Մշակույթ

Ասմունքը ՝Տեսիլ Սաղտըճեանի հոգու պոեզիայի դրսևորումներից է

Ձայնի գեղեցիկ ելևէջներով է օժտված հայուհի Տեսիլ Սաղտըճեանը: Նա արվեստասեր մարդուն ուղեկցում է պոեզիայի ամենահաճելի արահետներով:Դուք նոր ու գեղեցիկ էջ բացեցիք մեր ասմունքի պատմության մեջ Սիրենք պոեզիան , այն մեր հոգու ընկերն է, որ խոսում է զգացմունքների պարզ ու անմիջնորդ լեզվով:Հայրենասեր, անբասիր, լավատես է ,նա շատերի սրտերն է գերել և գերում է իր ասմունքով, գեղագիտանքով, աստվածատուր ձայնով ։
Այո շատերի սերն ու հարգանքն է վայելում գեղանի սփյուռքահայուհին։;Շնորհակալություն ձեզ սիրելի Տեսիլ Իր մասին դրականորեն են արտահայտվում,պարզապես մարդիկ, դասընկերները եվ այլոք ,որոնք սիրով ու ամենայն հետաքրքրությամբ են ունկընդրում:Տեսիլ Սաղտըճեանը առաջին հերթին ինքն իրեն է երջանկացնում, երանություն և հաճույք պատճառում: Նա խորապես ապրում ու ներշնչվում է իր մարդասիրական վեհ գործով՝ ասմունքով եվ այն դարձնելով իր համար առաքելություն՝ բերկրանք, հրճվանք ու բավականություն պարգևելու նաև իր ունկնդիրներին: Բարության, համեստության մարմնացում՝ ունակ ուրիշների մեջ ևս տեսնելու, զգալու և արժևորելու լավն ու բարին, վեհն ու գեղեցիկը: Միանգամայն անկեղծ ու սրտաբուխ ասմունքը մեր Տեսիլի համար դարձել է օդի և ջրի նման անհրաժեշտություն, հոգու կանչ, առանց որի ինքն այլևս չի կարող: Եվ պատահական չէ, որ փոքրիկ հայուհին իր անսահման բարությամբ, մեծ սրտի ողջ ջերմությամբ ու վեհանձն հոգու անսպառ լույսով գոհացնում ու հաճոյանում է ժողովրդին ՝ պարգևելով նրանց հոգեկան մեծ բավարարվածություն՝ առանց հիշելու և հիշեցնելու բնավ իր մեծահոգության ու անմնացորդ շռայլության մասին:

https://www.facebook.com/betty.markarian.3/videos/10152041157611875/UzpfSTEwMDAyNjE5OTc5MzEwNDo1MzM0Nzg4Mjc1MzU0Mzk/

 

 

Նկարչուհի Ալ Անանյանի խորհրդավոր ներաշխարհը (հարցազրույց)

Նկարչուհի Ալ Անանյանի խորհրդավոր ներաշխարհը (հարցազրույց)

 

Նկարչուհի Ալ Անանյանն   առանձնանում է յուրօրինակ աշխարհընկալմամբ, նկարելու, ստեղծագործելու համար նրան ոչինչ չի կարող խանգարել:Ոնի մեծ լսարան, համակիրներ ՖԲ սոցիալական ցանցում: Նկարչուհին ամեն օր իր արվեստի, բազմանախշ զգացողությունների մասին է խոսում, ցուցադրում իր ստեղծագործությունները: Ամեն օր նա տարբեր է, չկրկնվող:

 

 

 

-Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպես էին ստացվում ձեր առաջին նկարները։

      Սկսել եմ նկարել մանկությունից, անկեղծ ասած չէր ստացվում: Այնքան վատ էի նկարում, որ նույնիսկ երազել չէի կարող, որ մի օր կդառնամ նկարիչ: Եվ մի գեղեցիկ նկար ընտրեցի ու սկսեցի նկարել, չէր ստացվում, էլի փորձեցի՝ էլի չէր ստացվում և համառորեն այնքան փորձեցի մինչև ստացվեց: Ես մտածում էի, որ մայրս կարողանում է նկարել ես էլ պիտի կարողանամ: Դրանից հետո մայրս սկսեց ինձ հետ նկարել և ամիսներ անց մայր ու աղջիկ որոշեցինք, որ պիտի դառնամ նկարիչ: Եվ իրականություն դարձնեմ մորս երազանքը, որը այդպես էլ մնացել է  երազանք:

   –Ի՞նչ կրթություն ունեք։

Ընդունվել և ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ձևավորման  բաժինը:

-Ո՞վ է ձեր սիրելի նկարիչը։

 

Իմ սիրելի նկարիչներն են՝ Երվանդ Քոչարը, Հովհաննես Այվազովսկին, Էմիլ Գազազը…

-ՈՒ՞մ աշխատանքներն են ձեզ ոգեշնչում։

Ոգեշնչվում եմ բնության տարբեր երևույթներից:

-Ինչքա՞ն ժամանակ եք հատկացնում նկարելուն։

Գրեթե ամեն օր նկարում եմ:

ՈՒնե՞ք արդյոք հոբբի։

Շատ եմ սիրում լսել երաժշտություն:

Սիրում եք միայնակ նկարել, թե՞ ինչոր խմբում։

Ես սիրում եմ  ստեղծագործել միայնակ  .բայց պահեր են լինում նախընտրում եմ նկարել խմբակային:

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին։

 Արվեստի մեջ լինել համառ, համարձակ, անկոտրուն,որոնք օգնում են արվեստագետին իր ստեղծագործական կյանքում: Քայլել միշտ առաջ:

Ամեն նկարիչ յուրովի է իրեն մեկնաբանում, որպես նկարիչ՝ ինչպե՞ս կբնորոշեիք Ձեզ:

Կուզենամ այս հարցին պատասխանեն իմ երկրպագուները:

Եթե մասնագիտորեն բնորոշենք՝ ի՞նչ ուղղություն, ի՞նչ ոճ եք ներկայացնում:

Սիրում եմ նկարել տարբեր ժանրերում:

 

-Ի՞նչ կմաղթեք մեր հայրենակիցներին Ամանորին ընդառաջ:

-Մաղթում եմ ամենակարևորը առողջություն, երջանկություն , իսկ ժողովրդին  համբերություն, մինչև որոշակիորեն քաղաքային իշխանությունը կսկսի ի կատար ածել իր նախընտրական խոստումները:

 

 

 

նյութի հեղինակ՝Սուսաննա Իսահակյան

Միասնություն և հավատք՝ սա է մեր հաղթանակի գրավականը Էրեբունու տարածքային բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյան

Անկրկնելի և հայրենասիրական հոգով հագեցած օր էր ինձ համար ապրիլի 4-ը,ծանոթացա Էրեբունու տարածքային բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյան հետ` մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ուղեկիցն են նրա կյանքում:Զրույցը անմիջական էր և մեզ համար շատ կարևոր է մեր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը; Դաստիարակելով երեխաներին դաստիարակում են մեր երկրի ապագա պատմությունը,նշանակում է` նաև աշխարհի պատմությունը; Նրանց ճիշտ դաստիարակությունից է կախված ամբողջ ժողովրդի բարեկեցությունը; Երեխաները վաղվա մեր դատավորներն են,նրանք մեր հայացքների,արարքների քննադատներն են,դրանք այն մարդիկ են,որոնք աշխարհ են մտնում կյանքի նոր ձևերի կառուցման մեծ աշխատանքի համար;
Մեր կյանքում կարևոր է ոչ այնքան մեր սեփական գոյության փաստը, որքան այն ամեն դրականը, որ մենք կարող ենք տալ .հենց այս պատանիներին ու աղջիկներին,նրանք են լինելու վաղվա հզոր Հայաստանի, պաշտպանված ու բարեկեցիկ Արցախի հզոր պաշտպանները, հենց այդ փաստն էլ որոշիչ ու կարևոր դարձնում մեր կյանքը: Հպարտությամբ նշեց, որ մեր ազգը կարողանում է հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում բռունցք դառնալ: Նրա խոսքով, այսօրվա սերունդն ապացուցեց, արժանի սերունդ է իր նախնիներին, իր պապերին. «Իրենք մեզնից լավն են»
Թող իր հպարտ լեռների պես մշտապես անսասան եւ ամուր մնանք;Թող մեր մարտունակ զորամիավորումն իր մարտական պատրաստությամբ ավելի զորեղանա, նրա ամեն զինվորը, որ նվիրյալ և թող բոլորս մշտապես գտնվենք շարքում:Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր հատուկ ունակությունը,որին էլ ուղղված է պատանի ու երիտասարդ երկրապահների գործունեությանը:
Օգտվեով առիթից`սիրելի Նունե սրտանց շնորհավորում եմ Ձեզ ԱՊՐԻԼԻ 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ցանկանում եմ`  սեր ,որ կյանքում երբեք չտխրեք թող, որ աչքերդ երբեք չլացեն, իսկ եթե հանկարծ նրանք թրջվեն թող թրջվեն միայն ուրախությունից ու ձեզ պարուրող երջանկությունից , եթե անձրև, ապա արևային.. Թող գեղեցիկ ակնթարթները, գարնանային տրամադրությունն ու զարթոնքը լինի ձեր կյանքի պայծառ ուղեկիցը, իսկ երջանկության բերկրանքը մշտապես թևածի ձեր հոգում և ընտանիքում:Պինդ պահենք մեզ ժպտացող մարդկանց , նրանք քիչ են;

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կայացավ հարգարժան բանաստեղծ Ավիկ Դերենցի «ՀԱՆԳՐՎԱՆ» գրքի շնորհանդես

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանից տուն դարձա ջերմ տպավորություններով, ուր այսօր անցկացվեց մեր հարգարժան Ավիկ Դերենցի գրքերի շնորհանդեսը, որին սիրահոժար իրենց մասնակցությունը ցուցաբերողները՝ Գրողների Միության անդամներ, արվեստագետներ, մտավորականներ, մտերիմներ ու ընկերներ, իրենց ելույթներում արժանվույնս ներկայացրին նրան թե՛ որպես արժանապատիվ ու հայրենասեր հայորդի, թե՛ որպես խորագետ և տաղանդավոր արվեստագետ: ""
Որքան էլ որ հավատացնենք մեզ ու ընդունենք, որ մարդը Մարդուց հեռանում է օրավուր, բայց եկեք իսպառ հույսներս չկտրենք. մեր շրջապատում դեռ այնքա՜ն շատ են Մարդիկ, ում պիտի տեսնել ու արժևորել, իսկ նրանց մեկը հազա՜ր արժե… Այդ Մեկերից է և մեր բոլորի կողմից սիրված ու հարգված Ավի""կ Դերենց ազգանվեր, հայրենասեր արժանապատիվ ու տաղանդավոր հայորդին, ով ոչ միայն իր փայլուն, հայեցի, խորիմաստ ու կշռադատված խոսքով ու բեղուն գրչով, այլև իր կյանքով ու հայրենանվեր գործերով է հաստատում իր հինավուրց ու քանքարավոր ազգի հոգևոր ու բարոյական արժեքների իսկական ժառանգորդ լինելը՝ արժանի ոչ միայն մեծ սիրո և խորին ակնածանքի, այլև երախտագիտության ու ծնրադիր խոնարհման: Եվ նրանք, ում բախտ է վիճակվել համոզվելու դրանում, կհավաստեն ասածս ու կհպարտանան, որ արժանացել են նրա բարեկամը, ընկերն ու մտերիմը համարվելուն:
Իր վաթսունամյա հոբելյանին խորագետ և տաղանդավոր արվեստագետը թևակոխել է իմաստնության ու խոհեմության մեծ ու ոգեղեն պաշարով և մարդկային լավագույնս հատկանիշներով՝ հակված Մարդ և Հայ լինելու և մնալու վեհ առաքելությանը:
Ամենայն սիրով և ակնածանքով շնորհավորենք նրան իր հերթական երկու գրքերի լույսընծայման հույժ կարևոր իրադարձության երջանկաբեր առիթով՝ մաղթելով հոգու և մտքի բազո՜ւմ նման վերաթևումներ, ինչպես նաև քաջառողջ ու երկա՜ր տարիների երջանիկ ու անհոգ կյանք՝ մշտապես շրջապատված իրեն սիրելի ու մտերիմ բարի մարդկանցով:""

Արուս Ներսիսյան

ՍԻՐՈՎ՝ ՀՐԱՎԻՐՈւՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Ապրիլի 25-ին, ժամը 14°° տեղի կունենա հանդիպում «Անցյալը. չի լռում — 3» գրքի համահեղինակների հետ:

Ապրիլի 25-ին, ժամը 14°° տեղի կունենա հանդիպում «Անցյալը. չի լռում — 3» գրքի համահեղինակների հետ:
Հանդիպմանը կմասնակցեն գյումրեցի երգիչներ, ասմունքողներ,
Նուբարաշենի Մարզամշակութային կենտրոնի «Նուբար» պարային համույթի սաները,
թիվ 95 միջն. դպրոցի երգչախումբը:
հասցեն` Նուբարաշենի Մարզամշակութային կենտրոն""

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՈԳԵՀՄԱ ՊՈԵԶԻԱՆ

Մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը լի է անակնկալներով:Ամեն քայլափոխի հանդիպում են մարդիկ,ովքեր իրենց անդառնալի հետքն են թողնում մեր կենսագրության,մտավոր ու հոգեկան զարգացման վրա: Թեև տարբեր են մարդիկ ու նրանց բնավորությունները,այնուամենայնիվ,կա մեկ ընդհանրություն,որը ստեղծում է գեղեցիկ ու յուրօրինակ կապ՝ ապբողջ կյանքի համար:Մարդու ներաշխարհների համընկնումը մարդկային կյանքի պատմության մեջ միանշանակորեն թողնում է գեղեցիկ հուշ,վերաճելով ու դառնալով նոր ընկերության,նոր բարեկամության,և,ի վերջո,նոր մտահղացումների սկիզբ:Այդ մտահղացումները շատ հաճախ դառնում են ընթերցանության նյութ,մասնավորապես՝ բանաստեղծություն,արձակ պատմվածք և այլն: Հենց այդպիսի բազմաշնորհ ու հազվադեպ հանդիպող մարդկանցից է Գայանե Վարդանյանը,ով,առաջին հերթին աչքի է ընկնում իր հետաքրքիր արտաքինով,ապա՝ թեթև ու լավատես բնավորությամբ,որից հետո նաև՝ անզուգական ու նմանը չունեցող պոեզիայով:Այդ եռանդուն կինը օժտված է մարդկային վեհագույն արժանիքներով,բարությամբ ու անափ քնքշությամբ:Նրա հետ խոսելիս կտրվում ես աշխարհից,տեղափոխվում մեկ այլ՝ խաղաղ ու արևոտ մի աշխարհ,ուր ամեն բան թվում է լուսավոր ու արևշող: Գայանե Վարդանյանը ծնվել է 1954թ. մայիսի 7-ին Հոկտեմբերյան քաղաքում:Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Գեղարվեստի ուսումնարանում՝ հախճապակու բաժնում:Ուսման հանդեպ անհագ ծարավը ստիպեց նրան շարունակել կրթությունը,այդիսկ պատճառով ուսումը շարունակում է Մանկավարժական համալսարանի նկարչական բաժինը:Ի տարբերություն մյուս ստեղծագործողների,տիկին Գայանեն ստեղծագործում է վերջին ժամանակներից սկսած՝ մոտ երեք ամիս,թեև այս կարճ ժամանակահատվածում հասցրել է արարել ամենագեղեցիկ տաղերը ու դրանք ձոնել աշխարհին: Ծառ եմ եղել Ժայռի գլխին, Հորիզոնս՝ Անծայրածիր, Տեսադաշտս՝ Դրախտավայր, Անունս էր Մեծ Հայաստան:/Գայանե Վարդանյան/ Գայանե Վարդանյանը ունի երեք աղջիկ:1981թ. մինչ օրս ապրում է Դոնի Ռոստով քաղաքում: Այս կատարելության մարմնացում կնոջ համեստ ու ամաչկոտ բնավորությունը աչք է շոյում:Ամեն անգամ,երբ ձեռքս եմ վերցնում նրա գոհարները,աչքիս առաջ հայտնվում է նա՝ քնքուշ ու կանչող ժպիտով: Մաղթում եմ,որպեսզի այս նրբագույն կնոջ կյանքում հավերժափայլ շողա ոսկեգանգուր արևը,լուսավոր ու պայծառ դարձնելով նրա կյանքի բոլոր գալիք ու անցնող օրերը:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Նա ինքնուրույն է և ինքնատիպ, սեփական ոճով` Կարեն Բագրատյան /Գուսան Կարեն/

Գուսան Կարեն`որպես ստեղծագործող երաժիշտ, որի հուզիչ, ախորժալուր երգերը հաճույքով լսել և լսում են ոչ միայն Հայա ստանում այլ շատ հեռուներում։Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը:.
Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ ու ճկուն մի համակարգ` մշտապես գտնվելով տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում, բայց, միաժամանակ, պահպանելով իր ինքնատիպությունը և եզակիությունը: Այն ուշագրավ երևույթ է նաև համաշխարհային մշակույթի հայեցակետից, քանի որ խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը դրանով իսկ արժանի ավանդ է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում:""
Երաժշտություն, արվեստի տեսակ, որի գեղարվեստական մատերիալը համակարգված ձայնն է,բացառիկ երեւույթ է` մշակույթի ամենանուրբ, միեւնույն ժամանակ` ամենաազդեցիկ ոլորտներից մեկը: Մարդն այն կարող է օգտագործել որպես հզոր զենք` կատարելագործվելու եւ ստեղծագործելու համար;
Կարեն Բագրատյան /Գուսան Կարեն/ — Ծնվել է 1979թվականին Գյումրիում:
1987-1997թթ. Սովորել է Գյումրու Մ. Մեծարենցի անվան թիվ 1 դպրոցում: 1998-2003թթ. սովորել եւ ավարտել է, Գյումրու «Պրոգրես» համալսարանի անգլիական ֆակուլտետը: Ինքնուս երաժիշտ է: Սկսել է ստեղծագործել 2003 թվականից: Բազմաթիվ բանաստեղծությունների և երգերի հեղինակ է: Բազմիցս մասնակցել է փառատոների, արժանացել դափնեկրի կոչման, պարգեւատրվելով պատվոգրերով եւ շնորհակալագրերով:
«Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը … բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը»:""
Կոմիտաս
Նա ճանապարհ է ընկել իր գրիչի հետ, որն իր ներսի խառնարանում պարում է, երգում ու նվագում այնպիսի մի հզոր ուժով, որտեղ ցավն ու խինդն իրար ձուլված անգամ երազում են երազելու մասին;Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և աշխատանքային հետագա հաջողություններ ու թովիչ երգերիդ հնչյունները թող ցնծան ողջ աշխարհով;

Լույս է տեսել ԱՄՆ ՀԳՄ-ի անդամ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ`ՀՈՒՅՍԻ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ» բանաստեղծությունների ժողովածուն

Լույս է տեսել ԱՄՆ ՀԳՄ-ի անդամ
ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ`

«ՀՈՒՅՍԻ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ» բանաստեղծությունների այս ժողովածուն ԳԻՐՔ Ա — ՇՆՈՐՀԱՎՈՐ մաղթում եմ կանաչ ճանապարհ
Խմբագիր` ԴԱՆԻԵԼ ԴԱՎԻԹ … Հետաքրքիր բովանդակալից է «Հույսի ծաղկեփունջ» գրքի վերլուծական խոաքը ճանաչված գրագանագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր…`
ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՔՆԱՐԱԿԱՆ ԾԱՂԿԵՓՈՒՆՋԸ
Վերջերս «US Armenia» հեռուստատեսությամբ «Հյուրասրահ» հաղորդաշարով եթեր հեռարձակվեց բանաստեղծ Վոլոդյա Գրիգորյանին նվիրված հաղորդումը, որը վարում էր հաղորդաշարի հեղինակ, անվանի լրագրող Ալինա Խաչատրյանը: Այդ բովանդակալից հաղորդումը լայն արձագանք գտավ հեռուսատադիտողների կողմից և արժանացավ բարձր գնահատականի:
Մեկ շնչով ընթերցելի Վ. Գրիգորյանի «Հույսի Ծաղկեփունջ» խորագրով ձեռագիր գիրքը: Միանգամայն համաձայն եմ ձեռագիր գրքի «նախամուտքի» հետևյալ մտորումի իսկությանը.

Հույսով եմ,մարդիկ,կսիրեք գիրքը,
Գրքում զետեղված սիրո երկինքը …

Անտարակույս,Վ.Գրիգորյանի բանաստեղծական աշխարհը ոչ միայն հոգեհարազատ է ընթերցողին,այլ հայության ներաշխարհի համանվագն է լեզվական պարզ և զուլալ բառապաշարով: Այս գրքում մեզ ներկայանում է հայասեր ու հայրենասեր վանաձորցին, որ ինչպես ինքն է գրում. « ապրելով հայրենիքից հեռու` բարեկեցիկ կյանքով, ավելի, խորն եմ ընմբռնել ու գիտակցել երկրիս և ժողովրդիս մտահոգությունները…»
Վ.Գրիգորյանը Վանաձորի ծնունդ է, մի լեռնաշխարհի, որն արդեն իսկ քնարական միջավայր է պարգևում, լոռեցիներին բնորոշ մաքրեմաքուր հոգի և զգացում, անկաշառ հայրենասիրություն և մայր հողին նվիրում:
Հեղինակը սկսել է ստեղծագործել 62 տարեկանում,բայց իրական քնարական թրթռումները նրա հոգու մեջ միշտ էլ առկա են եղել:
Վ.Գրիգորյանին, բնականաբար հուզել և հուզում է հայի ճակատագիրը: Խորիմաստ է հեղինակի «Հատուցում» բանաստեղծությունը.

Ժամանակն անդարձ շարժվում է առաջ ,
Պատմության անիվն իր հետքն է թողնում,
Ազգեր են կորչում, նորերը ծնվում`
Դեռ չկայացած պատմության մուրում:

(Խուլ ականջդ խոսի ազերի վայ – պատմաբան, խղճուկ
գիտնական…):

Խելահեղ կյանքի արահետներում,
Անտեսանելի մշուշով պատված,
Մեծ ու նենգերը թակարդ են լարում,
Փոքրաթիվ,անզոր ազգերին տիրում,
Փորձում են հային ծնկաչոք անել,
Իրենց իրական դեմքը փակ պահել,
Շահագործելով մեր համբերությունը`
Անվերջ ձգտում են քանդել մեր տունը:

Իսկապես, մեր դարավոր ոսոխները կրակի հետ են խաղում` «չարաշահելով մեր համբերությունը» … Հեղինակը ոչ մի վայրկյան կասկած չի ունենում,որ «հայը կապրի արժանավայել`իր իսկ մտքի և ուժի զորությամբ»:
Ճշմարիտ հայրենասեր բանաստեղծը չէր կարող չանրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Եղեռնի հարյուրամյակին նվիրված բանաստեղծության մեջ նա ասում է.

Մարդկության առջև լուրջ հարց է դրված,
Դատել թուրքիային սպանդի դիմաց,
Եթե պատժվի կիսատ կամ թերի,
Հանրությանը նոր աղետ կբերի:

Եվ բերում է…: Նորանոր ցեղասպանություններ, իսկ թուրքը նույն ուրացող ոճրագործն է: Թեև հեղինակը ներքին հավատ ունի, որ համայն աշխարհն է դատապարտելու ցեղասպան թուրքին, բայց և խորիմաստ ամփոփում է կատարում` կողք – կողքի օգտագործելով հարյուրն ու հազարը.

Հարյուր տարիներ և հազար ամոթ…

Իսկ որն է արդար լուծման ճանապարհները, ըստ հեղինակի.

Ուժի դեմ ուժով պետք է պայքարել,
Տմարդին խելքով ծնկաչոք անել…

Այո’, միայն արդար պահանջատիրությամբ կարելի է հասնել «Մեծ երազի» իրականացմանը: «Չկարողացանք» քերթվածում Վոլոդյա Գրիգորյանը գրում է.

Չկարողացանք այնպես երազել,
Որ երազներս նոր երազ ծնեն…
2013թ -ին գրած այս բանաստեղծությունն ունի մի ազնիվ «ուղերձ» մեր ազգայնականներին.

Չկարողացանք լուռ ու շվարած
Գաղթող հայերին իր տանը պահել…

Դիմելով հայ ժողովրդին` բանաստեղծն ազնիվ ապրումները խորացնում է հետևյալ տողերով.

Նենգ ոսոխի դեմ կանգնած դեմ- դիմաց
Միշտ մաքառել ես ապրելու հույսով,
Հարվածները քեզ ուժեղացրել են,
Վսեմ ու արի իմ հայ ժողովուրդ:

Լավատեսությունն է հորդում բանաստեղծի գրած յուրաքանչյուր տողից: Եվ ուզում ենք հավատալ հետևյալ բնութագրերին` նվիրված մաքառող ու տառապող աստվածատուր ազգին.

Հավերժ եղել ես, կաս ու կլինես,
Հավիտենական իմ հայ ժողովուրդ:

Եվ դարձյալ ցավում է ազնիվ լոռեցու սիրտը ` ի դեմս ահագնացող արտագաղթի.

Հայաստան երկիր,
Հայրենիք հայի,
Հային տաքացրու,
Քո ներսում պահի…

Ինքնատիպ են բանաստեղծի պատկերները, քնարական զուգահեռները: «Մասիսը հույսի» ստեղծագործության մեջ հեղինակը գրում է.

Նոյը նախընտրեց հենց Մասիս սարին,
Կյանքի փորձության դժվարին պահին,
Հիմա Մասիսը փրության հույսով
Ինքն է ձեռք մեկնել համայն աշխարհին…

Հայոց լեռները, ըստ հեղինակի մեծ հավատքի, չեն նահանջելու ոչ թուրքի դիմաց, ոչ էլ սանդրանքի, որովհետև հային հատուկ է ազգային հպարտությունը: Չէ՞ որ,ինչպես շեշտում է բանաստեղծը ,աշխարհին տվել ենք հզոր անհատներ` Այվազովսի ու Թումանյան,Սայթ -Նովա ու Շարլ Ազնավուր …
Ահա ինչով է բացատրվում և հիմնավորվում հայի լուսե հույսը: Ցրված, սակայն Մեծ ազգի մաքառման ճանապարհին բանաստեղծը մի անգամ ևս հիշեցնում է այն, որ.

Դարերի խորքից դարերն են վկա,
Ճամփա ենք հարթում դեպի ապագա,
Հարթում ենք գործով ու աշխատանքով,
Ոչ թե բիրտ ուժի բռնացող կամքով…

Զուլալ են Վ.Գրիգորյանի բանաստեղծական տողերը` Վանաձորյան առվակների նման.

Փոքրիկ մի անկյուն,
Կամ լույսի մի շող
Մշուշի քողով
Պարուրված հույսով…

Եվ ինչն է բանաստեղծի երազն ու հույսը.

Հրաշք կատարվի,
Ազգս բազմանա,
Ծիածան կապի
ՈՒ չանհետանա…

Մի՞թե այդ չէ յուրաքանչյուր ազնիվ հայի երազանքն ու մտահոգությունը:Եվ այդ մտահոգությունը օրըստօրե ավելի լայն չափերի է հասնում, քանի որ հայը աստիճանաբար օտարանում է.

Տան մեջ խոսոիւմ ենք ոչ հայերենով,
«Օ~ մայ գադ» ասում վատ անգլերենով ,
«Իմ աստված» կանչեք դժվարին պահին,
Որ աստված լսի տարաբախտ հային:

Բայց աշխարհը տարօրինակ է, մարդիկ ավելի քան…
«Մարդիկ խաղալիք» բանաստեղծության մեջ բանաստեղծը մեկ անգամ ևս շեշտում է այն իրողությունը, որ ոչինչ հավերժ չէ.

Տարօրինակ աշխարհ,
Տարօրինակ մարդիկ,
Կյանքը մեծ խաղ է,
Իսկ մենք խաղալիք:

Մենք լոռեցի Թումանյանի ասացի պես. «հերթով գալիս անց ենք կենում» ը շարունակելով Վ.Գրիգորյանը գրում է`

Գալիս ենք հերթով,
Խաղ — խաղալիքով,
Գնում ենք անհերթ
Պարտքով, տալիքով:

Բանաստեղծը խոր և անկեղծ կարոտով է լցված հայրենի հողի, մայր հայրենիքի նկատմամբ.

Հայրենի հողից հեռու չես փախչի,
Հողի կարոտը քեզ հետ կկանչի…

Մեզանից ո՞վ չի հիշում«Կարոտը» կինոնկարը: Իսկ մեր բանաստեղծը հիշում է տարբեր առիթներով իր, բոլորի Վանաձորը, Լոռվա աշխարհի բերքի տոնը: Հեղինակը ընդհանրացնում է իր սերը ամբողջովին հայրենիքի սահմաններում.

Հողը ամրոց է,դպրոց ու դարբնոց,
Սրբության օջախ, մայր`հրաշագործ,
Հողը ծնող է, ով չունի տարիք,
Հողի անունն է`Չքնաղ Հայրենիք:

85 ամյա Ռոզա մայրիկին նվիրված բանաստեղծության մեջ մի հրաշալի համեմատություն կա.

Ծիրանափողն ես կյանքիս,
Մայր իմ մեղեդի…
Բնական է, որ մայրական սիրուն հավասարակշիռ պետք է դրսևորվի հայրական անաչառ զգացումը: Ղարսեցի հորը նվիրված գործում բանաստեղծը գրում է.

Հայր իմ, վստահ եմ`հանգիստ է հոգիդ…
Աստված արասցի` թոռ, ծոռ, մեծանան,
Հայրենի Ղարսիդ նորից տեր դառնան:
Եկեք հավատանք ու հուսանք:

Հարազատ քրոջ կորուստը,ինչ խոսք,շատ է վշտացրել պոետին:Եվ նրան նվիրված սքանչելի տողեր ունի սիրառատ պոետը.

Կորուստդ, քույրիկ, ինձ շատ վշտացրեց,
Անհագ կարոտով մարմինս լցրեց,
Ինչպես մշակված ադամանդ անգին`
Փայլում էիր կողքիս, քույր իմ թանկագին:
…Քույր իմ, հեռու ես, բայց գիտեմ` դու կաս,
Երազներիս մեջ մոտ ես, բայց անհաս…

Գերդաստանային շղթայի մեջ իրենց բացառիկ ու սրտաշարժ տեղն ունեն թոռնիկները, որոնց էլ մեկիկ -մեկիկ քերթվածներ է նվիրում` արտահայտելով իր անսահման սերն ու ապագայի հույսալեցուն սպասումները:
Հապա ազնիվ ընկե՞րը, ազնիվ սե՞րը, ազնիվ մարդային փոխհարաբերություննե՞րը … որ մեկն ասեմ այդ ծաղկեփնջից: Դրանք բոլորն էլ ոչ միայն ժողովածուի «թեմաներն» են,այլև սրտից բխող ժայթքումներ: Իր բանստեղծությունները մի – մի մեղեդի են, երգի վերածվելու պատրաստ և պատրաստակամ:
Որպես բանաստեղծ, Վ. Գրիգորյանը փորձում է բացահայտել սիրո գաղտնիքը: Ասում են, բանաստեղծները թարգմանն են հոգու: Ահա այդպիսի մի թարգման – պոետ է մեր լոռեցին: Երբեմն առանց թարգմանի նա գրում է նաև ռուսերեն:
Գրքում նաև տեղ են գտել քրոջ` Վիոլետայի, մոր`Ռոզայի, ընկերոջ` Արտյոմ Մարտիրոսյանի ստեղծագործություններից նմուշներ, թևավոր խոսքեր հեզինակի մեկնաբանությամբ:
Մի խոսքով, թերթում ես «Հույսի ծաղեփունջ» — ժողովածուն, որը հագեցված է փիլիսոփայական մտքերով, կյանքի շնչով, հևքով և ակամայից աչքերդ հառում երկնքին,Աստված`բոլորիս ապավեն:
Անկեղծ է գրում հեղինակը «Գերադասում եմ» բանաստեղծության մեջ.

Գերադասում եմ սպիտակ ձյունը,
Գորշն ու կեղտոտը առնում է իր տակ,
Սպիտակ, մաքուրով աչքերդ շոյում,
Ներսդ հանգստի կոլորիտ կապում…

Պետք է աներկբայորեն ասել, որ ի դեմս Վ. Գրիգորյանի գործ ունենք ոչ միայն ազնիվ ստեղծագործողի, քնարական շունչ ու հոգի ունեցող անձնավորության հետ, այլև մեր ազգի ճակատագրով մտահոգ, ժամանակակից աշխարհի թեր ու դեմ կողմերը խորապես քննած, լոռեցիական իմաստությամբ լեցուն ստեղծագործողի հետ:
Ստեղծագործական լայն ճանապարհ,Վալոդյա Գրիգորյան: Թող քո գրերում ծնունդ առնեն նորանոր քերթվածներ`նույն պարզ ու վճիտ հայերենով, զուլալ հոգու նուրբ թռթիռներով…
ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ,
Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր…

ԱՅՍՕՐ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԴՈՒԽԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է:

 http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t34.0-12/19239526_434783773550725_590671862_n.jpg?oh=88048e82c76d674e737973cb468d6938&oe=594682B8 width="222" height="222" />    Այսօր` հունիսի 17-ին, լրացավ մեծանուն բանաստեղծուհի,մանկագիր ու արձակագիր,Սյունյաց աշխարհում ծնունդ առած Դուխիկ Հայրապետյանի ծննդյան 70 ամյակը: Դուխիկ Հայրապետյանի աշխարհն ուրիշ է,յուրահատուկ համ ու հոտով,անզուգական դրական էներգիայով:Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ,յուրաքանչյուր դիպված,առանձնահատուկ շունչ է ստանում նրա շնորհիվ: Դուխիկ Հայրապետյանը որպես մարդ յուրօրինակ է,առեղծվածային ու,միաժամանակ`պարզ ու հասարակ կին:Նրա շուրթերից հնչած յուրաքանչյուր խոսք նոր հնչերանգ է ստանում:Այդ հյուրասեր,հյուրընկալ,մարդկային վեհ արժանիքներով օժտված կնոջ սրտում չարության ոչ մի նշույլ չկա:Նա բարության ու կատարելության մարմնացում է,կանացիության խորհրդանիշ: Դուխիկ Հայրապետյանը որպես բանաստեղծուհի աչքի է ընկնում զարմանահրաշ անկեղծությամբ,լուսավոր ու հույս պարգևող մտքերով,հետաքրքիր գաղափարներով:Գուցե Սյունիքի` նրա ծննդավայրի ազդեցությունը կա նրանց մեջ… Հարգարժա´ն Դուխիկ Հայրապետյան,շնորհավորում եմ Ձեզ` 70 ամյակի կապակցությամբ:Մաղթում եմ քաջառողջություն,երկար տարիների` գեղեցիկ ու լուսավոր ակնթարթներով ողողված կյանք:Թող Ձեր գրիչը երբեք չդադարի կերտել հազվագյուտ տողեր:

 

Կարեն ՇԻՐԻՆՅԱՆ

Երգչուհի Լէոնորա – բուն անունով Արեւիկ Թանաշեան

Երգչուհի Լէոնորա – բուն անունով Արեւիկ Թանաշեան
Օպերային երգչուհի, լիրիկ սոպրանո: Ծնվել է 1985 թ. Գյումրիում: Սովորել է Գյումրիի Շիրվանզադեի անվան առաջին վարժարանում, միաժամանակ սովորելով Գյումրու Կոմիտասի անվան 2-րդ երաժշտական դպրոցի դաշնամուրի և ջութակի բաժինները, ավարտել է այն 1998-ին: Զուգահեռ հաճախել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ մասնակցելով ներկայացումների, որոնք գլխավորում էին Խորեն Աբրահամյանը և Երվանդ Ղազանչյանը: Հաճախել է Գյումրու գեղարվեստի կենտրոն՝ սովորելով երգ,պար,յուղանկարչություն և գորգագործություն: 2001 թ. ընդունվել է Երևանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, որը գերազանց ավարտել է 2007-ին, նույն թվականին ընդունվել է Երեվանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը, որը ևս գերազանց ավարտել է 2009-ին: Արեւիկ Թանաշեանը անհատական մենահամերգներով և երգչախմբի հետ միասին հանդես է եկել Հայաստանում, Ղարաբաղում, Ավստրիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Լիբանանում, Արգենտինայում, Սիրիայում և մի շարք այլ երկրներում: 2012 թվականին Գյումրիում «Անուշ» օպերայի 100-ամյակի առիթով բեմ է բարձրացել որպես Անուշի դերակատար: 2014-ին Լիբանանում ներկայացել է բացառիկ մենահամերգով: Արեւիկը եղել է նաև Գյումրու Սբ. Աստվածածին եկեղեցու մեներգչուհի, եղել է «Գոհար» երգչախմբի անդամ և դասավանդել Խաչատուր Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցում: 2013-2014 թթ. դասավանդել է ձայնամարզություն Լիբանանի Համազգային Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցում: «Վերածնունդ» առաջին մրցույթ-փառատոնի դափնեկիր է և ոսկե մեդալակիր:
2014 թ. Հոկտեմբերի 19-ին մենահամերգով ելույթ է ունեցել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին:
2014 թվականի Փետրվարի 12-ին Լիբանանում լույս տեսավ երգչուհու առաջին սկավարակը՝ Պռօսխումէ խորագրով, հովանավորությամբ աշխարհահռչակ դաշնակահար եւ կոմպոզիտոր Իլեաս Ռահբանիի:
2015 թ. (15-20 Հունիս) Երեվանում Լիբանանի դրոշի ներքո` մասնակցելով Կովկասյան առաջնություն միջազգային մրցույթին, դասական վոկալ անվանակարգում գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող` ստանալով Գրան պրի գլխավոր մրցանակը:
2015 թ. (13-17 Սեպտեմբեր) Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած Սոֆիա Գրան պրի 2015 միջազգային մրցույթին Հայաստանի դրոշի ներքո` մասնակցելով դասական վոկալ անվանակարգում, գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող` ստանալով Գրան պրի գլխավոր մրցանակը:
2015 թ. (16-20 Հոկտեմբեր) Վարշավայում կայացած, մեծ երգչուհի եւ էսդրատային աստղ` Աննա Գերմանի անվան Wiktoria 2015 միջազգային մրցույթին, Հայաստանի դրոշի ներքո` մասնակցելով դասական վոկալ անվանակարգում, գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող` ստանալով Գրան պրի գլխավոր մրցանակը:
2015 թ. Դեկտեմբերի 7ին Իրանի Իսլամական Հանրապետության Իսֆահան «Նոր Ջուղա» քաղաքում, ներկայացել է Հոգեվոր եւ դասական մենահամերգով՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին՝ «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով:
2016 թ. (15-18 Հունվար) Ռուսաստանի Պյատիկորսկ քաղաքում կայացած Winter tale 2016 միջազգային մրցույթին Հայաստանի դրոշի ներքո` մասնակցելով դասական վոկալ անվանակարգում, գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող` ստանալով Գրան պրի գլխավոր մրցանակը:
2016 թ. (20-24 Մարտ) Իսպանիայի Լորետ դե մար քաղաքում կայացած Մոնսերադի ոսկյա ձայներ միջազգային մրցույթին Հայաստանի դրոշի ներքո` մասնակցելով դասական վոկալ անվանակարգում, գրավել է առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է հաղթող, դարձյալ գրավելով առաջին տեղ:
2016թ. Սեպտեմբերի 28-ին մասնակցելով Սփյուռքի նախարարության կազմակերպած արի տուն ծրագրի 100+1 համերգին պարգեվատրվել է հավաստագրով եւ մեդալով:
2016թ. Նոյեմբերի 1-ին Լիբանանում լույս տեսավ երգչուհու երկրորդ ձայնասկավարակը «Հայոց Արծիվներ» խորագրով, որը նվիրված է Ապրիլյան պատերազմի քառօրյա զոհերին՝ հովանավորությամբ Սարգիս Եարալեանի:
2016թ. Դեկտեմբերի 11-ին Լիբանանում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայությամբ տեղի է ունեցել երգչուհու բարեգործական մենահամերգը՝ որի հասույթը նվիրաբերվել է սիրիահայերին:
2016թ. Դեկտեմբերի 24ին ըստ կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի «Wapa» (World accociation of performing arts) Արեւիկ Թանաշեան արժանացավ տարվա լավագույն դասական երգչուհի մրցանակին
2016 թվականից սկսած Արեւիկ Թանաշեանը հանդես է գալիս միջազգային մրցույթներում որպես միջազգային ժյուրի:
2017թ. Հոկտեմբերի 3ին Անուշ օպերայի 105-ամյակին կրկին կմարմնավորե Անուշի դերերգը Գյումրու պետական սինֆոնիկ նվագախմբի հետ՝ այս անգամ համերգային կատարումով
2017թ. Նոյեմբերի 1ին Գյումրու Վարդան աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայկական զարդանախշեր պարախմբի հետ հանդես կգա ազգային, հայրենասիրական, ժողովրդական եւ գուսանական երգերով, որի ողջ հասույթը կնվիրաբերի Գյումրին առանց տնակների հիմնադրամին
2017թ. Նոյեմբերի 1ին իր համերգի ավարտին կարժանանա կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի «Wapa» (World accociation of performing arts)-ի ոսկե մեդալին
2017թ Նոյեմբերի 9ին Գյումրիում կրկին բարեգործական համերգով ներկայանալով իր հանդիսատեսին այս անգամ հասույթը կփոխանցի «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության,Արցախում զոհված, վիրավորված եւ անապահով ընտանիքներին օգնելու նպատակով
Ամուսնացած է իր պրոդյուսեր Վիգէն Թանաշեանի հետ եւ ունի մեկ որդի Ժոզէֆ Թանաշեանը: