Հետաքրքիր Է

10 փաստ Բարսելոնայի մասին

1.Ըստ առասպելի` քաղաքը հիշատակվում է երրորդ դարից սկսված։ Տեղանքը գրավել է կարթագենցի զորավար Համիլկար Բարկայի կողմից, ով լեգենդար զորավար Հաննիբալի հայրն էր։ Հենց նրա անունով էլ կոչվել է քաղաքը։ 2. Բարսելոնայում խոսում են երկու լեզուներով` կատալոներեն և իսպաներեն։ 3. Այն համարվում է Կատալոնիայի մայրաքաղաքը և Իսպանիայի երկրորդ ամենամեծ քաղաքը։ 4. Թերևս ամենահաջողակ ֆուտբոլային ակումբը` Բարսելոնան, քաղաքի այցեքարտն է ֆուտբոլասերների համար, որի կրճատ անունը` Barca, հաճախ նույնացվում է քաղաքի հետ։ Ակումբի նշանաբանն է “mes que un club”, որը թարգմանաբար նշանակում է` ավելի, քան ակումբ։ 5. Անտոնի Գաուդի_ անուն, որը հավերժ դաջված է Բարսելոնայի պատմության մեջ։ Որևէ այլ մարդ երկրի պատմության ընթացքում իր ձեռագիրը չի թողել մի քաղաքի վրա, ինչքան որ Գաուդին Բարսելոնայում։ Գաուդին կաթոլիկ էր, բայց նրա աշխատանքները կաթոլիկ մշակույթի հետ ընդհանրապես կապ չունեն: 6. Բարսելոնան ունի շատ հետաքրքիր վայրեր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի ժառանգություն ների ցուցակում։ Եվ դրանցից յոթը Գաուդիի աշխատանքներն են։ 7. Բարսելոնան տեղակայված է Միջերկրականի ափերին և ունի Միջերկրականի հարող 7 ափ։ Բարսելոնան ողողող ափերը` ըստ National Geographic-ի և Discovery Channel-ի համարվում են աշխարհի թոփ 10 լողափերից լավագույնները։ 8. La Sagrada Familia բազիլիկան Բարսելոնայի համար ունի այն նշանակությունը, ինչ Աստվածամոր Տաճարը Փարիզի համար։ Այն համարվում է Բարսելոնայի սիմվոլը։ 130 տարի առաջ ստեղծված տաճարի աշխատանքները դեռևս ավարտված չեն։ 9. La Rambla փողոցը համարվում է եվրոպական ամենահայտնի փողոցներից մեկը, ունի 5 խոշոր ճեմուղի և այդ փողոցով օրական միջինում անցնում է 150000 մարդ։ 10. Flamenco Շատերս այն համարում ենք Իսպանիայի ազգային պարերից մեկը, բայց Բարսելոնայում ատում են այն։

Սրբուհի Թամրազյան

Փաստեր իրական արքայազնի
մասին
Հարրի
1. Երբ Հարրին և Ուիլյամը փոքրիկ էին, Հարրին շատ ամաչկոտ էր, իսկ Ուիլյամը չարաճճի երեխա էր։
2. Հարրին մոր կողմից ամերիկյան արյուն ունի։
3. Մաունթբաթեն Վինդսոր. սա Հարրիի իրական ազգանուն է, որը նա կիրառել է միայն զինված ուժերում ծառայելիս։
4. 2004 թ.-ին Հարրին առաջին անգամ խոսեց մոր` Դիանայի բարեգործական ծրագրերի մասին և հայտարարեց, որ մայրը ուրախ կլիներ, եթե ինքն ու եղբայրը շարունակեին նրա գործը։
5. Հարրին հաճախել է ուղղաթիռաշինության դպրոց։
6. Մինչև 2011 թ.-ն նա իր ուղղաթիռաշինության գիտելիքները կատարելագործել է Ամերիկայում։
7. Հարրին աշխարհագրության սիրահար է, նա անգամ ցանկանում էր այդ ուղղությամբ գիտական աստիճան ստանալ։
8. 2014 թ.-ից իրական արքայազնը իր մասին տեղեկությունները հայտնում էր առաջին ձեռքից` կատարելով գրառումներ Twitter-ում։
9. Հարավաֆրիկյան արքայազն Ուիլսոյի հետ միասին` Հարրին բարեգործական ծրագիր է իրականացրել` օգնելու այն երեխաներին, որոնց ծնողները մահացել էին ՁԻԱՀ-ի հետևանքով։
10. Հարրին իր թիմի հետ 200 մղոն է անցել Անտարկտիդա մայրցամաքով, ի նպատակ այն բանի, որ վիրավոր զինվորների չլուծված հարցերը ի վերջո ստանան իրենց պատասխանները։
11. Հարրին սիրում է Ավստրալիան։ Նա այնտեղ է անցկացրել իր ուսումնառության տարիների մեծ մասը։
12.Զարմանալի է, բայց Հարրին հակում ուներ շիկահեր աղջիկների նկատմամբ։ Մասնավորապես նրա նախկին 2 ընկերուհիները շիկահեր են եղել։
13. Հարրին փոքր ժամանակ փոքրիկ պոնի ուներ, որին անվանել էր Smoky.
14. 1987թ. ին փոքրիկ Հարրին մորն ստիպել է այնքան կանգնել հանրախանութում մինչև տեսնի Ձմեռ պապիկին։
15. Լեյդի Դին արգելել էր իր 2 տղաներին մուլտֆիլմեր դիտել։ Հարրին մինչև հիմա դա անվանել է իր մանկության ամենադառը կողմը։
16. Հարցազրույցներում Հարրին մշտապես նշում է, որ Քեյթ Միդլթոնին վերաբերվում է որպես հարազատ քրոջ։
17. Հարրին ասում է, որ առաջին անգամ փորձել է ծխախոտ 17 տարեկանում ու արժանացել ընտանիքի հանդիմանանքներին։
18. Հարրին վիրավոր զինվորների և նրանց կանանց համար ստեղծել է “Invictus games”” սպորտային մրցաշարը։
19. 2013-ին նա գաղտնի հերթապահ այց է ունեցել Աֆղանստան։
20.2007-ին Հարրին ծառայել է Իրաքում,այնուհետև հետ է կանչվել բրիտանական բանակի ղեկավարի կողմից, քանի որ նա գլխավոր թիրախ էր համարվում։
21. Վաղուց ի վեր լուրեր են շրջանառվում, որ Հարրի հայրը Դիանայի նախկին ընկեր Ջեյմս Հյութին էր, ով ևս Հարրիի նման կարմրահեր էր։
22. Հարրին համբուրգերի մեծ սիրահար է։ Նույնիսկ Քենգսինգթոն պալատի մոտ գտնվող սննդի կետերում, որտեղ համբուրգեր էին վաճառում, նա ժամադրության էր կանչում իր ընկերուհիներին։
23. Նա նկարահանել է մեկ վավերագրական ֆիլմ։
24. Երբ 2014թ-ի հրդեհներից հետո Հարրին այցելեց Չիլի, այնտեղ վերանորոգեց մի կնոջ փչացած հեռուստացույցը, որպեսզի կինը կարողանա նայել Աշխարհի գավաթի խաղերը։
Այդ կինը լրատվականներին պատմել է, որ Հարրին իրեն որպես հեռուստացույց վերանորոգող վարպետ է ներկայացել)

Սրբուհի Թամազյան

Արդյո՞ք պետք է հրաժարական տա քաղաքապետ Հայկ Մարությանը

Armday.org Կայքը , իր ֆէյսբուքյան հավելվածով , պարբերաբար անցկացնում է հարցումներ. Վերջին հարցումը,Երևանի քաղաքապետ՝ Հայկ Մարությանի պաշտոնավամանն էր ուղված:

Հարցումը տեղադրվել էր դեկտեմբերի 1-ին և ավարտվել է դեկտեմբերի 8-ին: Հարցմանը մասնակցել են օգտատերերից 2200 հոգի ( 88 00օ բաժանորդագրվածներից , որը դիտել են 12 556 հոգի) : Հարցվածների 414-ը համամիտ են , որ պետք է հրաժարական տա Երևանի քաղաքապետը, իսկ 1700+ դեմ է, որ հրաժարական տա, այսինքն գտնում է, որ պետք է շարունակի պաշտոնավարել:

Տոկոսային հարաբերակցությամբ 19% Այո(այսինքն պետք է հրաժարական տա)

Իսկ հարցվածների 81% Ոչ (այսինք  պետք է շարունակի պաշտոնավարել):

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին :

Հարցումը կարող եք դիտել սեղմելով Այստեղ–>Armday

Ոսկե ձեռքերով տղան

 

Մի քանի օր առաջ կայքի ֆէյսբուքյան էջը հրապարակեց Արամի նկարը, որը մեծ հավանության արժանացավ:  Գավառի Հայրավանք գյուղի պատանի 14-ամյա Արամը՝ ով հիմա սովորում է Գավառի երաժշտական ուսումնարանի գեղագիտական բաժնում, օժտված է բացառիկ տաղանդով և աշխատասիրությամբ : Երկար ու ձիգ 6 ամիսների տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել է պատրաստել և ավարտուն տեսք է հաղորդել Երևանի սրտում  գտնվող Հանրապետության Հրապարակի մակետը : Ընտանիքում քաջալերել են  երբ նախաձեռնել է պատրաստել , բայց ինքը միայնակ է ամեն ինչ պատրաստել:

Արամի հայրը՝ Արմենը վարորդ է, իսկ մայրը՝ տիկին Գեղանուշը տնային տնտեսուհի է,  եղբայրը ՝  Արտակը  իրենից փոքր է 8-րդ դասարն է հաճախում:

""

Անցյալ տարի կայացել է նաև իր աշխատանքների  ցուցադրությունը Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահում:

 

 

Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԻՆ

Սա Շվեյցարիայի ալպիական մասում գտնվող Կուրագլիա գյուղն է։ Լեռնային այս փոքրիկ գյուղն ունի ընդամենը 450 բնակիչ։
Տարիներ առաջ կանադական մի ընկերություն այս գյուղում հայտնաբերել էր ոսկու գերհարուստ հանք, որի ընդհանուր արժեքը գնահատվում էր մեկ միլիարդ եվրո։ Գյուղի բնակիչներին խոստանում էին հանքի շահագործմանը հաջորդող տասը տարում միայն անմիջապես նրանց վճարել 34,5 միլիոն եվրո։ Գումարած՝ շվեյցարական գանձարանին մուծելիք հարկերը։
Առաջարկն այնքան գայթակղիչ էր, որ շվեյցարացիները բաժանվել էին երկու մասի։ Անգամ գյուղի բնակիչները միակարծիք չէին։ Ամիսներ տևած քննարկումներից հետո հարցը դրվեց հանրաքվեի։ 2012 թ․ ապրիլին կայացած տեղական հանրաքվեին մասնակցած չափահաս գյուղացիներից հանքի բացմանը կողմ արտահայտվեց 90 հոգի, դեմ՝ 180։ Հարցը հանվեց։ Գյուղը փրկեց իր և շրջակա տարածքի գեղեցկությունն ու բնական մաքրությունը։
Այս տեղեկությունը հաղորդած «The Telegraph» թերթը ոչինչ չի ասում, թե այդ հարցի մասին ինչ կարծիք ունեին Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, վարչապետը կամ Դաշնային խորհրդի պատգամավորները։ Դա ոչ մի նշանակություն չունի մի երկրում, որտեղ պետական կառավարումը իրականացնում է անմիջապես ժողովուրդը՝ հանրաքվեների միջոցով։
Ասում են, որ բացվելու դեպքում այդ հանքը կդառնար ոսկու ամենամեծ հանքը Եվրոպայում։ Բայց շվեյցարացիները, որոնք իրենց վերջին ոսկեհանքը փակել են դեռևս 1961 թ․, բնավ չեն տխրում։ Շվեյցարիան երկար տասնամյակներ համարվել է և հիմա էլ համարվում է ոսկու համաշխարհային խոշորագույն ներմուծողը (տարեկան 3500 տոննա) և արտահանողը (տարեկան 3900 տոննա) միաժամանակ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ աշխարհում տարեկան արդյունահանվում է ընդամենը 2500 տոննա ոսկի։ Դե գնացեք ու հասկացեք։
Դա հասկանալու համար մենք պիտի կարողանանք իրագործել ուղեղների հեղափոխություն։ Ոչ թե փորձենք անել տնտեսական հեղափոխություն, որպեսզի դրան հաջորդի գիտության և կրթության ծաղկումը (դա անհնար է), այլ նախ անենք գիտության և կրթության շուտափույթ հեղափոխություն։ Իսկ դրա համար էլ պետք է, որ Հայաստանի ժողովուրդը բոլոր տեսակի կուսակցություններից ու առաջնորդներից իր ձեռքը վերցնի իրեն պատկանող իշխանությունը։ Անմիջական կամ ուղիղ ժողովրդավարությամբ՝ հանրաքվեներով։

Սեյրան Գրիգորյան 

 

Հոլոքոստ վերապրած 104-ամյա կինն իր տարեդարձը նշել է 400 թոռների և ծոռների հետ. shantnews.am

Մոտ 70 տարի առաջ Շոշանան անցել է աննկարգրելի իրադարձությունների միջով, որոնք դժվարանում է հիշել:

Նրան բաժանել են մորից. վերջինիս ուղարկել են նացիստական բժշկի մոտ, ով վերջինիս դարձրել է սոսկալի փորձերի մասնակից, գրում է Life-ը:

Դրանից հետո աղջիկը փորձել է գտնել ողջ մնացած բարեկամներին և հանդիպել է իր ապագա ամուսնուն, ով եղել է Ավստրիայից:

Նրանք միասին տեղափոխվել են Իսրայել, ունեցել են 2 տղա և 2 աղջիկ:

Կինն իր 104-րդ տարեդարձին խնդրել է իր մեծ ընտանիքի անդամների գալ Երուսաղեմի «Լացի պատի» մոտ:

Այսպիսով՝ կատարվել է տատիկի երազանքը, այնտեղ են հավաքվել նրա մեծ ընտանիքի 400 անդամները:

shantnews.am

Մարդու օրգանիզմը հզոր ստեղծագործություն է: Այն թարմանում է ամեն յոթ տարին մեկ

Ամեն յոթ տարին մեկ, կամ տաս տարին մեկ մենք դառնում ենք նոր մարդ , քանի որ այդ ժամանակահատվածում մեր մարմնի յուրաքանչյուր  բջիջ փոխարինվում է նորով:Չի պատահել արդյո՞ք, որ դուք հիմա ավելի երիտասարդ զգաք ձեզ քան յոթ տարի առաջ:

Դա ճշմարտություն է , որ առանձին բջիջներ որոնք կյանքի ողջ ընթացքում վերարտադրվում են և փոխարինվում նորերով: Ինչպես նշվում է հեղինակային ձեռնարկներում , ՙՙմեր օրգանիզմում կա  մոտ 50-75 տրիլիոն բջիջ, ընդ որում յուրաքանչյուր տեսակի բջիջ ունի իր  կյանքի շարունակությունը , նույնիսկ մահվանից հետո որոշակի ժամանակ է պահանջվում  բջիջների ամբողջական մահվան/ փորձագետները հաճախ օգտագործում են այս երևույթը , որոշելու համար մարդու մահվան պատճառը և ժամանակը/: 

Արյան կարմիր մարսերը ապրում են մոտ չորս ամիս , այն դեպքում երբ արյան սպիտակ բջիջները ապրում են միջինում մեկ տարի: Մաշկի բջիջները ապրում են 2-3  շաբաթ , ստամոքսի բջիջները մահանում են մահանում են մոտ 4 օրում :  Սերմնահեղուկի բջիջների կյանքը տևում է մոտ երեք օր , իսկ ուղեղի բջիջները ապրում են ողջ կյանքի ընթացքում , օրինակ եթե մահանում են որոշ նեյրոններ, ապա դրանք երբեք չեն վերականգնվում : 

Դրա համար յոթամյա շրջափուլում չկա յուրահատուկ կամ նշանակալի բան , քանի որ բջիջները մահանում և վերարտադրվում են շարունակաբար: 

Լրացուցիչ հետաքրքիր փաստեր մարդու հզոր օրգանիզմի մասին…

1.Մարմնի միակ մասը, որտեղ արյան մատակարարում չկա՝ դա աչքի բիբն է։ Բիբը թթվածինը ստանում է անմիջապես օդից։

2.Ուղեղի հիշողության ծավալը ավելի քան 4 ՏԲ կամ 4 000 ԳԲ է։

3.Մինչև 7 ամսական դառնալը՝ երեխան կարողանում է կլել և շնչել միաժամանակ։

4.Փռշտալուց մարդու օրգանիզմի բոլոր ֆունկցիաները դադարում են, նույնիսկ՝ սրտի։

5.Շուրջ 50 000 բջիջ մեր մարմնում մեռնում և փոխարինվում է նորով մի քանի վայրկյանում։

6.Սաղմի մատնահետքերը ձևավորվում են 3 ամսական հասակից։

7.Մարդը մոռանում է իր երազների 90%-ը։

8.Մարդու մարմնի արյան անոթների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100.000 կմ։

9.Մարդիկ միակ արարածներն են, ովքեր քնում են իրենց մեջքի վրա պառկած վիճակում։

10.Ատամը մարմնի միակ մասն է, որը չունի ինքնավերականգնման հատկություն։

11.Ատամի էմալը մարդու օրգանիզմի կողմից արտադրվող ամենաամուր հյուսվածքն է։

12.Մարդու աչքն ունակ է տարբերակել 10մլն գունային երանգներ։

13.Մարդն օգտագործում է դեմքի 17 մկանները ժպտալու, և 43-ը՝ տխուր արտահայտություն ընդունելու համար։

14. Ոսկորը 5 անգամ ավելի ուժեղ է, քան երկաթը։

15.Մարդ կարող է ավելի շուտ մահանալ անքնությունից, քան սովից։

Հետևեք ձեր մարմնի առողջությանը, քանի որ Աստծուց տրված պարգև է,  և այն պետք է սրբորեն պահպանել:  

 

 

 

 

 

Այս պատմությունը իսկապես զարմանալի է

Թայլանդի փոքրիկ քաղաքներից մեկում բոլորը գիտեն Պուի անունով շանը: Նա սիրում է ուտելիք փնտրելու նպատակով հայտնվել տարբեր վայրերում: Մի անգամ աղբի մեջ ուտելիք ման գալու ժամանակ նա մի բան հայտնաբերեց: Տոպրակի մեջ ուտելիք չէր, բայց շունը, միևնույն է, վերցրեց և տարավ այն իր տիրոջ՝ Գումներդ Տոնգմակի մոտ: Պուիին տանը դիմավորեց տիրոջ 12-ամյա աղջիկը, որը, տեսնելով, թե ինչ կա տոպրակում, կորցրեց խոսելու կարողությունը: Տոպրակում նորածին երեխա էր: Հայր ու դուստր երեխային շտապ հասցրին հիվանդանոց, որտեղ նրան արագ ինկուբատորի մեջ տեղադրեցին:""
Այս պատմությունը Պուիին իսկական հերոս է դարձել իր քաղաքում: Կարմիր Խաչի ներկայացուցիչները շանը շնորհեցին կաշվե օձիք և մեդալ՝ ի նշան կատարած արարքի:
Իսկ տեղացի բնակիչներից մեկը շան ուտելիքի համար հատուկ գումար հատկացրեց:Քաղաքապետարանի ներկայացուցիչները փնտրում են երեխայի մորը, ով ցանկացել է սպանել երեխային:
Շատ ընտանքիներ ցանկություն հայտնեցին որդեգրել երեխային:
Զարմանալի է, որ Պուին հասկացել է, որ փոքրիկը վտանգի մեջ է և բերել է նրան տուն: Նա փրկեց կյանք և դարձավ հերոս: Բրավո Պուի!

Ամերիկացի ուսանողը հայտնաբերել է 16-րդ դարի Աստվածաշունչ, որում հիշատակված է Մեծ Հայքի քարտեզը

ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Lewis&Clark քոլեջի ուսանող Սեմ Բուսսանը իր հետաքրքրասիության արդյունքում գրադարանի նկուղում հայտնաբերել է 1599թ.-ի հրատարակության Աստվածաշունչ՝ Եղիսաբեթ 1-ի և Շեքսպիրի Աստվածաշունչը, որում հիշատակված է Մեծ Հայքի մասին: Աղբյուրը նշում է Մեծ Հայաստան (The Great Armenia): Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր CBS հեռուստաընկերության կայքը: 

Մասնագետները նշում են, որ Աստվածաշնչի բացառիկ հրատարակության մեջ հիմնական գրառումները ներկայացված են փայտի վրա արված բարդ պատկերազարդումների միջոցով:

Աստվածաշնչի մեջ «Եդեմական այգու իրավիճակը» բաժնում փայտե տախտակի վրա պատկերված են Մերձավոր Արևելքի և Մեծ Հայքի, Բաբելոնի և Պարսից ծոցի քարտեզները:

Գրքում կա նաև գրառում, ըստ որի հայտնի է դառնում, որ այն տպագրվել է Լոնդոնում Անգլիայի թագուհու հրատարակիչ Քրիստոֆեր Բերքերի կողմից: