Թե որ մեզ հիշես՝ կե­նաց լինի այն…

Թե ինչ պատճառով հացդ պակասի
Համբերի՛ր, որդիս, աննկուն բանի,
Հարազատ հողի վրա ես կանգնած,
Մենք ենք նրա մեջ, նա քեզ է տրված …

Բարիքով լցրու ամբարդ բարի,
Զնգուն ծիծաղից տանդ լու՜յս իջնի,
Քո լաճ թոռների բազկ­ով անսասան
Հայրենի շենդ մի՛շտ կանգուն պահի …

…………………….

Ես մի բառ եմ ուզում,
Թեկուզ կես
Գամված ներքնակին կյանքի,
Քեզնից եմ ուզում…
Անցյալից լինի,
Պապերիս անցած ճամփեքից լինի,
Նրանց բարբառով,նրանց մրմունջով,
Նրանց երազից ու հացից լինի,
Ցավից էլ լինի,լացից էլ լինի:
Ուզում եմ զգալ և սերը նրանց,
Բուրմունքով լցված թոնրից լինի,
Այն սյունից կախված,
Ամանից լինի:
Կտամ ամեն ինչ,
Մենակ թե ինչպես նրանց
Առօրյա… հոգսից էլ լինի:

……………………

Երբ հոգիս ձեզ տամ՝դրեք կշեռքին,
Աշխա՜րհն էլ թող գա, տեսնի իմ լույսին,
Աստված կա այնտեղ անհունի չափեր,
Չարին կուրացնող բյուրավո՜ր աստղեր …

Հավերժ է հոգիս, տիեզերքին վայել
Միշտ չափ է կազմել նրա հրաշքին,
Աստղերին միմյանց կապող լարե՜ր է
Տեզերքին վայել,՜մեղեդի հոգիս. ..

Ազգիս մաքրության պատկերն է հոգիս,
Արմատն էլ վերից, անվե՜րջ անհունից,
Գումար են նրա բյուրավոր գույները,
Անթիվ աստղերի վարսերի թվից …

………………….

Օրորվում եմ, չեմ շորորում,
Անցավ լավը օրերիս հետ,
Սիրով կտամ միտքս նույնպես,
Մենակ մահին չճանաչեմ…

Չէ՛, չէ՛, հաստա՛տ սխալվում եք,
Չե՛մ վախենում, ես վախկոտ չե՛մ.
Մենամարտս է սոսկ օրենքով
Մեզ շղթայող օրենքի դեմ….

Հեռանում եմ, որ սպասեմ,
Թող երկարի սպասումս.
Ու ձեր գալուն ես կսպասեմ,
չեմ կասկածում սպասումս…

Հեղինակ`Մինաս Գրիգորենց

«Անցյալը չի լռում» գրքի 3-րդ հատորի շնորհանդեսը

Նուբարաշեն վարչական շրջանի մարզամշակութային կենտրոնում կազմակերպվել է գյումրեցի գրող Գագիկ Վարդանյանի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Անցյալը չի լռում» գրքի 3-րդ հատորի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին գրքի խմբագիրը` Անահիտ Տարոնցին, Հայկուհի Առաքելյանը: համահեղինակները, ակադեմիկոս Սամվել Հակոբյանը, Հայաստանի տարբեր տարածաշրջաններից գրողներ, հյուրեր, վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ: Հյուրերին իրենց ելույթներով ողջունեցին մարզամշակությին կենտրոնի «Նուբար» պարային համույթի սաները:""

Այդ օրը`Փաստագրական գրականության ակադեմիայի նախագահության որոշմամբ, գրող, բանաստեղծ թարգմանիչ,հասարակական գորժիչ ԱՆԱՀԻՏ ՏԱՐՈՆՑՈՒՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ: Շնորհավորում ենք և ցանկանում նորանոր հաջողություններ: Իր շնորհավորական ուղերձն էր հղել Ռուսաստանում գտնվող Փաստագրական գրականության մայր ակադեմիայի նախագահ՝ Ակադեմիկոս Վալերի Միխայելի Նարինյանը:
Դիպլոմը հանձնեց Ակաադեմիայի ՀՀ բաժանմունքի նախագահ Ակադեմիկոս Ս.Ս. Հակոբյանը:

Միջոցառման ավարտին  հանդիսությամբ Ս.Ս. Հակոբյանը  իր որդու՝ Արտեմ Հակոբյանի անունից իրենց  հեղինակած <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ>> պատմական հանրագիտարանը նվիրեցինք Նո""ւբարաշենի գրադարանին;Նուբարաշենի գրադարանին  գրքեր նվիրեցին նաև շատ հեղինակներ;

.Պարզապես հիացած եմ…«Անցյալը չի լռում» գրքի շնորհանդեսը լավագույնս կազմակերպելու համար.. եւ.ոչ միայն ես, այլ նաեւ իմ գրչակից ընկերները, ընթերցողները եւ հրավիրված ընկերները….""

Հեղնար Հելեն Ավագյանի բանաստեղծություններից

ԽՐԱՏԱՆԻ

Եկ, բարեկամ, խոսքս լսիր,
Երկար լինի կյանքիդ ճամփան,
Աստծո սերը քեզ ուղեկից,
Լսիր խրատն իմ շահեկան:

Խոհեմներից ճիշտը սերտիր,
Խորդ ու բուրդ է կյանքի ճամփան,
Արդար մարդուն մտերմացիր,
Ծնողիդ դեմ եղիր խոնարհ:

Ժամանակը չի սպասում,
Թռչում է նա որպես մրրիկ,
Խիղճը մարդու հետ է ծնվում,
Երբեք ոսկով այն չես գնի:

Ագահ մարդը չի կշտանում,
Չի հագենում` ինչքան էլ տաս,
Օ՜, ինչքան է նա վշտանում`
Երբ ասում ես. չունեմ, չկա:

Որքան էլ, որ դժվարանց է
Ճանապարհը քո անցնելիք,
Դու մի փորձիր այլոց զանցել,
Խաչը քոնն է մենակ կրիր,

Թե , որ լքի ու հեռանա
Քո հարազատը քեզանից,
Քո մեջ փնտրիր ճիշտ ու սխալ,
Մեղավոր մարդ մի որոնիր:

Ունկն մի դիր բարբաջողին,
Որ չկորցնես ազնիվ մարդուն
Եվ միշտ ջանա նվիրյալիդ
Չմոռանալ երբեք կյանքում…

ՈՒՐ ԳՆԱՄ

Տանից դուրս գամ, բայց ու՞ր գնամ,
ՈՒ՞մ դռները ես թակեմ,
Կողպած տանը լույս չկա,
Աղբյուրներն են ցամաքել:

Ասես գյուղում մարդ էլ չկա,
Ահել ջահել դրսում են,
Դաշտ ու սարի հոտն էլ կորավ ,
Լավ, ու՞ր գնամ,
ճար էլ չունեմ:

Արևաշող սենյակիս մեջ.
Ներսս մութ է, ու հառաչանք,
Ու կշռում եմ ցավս անվերջ,
Բայց ո՞նց քաշը իմանամ:

Ցավն է անորոշ` քաշիցս վեր
Տնքալով եմ քարշ տալիս,
Հուր ու կրակ վառում են տե՛ս,
Ճար չունեմ հեգ կարոտիս:

Թե ինչ-, որ ճար դուք ունենաք,
Մի բալասան ինձ բերեք,
Գիշերային աստղերի տակ
Գինովնալու ճար արեք…

ՃԱԿԱՏԱԳԻՐ

Մայր եմ և տատիկ, և դարձյալ մանչուկ`
Տակավին անհաս իմ երազներին,
Ու ճանապարհս ալեկոծ թռչում,
Տրվում է ծովի խենթ հուզումներին:

Նավակներ կերտող մանուկ եմ դառնում,
Որ փշրվում են գոռ ալիքներից,
Իմ մեջ խորախոր մտքեր են հառնում
Եվ խոսքե՜ր, զորավոր ու զիլ:

Ճակատագիրս հեքիաթ է բերել,
Ինձնից խռոված թախիծ է նա մի,
Եվ ես ուզում եմ խնդալ ու լացել
Եվ արևանալ գրկում մայրիկիս:

Դողում է սիրտս վերահաս հողմից ,
( Հոգուս գանձերն են թոռներս լուսե ):
Տեսնես կլինի մեկն ինձ կարեկից `
Անծիր կարոտս լալով աղեկեզ:

Արցունք հղելով նեցուկ եմ եղել,
Թաքուն եմ կրել ցավերս անթիվ,
Ճակատագիրս Աստված է հինել
Իմ ապրած կյանքի վարքին ի պատիվ…

ԼՈՒՅՍ ՀԱՎԵՐԺՈՂ

Օ՜ իմ մայրամուտ`
շողարձակ կրակ,
Հազարաթև են իմ կարոտները,
Ըղձանքներ ունեմ ես դեռ կիսավարտ,
Մի՛ թող, որ դառնամ տխրադեմ բնորդ:

Հավատս խորն է և անդրդվելի
Անհուն կապույտի հեռաստաններում,
Պիտի դիմադարձ կանգնեմ խուլ ցավին,
Որ տենչանքներս ճախրեն անդադրում,

Բոցերն են թրթռում վերջին մոմերի,
Որ լուսայգ վառեն հավիտենական,
Որ իմ հավերժող լույսը չմարի
Եվ անգայթ անցնեմ ճամփաս մաքառման…

ԱՐԻ ԻՄ ՄԱՅՐԻԿ

Մեր թոնրահացի բուրմունքն եմ առնում,
Թխկենու հոտը մեր վառարանի,
Եվ մի ջերմություն, որ հեռվից հեռու
Պարուրում է ինձ անուրջով իր խիտ:

Մեր տան աղբյուրի պաղ ջուրն եմ ուզում,
Մեկ էլ մայրիկիս ձեռքը քնքշալի,
Որ հպեր այրվող ճակատիս նազուկ
Եվ ջերմ խոսքերից ես զովանայի:

Մեկ է մայրիկ ջան, ես քեզ եմ ուզում
Որքան էլ ցավս փարատող լինի,
Լոկ Մայրն է դստեր ցավերը բուժում,
Ուստի ինձ հետ ես ամեն նեղ պահին:

Նույնիսկ երազում սփոփոմ ես ինձ,
Դու չկաս, սակայն, հոգիտ է ինձ հետ,
Չես թողնում, որ իմ մի մազն ծռվի,
Դու իմ պահապան հրեշտակ հավետ:

Տնքացող ցավիս հետ ես ամեն պահ,
Հևքիս, մրմունջիս ու տանջանքիս հետ,
Տառապանքներիս ուղեկիցն ես հար,
Ինձ հետ ես անվերջ, ուր էլ, որ լինեմ…

Իմ անուշ մայրիկ, չեմ հիշում բնավ,
Որ մեկի հանդեպ չարը բարբառես,
Իմ մեջ է հիմա կանչը քո արյան,
Հպարտ եմ քեզնով ամեն — ամեն տեղ…

Հեղինակ`      Հեղնար Հելեն Ավագյան

«Հայկական Զարդանախշեր» պարային համույթը մենահամերգը Գյումրիի ծերերի տուն ինտերնատում

Այսօր մայիսի 9-ը հայերիս համար եռատոն է`՝ Շուշիի ազատագրման, Արցախի բանակի ստեղծման օրերը եւ վերջապես Երկրորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակը;Եվ այս բերկրալի տոնի առիթով Գյումրու ծերերի խնամքի տուն-ինտերնատի դահլիճում մենահամերգով հանդես եկավ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի «Հայկական Զարդանախշեր» պարային համույթը` Գեղարվեստական ղեկավար և պարուսույց Բագրատ Հովհաննիսյան:    ""

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 10-ին Մարտակերտի կենտրոնական գրադարանում՝ տնօրեն Իրա Բաղրյանի գլխավորությամբ, կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Մայիսյան եռատոնին: Միջոցառմանը հրավիրված էին Արցախյան պատերազմի ազատամարտիկներ Պավել Թադեւոսյանը եւ Սասուն Առաքելյանը: Ներկա էին նաեւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, Մարտակերտի 2 հանրակրթական դպրոցներից ուսուցիչներ եւ աշակերտներ: Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ՝ Մարտակերտի 2 դպրոցներից, նաեւ մանկապարտեզի երեխաներ, ովքեր հանդես եկան Եռատոնին, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված բանաստեղծություններով: Եռատոնի կապակցությամբ խոսք ասացին ազատամարտիկներ Պավել Թադեւոսյանը եւ Սասուն Առաքելյանը: Նրանք, վերհիշելով Արցախյան պատերազմը, նաեւ խոսեցին այսօրվա զինվորի բարձր մարտական ոգու, մարտունակության եւ կատարած սխրանքների մասին: Միջոցառման ընթացքում հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկավ Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի երգչուհի Մելինե Սահակյանը, իսկ կենտրոնի պարի խումբը ներկայացավ գեղեցիկ ազգային պարերով:

Հեղինակ` <<Ջրաբերդ>> պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյան

<<ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՎԵՐՈՒՄ>> նախագծի հյուրն է արդի ժամանակների ակտիվ ստեղծագործող,հմայիչ և անկրկնելի բանաստեղծուհի Նաիրուհի Մեսրոպյանը

Հարգելի՛  Նաիրուհի Մեսրոպյան,ասացե՛ք,խնդրեմ,որքա՞ն  ժամանակ է ստեղծագործում եք և ո՞ր ժանրն է Ձեզ առավել հոգեհարազատ:

 

 

Ստեղծագործում եմ միայն չափածո: Ստեղծագործել սկսել եմ,երբ դեռ 15 տարեկան էի,հետո եղավ բավականին երկար դադար.մոտ 10 տարի չէի ստեղծագործում: Այնուհետև,ինչպես հաճախ է պատահում մեզ՝ ստեղծագործողներիս հետ,եկավ մի ժամանակ,երբ ինչ-որ մեկը կարծես հրահրեց,ստիպեց գրիչը վերցնել ձեռքս և գրել:

 

Ո՞վ է Նաիրուհի Մեսրոպյանը:Մի փոքր պատմեք Ձեր մասին:

 

Նաիրուհին հասարակ հայ կին է,3 զավակների մայր:Ծնվել եմ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:9 տարեկան էի,երբ տեղափոխվեցինք Երևան:Մանկությունս անցել է ուրախ և զվարթ:Հիշում եմ մեր մանկության վառ ու գունեղ խաղերը,մանկական չարաճճիությունները,որոնք,անշուշտ,իրենց հետքն են թողել իմ տեսակի ձևավորման վրա:

 

Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

 

Ընտանիքս ու նրանց վստահությունն իմ անձի հանդեպ:Առհասարակ,ես բարեհամբյուր և ներողամիտ մարդ եմ,կարելի է ասել՝ խոցելի անձնավորություն:Միշտ էլ հաճելի է,երբ դիմացինդ փոխադարձում է քո վերաբերմունքը:Մարդը դրանից է՛լ ավելի է կատարելագործվում ու ձգտում ավելիին,ավելին անելուն և առավել մեծ նվիրվածություն ու սեր տալու շրջապատին:Հենց սա է իմ հաջողության գլխավոր բանաձևը:

 

 

Որպես նորագույն ժամանակների ստեղծագործող, գո՞հ եք ներկայումս գործող Գրական ակումբների գործունեությունից,և արդյո՞ք ինքներդ անդամակցում եք որևէ Գրական ակումբի /կազմակերպություն/:

 

Գրական ակումբների հետ չեմ անդամակցում,բայց գրական խմբերի՝այո:Առաջին անգամ քայլերս դեպի գրական աշխարհ սկսեցի <<ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ>> գրական խմբից,այնուհետև <<ԳՐԱԿԱՆ ՈՒՂԻ>> և <<ԳՐԱԿԱՆ ԺԱՆՐ>>:Ըստ իս՝ Գրական ակումբներն ու գրականության հետ առնչվող  խմբերը նպաստում են նորահայտ ստեղծագործողների ճանաչման գործընթացին և դրական ազդեցություն են ունենում նրանց ստեղծագործական վերելքի և առաջընթացի գործում:

 

 —Երբևէ ենթարկվե՞լ եք քննադատության կամ ինքներդ փորձե՞լ եք քննադատել որևէ ստեղծագործողի: Ի վերջո,ինչպե՞ս եք վերաբերվում,առհասարակ,քննադատություն ասվածին:

 

Դեռ քննադատության չեմ ենթարկվել,ինքս էլ չեմ քննադատել որևէ մեկին և չեմ էլ պատրաստվում քննադատել:Խոսքերը,մտքերը, որոնք ծնվել են մարդուց՝ քննադատելը նույնն է,թե քննադատեմ  նրանից ծնված զավակին՝ որևէ խնդիր ունենալու դեպքում,թեև չեմ խուսափում քննադատվելուց:

 

 Ձեր ստեղծագործություններում ակնհայտ երևում է խորը ցավ,տառապանք,հուսալքություն:Ինչի՞ հետ է այն կապված:

 

Կյանքում ցավ,անդառնալի կորուստ բոլորս էլ ունենում ենքցավոքԴրանցով է հիմնված իմ ստեղծագործություններում առկա ցավի նկարագրումը:Մարդն իր կյանքի ընթացքում մշտապես ունենում է կորուստներ և ձեռքբերումներ,կարոտ՝ մանկության և մարդու նկատմամբ:Հույզերը,որոնք իրենց բույնն են հյուսում մեր հոգում ժամանակի ընթացքում,հետո դառնում են նոր գաղափարի,ստեղծագործական աշխատանքի մի փոքրիկ ծնունդ:

 

Դուք Ձեզ համարու՞մ եք երջանիկ մարդ:

Այո՛,շա՜տ

 

 —Եթե մի օր երջանկությունը Ձեզանից երես թեքի,ի՞նչ քայլերի կդիմեք:

 

Այն չի կարող երես թեքել,քանի որ ես ամուր բռնել եմ երջանկության ձեռքը և երբեք այն բաց չեմ թողնի:Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում երջանիկ լինելու հնարավորությունը և հնարավոր տարբերակները:Ամեն ոք երջանիկ է յուրովի:Իսկ եթե,այնուամենայնիվ,երջանկությունը որոշի երես թեքել ինձնից…այն իմ կյանքում կթողնի մի փոքրիկ երկտող՝ իր հեռանալու մասին:

 

Դուք մուսայո՞վ եք ստեղծագործում:Ե՞րբ է հատկապես այցելում մուսան և ի՞նչ պայմաններում:

 

 Այո՛,ստեղծագործում եմ մուսայով:Այն ինձ կարող է այցելել ցանկացած պահի,հստակ ժամանակ չեմ կարող նշել:Երբ ստեղծագործողը գրում է առանց մուսայի՝ բանաստեղծությունը,միտքը,խոսքը ընթերցողին հասնում է արհեստականորեն,ոչ բնական մատուցված:Ընթերցողն այդ խոսքի մեջ չի գտնում ո՛չ իրեն,ո՛չ էլ՝  այն գրողին:Հետևաբար,եթե ուզում ես խոսքդ տեղ հասցնել,ապա պետք է գրես այն ժամանակ,երբ մուսան կորոշի գալ ու մնալ:Այդ ժամանակ,հավատացա՛ծ եղեք,ասելիքը հաստատ տեղ կհասնի:

 

 —Ո՞րն է Ձեր առաջին ստեղծագործությունը և ու՞մ (ինչի՞ն) է նվիրված:

 

Առաջին ստեղծագործությունս մայրիկիս է  նվիրված:

Երբ ես ծնվեցի,

 Իմ օրոցքի մոտ մի արև շողաց,

 Բայց չգիտեի,թե Արևը այդ

Ես իմ ողջ կյանքում ո՞նց եմ կոչելու:

 Երբ սկսեցի տոտիկ առ տոտիկ

Նոր քայլեր անել,

Արևն իմ այդ սուրբ ձեռքը ինձ մեկնեց,

Եվ իր շողերով ճամփիս լույս վառեց:

 Ու երբ ինչոր տեղ ցավ էի զգում,

 Ցավից հառաչում, Մա՜յր էի կանչում,

 Իսկույն զգում էի,

Թե այդ սուրբ կանչից

Ցավս ինչպես է սաստիկ նահանջում:

Եվ այդ օրվանից աղոթք արեցի,

Մոմեր վառեցի,խոսքեր մաղթեցի:

Բոլոր մայրերին սիրասուն,բարի,

Ցանկանում եմ ես բարիքն աշխարհի,

Ցանկանում եմ ես կյանք,առողջություն,

 Հույս,հավատ ու սեր,

Փառք ու զորություն:

 Թող արդար լինեն,անվիշտ ու խաղաղ,

Թող զորեղ լինեն,ինչպես Ղարաբաղ,

Արծիվը լինեն հայրենի մեր տան,

Մայրերը մեր սուրբ `միմի Հայաստան:

Նրանց այտերից արցունքների տեղ,

 Թող քրտի՜նք հոսի,ժպի՛տ լուսագեղ,

Թող ուրախության արցունքնե՜ր հեղեն,

 Մայրերը մեր լավ՝ հուրի,հրեղեն:/Մ.Նաիրուհի/

 

Որտե՞ղ եք տպագրվել:Ունե՞ք տպագրված գիրք:

 

Տպագրված գրքեր չունեմ,իսկ կունենամ հետագայում,թե ոչ՝ չեմ կարող ասել:Կարծում եմ՝ մինչ գրքի ծնունդը դեռ շատ պետք է աշխատեմ,միտքս ավելի հասու դարձնեմ ընթերցողին.չէ՞որ գրքի ծնունդը նման է մանկան ծնունդին.պետք է ճիշտ ու գեղեցիկ  խոսքերով սնել միտքը,որպեսզի արդյունքը գոհացուցիչ լինի և ընդունելի լինի  հանրության կողմից:

 

Ձեր սրտի խոսքը բոլոր ստեղծագործողներին և Ձեր հավատարիմ ընթերցողներին:

 

 —Բոլորին շատ սիրում և հարգում եմ:Մաղթում եմ խաղաղություն,առողջություն և ամենայն բարիք: Աստված պահապան բոլորիս: Շնորհակալ եմ Ձեր ուշադրությանն արժանանալու համար:Հարգանքներս

 

 

Ձեր կարծիքը մեր նախագծի վերաբերյալ:Ինչպե՞ս եք գնահատում մեր աշխատանքները:

 

Հիանալի նախագիծ է,որն իր շուրջն է համախմբում ստեղծագործող անհատներին,ովքեր,հնարավոր է,նույնիսկ հեռվից իրար չեն ճանաչում:Սա  հրաշալի միջոց է միմյանց հետ շփվելու,մտքեր փոխանակելու համար:Յուրաքանչյուր մարդու հետ նոր ծանոթությունը մի նոր մտքի,գաղափարի ծնունդ է,մանավանդ,երբ այն համախմբում է գիտակից ու գրչակից ընկերներին:

 

Շնորհակալություն անկեղծ զրույցի և սպառիչ պատասխանների համար:

Հ.Գ Հատուկ շնորհակալություն Սուսաննա Իսահակյանին,հարցազրույցը  Armday.org  կայքում տեղադրելու համար:

 

 Հարցազրույցը վարեց Կարեն Շիրինյանը