Հերոսամարտիկներ

Այսօր հերոսացած Արմեն Հովհաննեսյանի ծննդյան օրն է

Կեսգիշերից հետո նոր օրն է սկսվում,մի քիչ էլ ու ծննդյանդ օրն ինձ լուռ կհետապնդի մինչև օրվա ավարտը առանց քո ներկայության…
Քսանվեց տարի առաջ ես գրկեցի քեզ, դու այնքան գեղեցիկ էիր։Չգիտեմ ինչպես բացատրեմ,բայց հունիսի 30_ին ծննդյանդ օրը,զորակոչվելու և զորացրման օրը պիտի համընկնեին,պիտի…
Այնքան բան ունեմ քեզ ասելու,բայց արցունքներս առաջ ընկնելով՝ջնջում ու խեղդում են բառերս…պատասխանների փոխարեն կրկին ժպտում ես անփութորեն մերթ այս ,մերթ այն նկարից…
Ու թե ծնունդդ իսկական հրաշք էր,ապա կորուստդ անդունդից քար հանելու նման անհնար է…
Քանդում եմ հիշողությունների կծիկը,որ վերստին հավաքեմ պատկերդ ու չգիտես ինչու առաջինը զրնգուն ծիծաղդ եմ լսում,այն դեռ հնչում է ականջներումս,ահա ուրվագծվում է հասակդ՝բարեկազմ,գրեթե կատարյալ,տեսնում եմ դեմքդ՝ կանոնավոր դիմագծերով…կարոտել եմ ու ո՜նց եմ կարոտել…ախր իմ կարոտը քո հոտն ունի ու պատկերը,ինձ ամուր գրկող քո ձեռքերը,արդեն խռպոտած երանգներով ձայնդ,քայլերդ,որ հանկարծ լռում էին,որովհետև բազրիքով սահում էիր ներքև երկրորդ հարկից իբրև չարաճճի տղա,դե ես էլ փորձում էի խիստ երևալ,բայց դու լայն ժպիտով մոտենում էիր ու ես հալվում էի գրկումդ ,ձգվում վերև…հասակ էիր առել,բոլորի մասին հոգ էիր տանում,բա տան տղան էիր՝մեր հույսն ու ապավենը,հորդ հետ խոնարհ էիր,քույրերիդ հետ խիստ,տատիդ պաշտում էիր,ինձ աստվածացնում,մինուճար էիր,մե՛ր մինուճարը …ինչու՞,ախ էդ ինչուները,որոնց պատասխանը ոչ ոք չգիտի…
Ու որքան հեռանում ես ,ճիշտ այնքան ես մոտենում եմ քեզ…
Մարդը միշտ ձգտում է դեպի լույսը,դու՛ ինձ քո ետևից տանող լույսն ես…Ծնունդդ շնորհավոր ԱՐՄԵՆ ջան,անկարող եմ ետ տալ ժամանակը,մնաս բարով չեմ ասել ու չեմ ասի…համբերությամբ զինված սպասում եմ,ես գիտեմ որտեղ է մեզ իրար միացնող լույսը…

Քո մայր’ Մարինե

ԵՐԲ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՇԿԴ

Ճանապարհը, որ տանում է առանձնատուն, օղակված է փթթած, գույնզգույն վարդենիներով: Շուրջբոլորը ծաղիկներ են ու պտղած ծառեր՝ փարթամ ու կոկիկ:

-Բա այգեպանն ո՞ւր է,- հարցնում եմ տանտիրոջը՝ Հենրիկ Ավդալյանին:

-Ես եմ,- ասում է ու փոխանակ ձեռքը կրծքին դնի, մոտեցնում է ճակատին՝ զինվորական պատիվ տալու պես:

-50 տարվա զինվորական ծառայությունից հետո 2006-ին զորացրվել եմ ու այս այգին եմ արարել:

Ես ականջներիս չեմ հավատում.

-50 տարի՞…

-Ավելի քան կես դար համազգեստ եմ կրել:

-Դուք քանի՞ տարեկան եք,- հարցնում եմ ու նույն պահին հասկանում, որ առնվազն աննրբանկատություն էր արածս:

-Պարզապես, շատ երիտասարդ եք երևում,- արդարանում եմ:

-Իմ տարիներն իմ հպարտությունն են,- բանաձևում է 50 տարվա զինվորականը,- որովհետև իմ ապրած ժամանակը լի է գործերով, տքնանքով, ջանասիրությամբ: Դատարկ տեղ չեք գտնի իմ 83 տարիների մեջ:

Մեկ է, ես շփոթված եմ և ուզում եմ ինչ-որ լավ բան ասել իր կյանքի 83 տարիներից 50-ը զինծառայությանը նվիրած ու այս դրախտային այգին արարած մարդուն:

-Պատկերացնում եմ՝ ժամանակին որքան գեղեցիկ եք եղել, որ այս տարիքում այդքան համակրելի եք՝ ձիգ, բարձրահասակ, բարետես…

Տղամարդը ժպտում է: Գոհունակությունը թափվում է դեմքից:

-Որ ջահել ժամանակ ինձ տեսնեիր, կսիրահարվեիր:

Մենք արդեն մտել ենք ներս: Սեղանին ալբոմներ են, իրար վրա կիտված նկարներ:

-Ահավասիկ,- ալբոմից մի լուսանկար է հանում ու տալիս ինձ: Ինքն է ՝ զինվորական համազգեստով: Հազիվ 25 տարեկան լինի: Կանգնած է հասակով մեկ: Դիմագծերը նուրբ են, բայց տղամարդկային պինդ շեշտերով, հայացքում ՝ ինքնահարգանք ու հպարտություն:

-Իրոք որ շա՜տ գեղեցիկ եք,- ասում եմ, ու հանկարծ ուղեղիս մեջ միտք է ծագում,- եկեք՝ ես ընտրեմ լուսանկարները, Դուք պատմեք: Մի փոքրիկ ալբոմ կհավաքենք՝ Ձեր կյանքի պատմությունը:

-Լա՛վ,- համաձայնում է Հենրիկ Ավդալյանը, ու ես վերցնում եմ առաջին լուսանկարը:

 

-Այս փոքրիկը Դուք եք, ճանաչեցի, իսկ ովքե՞ր են այս երեք գեղեցկուհիները, որոնք գրկել ենք Ձեզ:

-Պապերս Մարալիկից են, բայց մենք Գյումրիում ենք ապրել, հորաքրոջս տանը: Նա դուրգար Եգանյան Լևոնի կինն էր: Իմ մանկության տարիներին լավ արհեստավորը պատվարժան մարդ էր, նրանք կիրթ էին, խելացի, առաքինի: Դուրգար Լևոնը նրանցից մեկն էր, լավ վաստակում էր, մեծ առանձնատուն ուներ ու բարի անուն: Հորաքույրս մեզ մի փոքրիկ կացարան հատկացրեց, որ վարսավիր հայրս հնարավորություն ունենա Գյումրիում աշխատելու և հոգալու իր վեց հոգանոց ընտանիքի կարիքները: Այդ երեք աղջիկները, որոնց հետ նկարվել եմ, հորաքրոջս աղջիկներն են՝ Ցողիկը, Էմման ու Սեդան: Նկարը շատ խորհրդանշական է, որովհետև ես իսկապես նրանց գրկում եմ մեծացել: Ուսյալ, պարկեշտ աղջիկներ էին, ու մեծ բարեբախտություն է, որ հենց նրանք են զբաղվել իմ դաստիարակությամբ ու կրթությամբ: Նախքան դպրոց գնալս ես կարդում էի, մաթեմատիկական հաշվարկներ էի անում: Դպրոցում հորս առաջարկեցին ինձ առաջին դասարանից տանել երրորդ դասարան, բայց հայրս չհամաձայնեց:

-Ովքե՞ր են այս լուսանկարի զինվորական տղամարդիկ, շատ հին լուսանկար է:

-Այսօրվա պես հիշում եմ. հայրս սեղանի մոտ նստած հաց էր ուտում, մեկ էլ ռադիոն ասաց՝ Ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվել է Սովետական Միության վրա…Հայրս գդալը դրեց ճաշի մեջ ու ասաց՝ գնում եմ զինկոմիսարիատ: Սոված ես, ճաշդ կեր, նոր գնա՝ խնդրեց մայրս: Հայրս թափահարեց գլուխն ու դուրս եկավ տնից: …Մեր ընտանիքից երեք հոգի մեկնեցին ռազմաճակատ՝ հայրս, մեծ եղբայրս՝ Ալյոշան, ու հորաքրոջս տղան՝ Արամը: Դաժան տարիներ էին: Մայրս առավոտից իրիկուն աշխատում էր կարի ֆաբրիկայում՝ ռազմաճակատի համար հագուստ էր կարում, ավագ եղբայրս ընտանիքին օգնում էր՝ ինչով կարող էր:

-Այս լուսանկարում բոլորովին էլ տխուր չեք, թեև վրան գրված է 1942 թվական:

-Մանկությունը զարմանալի ունակություն ունի՝ ամենաթանձր խավարի մեջ էլ կարող է լույս գտնել: Նոր տարին ամենաիսկական երջանկություն էր ինձ համար. հորաքույրս տոնածառ էր դնում՝ փայլուն, լուսավոր, մայրս գաթա էր թխում՝ տաք, խրթխրթան… Պատերազմի տարիների հաջորդ քաղցր հուշը կապված է հորս հետ: Նա ընդհատակյա գործունեությամբ էր զբաղվում, հատուկ հանձնարարություններ էր կատարում…Դրանցից մեկի ժամանակ էլ վիրավորվել էր ու արձակուրդ ստացել, որ մի քիչ կազդուրվի ճակատ վերադառնալուց առաջ:

…Հայրս անսպասելի ներս մտավ: Երբեք չեմ մոռանում նրա ամուր ու տաքուկ գիրկը: Հայրս ու ավագ եղբայրս՝ Ալյոշան, միասին գնացին ճակատ. երբ հորս արձակուրդը վերջացավ, Ալյոշային զորակոչեցին: Երկաթուղային կայարանում գնացք նստելուց առաջ հայրս եղբորս ասաց՝ քեզ կհամբուրեմ, երբ պատերազմից վերադառնաս հաղթանակած ու փառքով: Այդ խոսքերը ես մի անգամ էլ լսեցի, երբ գնում էի սովորելու Պոլտավայի զենիթահրթիռային ռազմական ուսումնարանում: Քեզ կհամբուրեմ, երբ վերադառնաս դիպլոմը ձեռքիդ ու պատվով՝ ասաց հայրս: Մենք՝ երեք եղբայրներով, երբեք հայրական համբույրը անհատույց չենք ստացել, մենք այն վաստակել ենք՝ իբրև պատիվ:

-Ձեր եղբայրը նույնպե՞ս վերադարձավ ճակատից:

-Այո՛, հայրս ու եղբայրս ողջ մնացին պատերազմում: Հայրս շարունակեց իր վարսավիրությունը: Նա ճանաչված վարպետ էր Գյումրիում՝ վարպետ Արտեմը, որը հարդարում էր Գյումրվա մեծանուն մարդկանց մազերը: Գյումրիում լավ արհեստավորն իր քաղաքի իշխանն էր: Ես հպարտանում էի իմ հորով, հայրս իմ հերոսն էր:

-Սրանք արդեն դպրոցական լուսանկարներ են: Դուք ակնհայտորեն ակտիվիստ եք՝ դեմքի համապատասխան արտահատությամբ, աչալուրջ ու ժիր: Այդ տարիների՞ն ծնվեց զինվորական դառնալու որոշումը:

-Մեր քաղաքում զորամաս կար: Հասակակից տղաներով մեծ հետաքրքրությամբ էինք հետևում զինվորների ծառայությանը, վարժանքներին: Հատկապես, երբ կրակում էին հրաձգարանում: Զինղեկ Լևոն Միրզոյանը իր գործի նվիրյալն էր ու ավելի բորոբոքեց իմ սերը զինվորական գործի հանդեպ: Ես ընդունվեցի Պոլտավայի զենիթահրթիռային ուսումնարան: Ուսումնառության տարիները, թերևս, ամենակարևորն էին իմ կյանքում: Ռազմական կրթօջախում բառացիորեն կերտեցին ինձ, ինչպես ձև ես տալիս դոնդողանման նյութին: Ձևավորեցին մտածելակերպս, աշխարհընկալումս, բարոյական նկարագիրս: Ես դարձա սկզբունքային անհատ, լցվեցի առաքինություններով, գաղափարներով, նպատակներով, որոնցից ամենագլխավորը անմնացորդ նվիրումն էր զինվորական մասնագիտությանն ու վարքականոնին: Ես գնացի զորքեր լեյտենանտի ուսադիրներով՝ որպես զենիթային մարտկոցի հրաձգային դասակի հրամանատար:

-Այս լուսանկարում արդեն կապիտանի ուսադիրներով եք, ու Ձեր կրծքին, եթե չեմ սխալվում, «Կարմիր աստղ» շքանշան է: Խորհրդային Միությունում այս շքանշանը տալիս էին մեծ վաստակի, եթե չասեմ՝ սխրանքի համար:

-Ես այդ ժամանակ մարտկոցի հրամանատար էի, ու իմ ղեկավարած ստորաբաժանումը գերազանց արդյունքներ ուներ և՛ մարտական, և՛ բարոյահոգեբանական պատրաստությունից:

-Ընդամե՞նը…

-Ում համար՝ ընդամենը, ում համար՝ տարիների լարված, ջանադիր ծառայության արդյունքում: Ամեն դեպքում, իմ զինվորական ղեկավարները տքնանքս գնահատեցին «Կարմիր աստղ» շքանշանով. նրանք գիտեին, թե ինչ տիտանական աշխատանք, ինչ ջանքեր են պետք, որ քո 90 զինվորները գերազանց արդյունք ցույց տան անակնկալ ստուգումների ժամանակ: Նման ձեռքբերումների համար միայն վարժանքներն ու զինվորական մասնագիտությունը յուրացնելը քիչ է, անհրաժեշտ են համապատասխան միջանձնային հարաբերություններ, բարոյահոգեբանական մթնոլորտ, անհատական աշխատանք յուրաքանչյուր զինվորի հետ, անհատներին կոլեկտիվ դարձնող միջավայր, բարոյախոսություն ու գաղափարներ….Ես այդ ամենին հասել եմ՝ ծառայությանը բառացիորեն անմնացորդ, ինքնամոռաց նվիրվելով:

-Այս նկարում Դուք գնդապետի ուսադիրներով եք ու խորհրդային բանակի զինվորական համազգեստով; Փաստորեն, խորհրդային բանակում հասել եք գնդապետի կոչման:

-Երբ գլխավոր տեսչության անակնկալ ստուգումների արդյունքում՝ մարտական կրակով զորավարժության ժամանակ իմ ղեկավարած ստորաբաժանումը գերազանց ստացավ, ինձ՝ որպես առաջխաղացում, նշանակեցին դիվիզիայի հակաօդային պաշտպանության պետ: Ես այդ ժամանակ մայոր էի ու նշանակվեցի գնդապետի պաշտոնի: Դա եղել է իմ ամենաբարձր պաշտոնը խորհրդային բանակում:

-Իսկ ի՞նչ կոչում ունեիք, երբ ամուսնացաք: Ենթադրում եմ՝ նկարի այս գեղեցիկ կինը՝ երկու փոքրիկ տղաների հետ, Ձեր կինն է…

-Այո՛, իմ կինն է՝ Գոհար Ֆրանգուլյանը: Նա որդիներիս՝ Գևորգի ու Արտյոմի հետ է: Ես Գոհարին հանդիպեցի Գյումրիում, հերթական արձակուրդի ժամանակ: Նա անմիջապես ինձ դուր եկավ. գեղեցիկ էր, կիրթ, խելացի, բարեսիրտ… Մենք ներդաշնակ ընտանիք կազմեցինք:

-Ահա, այս ալբոմի վերջում արդեն հայկական բանակի համազգեստով եք…

-Վազգեն Սարգսյանը Շահումյանի անվան պալատ հրավիրեց խորհրդային բանակի սպաներին և հայրենիք վերադառնալու, հայկական բանակում ծառայելու կոչ արեց: Ես անմիջապես համաձայնեցի ու նշանակվեցի ԶՈՒ հակաօդային պաշտպանության վարչության պետի տեղակալ: Տարածաշրջանը հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանելու համար կարճ ժամանակ անց, Նորատ Տեր-Գրիգորյանցի նախաձեռնությամբ, հիմնադրեցինք Զենիթահրթիռային գունդը: Ես նշանակվեցի այդ գնդի հրամանատար:

-Տեսեք, այս լուսանկարում Ձեր շուրջը ինչ ազգի զինվոր ասես չկա՝ էլ շեկ, էլ սև, էլ շեղ աչքերով, իսկ այստեղ բոլորը ակնհայտորեն հայեր են: Փաստորեն, Ձեր հրամանատարությամբ ծառայել են տարբեր ազգերի զինվորներ, Դուք ճանաչել եք նրանց ազգային  հոգեկերտվածքը, դրական ու բացասական կողմերը…Ճի՞շտ է, որ մեր զինվորը շահեկանորեն տարբերվում է բոլորից, թե դա միֆ է, որ հայերն են հորինել…

-Այո, ճիշտ է: Նա պարզապես այլընտրանք չունի: Հայ զինվորը այլևս չի կարող հայրենիք կորցնել: Դրա համար էլ նա առյուծի պես պաշտպանում է իր կենսատարածքը: Դրա համար էլ նա ինքնազոհ է, ուժեղ, խիզախ…Ասածիս վառ ապացույցն է ապրիլյան պատերազմը: Մեր 18-20 տարեկան զինվորները կռվում էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների, Թուրքիայում և այլ երկրներում պատրաստություն անցած հատուկ ջոկատայինների դեմ: Ու հաղթում էին: Երբ հողդ կյանքիցդ թանկ է դառնում, բոլոր օրինաչափությունները վերանում են, ու սկսվում են Ձեր ասած միֆերը, որոնք իրականություն են դառնում: Այդպես էր նաև Արցախյան պատերազմի ժամանակ: Միֆ չէ՞ր, ի՞նչ էր հապա, երբ երկրաշարժից ավերված երկրում, ցրտի, կարիքի, սովի, տնտեսական ճգնաժամի, շրջափակման մեջ հայտնված ժողովուրդը իրեն պարտադրված պատերազմում հաղթում է մարդկային ռեսուրսով, նյութական հարստությամբ, սպառազինությամբ իրեն բազմապատիկ գերազանցող հակառակորդին ու ազատագրում իր հողերը:

-Ովքե՞ր են այս լուսանկարի երկու երիտասարդ սպաները:

-Իմ երկու որդիներն են՝ Գևորգը և Արտյոմը: Երկուսն էլ զինվորական կրթություն ստացան: Գևորգը ավարտեց իմ ռազմական կրթօջախը՝ Պոլտավայի զենիթահրթիռային բարձրագույն ուսումնարանը, Արտյոմը՝ Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիան: Նրանց ընտրությունը ինձ չզարմացրեց, որովհետև երկուսն էլ բառացիորեն զորամասում են մեծացել, զինվորների միջավայրում, զենքի ու զինտեխնիկայի կողքին:…Երբ գնացի Պոլտավա՝ որդուս տեսության, հանդիպեցի նաև իմ դասախոսներին, որոնք արդեն որդուս էին դասավանդում՝ Բելլերը, Եգորովը…Զրուցեցինք, հիշեցինք, կարոտեցինք, հպարտացանք:

-Այս դեմքը որքան խոսուն է: Ինչպիսի՜ հպարտություն ու փայլող աչքեր: Ձեր ուսադիրներին երեք աստղ է, իսկ զինվորական համազգեստի կրծքին ազատ տեղ չկա՝ մեդալներ ու շքանշաններ են: Պարոն գնդապետ, ո՞րն է զինվորականի երջանկության բանաձևը: Մի զինվորականի, որը համազգեստ է կրել 50 տարի:

-50 տարի համազգեստ կրելուց հետո համազգեստը դառնում է մաշկդ: Այն այլևս հանել հնարավոր չէ: Մեդալներն ու շքանշանները ապրածիդ գնահատականն են, երջանկությունն այլ է: 80-ի սահմանը հատելուց հետո ավելի հաճախ ես հետ նայում և ուզում ես զգալ կշիռդ: Երջանկությունն այն է, երբ դատարկ տարածքներ չես գտնում քո ճանապարհի հանգրվաններում:

-Պարոն գնդապետ, Ձեզ երկարակեցություն եմ մաղթում: Վայելեք վաստակած երջանկության բոլոր թրթիռները:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

«ԱՊՐԻԼԻ 2». ԱՐՑԱԽԻ ՄԵԿ ԴԻՐՔՈՒՄ ԿՌՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից զորակոչված Հրայր Բաղդասարյանը 2016թ. ապրիլի 2-ին եղել է Արցախի Թալիշը պահող դիրքերից մեկում: Նրանց ուղղյամբ սկսված հարձակման և պայքարի բոլոր մանրամասները` առավել փաստական, բայց էմոցիոնալ նկարագրությամբ:

Հեղինակ` Նաիրի Հոխիկյան
Ռեժիսոր` Գոռ Սարգսյան

Դու կյանքի գնով պաշտպանեցիր մեր ազգը` հայոց արծիվ Արտակ Էդիկի Ռաֆայելյան

Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը անմար պահելն է: Հովհաննես Իսակով

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Ունի իրենից փոքր եղբայր, որն այս տարի է զորակոչվել բանակ: 20-ամյա Արտակը 7 ժամ անընդմեջ 11011 անգամ հենում-ծալում վարժություն է արել եւ գրանցվել «Հայկական դյուցազնագրքում» եւ դարձել «Գինեսի» գրքի ռեկորդակիր:"" Հուլիսին զորացրվելու էր:Հայրենիքի պաշտպանությունը իմ, քո, նրա, յուրաքանչյուրիս խնդիրն է, եւ այն պահանջում է բոլորիս նվիրվածությունն ու եռանդը,բոլորս պետք է անմնացորդ սիրենք Հայրենիքն ու նվիրումով ծառայենք նրան: Երջանիկ է նա ով ընկել է մարտում հանուն հայրենի հողի ,Երբ արդար գործի համար նա դիմել էր զենքի;

Անակնկալ նվերներ ապրիլի 7-ի կապակցությամբ քառօրյա պատերազմում զոհված ԱՆՄԱՀ ԶԻՆՎՈՐՑ՚՚՚՚

Ապրիլի 7-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում տեղի ունեցավ մեր սիրելի դասընկեր՝ քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված՝ Ռաֆիկ Հակոբյանի անվանբ դասասենյակի բացումը: Բազմաթիվ մարդիկ ներկա էին միջոցառմանը , բոլորը զգում էին Ռաֆիկի ֆիզիկապես բացակայությունը: Իսկ ինչ զգացինք մեք՝ դասընկերներս դժվար է ասել… : ""Դասասենյակի բացման միջոցառումը ավարտվեց: Մեր հայցքները դանդաղ հեռացրեցինք դռան կողմից ու նորց փորձեց մարել վերջին հուսը՝ բայց Ռաֆիկը մեզ չմոռացավ ՝շնորհավորել, ու նորից արդնացրեց հուսի մարող նշույլները….:
Դասասենյակում Ռաֆիկի սեղանի վրա հայտնվեցին ծաղիկներ ու նվերներ: Ռաֆիկի մայրը՝ Նաիրան ծաղիկները ու նվերները տվեց Ռաֆիկի ուսուցչուհիներին և մեզ՝ դասընկերուհիներիս… և ասաց, որ Ռաֆիկի ցանկությունն է կատարել: ՈՒ մեզ տանջող միտքը էլ չկար , քանի որ Ռաֆիկի ժպիտը իր աչքերը ու բարի մաղթանքը հայտնվեց մեր աչքերի առջև ու թվաց թե Ռաֆիկը մեզ ասեց՝
<< Ժպտացեք ես ձեզ հետ եմ, ""խնդրում եմ ինձ հպարտությամբ հիշեք, ես մշիտ ձեր կողքին եմ>> .. Պատրաստեց Ռաֆիկ Հակոբյանի դասընկերուհի՝ Թեհմինե Աղաջանյանը

Պետք է ամրակուռ սիրտ ունենալ`Հասմիկ Փիլոյան

Հայաստա՛ն, `Հասմիկ Փիլոյան`քո վաղվա օրվա քաղաքացին է ` մեր նախնիների արդար գործի շարունակող :ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի պատանի երկրապահների ստորաբաժանման`«Խաղաղության աղավնիներ» ժողգործիքների սան Հասմիկ Փիլոյան:Ավելի մոտիկից ծանոթացա Հասմիկի հետ.. ""
Ես վստահ եմ , որ դառնալու ես հայրենիքի իսկական զինվոր, և մենք հպարտանալու ենք քեզանով;

Աշխարհ դարձավ աշխարհում, Եվ անեզրական հայրենիք դարձավ`Կարեն Միքաելյան Շնորհավոր ծնունդդ հերոս

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը:
Դու անձնվիրաբար ծառայեցիր մեր բանակում ու կյանքի գնով պաշտպանեցիր մեր ազգը: Հայոց բանակը կազմավորվել է մեծ զոհողությունն
երի գնով,և մենք միշտ պիտի հիշենք այն ծնողներին, ովքեր գիտակցելով, որ իրենց որդիները գնում են դեպի իմացյալ մահ:""
Կարեն Տիգրանի Միքաելյանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 5-ի Աբովյան քաղաքում:
1990-2000թթ սովորել է թիվ 7 միջնակարգ դպրոցում: Կարենն ունեցել է ծանր պատանենկություն: Դեռ 8 -տարեկան էր ,երբ կյանքին հրաժեշտ տվեց հայրը և հանապազօրյա հացի ծանր հոգսը ծանրացավ իր ուսերին:Սկզբում հաց էր վաճառում ,իսկ հետո ծաղիկներ, նաև սովորեց վարսահարդարի մասնագիտությունը,և ամբողջ ծախսը ինքն էր հոգում:2001 թվականի մայիսի 30-ին զորակոչվել է բանակ:""
Կարեն Մկրտչյանը այն քաջորդիներից է ,ով զոհվել է Քարվաճառում ` հրադադարի պայմաններում 2002թ նոյեմբերի 24-ին `19 տարեկան հասակում;Քսան տարեկանն դեռ չէր լրացել ,զորացրմանը մնացել էին ամիսներ…Ամեն հայ զինվոր մեր ազգի մի ծիլն է, որով ապրում և հպարտանում է հայ ազգը:Թող Գարեգին Նժդեհի “Երբեք մի եղիր անզեն, մինչև որ քո թշնամին վայր չի դրել իր զենքերը” խոսքը հավերժ առաջնորդ լինի հայ Զինվորին: Մենք ամեն օր տեսնում ու լսում ենք, թե Դուք ինչպես եք անձնազոհաբար պաշտպանում մեր Հայրենի սահմանները, որ մենք հանգիստ ու խաղաղ ապրենք ու մեծանանք,"" ինչի համար երախտապարտ ենք:
Մենք ուզում ենք, որ պատերազմ չլինի, որ ոչ մի որդեկույս մայր չավելանա, որ այսուհետ Ձեր բազկի ուժը ծառայի մեր Հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը: Դուք Ձեր ապրած կյանքով ապացուցել եք նաև, որ հայրենիքի նվիրյալ զինվորն եք …

Կարեն` քաջորդիս
Ամեն առավոտ հուշերդ նորից
Տանում է ինձ կարոտով հեռուն
Ու քո պատանենկության ոտնահետքերից
Արցունքներն են ինձ անվերջ ուղեկցում
Եվ դու ամպերին նայում ես վերից
Վերից ես նայում մորդ արցունքին…
Եվ դարձար աշխարհ կրկին իմ հոգում
Եվ անեզերական հայրենիք դարձար:

հեղինակ`Սուսաննա Իսահակյան

ԱՊՐԵՑՆՈՂ ԺՊԻՏ

Խորհրդային բանակում ծառայությունն ավարտեց ու վերադարձավ հայրենի գյուղ:Դեռ չէր հասցրել կարգին հարմարվել առանց ծառայության կյանքին ու պլանավորել անելիքը,երբ սկսվեց պատերազմը:Վտանգված էր հայրենի գյուղի,հայրենիքի կյանքն ու ապագան,ու զենք վերցրեց,առաջին զինվորագրվողներից մեկը դարձավ:""
1993 թվականի դեկտեմբերն էր:Սիրահարվել էր հարևանի աղջկան և որոշեց ամուսնանալ.պիտի որդի պարգևի հայրենիքին:Հարսանիքը շատ համեստ էր. մոտ բարեկամներ էին ու զինվորական ընկերները:Արմենուհին ՝ջահել նորահարսը,շատ լավ գիտեր՝ում հետ է կապում կյանքը ,և պատրաստ էր ամեն ինչի,ու սկսվեց տագնապներով ,սպասումներով լի կյանքը:
Հնչում էին զինվորական,ֆիդայական խրոխտ երգեր,երբ ոռնաց թշնամին.պիտի գնային:Համբուրեց նորահարսի ճակատն ու վազքով դուրս եկավ տնից:Վերադարձավ երեք օր հետո՝փոշոտ ,մրսած,բայց գոհ ժպիտով.զոհ չունեին,իսկ թշնամին սսկվել էր:
Առաջնեկը լույսի նման աղջիկ էր,հետո ծնվեցին որդին ու կրտսեր դուստրը:
Արմենուհին պաշտում էր Դավիթ անունը,բայց ոչինչ չէր ասում՝համոզված,որ որդուն սկեսրայրի անունով կկոչեն՝Լևոն,բայց որքան մեծ եղավ ուրախությունը,երբ իմացավ,որ տեգրը որդուն Դավիթ անունով է կնքել:
Դավիթը չարաճճի և կայտառ մանուկ էր,բայց կյանքն ստիպեց շատ արագ հասունանալ ,ու նա չորս-հինգ տարեկանից արդեն պապի օգնականն էր:Հայրը տուն էր գալիս հյուրի նման,բայց աշխատում էր ՝ տանը եղած ժամանակ զավակների հետ շատ ժամանակ անցկացնել:Ինքը զավակներին էր պաշտում,զավակները՝իրենց խիստ ու քնքուշ հայրիկին:
Պավելը ոչինչ չէր պատմում զինվորական կյանքից,բայց երդվել էր,որ ողջ կյանքը ծառայելու է հայրենիքին:Ժամանակն արագ էր թռչում,հասել էր մայորի աստիճանի:Չէր տեսել զավակնեի առաջին քայլը,չէր լսել առաջին բառը,իսկ հիմա Դավիթը պիտի զինվոր դառնա:""
_Տարվա մեջ մի քանի ամիս ես տանը եղել,միշտ կողքիդ եմ եղել դժվարին պահերին,քեզ սիրով ու հոգատարությամբ եմ շրջապատել,բայց երբեք ոչինչ չեմ խնդրել,աղաչում եմ,այնպես արա՝ մինուճարս Արցախ չգնա,ես դրան չեմ դիմանա,-լալով խնդրում էր կինը:
_Այլևս երբեք այդ մասին չխոսես,ու՞մ որդուց է առավել իմ որդին,նրան հայրենիքի համար եմ մեծացրել,-սաստեց:
Արմենուհին չշարունակեց.լավ էր ճանաչում ամուսնուն:
_Տղայիս քեֆով եմ ճանապարհելու,որդիս զինվոր է,-հպարտանում էր զինվորական հայրը:
Ողջ օրը պարեց Դավիթը,իսկ նա այնքան սիրուն էր պարում,կարծես ոտքը գետնին չէր կպչում:Բոլորը նստում էին Դավթին նայում,իսկ նա պարում էր ինքնամոռաց…
Դավիթը ժպիտը Դեմքին գնաց բանակ ու ծառայության անցավ Թալիշում:Միշտ գոհ էր ծառայությունից,երբեք ոչ մի բանից չէր տրտնջում.
_Հրաշք ծառայություն է,մա՛մ,չանհանգստանաս,սիրում եմ քեզ:
Արմենուհին չէր խաղաղվում,մայրական սիրտը նրան հանգիստ չէր տալիս:Այդ օրն էլ տագնապած զարթնեց անհանգիստ քնից.ամուսինն էլ,որդին էլ խրամատում էին:Հերթով զանգում էր քույրերին ու պատմում երազը:Երազում ինչ-որ մեկը եկել ու կտրել էր իր տնկած երկու ծառը:Քույրերը,որ արդեն տեղյակ էին դեպքին,չգիտեին ՝ինչ ասեն:Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտան ամուսինը,քույրն ու փեսան:Նայեց նրանց այլայլված դեմքին ու անբնական ձայնով գոռաց.
-Դավիթս,ասեք,որ ողջ է Դավիթս…
-Ամեն ինչ լավ է,Արմենուհի՛,հանգստացի՛ր, Դավթի մի ոտքի ոտնաթաթն մի քիչ վնասվել,պատրաստվի՛ր,գնում ենք Արցախ,ինքդ կհամոզվես,- հազիվ իրեն տիրապետելով ՝հանգստացնում էր ամուսինը:
_Մեկը չի,երկուսն է,ես երազ եմ տեսել,ինձ չխաբեք, միայն շունչը բերնին լինի,Տեր Աստված ,փրկի՛ր Դավթիս:
Արմենուհու հայրը,եղբայրը,հորաքրոջ որդին ու քրոջ որդին այդ օրը Երևանում էին,և նրանք արդեն Արցախի ճանապարհին էին:Նրանք մի քանի ժամ շուտ հասան ու իմացան,որ Դավիթը շատ արյուն է կորցրել ,ոտքերը չկան,և վտանդը դեռ չի անցել…
Պապը ,որ զրկված էր մի ոտքից,փլվեց աթոռին ու սկսեց հեկեկալ մանկան նման:
Եղբայրը շուտ-շուտ կապվում էր փեսայի հետ,ով վարորդն էր,և խնդրում,որ հնարավորինս դանդաղ վարի մեքենան,մինչև Դավթի վիճակը մի քիչ կայունանա:
Ճանապարհը՝ Ոսկեվանից Ստեփանակերտ ,մի դար տևեց:Ոչ ոք չէր խոսում.ամեն մեկը իր հուշերի ու մտքերի հետ էր:Արմենուհին փորձ արեց ամուսնուն մեղադրելու,բայց ,նայելով նրա տառապանքից կծկված դեմքին,խղճաց,ու այլևս երբեք այդ մասին չխոսեց:
Հասան,մի կերպ իջան մեքենայից,Արմենու""հին տեսավ մի բուռ դարձած հորն ,ու ծնկները ծալվեցին…Մի կերպ ուշքի բերին ու ասացին,որ կարող է տեսնել Դավթին:
_Ներս ես մտնում ծիծաղելով,որդիս քո աչքերում արցունք չպիտի տեսնի,-ասաց ամուսինը.արդեն իմացել էր,որ վտանգն անցել է:
Դողդողալով ներս մտավ,գրկեց որդու՝ անբնական ուռած ու սևացած դեմքը,համբուրեց ու ժպտաց,որդին պատասխանեց թույլ ծիծաղով:
_Ամեն ինչ լավ է ,մա՛մ,չմտածես…
Վազելով դուրս եկավ հիվանդասենյակից ու…էլ բան չի հիշում:Երբ աչքը բացեց,տեսածից փշաքաղվեց.անընդհատ վիրավորներ էին բերում,հիվանդանոցում էլ տեղ չկար:Քարացել էր.
_Այս ի՞նչ ես անում ,Տեր Աստված…
Վիրավորների մի մասին պիտի տեղափոխեին Երևան,Դավթին էլ տեղափոխեցին:
Քանի՜ զինվոր զոհվեց…Արմենուհին այլևս չլացեց. նրան ապրեցնում էր որդու ժպտը…..
Իսկ Դավիթը հաղթահարեց ամեն ինչ,նա քայլում է,մեքենա վարում,նույնիսկ պարում է՝ բոլորին ոգևորելով իր հմայիչ ժպիտով:

Մ.Հակոբյան

ՈՍԿԵ ԱՐԾԻՎԸ. Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան

Սա ձեր լսարանն է: Դասընկերներդ, դասախոսներդ վարանոտ մտնում են ներս ու կողք կողքի նստում երկարուկ սեղանի երկու կողմերում: «Մեր տեղերը նստենք»,- ցածրաձայն ասում է Շուշանը: Գարեգին Հարությունյանը սովորականի պես իր տեղում է` ծայրին, ուսուցչի սեղանի մոտ, հետո Լուսինեն է, հետո` Շուշանը: Աշոտը Շուշանի կողքին չի նստում: Շուշանի կողքի աթոռը դատարկ է: Աշոտը նստում է ազատ աթոռի կողքին: Կարիք չկա, որ նա բառերով ասի. նրա աչքերի մուգ տխրությունն այնքան խոսուն է դատարկ աթոռին նայելիս:

Հանկարծ… անկախ իմ կամքից, ոտքերս ինձ առաջ են տանում: Ես չեմ ուզում, որ քո տեղը դատարկ մնա: Ընկերներիդ հրմշտելով՝ ես հասնում-տեղավորվում եմ քո աթոռին: Բոլորն ինձ են նայում` որը ներողամիտ ժպիտով, որը` տարակուսած… Իսկ Լուսինեի ակնոցի անգույն ապակու տակից արցունքը սահում է ներքև:

-Նա էլ երբեք չի նստի այդ աթոռին,- ասում է կիսաձայն:

Ես երևի ուրիշ տեղ պիտի նստեի: Այդ աթոռը պիտի ազատ մնար, որպեսզի հավաքվածներից յուրաքանչյուրը իր հոգու մեջ, իր մտապատկերում գտներ քեզ` գույն առ գույն, հույզ առ հույզ, դրվագ առ դրվագ… ու բերեր նստեցներ այդ աթոռին: Ու լսարանը լցվեր քո կապույտ աչքերի արևով, քո զրնգուն ծիծաղի ելևէջներով…

-Ռոբերտն իմ ընկերն էր,- դասախոսիդ ձայնը սարսռալու աստիճանի ցավոտ է: -Նա կարող էր իմ որդին լինել, բայց մենք ընկերություն էինք անում, որովհետև Ռոբերտը 18 տարեկանում արդեն հասուն տղամարդ էր` պինդ, հուսալի, պատասխանատու: Ես ամեն օր նրան իմ մեքենայով դասի էի բերում, իսկ դասերից հետո տուն էի տանում: Իսկական ընկերոջ նման: Եթե ինձ ասեին` մեկ նախադասությամբ նկարագրիր Ռոբերտին, ես կասեի` նա աշխարհ էր եկել մարդկանց օգնելու համար: Ու այդ մղումը երբեմն հասնում էր ծայրահեղության: Մարդկանց հոգսը իր վրա վերցնելու, ուրիշների ցավով ապրելու, ուրիշների համար իրեն պատեպատ տալու ցանկությունը նրա օրը լցնում էր անթիվ-անհամար պարտականություններով: Ռոբերտը գործունյա էր, հնարամիտ, ճարպիկ: Երբ ես իմացա, որ Ռոբերտից լուր չկա, համոզված էի, որ նա ողջ չէ, քանի որ, եթե նա ողջ լիներ, մի հնար կգտներ տուն զանգելու:

-Նա մեծ սիրտ ուներ,- Աշոտն է, կողքիս է նստել, ու կարող եմ մոտիկից տեսնել ընկերոջը կորցրած երիտասարդ տղայի աչքերը: Սեղանին դրված ձեռքը դողում է: Երբեք այսքան արցունքոտ ժպիտ չեմ տեսել:

-Նեղության պահին պետք չէր, որ Ռոբերտից օգնություն խնդրեիր, ինքը կգար ու մինչև վերջ կկանգներ կողքիդ: Այնքան եռանդ, ուրախություն, կյանք կար Ռոբերտի մեջ:  Այնքան սեր ու բարություն: Ուղղակի չես հավատում, որ նա այլևս չկա: Իսկ նրա հարյուրավոր երազանքները, մենք արդեն իրենց տանը մեր փոքրիկ ատամնաբուժարանն էինք հիմնել…

"ՈՍԿԵԳիտեք, նա սիրում էր նկարվել: Գեղեցիկ տղա էր, ու աղջիկները պաշտում էին նրան: Մագնիսի պես ձգում էր բոլորին: Աղջիկները նրա շուրջն էին հավաքվում դեպի լույսը վազող թիթեռների պես… Ու միայն նրա գեղեցկությունը չէր պատճառը, այլ ամուր, հուսալի, ազնիվ ու պայծառ խառնվածքը:

Կողքիս նստած աղջիկը շիկնում է: Ես պարզ տեսնում եմ, որ նա շիկնում է ու փախցնում հայացքը: Թուխ, սիրունիկ աղջիկ է, փայլուն, արտահայտիչ աչքերով:

-Սիրած աղջիկ ունե՞ր,- հարցնում եմ Աշոտին` աչքս Շուշանից չկտրելով: Աշոտը չի պատասխանում, իսկ Լուսինեն արցունքը սրբելով՝ գլխով ցույց է տալիս թխահեր գեղեցկուհուն:

-Շուշանին էր սիրում:

Երբ Լուսինեն խոսում է քո մասին, անպայման ծիծաղում է արցունքների միջից:

-Անհնար է հիշել Ռոբերտի մեծ, լուսավոր աչքերն ու չժպտալ:

-Ընկերությո՞ւն եք արել,- հարցնում եմ Շուշանին: Աղջիկը չի պատասխանում, լացը զսպելու ճիգից ուսերը ցնցվում են: Նրա փոխարեն Լուսինեն է պատասխանում:

-Մենք շատ մտերիմ էինք, հաճախ էինք խոսում հեռախոսով, երբ բանակում էր: Միշտ հարցնում էր Շուշանից: Մի օր էլ խաբեցի, թե Շուշանն ընկեր ունի: Ոնց էր հուզվել: Մեկ շաբաթ ամեն օր զանգեց ու հարցրեց` ճիշտ եմ ասում, թե խաբում եմ: Երբ խոստովանեցի, որ կատակ եմ արել, թեթևացած շունչ քաշեց ու ասաց` Շուշանն ինձ է սպասում, չի կարող ընկեր ունենալ:

Ռոբերտին բոլորն էին սիրում: Նա այնքան բարի էր: Շատ էր սիրում փոքրիկ երեխաներին: Կենդանիներ էր սիրում, թութակ ուներ, շուն, կատու… Որտեղ Ռոբերտն էր, այնտեղ ծիծաղ  ու ուրախություն կար: Գիտեք, նա Ռուսաստանի քաղաքացի էր ու կարող էր չծառայել, բայց կամավոր գնաց բանակ…

"ՈՍԿԵ-Ինձ առանց «ջանի» չէր դիմում: Դուռս բացում էր ու ասում` ընկեր Իգիթյան ջան, ո՞նց եք, ի՞նչով օգնեմ: -Ընկեր Իգիթյանը բաժնի վարիչն է ու այսպես է հիշում Ռոբերտին,- նրա բերանից «օգնել» բառը անպակաս էր, կամ ասում էր` ինչով օգնեմ Ձեզ, կամ էլ` ոնց օգնենք մեր ընկերոջը: Գալիս էր, խնդրում ուրիշների համար:

-Մի անգամ ինձ ասաց` ուզում եմ հորս պես հերոս լինել: Ռոբերտի հայրը ուրիշներին փրկելիս այրվել էր ու դեմքին սպի ունի,- հիշում է Գարեգին Հարությունյանը: -Նա արծիվ էր, որն ուզում էր ավելի ու ավելի բարձր թռչել: Երբ Ռոբերտին «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրեցին, մտածեցի, որ դա նրան բնութագրող ամենադիպուկ պարգևն է: Ինքն էլ մի ոսկե արծիվ էր…

-Մեր կյանքից մեծ լույս պակասեց,- ասում է Լուսինեն,- բոլորիս կյանքից:

…Հետո մեկը մյուսին լրացնելով՝ խոսում են դասախոսներդ, պատմում են, հիշում` Նունե Մեժլումյանը, Կարինե Օհանյանը, Լաուրա Դազդուրջյանը, Ռուզաննա Ամարյանը… Հիշում են, թե որքան գեղեցիկ էիր զինվորական համազգեստի մեջ, երբ արձակուրդ էիր եկել, թե ինչպես ասացիր` հանգիստ քնեք, ես սահմանին եմ:

Էլ ոչ ոք չի լալիս: Թվում է` դու ներս ես մտել, նստել ես մեր կողքին: Այնպես, ինչպես դու ես երազել քո կարճատև կյանքում` փառքով ու հերոսավայել: Ես այլևս գրի չեմ առնում բառերը, որով «օծում» են քեզ` կարեկից, ուժեղ, վճռական, բարի, լուսավոր, պատվախնդիր… Ես մտածում եմ ծնողներիդ հետ մեր հանդիպման մասին ու նրանց մխիթարելու բառեր չեմ որոնում:

-Ես հպարտ եմ, որ Ռոբերտի ընկերն եմ եղել:

-Ես հպարտ եմ, որ դաս եմ տվել Ռոբերտին:

-Ես հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան:

Լսո՞ւմ ես: Դու սա՞ էիր երազում, այս փառքը, այս արծվային թռիչքը: Դե, վայելի՛ր լիուլի…

♦♦♦

"ՈՍԿԵԵս հավատում եմ հոգու անմահությանը: Ես վստահ եմ, որ մենք բոլորս հատուցելու ենք կամ վարձատրվելու մեր ապրած յուրաքանչյուր րոպեի, մեր լավ ու վատ գործերի համար և՛ երկրային կյանքում, և՛ երկնային հավերժության մեջ: Ես վստահ եմ, որ դու մեզ հետ ես, դուռը բացում, ինձ հետ մտնում ես ներս, տեսնում ես մորդ աչքերի բաց-կապույտ տխրությունը, լսում ես հորդ զսպված հառաչը, ձեռքդ դնում ես պապիդ ուսին հին օրերի նման, կրծքիդ ես սեղմում փոքրիկ եղբորդ: Հետո ինձ հետ թերթում ես սեղանին թափված հարյուրավոր լուսանկարները ու վերհիշում:

…Այստեղ ոչ ոք անցյալ ժամանակով չի խոսում քո մասին, ոչ ոք չի պատմում, թե ինչ եղավ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը… Ոչ ոք չի հիշում, թե ինչպես ես գումարտակի հրամանատարին ասել` բոլորը զոհվել են, մնացել եմ ես ու մի նռնակ: Դիրքը չհանձնեք թուրքին: Թե ինչպես ես մինչև վերջին փամփուշտը կրակել, ու երբ հասկացել ես, որ օգնության շտապող ծառայակիցներդ չեն հասցնելու փրկել կյանքդ, սպասել ես՝ ադրբեջանցի զինվորները մոտենան, շատ մոտենան.. ու պայթեցրել ես նռնակը` վերջին պահին` մեռնելուց առաջ խլելով քեզ շրջապատած ազերիների կյանքը: Ոչ ոք չի խոսում քո շնորհիվ ողջ մնացած զինվորի մասին, որին տեղավորել ես թաքստոցում և վերադառնալով շարունակել կռիվդ՝ քեզ վստահված դիրքը պաշտպանելու համար: Քո հարազատները անցյալում են ապրում, որտեղ դու ողջ ես. որտեղ երեք տարեկանից խանութ ես գնում հարևաններիդ համար, որտեղ քո` երկուսից յոթանասուն տարեկան ընկերներն են` իրենց անվերջանալի հիշողություններով, որտեղ քո կատակներն են… քո ապրած կյանքը:

…Կողքից նայողը կմտածի` գժվել ենք: Մենք ծիծաղում ենք: Քո մասին ենք խոսում ու ծիծաղում ենք: Ծաղիկների միջից քո նկարն էլ է ծիծաղում մեզ հետ:

…Ու մի պահ թվում է, թե մենք էլ ենք արծիվ ու թռչում ենք…

 

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

մայոր ՀայԶինվոր