Արցախ

ԵՐԲ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՇԿԴ

Ճանապարհը, որ տանում է առանձնատուն, օղակված է փթթած, գույնզգույն վարդենիներով: Շուրջբոլորը ծաղիկներ են ու պտղած ծառեր՝ փարթամ ու կոկիկ:

-Բա այգեպանն ո՞ւր է,- հարցնում եմ տանտիրոջը՝ Հենրիկ Ավդալյանին:

-Ես եմ,- ասում է ու փոխանակ ձեռքը կրծքին դնի, մոտեցնում է ճակատին՝ զինվորական պատիվ տալու պես:

-50 տարվա զինվորական ծառայությունից հետո 2006-ին զորացրվել եմ ու այս այգին եմ արարել:

Ես ականջներիս չեմ հավատում.

-50 տարի՞…

-Ավելի քան կես դար համազգեստ եմ կրել:

-Դուք քանի՞ տարեկան եք,- հարցնում եմ ու նույն պահին հասկանում, որ առնվազն աննրբանկատություն էր արածս:

-Պարզապես, շատ երիտասարդ եք երևում,- արդարանում եմ:

-Իմ տարիներն իմ հպարտությունն են,- բանաձևում է 50 տարվա զինվորականը,- որովհետև իմ ապրած ժամանակը լի է գործերով, տքնանքով, ջանասիրությամբ: Դատարկ տեղ չեք գտնի իմ 83 տարիների մեջ:

Մեկ է, ես շփոթված եմ և ուզում եմ ինչ-որ լավ բան ասել իր կյանքի 83 տարիներից 50-ը զինծառայությանը նվիրած ու այս դրախտային այգին արարած մարդուն:

-Պատկերացնում եմ՝ ժամանակին որքան գեղեցիկ եք եղել, որ այս տարիքում այդքան համակրելի եք՝ ձիգ, բարձրահասակ, բարետես…

Տղամարդը ժպտում է: Գոհունակությունը թափվում է դեմքից:

-Որ ջահել ժամանակ ինձ տեսնեիր, կսիրահարվեիր:

Մենք արդեն մտել ենք ներս: Սեղանին ալբոմներ են, իրար վրա կիտված նկարներ:

-Ահավասիկ,- ալբոմից մի լուսանկար է հանում ու տալիս ինձ: Ինքն է ՝ զինվորական համազգեստով: Հազիվ 25 տարեկան լինի: Կանգնած է հասակով մեկ: Դիմագծերը նուրբ են, բայց տղամարդկային պինդ շեշտերով, հայացքում ՝ ինքնահարգանք ու հպարտություն:

-Իրոք որ շա՜տ գեղեցիկ եք,- ասում եմ, ու հանկարծ ուղեղիս մեջ միտք է ծագում,- եկեք՝ ես ընտրեմ լուսանկարները, Դուք պատմեք: Մի փոքրիկ ալբոմ կհավաքենք՝ Ձեր կյանքի պատմությունը:

-Լա՛վ,- համաձայնում է Հենրիկ Ավդալյանը, ու ես վերցնում եմ առաջին լուսանկարը:

 

-Այս փոքրիկը Դուք եք, ճանաչեցի, իսկ ովքե՞ր են այս երեք գեղեցկուհիները, որոնք գրկել ենք Ձեզ:

-Պապերս Մարալիկից են, բայց մենք Գյումրիում ենք ապրել, հորաքրոջս տանը: Նա դուրգար Եգանյան Լևոնի կինն էր: Իմ մանկության տարիներին լավ արհեստավորը պատվարժան մարդ էր, նրանք կիրթ էին, խելացի, առաքինի: Դուրգար Լևոնը նրանցից մեկն էր, լավ վաստակում էր, մեծ առանձնատուն ուներ ու բարի անուն: Հորաքույրս մեզ մի փոքրիկ կացարան հատկացրեց, որ վարսավիր հայրս հնարավորություն ունենա Գյումրիում աշխատելու և հոգալու իր վեց հոգանոց ընտանիքի կարիքները: Այդ երեք աղջիկները, որոնց հետ նկարվել եմ, հորաքրոջս աղջիկներն են՝ Ցողիկը, Էմման ու Սեդան: Նկարը շատ խորհրդանշական է, որովհետև ես իսկապես նրանց գրկում եմ մեծացել: Ուսյալ, պարկեշտ աղջիկներ էին, ու մեծ բարեբախտություն է, որ հենց նրանք են զբաղվել իմ դաստիարակությամբ ու կրթությամբ: Նախքան դպրոց գնալս ես կարդում էի, մաթեմատիկական հաշվարկներ էի անում: Դպրոցում հորս առաջարկեցին ինձ առաջին դասարանից տանել երրորդ դասարան, բայց հայրս չհամաձայնեց:

-Ովքե՞ր են այս լուսանկարի զինվորական տղամարդիկ, շատ հին լուսանկար է:

-Այսօրվա պես հիշում եմ. հայրս սեղանի մոտ նստած հաց էր ուտում, մեկ էլ ռադիոն ասաց՝ Ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվել է Սովետական Միության վրա…Հայրս գդալը դրեց ճաշի մեջ ու ասաց՝ գնում եմ զինկոմիսարիատ: Սոված ես, ճաշդ կեր, նոր գնա՝ խնդրեց մայրս: Հայրս թափահարեց գլուխն ու դուրս եկավ տնից: …Մեր ընտանիքից երեք հոգի մեկնեցին ռազմաճակատ՝ հայրս, մեծ եղբայրս՝ Ալյոշան, ու հորաքրոջս տղան՝ Արամը: Դաժան տարիներ էին: Մայրս առավոտից իրիկուն աշխատում էր կարի ֆաբրիկայում՝ ռազմաճակատի համար հագուստ էր կարում, ավագ եղբայրս ընտանիքին օգնում էր՝ ինչով կարող էր:

-Այս լուսանկարում բոլորովին էլ տխուր չեք, թեև վրան գրված է 1942 թվական:

-Մանկությունը զարմանալի ունակություն ունի՝ ամենաթանձր խավարի մեջ էլ կարող է լույս գտնել: Նոր տարին ամենաիսկական երջանկություն էր ինձ համար. հորաքույրս տոնածառ էր դնում՝ փայլուն, լուսավոր, մայրս գաթա էր թխում՝ տաք, խրթխրթան… Պատերազմի տարիների հաջորդ քաղցր հուշը կապված է հորս հետ: Նա ընդհատակյա գործունեությամբ էր զբաղվում, հատուկ հանձնարարություններ էր կատարում…Դրանցից մեկի ժամանակ էլ վիրավորվել էր ու արձակուրդ ստացել, որ մի քիչ կազդուրվի ճակատ վերադառնալուց առաջ:

…Հայրս անսպասելի ներս մտավ: Երբեք չեմ մոռանում նրա ամուր ու տաքուկ գիրկը: Հայրս ու ավագ եղբայրս՝ Ալյոշան, միասին գնացին ճակատ. երբ հորս արձակուրդը վերջացավ, Ալյոշային զորակոչեցին: Երկաթուղային կայարանում գնացք նստելուց առաջ հայրս եղբորս ասաց՝ քեզ կհամբուրեմ, երբ պատերազմից վերադառնաս հաղթանակած ու փառքով: Այդ խոսքերը ես մի անգամ էլ լսեցի, երբ գնում էի սովորելու Պոլտավայի զենիթահրթիռային ռազմական ուսումնարանում: Քեզ կհամբուրեմ, երբ վերադառնաս դիպլոմը ձեռքիդ ու պատվով՝ ասաց հայրս: Մենք՝ երեք եղբայրներով, երբեք հայրական համբույրը անհատույց չենք ստացել, մենք այն վաստակել ենք՝ իբրև պատիվ:

-Ձեր եղբայրը նույնպե՞ս վերադարձավ ճակատից:

-Այո՛, հայրս ու եղբայրս ողջ մնացին պատերազմում: Հայրս շարունակեց իր վարսավիրությունը: Նա ճանաչված վարպետ էր Գյումրիում՝ վարպետ Արտեմը, որը հարդարում էր Գյումրվա մեծանուն մարդկանց մազերը: Գյումրիում լավ արհեստավորն իր քաղաքի իշխանն էր: Ես հպարտանում էի իմ հորով, հայրս իմ հերոսն էր:

-Սրանք արդեն դպրոցական լուսանկարներ են: Դուք ակնհայտորեն ակտիվիստ եք՝ դեմքի համապատասխան արտահատությամբ, աչալուրջ ու ժիր: Այդ տարիների՞ն ծնվեց զինվորական դառնալու որոշումը:

-Մեր քաղաքում զորամաս կար: Հասակակից տղաներով մեծ հետաքրքրությամբ էինք հետևում զինվորների ծառայությանը, վարժանքներին: Հատկապես, երբ կրակում էին հրաձգարանում: Զինղեկ Լևոն Միրզոյանը իր գործի նվիրյալն էր ու ավելի բորոբոքեց իմ սերը զինվորական գործի հանդեպ: Ես ընդունվեցի Պոլտավայի զենիթահրթիռային ուսումնարան: Ուսումնառության տարիները, թերևս, ամենակարևորն էին իմ կյանքում: Ռազմական կրթօջախում բառացիորեն կերտեցին ինձ, ինչպես ձև ես տալիս դոնդողանման նյութին: Ձևավորեցին մտածելակերպս, աշխարհընկալումս, բարոյական նկարագիրս: Ես դարձա սկզբունքային անհատ, լցվեցի առաքինություններով, գաղափարներով, նպատակներով, որոնցից ամենագլխավորը անմնացորդ նվիրումն էր զինվորական մասնագիտությանն ու վարքականոնին: Ես գնացի զորքեր լեյտենանտի ուսադիրներով՝ որպես զենիթային մարտկոցի հրաձգային դասակի հրամանատար:

-Այս լուսանկարում արդեն կապիտանի ուսադիրներով եք, ու Ձեր կրծքին, եթե չեմ սխալվում, «Կարմիր աստղ» շքանշան է: Խորհրդային Միությունում այս շքանշանը տալիս էին մեծ վաստակի, եթե չասեմ՝ սխրանքի համար:

-Ես այդ ժամանակ մարտկոցի հրամանատար էի, ու իմ ղեկավարած ստորաբաժանումը գերազանց արդյունքներ ուներ և՛ մարտական, և՛ բարոյահոգեբանական պատրաստությունից:

-Ընդամե՞նը…

-Ում համար՝ ընդամենը, ում համար՝ տարիների լարված, ջանադիր ծառայության արդյունքում: Ամեն դեպքում, իմ զինվորական ղեկավարները տքնանքս գնահատեցին «Կարմիր աստղ» շքանշանով. նրանք գիտեին, թե ինչ տիտանական աշխատանք, ինչ ջանքեր են պետք, որ քո 90 զինվորները գերազանց արդյունք ցույց տան անակնկալ ստուգումների ժամանակ: Նման ձեռքբերումների համար միայն վարժանքներն ու զինվորական մասնագիտությունը յուրացնելը քիչ է, անհրաժեշտ են համապատասխան միջանձնային հարաբերություններ, բարոյահոգեբանական մթնոլորտ, անհատական աշխատանք յուրաքանչյուր զինվորի հետ, անհատներին կոլեկտիվ դարձնող միջավայր, բարոյախոսություն ու գաղափարներ….Ես այդ ամենին հասել եմ՝ ծառայությանը բառացիորեն անմնացորդ, ինքնամոռաց նվիրվելով:

-Այս նկարում Դուք գնդապետի ուսադիրներով եք ու խորհրդային բանակի զինվորական համազգեստով; Փաստորեն, խորհրդային բանակում հասել եք գնդապետի կոչման:

-Երբ գլխավոր տեսչության անակնկալ ստուգումների արդյունքում՝ մարտական կրակով զորավարժության ժամանակ իմ ղեկավարած ստորաբաժանումը գերազանց ստացավ, ինձ՝ որպես առաջխաղացում, նշանակեցին դիվիզիայի հակաօդային պաշտպանության պետ: Ես այդ ժամանակ մայոր էի ու նշանակվեցի գնդապետի պաշտոնի: Դա եղել է իմ ամենաբարձր պաշտոնը խորհրդային բանակում:

-Իսկ ի՞նչ կոչում ունեիք, երբ ամուսնացաք: Ենթադրում եմ՝ նկարի այս գեղեցիկ կինը՝ երկու փոքրիկ տղաների հետ, Ձեր կինն է…

-Այո՛, իմ կինն է՝ Գոհար Ֆրանգուլյանը: Նա որդիներիս՝ Գևորգի ու Արտյոմի հետ է: Ես Գոհարին հանդիպեցի Գյումրիում, հերթական արձակուրդի ժամանակ: Նա անմիջապես ինձ դուր եկավ. գեղեցիկ էր, կիրթ, խելացի, բարեսիրտ… Մենք ներդաշնակ ընտանիք կազմեցինք:

-Ահա, այս ալբոմի վերջում արդեն հայկական բանակի համազգեստով եք…

-Վազգեն Սարգսյանը Շահումյանի անվան պալատ հրավիրեց խորհրդային բանակի սպաներին և հայրենիք վերադառնալու, հայկական բանակում ծառայելու կոչ արեց: Ես անմիջապես համաձայնեցի ու նշանակվեցի ԶՈՒ հակաօդային պաշտպանության վարչության պետի տեղակալ: Տարածաշրջանը հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանելու համար կարճ ժամանակ անց, Նորատ Տեր-Գրիգորյանցի նախաձեռնությամբ, հիմնադրեցինք Զենիթահրթիռային գունդը: Ես նշանակվեցի այդ գնդի հրամանատար:

-Տեսեք, այս լուսանկարում Ձեր շուրջը ինչ ազգի զինվոր ասես չկա՝ էլ շեկ, էլ սև, էլ շեղ աչքերով, իսկ այստեղ բոլորը ակնհայտորեն հայեր են: Փաստորեն, Ձեր հրամանատարությամբ ծառայել են տարբեր ազգերի զինվորներ, Դուք ճանաչել եք նրանց ազգային  հոգեկերտվածքը, դրական ու բացասական կողմերը…Ճի՞շտ է, որ մեր զինվորը շահեկանորեն տարբերվում է բոլորից, թե դա միֆ է, որ հայերն են հորինել…

-Այո, ճիշտ է: Նա պարզապես այլընտրանք չունի: Հայ զինվորը այլևս չի կարող հայրենիք կորցնել: Դրա համար էլ նա առյուծի պես պաշտպանում է իր կենսատարածքը: Դրա համար էլ նա ինքնազոհ է, ուժեղ, խիզախ…Ասածիս վառ ապացույցն է ապրիլյան պատերազմը: Մեր 18-20 տարեկան զինվորները կռվում էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների, Թուրքիայում և այլ երկրներում պատրաստություն անցած հատուկ ջոկատայինների դեմ: Ու հաղթում էին: Երբ հողդ կյանքիցդ թանկ է դառնում, բոլոր օրինաչափությունները վերանում են, ու սկսվում են Ձեր ասած միֆերը, որոնք իրականություն են դառնում: Այդպես էր նաև Արցախյան պատերազմի ժամանակ: Միֆ չէ՞ր, ի՞նչ էր հապա, երբ երկրաշարժից ավերված երկրում, ցրտի, կարիքի, սովի, տնտեսական ճգնաժամի, շրջափակման մեջ հայտնված ժողովուրդը իրեն պարտադրված պատերազմում հաղթում է մարդկային ռեսուրսով, նյութական հարստությամբ, սպառազինությամբ իրեն բազմապատիկ գերազանցող հակառակորդին ու ազատագրում իր հողերը:

-Ովքե՞ր են այս լուսանկարի երկու երիտասարդ սպաները:

-Իմ երկու որդիներն են՝ Գևորգը և Արտյոմը: Երկուսն էլ զինվորական կրթություն ստացան: Գևորգը ավարտեց իմ ռազմական կրթօջախը՝ Պոլտավայի զենիթահրթիռային բարձրագույն ուսումնարանը, Արտյոմը՝ Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիան: Նրանց ընտրությունը ինձ չզարմացրեց, որովհետև երկուսն էլ բառացիորեն զորամասում են մեծացել, զինվորների միջավայրում, զենքի ու զինտեխնիկայի կողքին:…Երբ գնացի Պոլտավա՝ որդուս տեսության, հանդիպեցի նաև իմ դասախոսներին, որոնք արդեն որդուս էին դասավանդում՝ Բելլերը, Եգորովը…Զրուցեցինք, հիշեցինք, կարոտեցինք, հպարտացանք:

-Այս դեմքը որքան խոսուն է: Ինչպիսի՜ հպարտություն ու փայլող աչքեր: Ձեր ուսադիրներին երեք աստղ է, իսկ զինվորական համազգեստի կրծքին ազատ տեղ չկա՝ մեդալներ ու շքանշաններ են: Պարոն գնդապետ, ո՞րն է զինվորականի երջանկության բանաձևը: Մի զինվորականի, որը համազգեստ է կրել 50 տարի:

-50 տարի համազգեստ կրելուց հետո համազգեստը դառնում է մաշկդ: Այն այլևս հանել հնարավոր չէ: Մեդալներն ու շքանշանները ապրածիդ գնահատականն են, երջանկությունն այլ է: 80-ի սահմանը հատելուց հետո ավելի հաճախ ես հետ նայում և ուզում ես զգալ կշիռդ: Երջանկությունն այն է, երբ դատարկ տարածքներ չես գտնում քո ճանապարհի հանգրվաններում:

-Պարոն գնդապետ, Ձեզ երկարակեցություն եմ մաղթում: Վայելեք վաստակած երջանկության բոլոր թրթիռները:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Ափսոսանք եմ հայտնում…

Ափսոսանք եմ հայտնում ArmLur.am լրատվականի հետ օրերս տեղի ունեցած տհաճ դրվագի կապակցությամբ, միաժամանակ լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ եմ անում ըմբռնումով մոտենալ նախագահի թեկնածուների գերհագեցած ժամանակացույցին, առաջնորդվել հանդիպումների ու հարցազրույցների՝ նրանց հետ ձեռքբերված պայմանավորվածություններով և անակնկալ այցերով չխոչընդոտել արդեն իսկ նախատեսված միջոցառումներին թեկնածուների ժամանակին ներկայանալուն։

Իմ նկատմամբ և մեր քաղաքական թիմի նկատմամբ որոշ լրատվամիջոցների հայտարարած տեղեկատվական պատերազմի իրողության պայմաններում, կարծում եմ, հանրությունն ըմբռնումով կմոտենա անաչառ ու չեզոք լրատվամիջոցներին առաջնահերթություն տալու՝ մեր քաղաքական թիմի որոշմանը։

Մեկ անգամ ևս լրատվամիջոցներին կոչ եմ անում հարգել առաջին հերթին իրենց ու հավատարիմ մնալ լրագրողների վեհ առաքելությանը։

Ինչ վերաբերում է նշված լրատվամիջոցին, ապա իրեն հարգող լրատվամիջոցն ու լրագրողն իրենց թույլ չեն տա պնդելու, թե «Արցախում տիրում է այն տեսակետը, որ Մայիլյանը ֆեյք թեկնածու է» (թե ինչ ուսումնասիրության հիման վրա է արվել այս պնդումը՝ անհասկանալի է) և մեր կողմից բացմիցս հերքման պարագայում դարձյալ չէր արծարծի Ռուսաստան իբր թե իմ մուտքի արգելքի մտացածին թեման ու կասկածներ չէր սերմանի։ Լրատվամիջոցը չպիտի քարոզչամիջոց կամ հակաքարոզչամիջոց լինի։

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյան

ԼՂ հարցը չունի ռազմական լուծում

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: Կարդացեք նաև Փաշինյանը կարևորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում «Փաշինյանի ֆեյսբուքյան էջը Խորհրդային Միության «Պրավդա»-ն կամ «Իզվեստիա»-ն է հիշեցնում»․ քաղաքագետ Վարչապետ. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով»

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծվել է։

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Տիգրան Մեծի ժամանակ Ադրբեջան գոյություն չուներ։

Ադրբեջանի տեսակետով դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսանկյունից դրանք անվտանգություն են:
Հնարավոր չէ զիջել անվտանգությունը:

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեյի հետ, աշխարհում Ադրբեջան անունով պետություն գոյություն չուներ։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ–ից այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից:

“Շատ կարևոր է հասկանալ, թե որ պետության տարածքային ամբողջականության մասին ենք խոսում. եթե Ադրբեջանը ճանաչում է ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը, ապա այդ պետությունը գոյություն չունի, ինչպես որ գոյություն չունի Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։ Այնպես ինչպես Ադրբեջանն է անկախացել ԽՍՀՄ-ից, նույն կերպ ու իրավունքով Լեռնային Ղարաբաղն է անկախացել ԽՍՀՄ-ից ու խորհրդային Ադրբեջանից։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ ”

Նիկոլ Փաշինյան
Մյունխեն, 15 փետրվարի, 2020թ.

ՀՀ Վարչապետ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ` ՈՒՍՈՒՑԻ’Չ Հարցազրույցը ` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ . Արցախ

Ուսուցիչների դերը մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում մեծ է։ Այսօր զրուցել եմ Ճարտարի Ազատամարտիկների անվան հ.1 միջնակարգ (հոսքային) դպրոցի Հայոց պատմության ուսուցչուհի , ուսումնական գծով փոխտնօրեն Վեհանուշ Գաբրիելյանի հետ։ -Ընկեր Գաբրիելյան , գիտեմ , որ դասավանդել սկսել եք 2001 թվականից։ Որտե՞ղ եք կատարել Ձեր մասնագիտական առաջին քայլերը ։ Այո’ ,դասավանդել սկսել եմ 2001 թվականից։ Առաջին մկրտությունը ստացել եմ Ճարտարի հ. 4 հիմնական դպրոցում,որտեղ աշխատել եմ մեկ տարի։2002 -2003 ուսումնական տարում աշխատանքի եմ անցել Ճարտարի Ազատամարտիկների անվան հ. 1 միջնակարգ(հոսքային) դպրոցում,իսկ 2013-2014 ուս. տարում նշանակվել եմ նույն դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն։ -Ի՞նչն է Ձեզ համար պատճառ հանդիսացել , որպեսզի ընտրեք ուսուցչի մասնագիտությունը։ Անկեղծ ասեմ, մանկուց չեմ երազել ուսուցչուհի դառնալ ,բայց հանգամանքների բերումով ես գնացի այդ ճանապարհով։ -Իսկ հիմա զղջու՞մ եք , որ ընտրել եք ուսուցչի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը ։ Չեմ զղջում ,ինձ համար մեծ պատիվ է կրթել և դաստիարակել երկրի ապագա քաղաքացուն։Ես հաճույք եմ ստանում , երբ դասարան եմ մտնում , սիրում եմ իմ բոլոր աշակերտներին։ -Տարբեր ուսումնական տարիների ընթացքում Ձեր աշակերտները մասնակցել են տարաբնույթ մրցույթների` այդ թվում առարկայական օլիմպիադաների ` գրանցելով լավագույն արդյունքները։ Կարծրատիպեր կան , որ ուսուցիչը եթե չաշխատի աշակերտի հետ , ապա հաջողության չի հասնի աշակերտը։ Բայց ցանկանում եմ լսել նաև Ձեր տեսակետը։ Ուսուցիչը նախ և առաջ պետք է սիրի իր աշխատանքը ,նվիրվի իր աշակերտներին ու նրանց առաջ տանի։Ունեցել եմ շատ խելացի աշակերտներ,ովքեր տարբեր մրցույթներում,առարկայական օլիմպիադաներում ,միասնական քննություններում արձանագրել են բարձր արդյունքներ։Հավելեմ ,որ առանց աշակերտների հետ աշխատելու դա հնարավոր չէ,լրացուցիչ աշխատում ենք դասերից հետո։ Հաջողության գրավականը ուսուցիչ- աշակերտ համատեղ քրտնաջան աշխատանքն է,յուրաքանչյուր փուլի հաղթանակ մեզ մղում,ուժ է տալիս գրանցել ավելի բարձր արդյունքներ։ -Բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի համաձայն ` հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրում դառնալու են ոչ պարտադիր։ Ըստ Ձեզ, այսպիսի փոփոխություն կատարելը ճի՞շտ է , թե՞ ոչ։ Դեմ եմ բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծին,քանզի դա հակասում է մեր ազգային արժեհամակարգին։ ՀՀ եւ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի գերազանց պետք է տիրապետի հայոց լեզվին,իսկ հայրենասեր քաղաքացի դաստիարակելը պարտադիր է , հետևաբար այդ առառկաների դսսավանդումը երբեք ավելորդ չի կարող լինել։ -Տարբեր դպրոցներում խոսակցություններ են շրջանառվում, հիմնականում ուսուցիչների շրջանում , որ դասագրքերում կան նյութեր , որոնք անհրաժեշտ չեն աշակերտներին և ավելորդ ծանրաբեռնվածություն է ։ Ընդհանուր առմամբ մեր դպրոցական դասագրքերը և ծրագրերը լուրջ փոփոխությունների կարիք ունեն։ -Ո՞վ է ուսուցիչը ըստ Ձեզ։ Ինչու՞մն է կայանում իսկական ՈՒՍՈՒՑԻՉ լինելու գաղտնիքը։ Ուսուցիչը բարձր ու վեհ կոչում է։Նա կատարում է անչափ պատասխանատու աշխատանք՝կրթում ու դաստիարակում է երկրի ապագա քաղաքացուն ու եթե այստեղ սխալներ թույլ տա ,ապա հետևանքները տեսանելի կլինեն ապագայում։Իսկական Ուսուցիչ լինելու գաղտնիքը պատշաճ մասնագիտական և մանկավարժական գիտելիքներ ու կարողություններ ունենալն է , մարդկային ու բարոյական բարձր որակներ, նվիրվածություն ցուցաբերելն է ։ Պետք է ուսուցիչը սեր տածի աշակերտների նկատմամբ։ -Ուսուցիչների վերապատրաստումը Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է։ Միանշանակ , ուսուցիչների վերապատրաստումը անհրաժեշտություն է։Յուրաքանչյուր մասնագետ պետք է կատարելագործվի , տիրապետի նորագույն տեխնոլոգիաներին և գիտության նվաճումներին։Նաև այդ գործընթացում տեղի է ունենում փորձի փոխանակում, ինչը, իմ կարծիքով , շատ կարևոր է։ -Դասավանդման ժամանակակից մեթոդներից օգտվու՞մ եք։ Դրանք մատչելի՞ են դարձնում գրքի նյութերը։ Դասավանդման ընթացքում համատեղում եմ ավանդական և ժամանակակից մեթոդները, իսկ դասավանդվող նյութի մատչելի դարձնելը կախված է միմիայն ուսուցչի դասավանդման մեթոդներից։ -2019-2020 ուսումնական տարին լի՞ է մարտահրավերներով։ Ի՞նչ կարեւորագույն խնդիրներ կան, ըստ Ձեզ, կրթության ոլորտում։ Կրթության ոլորտի խնդիրներն անսպառ են։ Հարցին կպատասխանեմ հակիրճ ,որովհետև սա ծավալուն թեմա է։ Կարևորագույն խնդիրներից են շենքային պայմանների բարելավումը, նյութատեխնիկական բազզայի հարստացումը,բարձրագույն կրթության ոլորտում որակյալ մանկավարժական կադրերի պատրաստումը,ուսումնական ծրագրերի և դասագրքերի բեռնաթափումը,հասարակության մեջ ուսուցչի դերի և հեղինակության բարձրացումը։ -Ինչո՞վ է տարբերվում այսօրվա դպրոցը Ձեր ժամանակների դպրոցից։ Կա՞ն արմատական փոփոխություններ։ Իմ դպրոցական տարիերը, ցավոք ,արցախյան պատերազմի ժամանակաշրջանն էր,բայց միևնույն է, մենք սովորում էինք նույնիսկ մոմի լույսի տակ։Առավելությունը դասագրքերի և ծրագրային նյութերի համեմատաբար մատչելիությունն էր,սակայն արդի, նորագույն տեխնոլոգիաները մեր ժամանակներում բացակայում էին։Այսօրվա դպրոցականի համար ստեղծված են ավելի լայն ու հետաքրքիր հնարավորություններ `գիտության գաղտնիքները բացահայտելու առումով։ -Ավարտելով զրույցը , ի՞նչ կմաղթեք մեր աշակերտներին , ուսուցիչներին, ինչպես նաև սկսնակ ուսուցիչներին։ Մեր աշակերտներին մաղթում եմ, որպեսզի սիրեն մեր հա

Բջջային կապի նորության կարիք կա Արցախում

Արցախը Հայաստան է և վերջ…
————-
Սկսենք հենց ամենատարրականներից. Համար 1 .
Բջջայի հեղափոխություն… 
ՀՀ-ի մյուս բջջային օպերատորներին խրախուսել, որ  գնան Արցախ:
Արցախի կառավարությանը հասկացնել, որ մենաշնորհը որ տվել են հանեն: 
Ի՞նչ միասնություն , եթե մեկ րոպեն անհամեմատ թանկ է, երբ նույնիսկ զինվորների ընտանիքները եթե օրեկան մեկից հինգ րոպե խոսեն ապա դրա կլորիկ գումարը տարվա մեջ կանի այնքան , որքան ՀՀ-ի տարածքում մեկ օպերատորից այլ օպերատոր երեք անգամ էժան կխոսես: 
Ինտերնետ հասկացողության որակը, գինը անհամեմատ զիջում են Հայաստանյան ամենապասիվ օպերատորին : 
Այն դեպքում երբ Հայաստանյան օպերատորներն ունեն իրենցում փաթեթներ, որոնցով կարելի է անսահմանափակ խոսել թե Արցախցիների, թե իրենց զինվորների հետ : 
Հ.Գ. սա լավ չի միհատ էլ Արցախ գնալու ԱՊՊԱ անել տվեք մեքենաներին:

 

ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 2019 թ․ հուլիսի 8-ին Պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Անատոլիի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
Շնորհավորենք պարոն Հարությունյանին և մաղթենք ծառայության արդյունավետ շարունակություն՝ ի նպաստ մեր հայրենիքի անվտանգության։

""

ՀԱՑԱԴՈՒԼ Արցախում

Այսօր հացադուլ հայտարարելու մտադրությամբ Armday.org  լրատվական կայքի խմբագրությանն է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կարեն Աշոտի Գրիգորյանը: Հացադուլը սկսվելու է ժամը 16:00-ից՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից պուրակում: Կարենն այդ քայլը բացատրում է նրանով, որ ՙՙդանակը հասել է ոսկոռինՙՙ ու այլ կերպ հնարավոր չէ լսելի դառնալ մեր պաշտոնյաների համար:

Կարենի պահանջների ցանկը հետևյալն է՝

1 Ե՞րբ է վերանալու ԱՐՑԱԽՈՒՄ ծանոթով, բարեկամով աշխատանքների տեղավորման հարցը:
2 Ինչու՞ են հիվանդ մարդկանց հաշմանդամի կարգավիճակից անհիմն պատճառով զրկում:
3 Զոհված ազատամարտիկների երեխաներին և փախստականներին բնակարանով ապահովվել համար պետական սուբսիդավորմամբ ծրագրից օգտվելը գրեթե անհասանելի է: Տեղյակ ե՞ք արդյոք, թե քանի տոկոսն է կարողանում օգտվել այդ ծրագրից։
4 Ինչու՞ զոհված ազատամարտիկների և վիրավորների ընտանիքներին չեն տրամադրվում գոնե հողամասեր:
5 Ինչու՞ են մարդիկ ստիպված արտագաղթում Արցախից։
6 Ի վերջո ո՞վ է զբաղվում անհայտ կորած ազատամարտիկների հարցերով և ինչ արդյունքների են հասել մինչև այսօր:

 

"Կարեն

ՙ

ՀԱՑԱԴՈՒԼ Արցախում

Այսօր հացադուլ հայտարարելու մտադրությամբ Armday.org  լրատվական կայքի խմբագրությանն է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կարեն Աշոտի Գրիգորյանը: Հացադուլը սկսվելու է ժամը 16:00-ից՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից պուրակում: Կարենն այդ քայլը բացատրում է նրանով, որ ՙՙդանակը հասել է ոսկոռինՙՙ ու այլ կերպ հնարավոր չէ լսելի դառնալ մեր պաշտոնյաների համար:

Կարենի պահանջների ցանկը հետևյալն է՝

1 Ե՞րբ է վերանալու ԱՐՑԱԽՈՒՄ ծանոթով, բարեկամով աշխատանքների տեղավորման հարցը:
2 Ինչու՞ են հիվանդ մարդկանց հաշմանդամի կարգավիճակից անհիմն պատճառով զրկում:
3 Զոհված ազատամարտիկների երեխաներին և փախստականներին բնակարանով ապահովվել համար պետական սուբսիդավորմամբ ծրագրից օգտվելը գրեթե անհասանելի է: Տեղյակ ե՞ք արդյոք, թե քանի տոկոսն է կարողանում օգտվել այդ ծրագրից։
4 Ինչու՞ զոհված ազատամարտիկների և վիրավորների ընտանիքներին չեն տրամադրվում գոնե հողամասեր:
5 Ինչու՞ են մարդիկ ստիպված արտագաղթում Արցախից։
6 Ի վերջո ո՞վ է զբաղվում անհայտ կորած ազատամարտիկների հարցերով և ինչ արդյունքների են հասել մինչև այսօր:

 

"Կարեն

ՙ

Լելե Թեփեի տարածքում նոր գերիշխող դիրք ենք ունենալու…

Արցախ, արիլից, ապրիլ

Անցած ապրիլին այդպես էլ չեմ հասկացել հարմարավետ գրասենյակներում, սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու` ,,հողեր չհանձնողների,, վայնասունը` Լելե-թեփի դիրքը կորցնելու պատճառով …

Եթե մենք ցավ ունենք , ապա միայն ու միայն մեր տղաներն են , ում կորցինք ….

Իսկ լելե-ն իրենից ոչինչ չի ներկայացնում ..
կամ շատ բան է ներկայացնում միայն պղտոր ջրում ձուկ որսացող այն բարոյական օրենքներից զուրկ կենդանիների համար , ովքեր ամեն ինչ ծառայեցնում են միայն իրենց շահին …..

Բելլա Լալայան