Երգ

Հայուհու գեղեցիկ կատարումը

Հայազգի Արինա Անտանոսյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնության  Անապա քաղաքում, կատարում է մի շարք մեծերի ստեղծագործությունները , գրեթե անթերի: Տեսանյութում նա 15 տարեկան  է: 

Կատարում է Կ.Չեռնինի , Ֆ.Լիս և Ֆ.Շոպենի ստեղծագործություններից հատվածներ:

Նա այժմ 17 տարեկան է և պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք համերգին:  

ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՐՎԵԼ ՋԻՎԱՆՈՒ «ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐ» ԵՐԳԸ

""Կարծախի բնակիչները բազում պատմություններ են հիշում` կապված մեծ աշուղի հետ: Այդ թվում ամենահիշարժաններից մեկը` «Քանքարավոր ընկեր» երգի ստեղծման պատմությունն է: Վարպետը` մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, վերադառնալով արտասահմանից` պարզում է, որ սիրած աղջիկը` Շուշանիկ Մատակյանն ամուսնանում է մի անարժանի հետ: Այդ հարսանիքին, որպես աշուղ, հրավիրված է լինում Ջիվանին իր խմբով: Այս իմանալով` Իսահակյանը չարանում է Ջիվանու դեմ ու մի առիթով փորձում հակահարված տալ: Երբ մտավորական էլիտան հավաքված է լինում մի միջոցառման, եւ այնտեղ Ա. Իսահակյանը տեսնում է նաեւ Ջիվանուն, ո՛չ ավել, ո՛չ պակաս ասում է. «Էս անուսում ռամիկն ի՞նչ գործ ունի այստեղ»: Սրանից վիրավորված Ջիվանին գրում է «Քանքարավոր ընկեր» երգը:

Հավելենք նաեւ, որ կա այս պատմության մեկ այլ վարկած, ըստ որի, Ջիվանուն վիրավորողը ոչ թե Իսահակյանն է եղել, այլ հայ դրամատուրգիայի կարկառուն ներկայացուցիչ Շիրվանզադեն:

Քանքարավոր ընկեր․ երգում է Համլետ Գևորգյանը

<< Ես կամ >> երազանքներ իրականացնող հաղորդման Շատ սիրված երգի շուրջ առաջացած աղմուկի հետ կապված, արձագանքել է հաղորդման հիմնադիրը՝ Ջավահիր Եղիկյանը

Ավելի ուշադիր թող կարդան նրանք, ովքեր վերջին մի քանի օրերին քննադատում են ԵՍ ԿԱՄ-ի գործունեությունն ու երգը…
Նախ ծանոթանանք.

Ես Ջավահիր Եղիկյանն եմ ` ԵՍ ԿԱՄ նախագծի հիմնադիր, սցենարիստ, պրոդյուսերը: նախագիծ, որի ստեղծման ճանապարհը շատ բարդ է եղել, բայց նույնիսկ զգալով ու քաջ գիտակցելով նպատակիս մեծությունն ու ծանրությունը` գնացի առաջ: Երտասարդ տարիքում կարողանալ և ցանկանալ կյանքի կոչել բարեգործական նախագիծ անբացատրելի զգացողություն է, որը նախ և առաջ հոգեբանորեն է շատ բան տանում քեզնից … Հաղորդումն ունի այնպիսի նպատակ , որ բոլորին համախմբեց իր շուրջ. ՉԼԻՆԵԼ ԱՆՏԱՐԲԵՐ, ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼ ԱՆՏԵՍՎԱԾ ՈՒ ԼՔՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆՐԱՆՑ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ… Հաղորդման գոյության չորս տարիների ընթացքում ես և իմ թիմը, հանրային դեմքերի հետ միասին շատ երեխաների երազանքներ իրականացրինք և ոչ միայն մեկ օրով. մենք իսկապես, փոխեցիքն նրանց կյանքը… համենայնդեպս ինձ համար Աստվածահաճո գործ, որ հոգուդ և մտքիդ տալիս է մաքրություն, ջերմություն և ավելի լավը լինելու ցանկություն: Հաղորդումը միակն է հեռուստաոլորտում, որի նպատակը բարի է, իսկ ճանապարհը` ազնիվ ու արդար:
Հաղորդման համար երգ է գրվել, որը իրական պատմությունների հիման վրա է, բնականաբար… երգը երգում են հաղորդմանը մասնակից երեխաները, ովքեր ոչ միայն խնամքի հաստատություններից են, այլ նաև անապահով ընտանիքներից… Երգի պրեմիերան եղել է մեր ամանորյա հաղորդման նկարահանման ժամանակ, որտեղ ներկա էին Ծառուկյան ընտանիքը, հաղորդման նկարահանող խումբը և այն հանրային դեմքերը, ովքեր մշտապես իրենց բարի կամքով եղել են երեխաների կողքին… այսինքն, պատահական որևէ մեկը ներկա չի եղել… արդեն մի քանի օր է` հաղորդման երգի տեսահոլովակը համացանցում հայտնվել է: Մարդկանց մեծ մասը իրենց բարի ու առողջ մեկնաբանություններով, հիացմունքի խոսքերով կիսվել են, իսկ մի մասն էլ սկսել են քննարկել ներկա հանրային դեմքերի <<ժպիտներն>> ու <<անտարբեր>> հայացքները: Ուզում եմ դիմել այդ քննադատողներին. Դուք, որ ձեր տներում համակարգիչների դիմաց նստած լսում եք երգը, պահի տակ ազդվում , և մի քանի րոպե հետո շրջվում եք, զբաղվում ձեր գործերով, մոռանում և երգը, և երգող երեխային, ուրեմն, ավելի շա՞տ եք ցավում: Ո՞վ է տվել ձեզ այդ բարոյական իրավունքը, որ անիմաստ վերլուծություններ եք անում այն մարդկանց մասին, ովքեր մշտապես կարիքավոր երեխաների կողքին են և կարողանում են լուսավորել փոքրիկների օրերը… Սա այն նախագիծն է, որը շոուներ չի անում վարկանիշ ապահովելու համար, այլ մենք մեր գործով ենք ապացուցում, որ միասին կարող ենք երջանկացնել անտեսված երեխաներին:


Կիլիկիա

"Սալբի

Սալբի Քելեշյան

Սփյուռքահայ սիրված երգչուհի Սալբի Քելեշյանը երգում է <<Կիլիկիան>> յուրովի:

Աստվածատուր շնորհքով նա երգում է Եկեղեցիներում քրիստոնեական երգեր տարբեր լեզուներով, ինչպես նաև շարականներ: Երգչուհին հանդես է գալիս տարբեր ոճերով , իսկ բացառիկ մոտեցում ունի հայ ազգային , հայրենասիրական և կորուսյալ երկրի մասին երգերով: Նրա ընտանիքը ևս տուժել է եղեռնի ժամանակ:

Այս երգը նա կատարում է սրտի խորքից բխող , մեծ ապրումներով և հուզումներով:Երգահան Նահապետ Ռուսինյան , երաժշտական ձևավորումը Արմեն Կոյումջյանի:

Եվրոտեսիլ 2018 Սևակ Խանաղյան

""

Եվրոտեսիլ 2018 -ը Հայաստանը կներկայացնի սրիված երգիչ Սևակ Խանագյանը։

Հանրայինի ուղիղ եթերում  պրոֆեսյոնալ ժուրիի և հանդիսատեսի տված ամենամեծ ձայները ուղված էին միայն Սևակ Խանաղյանին ՝24 միավոր ,որից 12-ը Ժյուրին էր տվել, իսկ 12 -ը նորից ամենաբարձր գնահատականը տվեց հանդիսատեսը Հաղորդագրությունների տեսքով ։

Այս անգամ Սևակը  երգում էր միայն հայերեն և կատարում էր բավականին բարձր մակարդակով։

Սևակը ծնվել է  հուլիսի 28, 1987, Մեծավան, Լոռու մարզում։ Երգահան, ռուսական «Գլխավոր բեմ» և «Ձայն» հեռուստանախագծերի մասնակից, ինչպես նաև ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող, «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանի ժյուրիի անդամ , «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 2-րդ եթերաշրջանի մասնակից։ ""Ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում։

Սևակ Խանաղյանը կամ ինչպես նրան կոչում են մտերիմներն ու ընկերները՝ Սևան դեռևս մանկուց մեծ սեր էր տածում երաժշտության հանդեպ, հատկապես երբ հայրն ընտանեկան խնջույքների ժամանակ կատարում էր հայկական ժողովրդական երգեր: Երբ նա առաջին անգամ լսում է հայկական «Սև-սև աչքեր» երգը, խնդրում է հորն իրեն սովորեցնել նվագել ինչ-որ երաժշտական գործիք: Այդպես 7 տարեկանում Սևակն արդեն սինթեզատոր էր նվագում, իսկ հետագայում ընդունվում է երաժշտական դպրոց, որտեղ բավականին ժամանակ ակորդեոնի դասերի է հաճախում[4]: Սևակի մայրը՝ տիկին Նազիկն այսպես է արտահայտվում որդու մասին.

Ես սպասում էի, որ Սևակն այսպիսի հաջողության կհասնի, որովհետև մանկուց շատ էր սիրում երգը։ 7 տարեկան էր, ձեռքերը չէին հասնում սինթեզին, ձգվում էր, որ նվագեր։ 10 տարեկանից դպրոցի բոլոր միջոցառումներին երգում ու նվագում էր: Ինքը միայն դեպի լավն է փոխվել ամեն հարցում։ Այնքան շնորհքով է։ Այդքան ժամանակ Ռուսաստանում թեկուզ մենակ է մնացել, ոչինչ չի փոխվել։ Ինքը փոքրուց ինչպիսին կար, նույնպիսին էլ մնացել է։ Վստահ եմ՝ իրեն կյանքում ոչինչ չի փոխի[5]:

7-րդ դասարանում Սևակն իր ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստան: Կուրսկում նա ընդունվում է երաժշտական քոլեջ, որն ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա և ընդունվում Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական ակադեմիա: Սևակը ավելի խորն է ուսումնասիրում էստրադա և ջազ ոճերը, և արդեն 2014 թվականին ստանում է համաշխարհային մշակութային երաժշտության ֆակուլտետի դիպլոմ[6]:

""Նորելուկ երգիչն իր կարիերան սկսում է կորպորատիվ երեկոներում, ակումբներում և իր շրջապատում երգելով: Նա ինքն էր գրում իր երգերը՝ ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն, իսկ դրանք նաև շուտով հնչում էին հեռուստատեսությամբ և ռադիոյով: Նրա հեղինակային երգերից են՝ «Մի՛ լռիր» (Не молчи), «Միլիոն համբույր» (Миллион поцелуев), «Հայրենիք» (Родина), ինչպես նաև «Վերադարձիր տուն» (Возвращайся домой) երգը, որը ներկայացրել է «X ֆակտոր»-ի լսումների փուլերում:

Ես երգում եմ հայերեն, ունեմ հեղինակային երգ, որը կոչվում է «Հայրենիք»։ Ամեն տեղ չեմ երգում այն, քանի որ ոչ բոլորը կհասկանան։ Այդ երգի մեծ հաջողությունը իր`շատ խորիմաստ տեքստ ունենալու մեջ է: Հայկական երաժշտությունը բխում է հոգու խորքից։ Այն չի կարող չհուզել։ Ես պաշտում եմ ազգային արվեստը, հատկապես ազգային երաժշտությունը, այլ ոչ թե այն, ինչ անվանում են հայկական երաժշտություն, թեև դա ընդհանրապես կապ չունի ազգային երաժշտության հետ:
— Սևակ Խանաղյան

Մասնակցություն հեռուստանախագծերի
2015 թվականի սկզբին Սևակը մասնակցեց իր առաջին հեռուստանախագծին՝ «Գլխավոր բեմին»: Առաջին փուլում նա կատարեց Մաքսիմ Ֆադեևի «Պարեր ապակու վրա» (Танцы на стеклах) երգը և ընդգրկվեց հենց Մաքսի խմբում: Սևակը նախագծում հասավ մինչև 1/4 եզրափակիչ [7]:

Տարվա ավարտին նա մասնակցեց ևս մեկ նախագծի՝ «Ձայն»-ին]: Կույր լսումների ժամանակ նա կատարեց Վիկտոր Ցոյի «Կկու» («Кукушка») երգը, սակայն իր մշակմամբ: Սևակի ձայնը դուր եկավ ռեպեր Բաստային և Պոլինա Գագարինային, որի խմբում էլ հայտնվեց հայ երգիչը: Հաջորդ փուլում նա պետք է «մենամարտեր» ջազային երգչուհի Սոֆի Օկրանի հետ, սակայն պարտվեց և դուրս մնաց նախագծից:

Իսկ ահա 2016 թվականին նա մասնակցեց ուկրաինական «Х-ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանին: Քասթինգի ժամանակ նա երգեց իր հեղինակային «Մի՛ լռիր» (Не молчи) երգը, որն էլ հուզեց ժյուրիի անդամներին: Նրա մարզիչը դարձավ հայտնի երաժիշտ Անտոն Սավլեպովը: Ուղիղ եթերներից մեկի ժամանակ նա կատարեց Ալեքսանդր Պանայոտովի «Անհաղթելի» («Непобедимый») երգը, իսկ հետո շարունակեց ներկայացնել իր հեղինակային ստեղծագործությունները:

Հաղթանակից հետո Սևակն առաջին անգամ Հայաստանում մենահամերգ ունեցավ 2017 թվականի հունվարի 13-ին՝ Հավանա ռեստորանային համալիրում, իսկ դրանից հետո հայտնեց համերգային հյուրախաղերի մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Փետրվարի 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ Սևակի երկրորդ մենահամերգը, որի ժամանակ երգիչը ներկայացրեց ինչպես իր հեղինակային ստեղծագործությունները, այնպես էլ հայտնի երգերի քավրներ, որոնք իր կատարմամբ մեծ հնչեղություն են ստացել X Factor-ի շրջանակներում: Նա մենահամերգով հանդես կգա նաև փետրվարի 26-ին և մարտի 13-ին, քանի որ նրա համերգների տոմսերը շատ շուտ են սպառվում[9]:

Անձնական կյանք
Իր անձնական կյանքի մասին Սևակը չի սիրում խոսել: Իր կնոջը նա հանդիպել է Կուրսկ քաղաքում, որտեղ նրանք միասին սովորում էին երաժշտական ուսումնարանում: Չնայած Սևակի մանկությունն անցել է Հայաստանում, սակայն երկար ժամանակ նա ապրել է Մոսկվայում, այդ պատճառով էլ նա իր հարազատ քաղաքը համարում է Կուրսկը: Սևակն ունի մեկ որդի՝ Բագրատը։

Սկավառակներ
Տարի Անվանում
2016 Հին ֆայտոն (ռուս.՝ Старый Фаэтон)
2016 Վերադարձիր (ռուս.՝ Возвращайся)
2016 Երբ միասին ենք (ռուս.՝ Когда Мы С Тобой)
2016 Մի լռիր (ռուս.՝ Не молчи)
2016 Անկշռություն (ռուս.՝ Невесомость)
2016 Հայրենիք (ռուս.՝ Родина)
2017 Այայի երկիր Արցախ
2017 Իմ թթվածին (ռուս.՝ Мой кислород)
Սևակ Խանաղյանի կատարմամբ երգեր՝

Տարի Անվանում
2015 Գեղեցիկ (ռուս.՝ Красиво)
2015 Կկու (ռուս.՝ Кукушка)
2016 Ես չեմ կարող առանց քեզ (ռուս.՝ Я не могу без тебя)
2016 Միասին (ռուս.՝ Вдвоем)
2016 Խոստովանություն (ռուս.՝ Исповедь)
2016 Սիրիր ինձ, սիրիր (ռուս.՝ Люби Меня, Люби)
2016 Աղոթք (ռուս.՝ Молитва)
2016 Անհաղթելի (ռուս.՝ Непобедимый)