Հայրենական մեծ պատերազմ

Սամսոն Հովհաննիսյանը նշում է իր 105-ամյակը

Այսօր Ախալքալաքի ամենատարեց բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սամսոն Հովհաննիսյանը դարձավ 105 տարեկան:

Սամսոն Հովհաննիսյանը ծնվել է 1914 թ. Սեպտեմբերի 12-ին, Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում: Նա մասնագիտությամբ պատմաբան է, մասնակցել է Ֆինլանդիայի և ԽՍՀՄ-ի միջև պատերազմներին, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմին: Խիզախության և արիության համար նա ստացել է տարբեր շքանշաններ և մեդալներ: Նա խորհրդային իշխանության օրոք զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ:

"Samsonich6"

"samson1"

Սամսոն Հովհաննիսյանի կյանքի երկար ճանապարհին ամեն ինչ եղել է՝ ուրախություն և տխրություն, հպարտություն և հիասթափություն … Իր տարիքին Սամսոն Վարդանիչը (ինչպես իրեն անվանում են բոլոր ծանոթները) տանը չի նստում, քայլում է, գնումներ կատարում ինքն իր համար, չնայած նա սկսել է վատ լսել, բայց չի հանձնվում ծուլությանը:

Սամսոն Հովհաննիսյանն ունի երեք որդի, բայց գերադասում է ապրել առանձին, ոչ մեկից կախվածություն մեջ չլինել:

"samson2"

Ավագ որդին և նրա ընտանիքը ապրում են Ռուսաստանում, միջնեկը ապրում է իր կողքին: Կրտսեր որդին ապրում էր Ամերիկայում, բայց այժմ նա ողջ չէ: Սամսոն Վարդանիչի համար ընտանիքը միշտ առաջին տեղում է եղել: Նա շատ էր սիրում իր կնոջը՝ Փառանձեմին, և մինչ այժմ նրա մասին խոսում է սիրով և քնքշությամբ:

"DSC_5495"

Սամսոն Հովհաննիսյանը կարող է ժամերով խոսել կնոջ և պատերազմի մասին:

Հարցին, թե գո՞հ է իր երկարակեցությունից, նա պատասխանում է.

«Ոչ, մենակ ապրելը շատ դժվար է, կնոջս մահից հետո ինձ համար շատ դժվար է ապրել»:

ԽՄ հերոսներ և Փառքի շքանշանի ասպետներ

ԱՂԱՄԻՐՅԱՆ ԳՈԳԱ ԳՐԻԳՈՐԻ
ԱՄԱՏՈՒՆԻ ԱՇՈՏ ՀԱԲԵԹԻ
ԱՅԱՆՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՄԵԼԻՔԻ
ԱՆՏԻՆՅԱՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆԻ
 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍՄԲԱՏԻ
ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ԳԵՈՐԳԻ ԱՐԿԱԴԻԻ
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՐՏԵՄԻ
ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՄԻՆԱՍԻ
 ԱՎԱԳՅԱՆ ՀՐԱՆՏ ԱՐՍԵՆԻ
 ԱՎԱԳՅԱՆ ՂԱԶԱՐՈՍ ԱՎԵՏԻՍԻ
 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՈՒՆԱՆ ՄԿՐՏԻՉԻ
 ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ ԹԵՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՍՄԲԱՏԻ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՆԱՐԻԲԵԿ ԱՂԱԲԵԿԻ
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԶՈՅԻ
ԱԼԱՖԵՐԴՈՎ (Ալավերդյան) ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱԼՈՒՍՏԻ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏԻ
ԲԱԲԱՅԱՆ ԱՂՎԱՆ ՆԱՀԱՊԵՏԻ
ԲԱԲԱՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԳՐԻԳՈՐԻ
ԲԱԲԱՅԱՆ ՀՐԱՆՏ ԳԵՎՈՐԳԻ
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊ ԽԱՉԱՏՈՒՐԻ
ԲԱԼԱՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՇԵԳԻԻ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԻՄՈՆ ԿԱՐԱՊԵՏԻ
ԲԱՂԻՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ
ԲԱՂՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏԻ
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ (Խաչատուրի)
ԲՈՆԴԱՐԵՎ ԻՎԱՆ ԻՎԱՆԻ
ԲՈՍՏԱՆՋՅԱՆ ՄԻՀՐԱՆ ՄԻՀՐԱՆԻ
ԲՈՒՌՆԱԶՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՎԴԵՅԻ
ԳԱԼՍՏՅԱՆ ՍՈԿՐԱՏ ԱԼԵՔՍԵՅԻ
ԳԱԼՈՒՍՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՇԱՀՈՒՄԻ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՋՈՒՄՇՈՒԴԻ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲԻ
ԳԱՐԱՆՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԳԵՎՈՐԳԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՎԱՆԵՍԻ
ԳՈՉՅԱՆ ԱՂԱՍԻ ԻԳՆԱՏԻ
ԴԱՆԻԵԼՅԱՆՑ ԵՐԵՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ԴԱԼԼԱՔՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՌԱՔԵԼԻ
ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՇԱՆ ԱՎԱԳԻ
ԴԱՐԲԻՆՅԱՆ ԼԵՎՈՆ ԽՆԿԱՆՈՍԻ
 ԴՈՒԴԿԱ ԼՈՒԿԱ ՄԻՆԻ
 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԹԱԴԵՎՈՍ ԱՐՇԱԿԻ
 ԶԱՔԱՐՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՍԻՄՈՆԻ
 ԹԱՄԲԻԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐԻ
 ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱՎԱՆԵՍԻ
  ԻՍԱԿՈՎ (Տեր-Իսահակյան) ԻՎԱՆ (Հովհաննես) ՍՏԵՓԱՆԻ
 ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԼԻՊԱՐԻՏ ՄԻՐԶՈՅԻ
 ԼԵՎՈՆՅԱՆ ՎԱՀԻԿ ՀՄԱՅԱԿԻ
 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԽՈՐԵՆ ԱՐՄԵՆԱԿԻ
 ԽԱՋԻԵՎ ԿՈՍՏԱՆԴԻՆ ԻԼՅԱՅԻ
 ԾԱՏՈՒՐՅԱՆ ՄԵԽԱԿ ԶԱՔԱՐԻ
 ԿԱՊՐԻԷԼՅԱՆ (Գաբրիելյան) ՌԱՖԱՅԵԼ ԻՎԱՆԻ (Հովհաննեսի)
 ԿԱՐԱԽԱՆՅԱՆ ՋԱՀԱՆ ՍԱՐԳԻՍԻ
 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՍՔԱՆԱԶ ԳԵՎՈՐԳԻ
 ԿԱՐԱԽԱՆՅԱՆ ԻՍԱՀԱԿ ՊՈՂՈՍԻ
 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀՈՎՍԵՓԻ
 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ
 ԿՈԶԼՈՎ ՎԱԼԵՆՏԻՆ ԳԵՈՐԳԻԻ
 ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԳԱՐՈՒՇ ՍԵՐԳԵՅԻ

 ԿՈՒԼԻԿՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱԿԱՐԻ

 ՀԱԿՈԲՅԱՆՑ ԳԵՎՈՐԳ ԹԱՄՐԱԶԻ
 ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐԻ
 ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ (Գրիգոր) ՄԻՔԱՅԵԼԻ
 ՀԱՅՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԹԵՎԱՆԻ
 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՅԴԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄՈՒՇԵՂ ԱՂԱԹԵԼԻ
 ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՂԱՐԱՅԻ
 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ԱՐՍԵՆԻ
 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ
 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄԻ
 ՀՈՎՍԵՓՅԱՆ ՀՈՎՍԵՓ ՍԱՀԱԿԻ
 ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԲՐԱՀԱՄԻ
 ՂԱԶԱՐՅԱՆ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՍԱՐԳԻՍԻ
 ՂԱԶԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՎԱՂԻՆԱԿԻ
 ՂԱԶԱՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԼԵՎՈՆԻ
 ՄԱԴՈՅԱՆ ՂՈՒԿԱՍ ԿԱՐԱՊԵՏԻ
 ՄԱՆԱՍՅԱՆ ԻՍԱՀԱԿ ՄԱՐԿՈՍԻ
 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
 ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱԿՈԲ ԲԱԼԱԲԵԿԻ

 ՄԱՐԿՈՎ (Մարգարյան) ԱՆԱՏՈԼԻ ՍԵՐԳԵՅԻ (Սարգիսի)

 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍՈՂՈՄՈՆԻ
 ՄԵԼԵԹՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆԻ
 ՄԵԼԻՔՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԵԳԼԱՐԻ
 ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՇՈՏ ԳԱԼՈՒՍՏԻ
 ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԽԱՉԻԿ ՀՄԱՅԱԿԻ
 ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ (Անդրեյ) ԽԱՉԻԿԻ
 ՄԻԿՈՅԱՆ ՍՏԵՓԱՆ ԱՆԱՍՏԱՍԻ
 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵԴԵՈՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ
 ՄԿՐՏՉՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆԻ
 ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍԻ
 ՄՆԱՑԱԿԱՆՈՎ (Մնացականյան) ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻԴՈՐԻ
 ՄՈՒՍՏԱՖԱԵՎ ԽԸԴՐ ՀԱՍԱՆ-օղլի
 ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲԻ
 ՄՈՒՐԴՈՒԳՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՍԵՓԻ
 ՅԱԶՋՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՍԱԿԻ
 ՅԱՎՐՈՒՄՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲԻ
 ՅՈԼՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՎԱՀԱՆԻ
ՆԱԳՈՒԼՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԻ
ՆԱԶԱՐՈՎ (Նազարյան) ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
ՇԱԼԺՅԱՆ ՄԻՀՐԱՆ ՄԻՀՐԱՆԻ
ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ (Իվան) ԿՈՍՏԱՆԴԻՆԻ
ՇՈՒՇԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՎԱՐԴԵՐԵՍԻ
ՈՊԱՆՅԱՆ ԳԻՆԵՎԱՆ ՄԻՍԱԿԻ
ՈՒԴԱԼՑՈՎ ԵՖԻՄ ԳՐԻԳՈՐԻ
ՉԱՓՉԱԽՅԱՆ ԼԱԶԱՐ ՍԵՐԳԵՅԻ
ՉԱՔՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԻԿԻ
 ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ ՍՈՂՈՄՈՆԻ
 ՉԻԼԻՆԳԱՐՈՎ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼԱՅԻ
 ՊԱՊՈՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ
 ՊԱՐՍԵՂՈՎ (Բարսեղյան) ՄԻՔԱՅԵԼ ԱՐՏԵՄԻ
 ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐԻ
 ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳԻՍԻ
 ՌՈՍՏՈՄՅԱՆ ԱՊԱՎԵՆ ՎԱՍԻԼԻԻ
 ՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ԱՐՇԱԿԻ
 ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՍԱՏՈՒՐԻ
 ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ
 ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՍԻԼ ՆԱԴՈՅԻ
 ՍԱՐԳՍՅԱՆ ՖՅՈԴՈՐ ԻՍԱՅՈՒ
 ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԻՇԽԱՆ ԲԱՐՍԵՂԻ

 ՍԱՐԽՈՇԵՎ ՍԵՐԳԵՅ ԱԲՐԱՄԻ

 ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՀՈՎԱԿԻՄԻ Ամբակումի
 ՍԻԱԲԱՆԴՈՎ ՍԱՄԱՆԴ ԱԼԻԻ
 ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՍԻՄՈՆԻ
 ՍՆՈՊԼՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԱՐԹԻՆԻ (Հարությունի)
 ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԵԼՍՈՆ ԳԵՎՈՐԳԻ
 ՍԱՐԳՍՅԱՆ ՇԱՀԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
 ՍԵՐՈԲՅԱՆ ՔԵՐՈԲ ՊԵՏՐՈՍԻ
 ՍԵՎՈՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ՍԻՄՈՆԻ
 ՍԻՎԻԿՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՐՄԵՆԱԿԻ
 ՍՏԵՓԱՆՅԱՆ ԻՍՐԱՅԵԼ ԳԱԼՈՒՍՏԻ
 ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍՏԵՓԱՆ ԲԱԲԱՅԻ
 ՎԱՆՑՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՒՆԱՆԻ
 ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱՆԴՐԵՅԻ
 ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԲԱՐՍԵՂԻ
 ՎԱՐՖՈԼՈՄԵԵՎ ԿԱՐՊ ՊՅՈՏՐԻ
 ՎԼԱԴԻՄԻՐՈՎ ԲՈՐԻՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
 ՏԵՐ-ՕՀԱՆՅԱՆ (Տեր-Օհանով) ԱՐՍԵՆ ԱՐԱՄԻ
 ՕՀԱՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՄԱՄԲՐԵԻ
 ՕՀԱՆՅԱՆՑ ՀՐԱՆՏ ԱՌԱՔԵԼԻ
  ՕՍԿԱՆՅԱՆ ՊՅՈՏՐ ՍՏԵՓԱՆԻ

Ջավախահայերը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ

Ախալքալաքի շրջանը մեծ հայրենական պատերազմում

4 Գեներալ 2 ԽՍՀՄ հերոս 2 Փառքի առաջին և երկրորդ աստիճան շքանշան

2 Անվանի պարտիզան  3 հոգի մասնակցել են Լենինգրադի պաշտպանությանը

3հոգի մասնակցել են 1945թ Մոսկվայում Շքահանդեսին …

400 հոգի պարգևատրվել են մարտական Շքանշաններով ու մեդալներով :

1941-1945թթ . զորակոչվել են մոտ 14 000 ջավախահայ , որից չեն վերադարձել մոտ 3900



Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 000 հազար հայ

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 000 հազար հայ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհայտ կորել է: 600 000 հայ է մասնակցել, որից 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը` ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ սփյուռքից:

Հայ ժողովուրդը ծանրակշիռ դեր է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում, ինչը հասկանալու համար բավական է միայն նայել վիճակագրությունը:

Հայրենական մեծ պատերազմին Արցախցի 140 հազ. բնակչից բանակ է զորակոչվել 42 հազ.-ը, որից մոտ 20 հազ.-ը զոհվել է:

Ախալքալաքի շրջանը մեծ հայրենական պատերազմում

4 Գեներալ 2 ԽՍՀՄ հերոս 2 Փառքի առաջին և երկրորդ աստիճան շքանշան

2 Անվանի պարտիզան  3 հոգի մասնակցել են Լենինգրադի պաշտպանությանը

3հոգի մասնակցել են 1945թ Մոսկվայում Շքահանդեսին …

400 հոգի պարգևատրվել են մարտական Շքանշաններով ու մեդալներով :

1941-1945թթ . զորակոչվել են մոտ 14 000 ջավախահայ , որից չեն վերադարձել մոտ 3900

ԱՄՆ

ԱՄՆ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել են 21 հազար հայ։ ԱՄՆ պետության տարածքում եղել են նաև անվանի հերոսներ , օրինակ Քըրք Քըրքորյանը:

Եվրոպական երկրներ և նրանց գաղութներ

Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից (այդ թվում և նրանց գաղութներից) 30 հազար հայ։

ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ, ներառյալ 300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից (բնակչության 22%)։ Տարբեր տվյալներով՝ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ (մարշալներ, գեներալներ, ծովակալներ): Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ
Հայ հերոսները, գեներալներն ու մարշալները
Պատերազմի ժամանակ հայերն ունեցել են Փառքի բոլոր 3 աստիճանի 27 ասպետ (հավասարեցված է հերոսներին), 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150-ը»: Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների արդյունքում բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի:

Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյան,պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը:
Համազասպ Բաբաջանյան, Զրահատանկային զորքերի մարշալ
Հովհաննես Իսակով, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, իսկ  պատերազմի ժամանակ պարզապես՝ ծովակալ Հովհաննես Իսակով
Արմենակ Խամփերյանց (Սերգեյ Խուդյակով),ավիացիայի մարշալ
Սերգեյ Ագանով (Ագանյան), Ինժեներական զորքերի մարշալ

Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։Ի դեպ, հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը դարձյալ ծագումով արցախցի են: Պատերազմի տարիներին ազգությամբ հայ էին նաև բանակի 3, կորպուսի 6, դիվիզիայի 28, բրիգադի ու գնդի 100 հրամանատար:

Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել հայ ժողովրդի 99 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։

«Թեհրան 43» ֆիլմից առավել հայտնի է գնդապետ, ԽԱՀՄ հետախույզ Գևորգ Վարդանյանին հերոսի կոչման շնորհման պատմությունը` Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նկատմամբ մահափորձի կանխմանը գործուն մասնակցության համար:

Հայրենական մեծ  պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցության մասին խոսում են հետևյալ  տվյալները. իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում։ Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը` լինելով առաջնակարգ տեղում շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (մոտ 80 000 մարդ):
Հայկական զորամիավորումները

Մեծ հայրենական պատերազմի ընթացքում գործել կամ ձևավորվել են մի քանի ազգային դիվիզիաներ. 261-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիաները, 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիան: Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ է մեկնել 390-րդ դիվիզիան, որը Ղրիմի Կերչի թերակղզում գրեթե ամբողջությամբ ջախջախվել է, իսկ նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը՝ զոհվել։
409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Իսկ 89-րդ «Թամանյան»  դիվիզիան պատերազմի ժամանակ անցնել է 3700 կիլոմետր, Հյուսիսային Կովկասից դիվիզիայի սկսած ուղին ավարտվել է Բեռլինում և փաստորեն դարձել Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան, որը «Ռայխստագի» պատերի տակ պարեց հայկական «Քոչարի»: Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։

Հայ ժողովրդին բնորոշ հատկանիշների շնորհիվ է, որ լինելով փոքրաթիվ ազգ, այդքան հերոսներ է տվել:
Այդ պատերազմում մեր ակտիվ մասնակցությունն ինչ-որ տեղ նաև ինքնության դրսևորում էր, որովհետև դրանից ոչ շատ առաջ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը, և կարծես մենք հաշիվներ ունեինք Գերմանիայի հետ: Պատահական չէ, որ Նվեր Սաֆարյանը՝ 89-րդ Թամանյանական դիվիզիայի հրամանատարը, որ ծագումով վանեցի էր, ամեն ինչ արեց, որպեսզի իր դիվիզիան մասնակից դառնա Բեռլինի գրավմանը, որովհետև կայսերական Գերմանիայի հետ հաշիվներ ուներ :

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների, մաքառումների ու հերոսացման խորհրդանիշ ունի` Ավարայրից մինչև Սարդարապատ, Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսա, մինչև Շուշի: Ծանր, արյունաքամ մարտերի ժամանակ հայ ժողովրդին հաջողվեց հաղթել ոչ միայն թշնամուն և ապահովել հայության և մարդկության ազատության փրկագնի արժեքը, այլև այդ հաղթանակներով դնել Հայաստանի առաջին Հանրապետության հիմնաքարը`1918թվականի մայիսի 28-ին հռչակել Հայաստանի անկախությունը:
Հայ ազգը ազատության ոտնահարմանը դեմ դիմաց կանգնելով` լուծեց իր լինել-չլինելու հարցը` հօգուտ լինելիության:
1945 թվականին Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հայ ժողովրդի մասնակցությամբ պարտվեց մարդկության թշնամին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ու Շուշիի հերոսական մարտերում հայ ազգը վերականգնեց իր արժանապատվությունն և խաղաղության իրավունքը: Նա ցույց տվեց, որ կարող է մոխիրներից հառնել ինչպես փյունիկ, վերածնվել նորից ու ՙՄիասնության շուրջ-պար՚ բռնել Արագածի շուրջը:
Փա`ռք ու պատիվ քեզ, հայ ժողովուրդ, քեզ բազկի ուժ, աննկուն ոգի, անառիկ կամք, խաղաղություն և բացառիկ հաղթանակներ
Ավարայրի ու Սարդարապատի աննկուն ոգին է առաջնորդել հայ զինվորին, հետագա հաղթանակների մղել: Այսօր էլ, աչքի առաջ ունենալով մեզ ամենամոտ գտնվող հաղթանակը՝ Արցախյան հաղթանակը, հայ զինվորը մարտնչող ոգով կանգնած է սահմանին: