Արցախյան Պատերազմ

Ստեփանյան Արթուր Անանիայի

Ծնվել է 1998թ 23.11 քաղաք Երևանում ։

Սովորել է Նորք-Մարաշ թաղամասի ՝ համար 61 հիմնական դպրոցում( 2005-2013թ) Այնուհետև սովորել է ՝Երևանի համար-8 արհեստագործական ուսումնարանում , համատեղելով ՝Կարեն Սուքոյանի ուս. կենտրոնի՝Խոհարարության և ուտեստների ձևավորման դասընթացները ։ Ստացել է 4 (չորրորդ) կարգի խոհարարի որակավորում ։ Աշխատել է «Շիրակ» ռեստորանային համալիրում , «Ատմաստվեր» սրճարանում , Rich caffe, այնուհետև աշխատել է VooDooo Hookah Lounge-ում որպես ՝ավագ խոհարար ։ 09-01-2020թվականին զորակոչվել է բանակ ։ Ծառայել է Արցախում -Մարտունի-3 զորամասում ։ Զոհվել է Հադրութում 10-10-2020թ-ին .

Հերոսին է անդրադարձել նաև ՀՀԸ ‘առավոտ լուսո”հաղորդմանը, որը ևս ներկայացնում ենք ամբողջությամբ։

 

Ծանոթացեք` մերօրյա հերոս Կ.Գ.Դ 409 – Գևորգ Կիրակոսյան

Ծանոթացեք` մերօրյա հերոս Կ.Գ.Դ 409 – Գևորգ Կիրակոսյան

 

23-ամյա ալավերդցի Գևորգ Կիրակոսյան: Գևորգը տան միակ արու զավակ  էր, երեք  քույրերի սիրելի եղբայրը։ «Ինձնից 15 տարով փոքր է, փոքր քրոջիցս՝ 11 տարով, երեք քրոջ միակ եղբայր էր։ Կարելի է ասել մեր ձեռքերին է մեծացել։  Շատ չարաճճի երեխա էր` կատարյալ սիրո մեջ է մեծացել: Անակնկալների սիրահար էր, բարի, ընկերասեր ու ծնողասեր»,- հիշելով եղբոր մանկությունը պատմում է Գևորգի քույրը` Էլզան։

 

Ալավերդիում դպրոցն ու արհետագործական ուսումնարանը գերազանցությամբ ավարտելուց հետո որոշում է ուսումը շարունակել արտերկրում՝ չնայած հարազատների դեմ լինելուն։  Էլզան պատում է, որ  Ռուսաստանի Ռոստով քաղաքի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ինքնուրույն է հավաքել, 4 քննություն էլ՝ գերազանցությամբ հանձնել։

«Մասնագիտությամբ իրավաբան էր։ Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ դիմել էր Ոստիկանական ակադեմիայի մագիստրատուրա, բայց քննություններին չհասցրեց մասնակցել»,- պատմում է  մեր զրուցակի։

Էլզայի խոսքով եղբայրը Ռոստովում բակալավրիատն ավարտելուց հետո, լինելով ՌԴ քաղաքացի, պետք է ծառայության անցներ Ղրիմում, սակայն որոշում է վերադառնալ Հայերնիք։ «Վերջին պահին պատռել է փաստաթղթերն ու ասել, որ օտար հողում չի ծառայելու»,- ասում է քույրն ու հավելում, որ ուզել է հատկապես Արցախում ծառայության անցնել։ Վերադառնալուց հետո անցնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մեկամյա ուսումնական ծրագիրը։ Ստանալով լեյտենանտի կոչում` ծառայության է անցնում Մատաղիսում՝ որպես կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար։

Էլզան պատմում  է,  որ ծառայությանը շատ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել։ Թեև պատերազմի սկսվելու պահին արձակուրդում է եղել, բայց անմիջապես վերադարձել է ծառայության։  «Գնամ հասնեմ իմ զինվորներին, որ ուրիշ ապոները իրենց քույրերին հասնեն»,- եղբոր խոսքերն է հիշում մեր զրուցակիցն ու հավելում․«Էդպես էլ եղավ։ Իր դասակից  շատերը հասան իրենց քույրերին, բայց ինքն այդպես էլ մեզ չհասավ»։

 

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան։ «Գևորգը նահանջ է կազմակերպել։ Իջել են դիրքից, ամբողջ դասակը կարողացել է դուրս բերել, ավելի ապահով վայր տեղափոխել։

Վիրավոր զինվորներին դուրս բերելիս արկ է պայթել, առաջին անգամ փակել էր զինվորներին իր մարմնով, երկրորդ պայթյունը իր վրա էր վերցրել փրկելով վիրավորների»,- հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է Էլզան ու հավելում․«Գնացել է իմացյալ մահվան, քանի որ դիրքեր բարձրանալուց առաջ ընկերներին ասել է, որ մեքենան միջնեկ քրոջն է տալիս։ Ինքն էդ տարիքում իր աշխատանքով էր իր մեքենան ձեռք բերել, ծնողներս տարան իր մոտ ցավոք երկու ամիս օգտագործեց։  Ընկերոջն էլ ասել, է, որ տղա ունենաս անունը Գևորգ կդնես»:

Վերհիշելով խաղաղ պայմաններում եղբորը նախասիրությունները` Էլզան նշում է, որ Գևորգը քաղցրավենիքների մեծ սիրահար էր. «Ամեն գալուց հանձնարարում էր թխվածք թխել. նույնից 2 հատ, մեկը իրեն, մյուսը՝ մնացածներին։  Հատկապես սինաբոնների սիրահար էր»։

Եղբոր ապագայի պլանների մասին խոսելիս, Էլզան ասում է, որ Գևորգը մանկուց մեծ սեր է ունեցել  համազգեստի ու ուսադիրների նկատմամբ. «Շատ ձգտում էր ոստիկանական համակարգ մտնել, փոխել համակարգի բացասական կողմերը։ Ընկերուհի ուներ, հունիսի 5-ին նշանադրությունը պետք է կայանար  ՌԴ Սուրգութ քաղաքում, բայց  համավարակի պատճառով հետաձգվեց։ Քանի որ մեր երկու տատիկները վրացուհիներ են, Վրաստանը նույնպես շատ էր սիրում ու միշտ արձակուրդի մի մասն այնտեղ էր անցկացնում։ Հարսանիքն էլ պլանավորում էր Բաթումում անցկացնել՝ նավի վրա»։

«Գևորգը շատ է սիրել հայրիկի մորաքրոջ տղային՝ Վանոյին, ով ապրում է Վրաստանում։ Մանկուց երազում էր նմանվել նրան։ Վանոն տարիներ առաջ գնել էր ավտոմեքենա, որի պետհամարանիշը 409 էր։ Նույնահամար նաև հեռախոս ուներ: Գևորգն էլ որոշեց, որ Հայաստանում էլ իր ավտոմեքենայի ու հեռախոսի համարները նույնն են լինելու: Դրանից հետո 409-ը կամա թե ակամա դարձել է նրա մշտական ուղեկիցը։ Այն պատահմամբ հայտնվում էր նրա բոլոր փաստաթղթերում, խանութից ստացված կտրոններում, արտերկրից ուղարկված վերնաշապիկին, անգամ՝ իր ավտոմեքենայի սերիական համարն է 409։ Գևիս հենց այդպես էլ ճանաչում են շրջապատում՝ Կ.Գ.Դ 409»,- արցունքները այլևս չզսպելով, եղբոր կարճ, սակայն հերոսական կյանքի պատմությունը եզրափակում է Էլզան։

 

ԵՐԲ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՇԿԴ

Ճանապարհը, որ տանում է առանձնատուն, օղակված է փթթած, գույնզգույն վարդենիներով: Շուրջբոլորը ծաղիկներ են ու պտղած ծառեր՝ փարթամ ու կոկիկ:

-Բա այգեպանն ո՞ւր է,- հարցնում եմ տանտիրոջը՝ Հենրիկ Ավդալյանին:

-Ես եմ,- ասում է ու փոխանակ ձեռքը կրծքին դնի, մոտեցնում է ճակատին՝ զինվորական պատիվ տալու պես:

-50 տարվա զինվորական ծառայությունից հետո 2006-ին զորացրվել եմ ու այս այգին եմ արարել:

Ես ականջներիս չեմ հավատում.

-50 տարի՞…

-Ավելի քան կես դար համազգեստ եմ կրել:

-Դուք քանի՞ տարեկան եք,- հարցնում եմ ու նույն պահին հասկանում, որ առնվազն աննրբանկատություն էր արածս:

-Պարզապես, շատ երիտասարդ եք երևում,- արդարանում եմ:

-Իմ տարիներն իմ հպարտությունն են,- բանաձևում է 50 տարվա զինվորականը,- որովհետև իմ ապրած ժամանակը լի է գործերով, տքնանքով, ջանասիրությամբ: Դատարկ տեղ չեք գտնի իմ 83 տարիների մեջ:

Մեկ է, ես շփոթված եմ և ուզում եմ ինչ-որ լավ բան ասել իր կյանքի 83 տարիներից 50-ը զինծառայությանը նվիրած ու այս դրախտային այգին արարած մարդուն:

-Պատկերացնում եմ՝ ժամանակին որքան գեղեցիկ եք եղել, որ այս տարիքում այդքան համակրելի եք՝ ձիգ, բարձրահասակ, բարետես…

Տղամարդը ժպտում է: Գոհունակությունը թափվում է դեմքից:

-Որ ջահել ժամանակ ինձ տեսնեիր, կսիրահարվեիր:

Մենք արդեն մտել ենք ներս: Սեղանին ալբոմներ են, իրար վրա կիտված նկարներ:

-Ահավասիկ,- ալբոմից մի լուսանկար է հանում ու տալիս ինձ: Ինքն է ՝ զինվորական համազգեստով: Հազիվ 25 տարեկան լինի: Կանգնած է հասակով մեկ: Դիմագծերը նուրբ են, բայց տղամարդկային պինդ շեշտերով, հայացքում ՝ ինքնահարգանք ու հպարտություն:

-Իրոք որ շա՜տ գեղեցիկ եք,- ասում եմ, ու հանկարծ ուղեղիս մեջ միտք է ծագում,- եկեք՝ ես ընտրեմ լուսանկարները, Դուք պատմեք: Մի փոքրիկ ալբոմ կհավաքենք՝ Ձեր կյանքի պատմությունը:

-Լա՛վ,- համաձայնում է Հենրիկ Ավդալյանը, ու ես վերցնում եմ առաջին լուսանկարը:

 

-Այս փոքրիկը Դուք եք, ճանաչեցի, իսկ ովքե՞ր են այս երեք գեղեցկուհիները, որոնք գրկել ենք Ձեզ:

-Պապերս Մարալիկից են, բայց մենք Գյումրիում ենք ապրել, հորաքրոջս տանը: Նա դուրգար Եգանյան Լևոնի կինն էր: Իմ մանկության տարիներին լավ արհեստավորը պատվարժան մարդ էր, նրանք կիրթ էին, խելացի, առաքինի: Դուրգար Լևոնը նրանցից մեկն էր, լավ վաստակում էր, մեծ առանձնատուն ուներ ու բարի անուն: Հորաքույրս մեզ մի փոքրիկ կացարան հատկացրեց, որ վարսավիր հայրս հնարավորություն ունենա Գյումրիում աշխատելու և հոգալու իր վեց հոգանոց ընտանիքի կարիքները: Այդ երեք աղջիկները, որոնց հետ նկարվել եմ, հորաքրոջս աղջիկներն են՝ Ցողիկը, Էմման ու Սեդան: Նկարը շատ խորհրդանշական է, որովհետև ես իսկապես նրանց գրկում եմ մեծացել: Ուսյալ, պարկեշտ աղջիկներ էին, ու մեծ բարեբախտություն է, որ հենց նրանք են զբաղվել իմ դաստիարակությամբ ու կրթությամբ: Նախքան դպրոց գնալս ես կարդում էի, մաթեմատիկական հաշվարկներ էի անում: Դպրոցում հորս առաջարկեցին ինձ առաջին դասարանից տանել երրորդ դասարան, բայց հայրս չհամաձայնեց:

-Ովքե՞ր են այս լուսանկարի զինվորական տղամարդիկ, շատ հին լուսանկար է:

-Այսօրվա պես հիշում եմ. հայրս սեղանի մոտ նստած հաց էր ուտում, մեկ էլ ռադիոն ասաց՝ Ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվել է Սովետական Միության վրա…Հայրս գդալը դրեց ճաշի մեջ ու ասաց՝ գնում եմ զինկոմիսարիատ: Սոված ես, ճաշդ կեր, նոր գնա՝ խնդրեց մայրս: Հայրս թափահարեց գլուխն ու դուրս եկավ տնից: …Մեր ընտանիքից երեք հոգի մեկնեցին ռազմաճակատ՝ հայրս, մեծ եղբայրս՝ Ալյոշան, ու հորաքրոջս տղան՝ Արամը: Դաժան տարիներ էին: Մայրս առավոտից իրիկուն աշխատում էր կարի ֆաբրիկայում՝ ռազմաճակատի համար հագուստ էր կարում, ավագ եղբայրս ընտանիքին օգնում էր՝ ինչով կարող էր:

-Այս լուսանկարում բոլորովին էլ տխուր չեք, թեև վրան գրված է 1942 թվական:

-Մանկությունը զարմանալի ունակություն ունի՝ ամենաթանձր խավարի մեջ էլ կարող է լույս գտնել: Նոր տարին ամենաիսկական երջանկություն էր ինձ համար. հորաքույրս տոնածառ էր դնում՝ փայլուն, լուսավոր, մայրս գաթա էր թխում՝ տաք, խրթխրթան… Պատերազմի տարիների հաջորդ քաղցր հուշը կապված է հորս հետ: Նա ընդհատակյա գործունեությամբ էր զբաղվում, հատուկ հանձնարարություններ էր կատարում…Դրանցից մեկի ժամանակ էլ վիրավորվել էր ու արձակուրդ ստացել, որ մի քիչ կազդուրվի ճակատ վերադառնալուց առաջ:

…Հայրս անսպասելի ներս մտավ: Երբեք չեմ մոռանում նրա ամուր ու տաքուկ գիրկը: Հայրս ու ավագ եղբայրս՝ Ալյոշան, միասին գնացին ճակատ. երբ հորս արձակուրդը վերջացավ, Ալյոշային զորակոչեցին: Երկաթուղային կայարանում գնացք նստելուց առաջ հայրս եղբորս ասաց՝ քեզ կհամբուրեմ, երբ պատերազմից վերադառնաս հաղթանակած ու փառքով: Այդ խոսքերը ես մի անգամ էլ լսեցի, երբ գնում էի սովորելու Պոլտավայի զենիթահրթիռային ռազմական ուսումնարանում: Քեզ կհամբուրեմ, երբ վերադառնաս դիպլոմը ձեռքիդ ու պատվով՝ ասաց հայրս: Մենք՝ երեք եղբայրներով, երբեք հայրական համբույրը անհատույց չենք ստացել, մենք այն վաստակել ենք՝ իբրև պատիվ:

-Ձեր եղբայրը նույնպե՞ս վերադարձավ ճակատից:

-Այո՛, հայրս ու եղբայրս ողջ մնացին պատերազմում: Հայրս շարունակեց իր վարսավիրությունը: Նա ճանաչված վարպետ էր Գյումրիում՝ վարպետ Արտեմը, որը հարդարում էր Գյումրվա մեծանուն մարդկանց մազերը: Գյումրիում լավ արհեստավորն իր քաղաքի իշխանն էր: Ես հպարտանում էի իմ հորով, հայրս իմ հերոսն էր:

-Սրանք արդեն դպրոցական լուսանկարներ են: Դուք ակնհայտորեն ակտիվիստ եք՝ դեմքի համապատասխան արտահատությամբ, աչալուրջ ու ժիր: Այդ տարիների՞ն ծնվեց զինվորական դառնալու որոշումը:

-Մեր քաղաքում զորամաս կար: Հասակակից տղաներով մեծ հետաքրքրությամբ էինք հետևում զինվորների ծառայությանը, վարժանքներին: Հատկապես, երբ կրակում էին հրաձգարանում: Զինղեկ Լևոն Միրզոյանը իր գործի նվիրյալն էր ու ավելի բորոբոքեց իմ սերը զինվորական գործի հանդեպ: Ես ընդունվեցի Պոլտավայի զենիթահրթիռային ուսումնարան: Ուսումնառության տարիները, թերևս, ամենակարևորն էին իմ կյանքում: Ռազմական կրթօջախում բառացիորեն կերտեցին ինձ, ինչպես ձև ես տալիս դոնդողանման նյութին: Ձևավորեցին մտածելակերպս, աշխարհընկալումս, բարոյական նկարագիրս: Ես դարձա սկզբունքային անհատ, լցվեցի առաքինություններով, գաղափարներով, նպատակներով, որոնցից ամենագլխավորը անմնացորդ նվիրումն էր զինվորական մասնագիտությանն ու վարքականոնին: Ես գնացի զորքեր լեյտենանտի ուսադիրներով՝ որպես զենիթային մարտկոցի հրաձգային դասակի հրամանատար:

-Այս լուսանկարում արդեն կապիտանի ուսադիրներով եք, ու Ձեր կրծքին, եթե չեմ սխալվում, «Կարմիր աստղ» շքանշան է: Խորհրդային Միությունում այս շքանշանը տալիս էին մեծ վաստակի, եթե չասեմ՝ սխրանքի համար:

-Ես այդ ժամանակ մարտկոցի հրամանատար էի, ու իմ ղեկավարած ստորաբաժանումը գերազանց արդյունքներ ուներ և՛ մարտական, և՛ բարոյահոգեբանական պատրաստությունից:

-Ընդամե՞նը…

-Ում համար՝ ընդամենը, ում համար՝ տարիների լարված, ջանադիր ծառայության արդյունքում: Ամեն դեպքում, իմ զինվորական ղեկավարները տքնանքս գնահատեցին «Կարմիր աստղ» շքանշանով. նրանք գիտեին, թե ինչ տիտանական աշխատանք, ինչ ջանքեր են պետք, որ քո 90 զինվորները գերազանց արդյունք ցույց տան անակնկալ ստուգումների ժամանակ: Նման ձեռքբերումների համար միայն վարժանքներն ու զինվորական մասնագիտությունը յուրացնելը քիչ է, անհրաժեշտ են համապատասխան միջանձնային հարաբերություններ, բարոյահոգեբանական մթնոլորտ, անհատական աշխատանք յուրաքանչյուր զինվորի հետ, անհատներին կոլեկտիվ դարձնող միջավայր, բարոյախոսություն ու գաղափարներ….Ես այդ ամենին հասել եմ՝ ծառայությանը բառացիորեն անմնացորդ, ինքնամոռաց նվիրվելով:

-Այս նկարում Դուք գնդապետի ուսադիրներով եք ու խորհրդային բանակի զինվորական համազգեստով; Փաստորեն, խորհրդային բանակում հասել եք գնդապետի կոչման:

-Երբ գլխավոր տեսչության անակնկալ ստուգումների արդյունքում՝ մարտական կրակով զորավարժության ժամանակ իմ ղեկավարած ստորաբաժանումը գերազանց ստացավ, ինձ՝ որպես առաջխաղացում, նշանակեցին դիվիզիայի հակաօդային պաշտպանության պետ: Ես այդ ժամանակ մայոր էի ու նշանակվեցի գնդապետի պաշտոնի: Դա եղել է իմ ամենաբարձր պաշտոնը խորհրդային բանակում:

-Իսկ ի՞նչ կոչում ունեիք, երբ ամուսնացաք: Ենթադրում եմ՝ նկարի այս գեղեցիկ կինը՝ երկու փոքրիկ տղաների հետ, Ձեր կինն է…

-Այո՛, իմ կինն է՝ Գոհար Ֆրանգուլյանը: Նա որդիներիս՝ Գևորգի ու Արտյոմի հետ է: Ես Գոհարին հանդիպեցի Գյումրիում, հերթական արձակուրդի ժամանակ: Նա անմիջապես ինձ դուր եկավ. գեղեցիկ էր, կիրթ, խելացի, բարեսիրտ… Մենք ներդաշնակ ընտանիք կազմեցինք:

-Ահա, այս ալբոմի վերջում արդեն հայկական բանակի համազգեստով եք…

-Վազգեն Սարգսյանը Շահումյանի անվան պալատ հրավիրեց խորհրդային բանակի սպաներին և հայրենիք վերադառնալու, հայկական բանակում ծառայելու կոչ արեց: Ես անմիջապես համաձայնեցի ու նշանակվեցի ԶՈՒ հակաօդային պաշտպանության վարչության պետի տեղակալ: Տարածաշրջանը հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանելու համար կարճ ժամանակ անց, Նորատ Տեր-Գրիգորյանցի նախաձեռնությամբ, հիմնադրեցինք Զենիթահրթիռային գունդը: Ես նշանակվեցի այդ գնդի հրամանատար:

-Տեսեք, այս լուսանկարում Ձեր շուրջը ինչ ազգի զինվոր ասես չկա՝ էլ շեկ, էլ սև, էլ շեղ աչքերով, իսկ այստեղ բոլորը ակնհայտորեն հայեր են: Փաստորեն, Ձեր հրամանատարությամբ ծառայել են տարբեր ազգերի զինվորներ, Դուք ճանաչել եք նրանց ազգային  հոգեկերտվածքը, դրական ու բացասական կողմերը…Ճի՞շտ է, որ մեր զինվորը շահեկանորեն տարբերվում է բոլորից, թե դա միֆ է, որ հայերն են հորինել…

-Այո, ճիշտ է: Նա պարզապես այլընտրանք չունի: Հայ զինվորը այլևս չի կարող հայրենիք կորցնել: Դրա համար էլ նա առյուծի պես պաշտպանում է իր կենսատարածքը: Դրա համար էլ նա ինքնազոհ է, ուժեղ, խիզախ…Ասածիս վառ ապացույցն է ապրիլյան պատերազմը: Մեր 18-20 տարեկան զինվորները կռվում էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների, Թուրքիայում և այլ երկրներում պատրաստություն անցած հատուկ ջոկատայինների դեմ: Ու հաղթում էին: Երբ հողդ կյանքիցդ թանկ է դառնում, բոլոր օրինաչափությունները վերանում են, ու սկսվում են Ձեր ասած միֆերը, որոնք իրականություն են դառնում: Այդպես էր նաև Արցախյան պատերազմի ժամանակ: Միֆ չէ՞ր, ի՞նչ էր հապա, երբ երկրաշարժից ավերված երկրում, ցրտի, կարիքի, սովի, տնտեսական ճգնաժամի, շրջափակման մեջ հայտնված ժողովուրդը իրեն պարտադրված պատերազմում հաղթում է մարդկային ռեսուրսով, նյութական հարստությամբ, սպառազինությամբ իրեն բազմապատիկ գերազանցող հակառակորդին ու ազատագրում իր հողերը:

-Ովքե՞ր են այս լուսանկարի երկու երիտասարդ սպաները:

-Իմ երկու որդիներն են՝ Գևորգը և Արտյոմը: Երկուսն էլ զինվորական կրթություն ստացան: Գևորգը ավարտեց իմ ռազմական կրթօջախը՝ Պոլտավայի զենիթահրթիռային բարձրագույն ուսումնարանը, Արտյոմը՝ Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիան: Նրանց ընտրությունը ինձ չզարմացրեց, որովհետև երկուսն էլ բառացիորեն զորամասում են մեծացել, զինվորների միջավայրում, զենքի ու զինտեխնիկայի կողքին:…Երբ գնացի Պոլտավա՝ որդուս տեսության, հանդիպեցի նաև իմ դասախոսներին, որոնք արդեն որդուս էին դասավանդում՝ Բելլերը, Եգորովը…Զրուցեցինք, հիշեցինք, կարոտեցինք, հպարտացանք:

-Այս դեմքը որքան խոսուն է: Ինչպիսի՜ հպարտություն ու փայլող աչքեր: Ձեր ուսադիրներին երեք աստղ է, իսկ զինվորական համազգեստի կրծքին ազատ տեղ չկա՝ մեդալներ ու շքանշաններ են: Պարոն գնդապետ, ո՞րն է զինվորականի երջանկության բանաձևը: Մի զինվորականի, որը համազգեստ է կրել 50 տարի:

-50 տարի համազգեստ կրելուց հետո համազգեստը դառնում է մաշկդ: Այն այլևս հանել հնարավոր չէ: Մեդալներն ու շքանշանները ապրածիդ գնահատականն են, երջանկությունն այլ է: 80-ի սահմանը հատելուց հետո ավելի հաճախ ես հետ նայում և ուզում ես զգալ կշիռդ: Երջանկությունն այն է, երբ դատարկ տարածքներ չես գտնում քո ճանապարհի հանգրվաններում:

-Պարոն գնդապետ, Ձեզ երկարակեցություն եմ մաղթում: Վայելեք վաստակած երջանկության բոլոր թրթիռները:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Տիգրան Մեծի ժամանակ Ադրբեջան գոյություն չուներ։

Ադրբեջանի տեսակետով դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսանկյունից դրանք անվտանգություն են:
Հնարավոր չէ զիջել անվտանգությունը:

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեյի հետ, աշխարհում Ադրբեջան անունով պետություն գոյություն չուներ։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ–ից այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից:

“Շատ կարևոր է հասկանալ, թե որ պետության տարածքային ամբողջականության մասին ենք խոսում. եթե Ադրբեջանը ճանաչում է ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը, ապա այդ պետությունը գոյություն չունի, ինչպես որ գոյություն չունի Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։ Այնպես ինչպես Ադրբեջանն է անկախացել ԽՍՀՄ-ից, նույն կերպ ու իրավունքով Լեռնային Ղարաբաղն է անկախացել ԽՍՀՄ-ից ու խորհրդային Ադրբեջանից։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ ”

Նիկոլ Փաշինյան
Մյունխեն, 15 փետրվարի, 2020թ.

ՀՀ Վարչապետ

Ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը կդառնար 27 տարեկան

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՀԱՎԵՐԺ ՓԱ՜ՌՔ ՔԵԶ
Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը ծնվել է 1993թ-ի հունվար 17 Գյումրիում: Հերոսաբար զոհվել է ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի պաշտպանության տեղամասում:
Տիկին Նունեին խնդրեցի, որ հնարավորինս վերհիշի Մերուժանի կյանքի դրվագները,
«Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ ապրիլի 2-ին՝ պատմում էր, թե ինչպես են առավոտյան կռիվ տվել ադրբեջանցիների դեմ, ասում էր` մա՛մ, երկար խոսել չեմ կարող, արձակուրդ կգամ, կպատմեմ, ասում էր` գիտես քանի լեշ եմ փռել: Ես էլ ասում էի` բալե՛ս, շատ մի ուրախացի, նրանք էլ մի տան տղա են: Ասաց` մա՛մ, եթե մենք չանենք, մեզ են խփելու. դուրդ կգա՞, որ ես մեռնեմ, բարկացա, ասացի` էլ նման բաներ չասես: «Մա՛մ, դու քեզ լավ նայի՛ր ու էլ չզանգես ինձ, մարտական հերթապահության եմ ու դարձավ անհասանելի»,-արցունքները աչքերին ասում է հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը: Մերուժանին հետաքրքրում էին արվեստի բոլոր ճյուղերը. երգում էր, նկարում, ստեղծագործում:
Աստված պահապան իմ հորն ու մորը
Սիրել եմ նրանց իմ ամբողջ կյանքում
Տիրոջ հովհանին ծնողներիս գխին
Վերջն է արդեն դխբախտացրեց ինձ
Աստված բաժանեց մեզ`ծնողներիս ու ինձ;
Սպայի անձնական իրերի, մեդալի կողքին խնամքով դասավորված են նրա նշանադրության լուսանկարները՝ երջանիկ, հույսերով լի… Շատ նպատակներ ուներ: Նշանված էր, պատրաստվում էր ամուսնանալ: Երբ զանգում էր, միշտ ասում էր, որ շուտով փոքրիկ Նունեն և Արթուրն են ծնվելու:

Ամեն վայրկյան սպասում եմ նրան:
«Մա՛մ, գնա եկեղեցի իմ և իմ տղերքի համար մոմ վառի, չմոռանաս, չուշացնես……». 23-ամյա հերոս Մերուժան Ստեփանյանի վերջին հորդորը;
Գյումրու Մուշ 2 թաղամասում բացվեց հուշաքար՝ նրա հոր՝ Արթուր Ստեփանյանի նախաձեռնությամբ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 7 հերոս տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության
Հիշենք նրանց.
Մելքոնյան Վլադիմիր Աշոտի
Ստեփանյան Մերուժան Արթուրի
Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի
Գալստյան Հրաչ Վարդանի
Վարդանյան Գևորգ Գագիկի
Աբգարյան Տիգրան Արամի
Առաքելյան Ալեքսան Գևորգի:

Ինքը մարեց մոմի պես, որպեսզի մեզ լույս տա. իր այս հերոսությամբ հաղթեց թե՛ մահին, թե՛ թուրքին: Պարզապես շատ դժվար է հաշտվել կորուստի հետ;
Քառօրյա պատերազմի ընթացքում ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի մարտական դիրքերում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը մայիսի 28-ին հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Մենք պետք է չմոռանանք, որ մեր երկրի խաղաղությունը ձեռք է բերվել մարտերում ընկած մեր հերոսների արյան գնով։ Եվ այն պահպանելու համար մենք պետք է միշտ զգոն և աչալուրջ:

 

Մեծ ուժ կա երկնքում..Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը`28-ամյա Դավիթ Աբգարյան, 25-ամյա Արամ Եսայանն ու 21-ամյա Արշակ Ներսիսյանը

Երեք որդեկորույս մայրեր… Բերդ քաղաքից
Երկնքին նայելով մենք հզորանում ենք .. Կապույտով՝ խաղաղվում, արևով՝ ջերմանում, աստղերով՝ երազում, լուսնի հետ՝ խորհում: Եվ Աստծո շնորհիվ զրուցում նրանց հետ, ովքեր հիմա երկնքում են… Մեծ ուժ կա երկնքում..
Հինգ տարի անց էլ երեք զոհերի ընտանիքներում վիշտ""ը չի մարել` այ սպիացել է;
Ապրիլի 27-ին հենց այս օրը կատարվեց արհավիրքը … Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչները պայմանագրային զինծառայողներ էին և այդ օրը բարձրանում էին դիրքեր՝ հերթափոխի,նրանք գտնվել են մարդատար ավտոմեքենայի մեջ, երբ ՀՀ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս արևելյան հատվածում`Մովսես-Այգեպար գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից գնդակոծության է ենթարկվել նրանց մեքենան` 2012-ի ապրիլի 27-ին ,զոհվեցին ադրբեջանական զինվորականների դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով զոհվեցին 28-ամյա Դավիթ Աբգարյանը, 25-ամյա Արամ Եսայանն ու 21-ամյա Արշակ Ներսիսյանը ; Երեք հերոսները կանխել են մի մեծ արհավիրք, և եթե տղաները չհանդիպեին դիվերսանտներին և չկանխեին հարձակումը հայտնի չէ,հենց գյուղի խաղաղ բնակիչների հետ ինչ կլիներ ;Իրական կյանքում գրեթե միանման կենսագրություն ունեցող,հարևան
տղաները միանման էլ վախճան ունեցան: ""Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել են հայրենի տուն : Լինելով ընտանիքի ավագ զավակները՝ հացի խնդիր լուծելու նպատակով անցել են պայմանագրային զինծառայության:
Ապրիլի 27-ին երեք որդեկորույս ընտանիքները դարձյալ իրենց քայլերը ուղղեցին Բերդի բարձունքում գտնվող գերեզմանատուն՝ ամփոփելով արդեն հինգ տարվա կորստյան ցավը,ինչքան խոսքեր երազանքներ կիսատ մնացին…
Երես առ երես հանդիպեցինք այս ճշմարտությանը, ժողովուրդները նախ և առաջ որդիների արյունով սրբեցին իրենց երկիրը և ապա՛ այդ սրբացած հողի վրա բարձրացրեցին շենքն իրենց անկախության` այո՛, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա՝ ազատ ու երջանիկ Հայրենիքը:""

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ «ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

"Haryuramya

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 1914թ. նշանավոր դասախոսության՝ «Հոգևոր Հայաստան» գրքույկը բանտում կրկին կարդալու բախտառիթն էի ունեցել: Մեր ապրած ժամանակների մասին մտորելու յուրաքանչյուր պահին ինձնից անբաժան այս գրքույկում Հայաստանի մասին Տերյանի արտահայտած մտահոգությունները՝ 2012թ. հունիսի 21-ին, Ազատագրական Բանակի լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ մեզնից անդարձ բաժանման 20-րդ տարելիցին վերստին չհիշելն ինձ անհնար թվաց:

Տարիներ առաջ Տերյանի այս գործի վերստին լույսընծայումը նախաձեռնող ընկերս՝ Միքայէլ Հայրապետեանն իր նախաբանում նշել էր, որ «…մեծ բանաստեղծի արտահայտած մտահոգությունները նույնքան հրատապ են այսօր, ինչքան Մեծ եղեռնին նախորդած ամիսներին: Այս գործն իր առանցքայնությամբ համեմատելի է միայն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրիի» հետ»` եւ … հասցեագրվում է նրանց, ովքեր աչք ունեն տեսնելու եւ ականջ՝ լսելու համար»:

Այս ամենն ինձ մտածել տվողը, հիրավի, իմ՝ Հայաստան և ի՛մ Հայաստան ոտք դնելու առաջին իսկ օրերից ճանաչածս ու մինչև զոհվելը իր կողքին լինելուս պատվին արժանացրած մեծ հայորդի Լեոնիդ Ազգալդյանին բոլորիցս խլած հունիսի 21-ի եղերական օրը եղավ: Նրան հիշելու եկած՝ մեր երկրի և ժողովրդի առկա վիճակից մտահոգություն արտահայտող բոլորի զրույցների («եթե հիմա Լեոնիդը լիներ», «ախր նա բոլորովին ուրիշ տեսակի մտավորական էր», «մեզ հենց իր տեսակն է պակասում» սկզբնաբաններով) տարափի տակ հիշեցի նաև հայոց մի այլ մեծության՝ Ռաֆայել Իշխանյանի հետևյալ իմաստախոսությունը.«…Ես գյուտ չեմ անում՝ խոսելով հայ մտավորականության, նրա մեծագույն մասի պոռոտախոսության եւ ապազգային ու անբարոյական կեցվածքի մասին… Եկեք լրջորեն մտածենք, թե ինչ պետք է անել, որ նոր եղեռն չլինի: Հավատացեք, հնարավոր է դա անել: Պետք է հրաժարվել արդեն դեպի ահավոր աղետ մեզ առաջնորդած ճանապարհից: Պետք են ոչ թե հայհոյանքներ, մեր մեծագույն դժբախտությունը «լիրբ աշխարհին» բացատրելու ջանքեր, այլ նախ եւ առաջ մեր գործած սխալների մանրակրկիտ քննություն, համարձակ գնահատում… Լրջություն է պետք…»:

Մեր օրերի ամենադիպուկ գնահատականը Լեոնիդի շիրիմին ծաղիկ դնելու եկածներից արցախյան ազատամարտում որդուն կորցրած մի հայ մոր՝ «եղեռն չէ՞ սա, երբ մարդիկ իրենց պապենական օջախը թողնում հեռանում են երկրից»՝ հիրավի դաժան խոսքերն էին: Եթե Լեոնիդի օրոք Հայաստանի սահմանները պաշտպանելու համար ոտքի ելած հազարներից ու իրենց զավակներին ռազմաճակատ կամավոր ուղարկածներից շատերն այսօր, Հայաստանի սահմանները չգիտես ում հույսին թողած, հեռանում են երկրից, սա, այո՛, կարելի է եղեռն կոչել: Այսինքն՝ ասվածը մեր առօրյայի՝ հենց իշխանյանական բնութագրմամբ «համարձակ գնահատումն» է:

Մեր օրերի եղեռնը արտագաղթն է, և սա ակնբախ է: Հայրենիք տեղափոխվող հայիս համար անելիքներից առաջինն իր երկրին պիտանի լինելն էր կամ՝
«Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական ծանրությունը,
Ապրել, ապրել, այնպես ապրել, որ դու չզգաս քո սեփական մանրությունը» սևակյան տողերում արտացոլվածով ապրելը գոնե: Հայն այսօր իր հայրենիքում հակառակ վիճակում է և այդ պատճառով էլ իր բնօրրանից չվում է անհայտ ուղղությամբ: Եթե հայ մարդու համար ստիպողաբար նախընտրելին Լոբանով-Ռոստովսկու հորինած «Հայաստանն առանց հայերի» դավադիր ծրագիրը հլու-հնազանդ կատարողների ստվարացող շարքերում հերթագրվելն է, ապա ազգի առողջ ուժերին մնում է Լեոնիդ Ազգալդյանի «Սա Հայաստան է և վերջ» կենսահաստատ գաղափարը կյանքի կոչելու համար սկսել դիմադրել այս «նոր եղեռնին»:

Հենց այս առումով է, որ, Լեոնիդ Ազգալդյանի կերպարն աչքի առաջ ունենալով, հարկավոր է նորովի վերընթերցել Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանը»:
88-ին շատ-շատերի համար Արցախի պայքարը Թատերական հրապարակ միտինգի գնալն է եղել, ոմանց համար՝ ճառեր արտասանելը։ Դեռ այն ժամանակ Լեոնիդն ընկերներին ասել է. «Այս պայքարը զինված պայքար է դառնալու, պետք է պատրաստվել դրան»։ Ու պատրաստվել է… համախոհների հետ պատրաստվել է։

Տերյանը գրում է. «… Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել: Ավելին կասեմ, մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չեն մտածում: Օտարներն անգամ վարակվել են հաճախ եւ վարակվում են մեր օրերում մեր այդ հիվանդագին զգացումներով եւ սառը դատողի եւ տրամաբանորեն մտածողի փոխարեն՝ դառնում են մասնակից այդ տարերային բաղձանքներին»:

Լեոնիդն ասում էր. «Մենք մինչև հիմա միայն հանձնել ենք հողերը թշնամուն՝ մեր գյուղերը, հողերը և հոգեբանությունը այնպիսին է, որ դիմադրողական ոգին շատ թուլացել է ազգի մեջ։ Այդ պատճառով էլ նույնիսկ գտնվում են մարդիկ, որոնք, լինելով բարձրաստիճան պաշտոնյաներ, մտածում են թե մենք պետք է մեր Հայ Դատից հրաժարվենք։ … Իսկ այստեղ, փաստորեն, ֆորտպոստն է մեր ազգի՝ Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը, ինքը՝ Զանգեզուրը։ Դրանք գտնվում են անմիջական ոչնչացման վտանգի տակ և դրանք դա¬տարկ խոսքեր չեն, այլ իրոք այդպես է։ Ցանկացած պահի մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել-անցնել, կատարել հարձակում և կրկնել 1915 թիվը, հեշտությամբ կատարել»:

Տերյանը գրում է. «…Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է – (…) «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել: Եվ հասկանալի է դա: Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլեւ ամեն մի հայ մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջեւ ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով: Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ: Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ եւ մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը:
Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի»:

Իսկ Լեոնիդն իր կամ Տերյանի խոսքը շարունակում է այսպես. «Դրա համար մեր ազգի մարդիկ հավաքվել են հիմա և տարբեր գաղափարների տակ կազմում են զինվորական, զինված ջոկատներ։ Այս ընթացքում կատարվեց սելեկցիա՝ ընտրում։ Մնացին նրանք, ովքեր իրոք ելել են իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք որ սա Հայաստան է։ Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, կամ միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և վերջ։»

Տերյանը գրում է. «…հայազգի ինտելիգենցիան իր ամենախոշոր ու ամենագործոն մասով ապազգայնացած է: Դա մի անժխտելի փաստ է: Ամեն անգամ, երբ դրա եւ նման հարցերի մասին խոսք է բացվում, մեր ինտելիգենցիայի որոշ մասը մատնանիշ է անում այն, որ մենք «փոքր ազգ ենք», երեւի ենթադրելով, որ բոլոր «փոքր» ազգերի ինտելիգենցիան այդպես կլինի: Սակայն, իհարկե, դա սխալ է: Այսպես ահա, այդ հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը (ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլով, որի համար ոչ մի միջոց չի խնայում), ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգեւորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ: Նա եւս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»: Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին՝ միեւնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը: Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն… Ահա այսօր այդ մարդիկ խոսում են «Հայաստանի» մասին»:

Լեոնիդը շարունակում է. «Դա նրանից է գալիս, որ մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձևն ու հոգեվիճակը չգիտեն»:

Տերյանը գրում է. «… Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին եւ սիրտն է նրա: Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը: Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը: Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում… Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դու՛ք՝ եկվորնե՛ր, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք: Մինչեւ անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այսօր այդքա՜ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա:
Եվ դարձյալ Հայրենիքի, Հոգեւոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր եւ չեք կամենա ճանաչել առավել եւս վաղը: Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները: …Իսկ ինչ վերաբերում է այն ազգային ինտելիգենտին, որին զայրացրել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա մտածողների մտորումը, մենք կարծում ենք այժմ նրա համար պարզ պիտի լինի, որ մենք մտահոգվում ենք այդ ֆիզիկական գոյության մասին ոչ լոկ մարդասիրական զգացմունքներից դրդված, այլեւ որոշ ազգային տեսակետ ունենալով: Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի եւ վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ»:

Լեոնիդն ասում էր. «Մենք կգնանք, կգնանք մեր բոլոր ճանա¬պարհներով, մենք պիտի քայլենք, քանի որ դրանք մեր ճանապարհներն են… Ժողովուրդը շատ մարտական է տրամադրված, ժողովուրդը (…) պատրաստ է՝ անհրաժեշտ ջանքերը դնի։ (…) մարդիկ գալիս և պատրաստ են ամեն ինչ անելու, միայն կարողանան իրենց երկիրը պահել»:

Տերյանը գրում է. «… Եվ ահա, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ: Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելով»:

Լեոնիդի ասելիքն այսպես էր հնչում. «… ես ուզում եմ ընդգծել՝ այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ։ Թուրքը կկորցնի՝ ուրեմն իրենք, հայը՝ ուրեմն հայը։ Դրա համար այստեղ շատ կարեւոր հարցեր են լուծ¬վում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»։

Տերյանը գրում է. «… Քանի որ կլինեն այդ արտաքին խոչընդոտները, բնականաբար իբր քաղաքացիներ՝ մենք պետք է մաքառենք նրանց դեմ: Սակայն, բացի այդ, կա եւ ներքին կամքի խնդիր: Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում: … Բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են: …Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար: …Այդ Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն… Մի՞թե անվերջ չարչարանքի եւ գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների եւ վսեմ մի հավատի պայծառ պատկերը չէ մեր Հոգեւոր Հայրենիքի ասպետ-զավակների կյանքը»:

Իսկ սա թեեւ Տերյանն է գրում, բայց ինձ թվում է, թե Լեոնիդից եմ լսում. «… Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, … ապա նա չի նստի ծույլ եւ անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկի այդ Հոգեւոր Հայրենիքի վերակառուցման:
Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:

Մեր Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր:

…Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար: Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել:

…իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ Հոգեւոր Հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող Հոգեւոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է:

Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել: Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը:

…Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը: Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը: Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը»:

Սարգիս Հացպանեան

Լեոնիդ Ազգալդյան 

ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 43 ՏԱՐԵԿԱՆ Ա8+ ԳՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՈՒՇ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մեր հայրենիքը Հայաստանն Է: Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ;  Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն:   http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19030759_426480611060204_879169229692549429_n.jpg?oh=30ef2ef1f9bb88754a413d3310b0e488&oe=59A2D8E5 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="214" height="286" /> Մեր հայրենիքը , հողը դարեր շարունակ ջրվեց դառը քրտինքով ու արյամբ , բայց դու ցնցվեցիր նվաճողների դեմ բռնկված ընդվզումներից , և մերթ հողի վրա , մերթ հայկական գաղութներում մարմնավորվեց հայրենի հողն ու ժողովուրդը վերստին միավորելու և մեզ անկախություն պարգևելու գաղափարը : ժողովուրդը պատրաստ կանգնեց զոհելու կյանքը հանուն քո ազատության և իրենց որդիների խաղաղ կյանքի համար : Այսպես է ասել Միքայել Նալբանդյանը . << Ազատությունն է այն միակ կրոնը , որին արժե հավատալ և , որի համար արժե մեռնել>>;
Հայկ Մանուկյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 12 -iին Փոքր Վեդիում;Մանուկյանների առաջին արու զավակն ՝ Հայկ Մանուկյանը, հինգ քույրերի միակ եղբայրը:Սովորել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցում;:Շատ էր սիրում սպորտը և մասնակցել էր Սևան ԿՄԸ Արարատի մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի խմբակին:Հայկ Մանուկյանը բազմիցս մասնակցել է այդ սպորտաձևի մրցումներին և արժանացել է պատվոգրերի;:Նա ավարտել է միջնակարգը 1991 թվականին;1993 թվականի ապրիլին զորակոչվեց անկախ Հայաստանի բանակ»
Սկսվեց Արցախյան շարժումը․․․
Պատերազմը գյուղ Փոքր Վեդի մտավ 1994 թվ

http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19029621_426480077726924_7170511386376428292_n.jpg?oh=7edde97c8325a4205ded927296c347a7&oe=59D1CCA7 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="278" height="209" />

ականի հունվարի 13-ին:Հունվարի 11-ին, Հայոց բանակին զինվորագրված 8-ամսյա զինվոր Հայկ Մանուկյանը ռազմի դաշտում անմահացավ; :Հարազատ գյուղական համայնքը ի հիշատակ ,այն փողոցը,ուր մանկության տարիներին վազվզել, խաղացել է մանուկ Հայկը,անվանակոչեց Հայկ Մանուկյանի անունով:Դպրոցի «Փառքի» թանգարանում մի առանձին անկյուն է նվիրված դպրոցի շրջանավարտ Հայկ Մանուկյանի հիշատակին:
Գյուղում արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված ՝ Հարություն Առաքելյանի «Խաչ-խաչքար» հուշարձանին՝ Հայկ Մանուկյանի անունն է փորագրված:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար Հայկ Արամայիսի Մանուկյանը, 2002 թվականին հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»:
Հավերժ փա˜ռք, Հայկ Մանուկյանին, ով`2017 թվականի հունիսի 12-ին կլիներ 43…
Հունիսի 12-ին՝ծննդյան օրը, ամփոփվեց Հայ զինվոր Հայկ Մանուկյանի հիշատակին նվիրված ԱՍՄՈՒՆՔԻ և ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ; Հայկ Մանուկյանին նվիրված ստեղծագործությունով, առաջին տեղ գրավեց, առաջին դասարանցի Նարեն, երկրորդ տեղ՝ Գոռը և երրորդ տեղ՝ Գոհարը:Խոր Վիրապում ծածանվեց 125մետրանոց հայկական եռագույնը` ի պատի Փոքր Վեդու հերոս ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ;
Հայկ Մանուկյանին նվիրված ստեղծագործ

http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19105646_426480861060179_4653207745382684328_n.jpg?oh=850ddaa70a7971dc5a31b759aae964d4&oe=59DFFB7C alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="270" height="203" />

ությունով, հատուկ մրցանակ ստացավ Լալա Ղազարյանը:Միջոցառմանը ներկա էին ՝Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը ,»Հրադադար մարդկային կորստի ցավ ԲՀԿ նախագահ Աղունիկ Ղուկասյանը,«Եռագույնը միասնության կամուրջ» հկ նախագահ Մուշեղ Գասպարյանը․«Հայ Արվեստի Տուն գրական մեղեդիներ գրական — երաժշտական -երգիծական» հկ նախագահ,բանաստեղծուհի,լրագրող Մելսիդա Հակունցը․«Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավապաշտպան» ԲՀԿ նախագահ Անահիտ Առաքելյանը ,հերոսուհի Ջեմմա Հովհաննիսյանը ,«Փառքի զինվոր» հկ ներկայացուցիչ Նազիկ Ոսկանյանըև այլոք;http://scontent-arn2-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19145925_426516894389909_1898959838357446153_n.jpg?oh=1d3eb05f2f050b5c3b753be445f4627d&oe=59D354F3 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="272" height="181" />
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ, ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՔՈՒՅՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ԳՐՔԵՐԻ, ԻՍԿ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆԱև ՊԱՏՎՈԳՐԵՐԻ;
Շնորհակալություն Ձեզ Փոքր Վեդի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյան,Տիկին Զաբելա Աբելյանի անմոռանալի օրվա Հայկ Մանուկյանի հիշատակը վառ պահելու համար;

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՀԱՎԵՐԺ ՓԱ՜ՌՔ ՔԵԶ՝ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՀԱՎԵՐԺ ՓԱ՜ՌՔ ՔԵԶ՝ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ                                                                           Ես քեզ եմ տալիս հավերժության գաղտնիքը…

ՍՐՏԻՍ ՑԱՎԸ
Ուզում եմ արտասվեմ
Ու ցավն իմ արցունքներումս խեղդեմ,
Ուզում եմ մի անկյունում նստեմ
Ու ցավս մենությամբ խորտակեմ,
Ուզում եմ, բայց անզոր եմ,
Ու ցավն իմ շատ խորն է,
Մենությունն անգամ չի օգնի
Արցունքներս անգամ ինձ չեն հանգստացնի,
Սրտիս ցավը խորն է, դաժան,
Հոգումս բացված վերքն արյունոտ
Դառնությամբ հիշեցնում է ինձ ամեն վարկյան
Ցավը սրտիս, որ ծնվեց մի քաղցր կարոտի;

Նարեկ Մարգարյանն ծնվել է1990-ի հունվարի 17-ին ; 2008-ին Նարեկ Մարգարյանը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության: ;2010-ի հունվարի 25-ին ադրբեջանական գնդակից 20 տարեկանում զոհված Նարեկ Մարգարյանիը;Բայց դու ուժեղ ես: և շարունակում ես պահպանել խաղաղ երկինքը մեր գլխավերևում…Դու անպայման պետք է իմանաս, թե որքան կարևոր ես դու… Պետք է իմանաս, որ այստեղ միշտ էլ կան մարդիկ, ովքեր աղոթում են քեզ համար: Մարդիկ, ովքեր հիշում են քեզ, կարոտում են քեզ, խնդրում են Աստծուն ;
Եվ կամ ես…
Կյանքի ու մահվան առեղցվածը…Կյա՜նքն է սկսվում մահից, թե՜ մահից է սկիզբ առնում կյանքը, երևի ոչ ոք չգիտի ու չի էլ իմանա.;Դու հերոսացար… մահը , իր սառը ձեռքերով գրկեց քեզ ու շշնջաց ……Ես քեզ եմ տալիս հավերժության գաղտնիքը…Ասում են սիրելի ԱՂՈՒՆ ԻՄ ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐ~ ուժեղները չեն լալիս, փոթորիկները նրանց չեն վախեցնում… Պարզապես այդ մարդիկ հաճախ թաքցնում են արցունքներից կարմրած աչքերը… Ասում են ուժեղները ամեն ինչ կարող են՝ ապրել առանց ջերմ խոսքերի … Պարզապես այդ մարդիկ ցավից տնքում են այնտեղ, որտեղ չկան ականջներ ու աչքեր.;Ասելիք ունեցող կնոջ լռությունը խլացնող է։Սիրելի մայր քո արցունքները թաց բառեր են, Որոնք ընթերցելու համար տառերը ավելորդ են:Դու մեղավոր չես,որ աչքերս միշտ քո որդուն են որոնում…. Դե խոսեք աչքեր, ինչու՞ եք լռում, ասացեք նրան, որ կարոտում եմ, անվերջ տառապում: Նրա հայացքն եմ ամենուր փնտրում:Բոլոր ձայներում նրա ձայնն են լսում իմ հերոս ՆԱՐԵԿ ,,
Ես գիտեմ, որ հեռվում մեկը մտածում է մեր մասին և պաշտպանում է մեզ,,,Գիտենք քո խիզախության մասին, հայրենիքի հանդեպ քո նվիրվածության, հիշում եմ այն քաղցր օրերի մասին, որոնք պահել ես մեզ համար, իմ սիրելի, իմ հեռու, իմ համարձակ, իմ հերոս զինվոր….բայց չէ՞ որ դու խնդրել ես չտխրել շատ և չվախենալ, չէ՞ որ դու խնդրել ես …""

""

Արցախյան գոյամարտի հերոս -մահապարտ ,ով իր արյամբ գծեց մեր սահմանագիծը `Դավիթ Ռաֆիկի Գևորգյան

Դավիթ Ռաֆիկի Գևորգյան ծնվել է 1960 թվականի օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում;
1975-1980 թվականներին սովորել է թիվ 50 պրոֆտեխնիկական ուսումնարանում։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1982-1984 թվականներին աշխատել է Երևանի Բուսաբանական այգում։ 1984-1986 թվականներին աշխատել է Երևանի Երկրաբանական պայթեցման կենտրոնում։ 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի Փորձարարական պրակտոլոգիայի հիվանդանոցում։ 1991 թվականին կամավորագրվել է ազգային ազատագրական պայքարին։ Անդամագրվել է եղբոր՝ Թաթոս Գևորգյանի ղեկավարած Արամ Մանուկյան ջոկատին։ Մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին։   ""
ՈՒ մինչ Դավթի այս նամակը Կիչանից կհասներ Երևան, Վերին Զեյթուն, թշնամու դարանակալ ականի պայթյունից Մարտակերտի շրջանից Չլդրան գյուղում զոհվեց ջաջուռցի ազատատենչ արծիվը ..Արծիվ-Մահապարտ Դավիթ Գևորգյանի նամակը՝ հասցեագրված իր եղբորը՝ Թաթոսին.
— Սիրելի եղբայր, ես Արցախում եմ, կռվում եմ մեր հողի ու ջրի, մեր ժողովրդի, մեր ազատության, մեր պատվի և արժանապատվության համար: Կռվում եմ, որպեսզի ոչ միայն Արցախն ազատագրեմ, այլև չթողնեմ թուրք-սելջուկ ազերիների ոտքը նորից Փայտակարանից ու Արցախից հասնի Շիրակի ու և Արարատյան դաշտեր: Սիրելի եղբայր, հավատացած եղիր, որ մեր պապերի հողը՝ Մշո երկիրը, կազատագրվի, եթե այսօր մեր հոգին, մեր զենքը և մեր խելքը մեկ անգամ ևս ստուգաբանենք: Արցախը մեր քննասենյակն է, դասախոսը քննիչը՝ մեր ժողովուրդն է, մենք պետք է միմյանց հավատարիմ մնանք: Սիրած աղջկան դավաճանելը ներելի է, իսկ մայր հողին ու քո խղճին դավաճանելը՝ մահ: Հայրիկին ու մայրիկին սփոփիր: "" Հաղթանակով ետ կգամ, Շուշվա ազատագրումն արդեն թուրքերի պարտությունն է: Տեսնես՝ խրտնած ոչխարների պես ո՜նց են փախչում … Լավ եղեք: Համբուրում եմ բոլորիդ … Եղբայրդ Դավիթ, 2 հուլիսի 1992.: