Կրթություն

Երեւանում ԹՈՒՄՈ-ի կենտրոնակայանի նոր համալիրը նախագծում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վիննի Մաաս MVRDV ստուդիան

Այսօր քաղաքապետարանում քաղաքապետ Հայկ Մարությանը եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարոն Մաասի եւ Թումոյի ղեկավարության հետ քննարկել են նախագիծը։ Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դրա շուտափույթ իրագործմանը։ Համալիրը գտնվում է մետրոպոլիտենի նախագծվող նոր կայարանի հարակից հատվածում։ Շենքի դիզայնը պատրաստ կլինի առաջիկա գարնանը։
Տեղադրում եմ Վիննի Մաասի եւ MVRDV ստուդիայի աշխատանքների մի քանի հայտնի նմուշներ։
Իր գործունեության 27 տարիների ընթացքում Վինի Մաասի գլխավորած ընկերությունն իրականացրել է շուրջ 322 նախագիծ, որոնցից են Ռոտերդամի Villa VPRO-ն, Mirador-ը Մադրիդում և արդեն լեգենդար դարձած Tianjin Binhai գրադարանը Չինաստանում:
Այս մասին տեղեկացանք՝ Հակոբ Կարապետյանի ֆբ էջից

  Ուսուցիչները գործադուլ են անում. «Աշակերտների ապագային մատների արանքով չենք նայում»hetq.am

Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր չհնչեց զանգը: 600 աշակերտը դպրոց չէր եկել, իսկ դպրոցում միայն ուսուցիչներն էին նստած: Այսօր դպրոցի ուուցչական անձնակազմը որոշել է նախազգուշական գործադուլ անել՝ կառավարության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով դպրոցի անմխիթար վիճակի վրա:

«Հետքն» ամիսներ առաջ անդրադարձել է Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի շենքային վիճակին, ուսման որակին վերաբերող հարցերին:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Նազինյանը այս դպրոցում դպրոցում աշխատում է արդեն 25 տարի: Նա ասաց, որ 600 աշակերտով փոքր մասնաշենքում անհնար է դաս պարապելը:

Ռուզաննա Նազինյանը

«Դուք պատկերացրեք, որ դասամիջոցին 600 աշակերտ քայլում է, նույնիսկ չի վազում, մենք վախի մթնոլորտում ենք, որ հանկարց որևէ բան տեղի չունենա»,-ասում է Ռ, Նազինյանը՝ հավելելով, որ իրենց դպրոցի աշակերտները զրկված են ամենատարրական բաներից, ինչը 21-րդ դարի աշակերտի համար շատ սովորական պետք է լիներ:

«Չունեն և չեն էլ պատկերացնում, թե ինչպիսին պետք է լիներ ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիան: Ավարտում են հիմնական դպրոցը, իսկ տարիներ առաջ ավարտել են միջնակարգ դպրոցը, չեն իմացել ինչ է նշանակում քիմիա առարկայի ժամանակ որևիցէ փորձ կատարել: Էլ չխոսենք ֆիզկուլտուրա առարկայի ուսուցիչների թշվառ վիճակի մասին, որ 25 տարի փողոցում դաս են անում, կարևոր չի՝ արև է, անձրև է, ձյուն է, մարդիկ տեղ չունեն: Չկա մարզադահլիճ, բայց դե այդ դասը պետք է կայանա՞: Այո, պետք է կայանա և այս պայմաններում կայանում է փողոցում»,-ասում է Ռուզաննա Նազինյանը:

Ինչ վերաբերում է հավասար պայմաններում աշակերտների կրթություն ստանալու իրավունքին, մաթեմատիկայի ուսուցչի խոսքերով՝ այդ իրավունքը խախտվում է, քանի որ Վ. Պետրոսյանի անվան դպրոցը Աշտարակ քաղաքի միակ հանրակրթական ուսումնական հաստատությունն է, որը դուրս է մնացել բոլոր պատկան մարմինների ուշադրությունից:

Ռուզաննա Նազինյանը պատմեց, որ մեկ շաբաթ առաջ ուսուցիչներից մեկը, ով աշխատում է նաև ավագ դպրոցում, բարձր դասարանում սովորող աշակերտներին տարել է ավագ դպրոց, որ համակարգչային դասարան ու սպորտային դահլիճ տեսնեն:

«Ես ամոթից էլ չեմ կարողանում երեխաների դեմքին նայել: Ուղղակի շատ ճնշված են աշակերտները, թե ինչու ավագ դպրոցում աշակերտը կարող է սովորել այդ պայմաններում, իսկ իրենք՝ ոչ»,- հավելեց Ռ. Նազինյանը:

Ուսուցիչը նշեց նաև, որ հատկապես ողբալի վիճակում են սանհանգույցները: Բացի այն, որ խիստ վերանորոգման կարիք է զգացվում, դրանց քանակը շատ քիչ է. 2 սանհանգույց 600 աշակերտի համար:

«Տարրական դասարանի երեխաները կես ժամ հերթ են կանգնում: Եթե երեխան դուրս գալու թույլտվություն է ստացել, համարում ենք, որ նա կես ժամ դասարան չի գալու, որովհետև սանհանգույցի հերթ պետք է կանգնի»,- հավելեց Ռուզաննա Նազինյանը:

Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի հարևանությամբ է գտնվում Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որտեղ Ռուզաննա Նազինյանի տվյալներով, սովորում են շատ քիչ աշակերտներ:

«Այս տարի նորից հարց են դրել, որ այդ դպրոցը երրորդ անգամ վերանորոգեն: Բայց եթե այդ դպրոցը տրամադրեին մեզ, մենք սիրով կտեղափոխվեինք, վերանորոգման անհրաժեշտություն չէր լինի, քանի որ արդեն եղած պայմանները համարում ենք կարգին ճոխություն: Գոնե կխնայվեն պետության գումարները: Այստեղի միայն մեկ մասնաշենքը լրիվ բավարար է ավագ դպրոցի աշակերտներին տեղավորելու համար, դա կարող են վերանորոգել հանձնել իրենց: Այդ մեկ ուղին մենք տեսնում ենք»,-հավելեց Նազինյանը:

Ուսուցչուհին նշեց, որ ստիպված են եղել դիմել կտրուկ քայլերի՝ գործադուլի, քանի որ 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, բարձրաձայնվել է դպրոցի ներկայիս վիճակի մասին, բայց այդպես էլ պատկան մարմինների կողմից ուշադրության չեն արժանացել:

«Սա հուսահատ, ծայրահեղ քայլ  է մեր կողմից»,-հավելեց նա,- «Պատկան մարմիններն ուղղակի պարտավոր են ընդառաջել և դա մեր խնդրանքը չէ: Դա Հայաստանում սովորող 600 աշակերտի և մեր 600 շահառու ծնողների պահանջն է, որին չարձագանքել՝ ուղղակի չեմ պատկերացնում»:

Դպրոցի շախմատի ուսուցիչ Արմեն Գրիգորյանն էլ պատմեց, որ վաղը դասերը շարունակվելու են, պարզապես հարցը սուր, կտրուկ գործողությունների հասել է այն պատճառով, որ 2016-2017թթ. ուսումնական տարվա սկզբին իրենք բարձրաձայնել են այս մասին: Բաց նամակով դիմել են կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ ներկայացնելով դպրոցին հուզող հարցերը: Ստացել են պատասխան, որ հիմնական դպրոցների վերանորոգման համար գումարներ չկան, լինելու դեպքում կանդրադառնան:

Արմեն Գրիգորյանը

Արմեն Գրիգորյանն ասաց, որ Արագածոտնի մարզպետը, քաղաքաշինության նախարարությունից ներկայացուցիչներ ամիսներ առաջ եկել են դպրոցում, տեսել են իրավիճակը, պայմանները, բայց գործը տեղից առաջ չի շարժվել:

«Մենք ստացանք խոստումներ, դեռևս 2016թ. հոկտեմբեր ամսին մեզ մարզպետարանից ասացին, որ հարցը լուծվել է, պետք է վերանորոգվեն դպրոցի երկու մասնաշենքներն էլ: 2016թ. պետք է կատարվեին դպրոցի նախագծահաշվարկային աշխատանքները, իսկ 2017թ.՝ բուն շինարարական աշխատանքները: Մենք սպասեցինք, նախագիծը 2016թ. չեղավ,  2017թ. արդեն հինգերորդ ամիսն է, որևէ շինարարական աշխատանք չենք տեսել»,-ասում է Ա. Գրիգորյանը:

Մինչդեռ Արմեն Գրիգորյանն ասաց, որ լրատվամիջոցներին, այդ թվում՝ «Հետքին» մարզպետարանից տեղեկացրել էին, որ պետական բյուջեի միջոցներով 2017թ. իրականացվելու է շինարարական աշխատանքներ: Դրանից հետո ծնողներից մեկը բաց նամակով դիմել էր վարչապետին, քանի որ նրանք ևս անհանգստացած են իրենց երեխաների ուսման պայմաններով: Ստացել են պատասխան, որ 2018թ. մարզպետարանն իր միջնաժամկետ ծրագրերով նոր միայն կպատվիրի նախագիծ: Իսկ շինարարության մասին  խոսք չկա:

«Իրենք խնդրի կարևորությունը չեն էլ պատկերացնում: Մենք չենք ասում սեյսմիկ անվտանգության տեսանկյունից հարցը լուծվի, ասում ենք՝ դասասենյակ չկա, որ երեխան դաս անի: Ինֆորմատիկայի դասարան չկա, սպորտային դահլիճ չկա»,-հավելեց Արմեն Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ ուսուցչական անձնակազմըր միշտ ասել է, որ իրենք մատերի արանքով չի նայում աշակերտների ապագային և ավելի կտրուկ գործողությունների են դիմելու: Արմեն Գրիգորյանը նշեց, որ այսօրվա նախազգուշական գործադուլը այդ կտրուկ գործողությունների միայն մի մասն է, իսկ թե ինչ է լինելու հետո՝ կորոշի կոեկտիվը և հույս ունեն, որ ամառային արձակուրդների 3 ամիսների ընթացքում պատկան մարմինները «մի բան կանեն»:

Դպրոցի մարզադահլիճի տարածքը, որը քանդվել է ու չի կառուցվել

«Այս դպրոցում որոկյալ կրթության մասին խոսելը անհեթեթություն է, քանի որ ինչքան էլ ջանք թափենք, եթե չունենք համակարգչային սենյակ, համակարգիչներ, գրքով, գրատախտակով չես կարող բացատրել երեխային, թե ինչպես ինֆորմատիկայի դասն ընկալի: Դասարանները պետք է կիսվեն, չեն կիսվում, որովհետև դասասենյակ չկա»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Ուսուցիչը նշեց, որ իրենց բողոքի ակցիան որևէ մեկի դեմ ուղղված չէ, պարզապես այդ եղանակով փորձում են ուշադրություն հրավիրել: Ա. Գրիգորյանն ավելացրեց, որ մարզպետարանը, որպես պատկան մարմին պետք է պատասխանատվություն կրի իր տված խոստումների համար, սակայն մարզպետարանից որևէ մեկն այսօր չի եկել դպրոց, չի հանդիպել ուսուցչական անձնակազմի հետ:

Արագածոտնի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից «Հետքին» պատասխանեցին, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է: Դպրոցի վերանորոգումն ընդգրկված է հրատապ ծրագրերում, ինչի մասին տեղյակ են նաև դպրոցում: Իսկ, թե երբ կսկսվի շինարարական աշխատանքները՝ չեն կարող հստակ ասել:

hetq.am

Այսօր Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան Հիմնական դպրոցի ուսուցչական կազմը գործադուլ էր արել:

Ինչպե երեկ արդեն հայտարարվել էր, այսօր Աշտարակի Վ.Պետրոսյանի Անվան հիմնական դպրոցի աշխատակազմը գործադուլ է հայտարարել:
Բոլոր ծնողների անունից և պահանջով հարցն անցել է հաջորդ փուլ: Բանը նրանում է , որ այս դպրոցը կարելի համարել Աշխարհի ամենակորած ու ամենաանմխիթար դպրոցներից մեկը: Այս հարցով անձամբ ես դիմել եմ վարչապետին բաց նամակով ,որից հետո հարգարժան վարչապետը՝ Կարեն Կարապետյանը  ""պատասխանելով նակմակին պարտավորեցրել է ԿԳՆ նախարարին և նախարարությանը , որպեսզի հարցին ամենասեղմ ժամկետում տրվի պատասխան, ինչպես նաև անձամբ ինձ ԿԳՆ-ն տեղեկացնի ամեն մի փուլի համար(Նամակները պահվում են անհրաժեշտության դեպքում այն կհրապարակվի), այնուհետև ԿԳՆ սկեց գործընթացը բարձր մակարդակով, որն էլ իր հերթին ուղարկեց պարտավորագիր ՀՀ Արագածոտն մարզպետարանին , ի դեմս մարզպետի , որպեսզի սեղմ ժամեկտում կատարվի համապատասխան ստուգայց և պատասխան նամակով տեղեկացնի ԿԳՆ-ին , ինչպես նաև մեկ օրինակն ուղարկի ինձ անձամբ, որպես տեղեկատվություն այն մասին թե ինչ փուլում է գտնվում տվյալ հանձնարարականը և ինչ լուծում է առաջարկում մարզպետարանը ԿԳՆ-ին : Ինչպես նաև ես հայտնել էի իմ լուծման տարբերակը որպես ծնող:
Մարզպետարանը վերջիվերջո երկու ամիս ձգձգմամբ պատասխանեց մի տարօրինակ նամակով, որում ոչ մի լուծում չկար(Նամակը կհրապարակեմ անհրաժեշտության դեպքում ), Այնուհետև ես կապ հաստատելով ԿԳՆ փորձեցի հասկանալ նամակի արդյունավետության մասին , որն էլ՝ ԿԳՆ նորից նորից նոր հանձնարարականով դիմում է մարզպետին այս անգամ կոնկրետ:
Այս ամենից հետո ինձ Զանգահարում է ՀՀ Վարչապետի Օգնականը Արամ Վարդևանյանը և ևս մեկ անգամ խոստանում հանձնարարել ԿԳՆ-ին , որ լուծում տան հարցին շուտափույթ կերպով: Այս ամենին չհավատալով ու չվստահելով դպրոցի կոլեկտիվը գնում է ծայրահեղ քայլի , Գործադուլի : Բանն այն է, որ ոչ մեկը չի իջնում դպրոց ու ոչ մի պաշտոնական գրառում չկա ներկայացված հարցի լուծման մասին, ընդ որում դպրոցը բազմիցս դիմել է շենքի մասին ու 6 տարվա ընթացքում փոխվել է վարչապետ , ԿԳ նախարար և մարզպետ:
Իսկ գործադուլից հետո մարզպետը ազատություն ռադիոկայանին հայտարարում է, որ իրենք հստակ ասել են լուծման մասին թե երբ և ինչպես է լուծվելու հարցը, այնինչ անգամ ԿԳՆ Կրթության վարչության բաժինն անգամ չգիտի թե կոնկրետ ինչ լուծում կա դեռ, ավելի ճիշտ հստակ լուծում …( քանի որ նամակով դիմել են , բայց շատ անտրամաբանական լուծում կա, այն է որ եթե նույնիսկ սկսվի դպրոցաշինություն այս դեպքում երեխաներին ինչ կերպ են տեղափոխելու ուրիշ դպրոց որը համայնքից հեռու է մոտ 5 կմ , ավտոբուսով իրագործել ամեն օր 700 հոգուց ավելի մարդ տեղափոխել այլ դպրոց որքանով է իրատեսական: ) : Կարող եմ անգամ հեռախոսազրույցները հրապարակել:Պարոն մարզպետի ասածի հետ կապված որ հրապարակվել էր Ազատության լուսաբանման մեջ :
Կամ թող ցույց տան այն փաստաթուղթը, որում որպես պատասխան շեշտված է դպրոցի հիմնանորոգման, աշակերտների հետագա դպրոցի լուծման, կամ ժամանակավոր դպրոցի մասին:
Այնպես որ ես անձամբ և իմ նման նաև բոլոր ծնողները պատրաստ են գնալ դասադուլի, նստացույցի, հացադուլի և այլն, այս անգամ Նախագահի նստավայր: Քանի որ հարցն առհասարակ օրհասական է, ու ոչ մի քայլ դեռ չի երևում : Գուցե այս գործադուլը պարտավորեցնի: Իսկ եթե փորձեն լռեցնել ինչ որ մեկին , այս դեպքում բոլոր ծնողներին պետք է լռեցնել ինչն անհնար է 600 աշակերտի ծնող:
Հիմա նորից դիմում եմ Հնարավոր բոլոր պատասխանատուներին, որ հարցը լուծեն:

Աշտարակի դպրոցի ուսուցիչները և ծնողական հոգաբարձուների խորհուրդը սպառնում են անժամկետ գործադուլ անել

Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը բաց նամակով դիմել է բոլոր պատկան մարմիններին վատ վիճակում գտնվող դպրոցի վերանորոգման հարցով.

Բաց նամակ բոլոր պատկան մարմիններին

Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, մինչդեռ այսօր դպրոցում կրթություն է ստանում 601 աշակերտ: Այդ պատճառով դպրոցը չունի գրադարան, ինֆորմատիկայի, շախմատի և տեխնոլոգիայի դասասենյակներ, բուֆետ, դահլիճ և մարզադահլիճ, բավարար քանակով սանհանգույցներ: Նույն պատճառով կիսվող դասաժամերը չեն կիսվում: 2016-2017 ուստարում տեղ չլինելու պատճառով օրենքի խախտմամբ ունեցել ենք երկու առաջին դասարան` 37-ական աշակերտով: Այս տարի վիճակը էլ ավելի է սրվել, քանի որ ունեցել ենք 56 շրջանավարտ և 76 առաջին դասարանցիներ (38 հոգանոց գերհագեցած 2 դասարան):

Այսպիսով, դպրոցի հիմնանորոգման խնդիրը դարձել է անհետաձգելի:

Խնդրին տեղյակ են բոլոր պատկան մարմինները, բայց նրանց անգործության պատճառով տարիներ շարունակ երեխաները զրկված են կրթություն ստանալու բավարար պայմաններից:

Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական համայնքը հայտարարում են, որ դպրոցը պետք է անհապաղ հիմնանորոգել: Դրա հետ մեկտեղ առաջարկում է ժամանակավոր միջանկյալ լուծում` ծայրահեղ վիճակը մեղմելու նպատակով: Դպրոցից 500 մ հեռավորության վրա գտնվում է Ն.Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որը նախատեսված է 1500 աշակերտի համար, բայց ներկայումս սովորում են 280 աշակերտ: Մենք առաջարկում ենք տարրական դպրոցը` 293 աշակերտով, ժամանակավորապես տեղափոխել ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը, մինչև դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտը: Այս միջանկյալ լուծումը համընկնում է ՀՀ կառավարության և ԿԳՆ ռազմավարությանը:

2017 թվականի մայիսի 4-ին դպրոցի մանկավարժներն իրականացրել են մեկօրյա նախազգուշական գործադուլ, որից հետո պատկան մարմինների կողմից որևէ գործնական քայլ չի արվել:

Տասը օրվա ընթացքում հարցին խելամիտ լուծում չտալու դեպքում Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և ծնողական համայնքը ստիպված են գնալ անժամկետ գործադուլի:

_________________________________________________________________________________________________

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մասին մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցում կատարել հետևյալ հղումներով Բաց նամակ վարչապետին ,  մեկօրյա գործադուլ ,կամ  Ապբողջական պատկերը,  ինչպես նաև վերջին անհույս հանդիպումը վարչապետի հետ :  

Նկարները՝ Հ.Յորդանյան ՖԲ էջից

""

 

Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան հիմն․ դպրոցում բացվել է տեխնիկապես զարգացած համակարգչային դասարան

""
""Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը 2017-ին դարձավ ամենահետաքրքրված դպրոցը։

Օրերս դպրոցում բացվեց մի դասասենյակ , որը կծառայի աշակերտներին ինֆորմատիկայի համար , վերջին մոդելի համակարգիչներով ։

Սկզբում դպրոցի ծնողական խորհուրդը և մանկավարժական խորհուրդը  որոշում կայացրեց,  ստեղծել մի ծրագիր, որը կկոչվի <<Սարքենք մեր դպրոցը մեր ձեռքերով>>  ակտիվ ներդրումն ունեցան ծնողները և ուսուցիչները, դպրոցի հետ համատեղ ջանքերով վերանորոգվեց ։ Արձագանքեց Ռոսգոստռախ -Արմենիա ապահովագրական ընկերությունը և իր կողմից տրամադրեց դպրոցին սեղաններ և համակարգիչներ ։

""

Հիմնանորոգվեց ամենամեծ դասասենյակը հավաքագրված դրամով , իսկ գործընկեր Ռոսգոստռախի նվիրատված համակարգիչները և սեղանները  տեղադրվեցին  և ամբողջական տեսքի եկավ ։

Գործընթացը տևեց երեք ամիս  և արդյունքը եղավ այն , որ Արագածոտնում , ավագ դպրոցից հետո միակն է, որ ունի ամենամեծ համակարգչային կահավորումով դասասենյակը ։ Այս պահին 19 համակարգիչ, իր սեղան աթոռ  և ինտեռնետային կապով ։

Բացման խոսքում տնօրեն՝ Գրիշա Գևորգյանը  ներկայացրեց ամբողջ գործընթացը , որից հետո շնորհակալություն հայտնեց ծնողներին, մանկավարժներին , Ռոսգոստռախի ներկայացուցիչներին և բոլորին ովքեր ներդրում ունեցան այս կարևոր  գործին։

Այնուհետև դպրոցի ուսուցչական կոլեկտիվի անունից ելույթ ունեցավ շախմատի ուսուցիչ՝ Արմեն Գրիգորյանը․․․

""Բացման խոսքում ելույթ ունեցավ նաև Ռոսգոստռախ-Արմենիայի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Նավասարդյանը։ Իր խոսքում նշեց, որ շատ ոգևորված է տեսածով։ Ինչպես նաև այն  դասասենյակը, որը  նախկինում կար , հիմա բոլորովին այլ դասասենյակ է։ <<Ցանկանում եմ որ այնպես լինի որ հովանավորչության կարիքը չզգացվի, և այս աշակերտները որոնք կուսանեն այստեղ, կարողանան բարձր պահել դպրոցի անունը և անեն ամեն ինչ , որ էլ ավելի առաջանան և հայրենիքի համար իսկական մարդիկ , զինվորներ և պիտանի մարդիկ դանան>>։Իսկ Ի պատասխան շնորհակալական խոսքերի նշեց , որ մեծ կարևորություն է տալիս կոլեկտիվի նախաձեռնությանը, քանի որ եթե չկազմակերպվեր  դասասենյակի բացման գործը , չէին էլ իմանա և չէին կարողանա օգտակար լինել։ Ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց, որ հետևողական են լինելու և վստահ են որ ամեն ինչ լավ է լինելու։

""

 

Վերջում դպրոցի կողմից հուշանվերներով պարգևատրվեցին հյուրերը՝ Աշտարակի

խորհրդանիշ Կարմրավոր եկեղեցու խորապատկերը , և ձեռագործ խաչ  գործվածքը։
Ելույթ ունեցան դպրոցի շնորհալի աշակերտներից



""

""

""

""

""

Նկարներն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ Վարդգես Պետրոսյանի անվան հիմն ,  դպրոց ՖԲ էջ

Մոտ երկու ամսից հետո պատրաստ կլինի նաև դպրոցի երկրորդ մասնաշենքը։ Այս պահին հիմնանորոգումը ավարտին է մոտենում  և դպրոցը կունենա ավելի շատ դասասենյակներ։  Այս թեմային առանձին կանրադառնանք մասնաշենքի բացմանը, որում իր ուրույն ներդրումն ունի Աշտարակի համայնքի քաղաքապետը։