ԱՀ Հերոս

Մերօրյա հերոս Վազգեն Արմենի Ասլանյան

Վազգեն Արմենի Ասլանյան, ծնված 04.28.2001թ, զորակոչվել է 2019թվականի հուլիս ամսին:

Մարշալ Բաղրամյանի ուսումնական զորամասի տանկային գումարտակ, ստացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչում, 2020թ-ի

հունվարին տեղափոխվել Արցախի Մարտակերտի շրջան գյուղ Սրխավեն, տանկային գումարտակի 716 րդ տանկի հրամանատար։

Պատերազմի սկզբից մասնակցել է իր ըկերների հետ միասին Մատաղիսի և Թալիշի մարտերին, առջին իսկ օրը իրենց գումարտակի տանկերը հակառակորդը շարքից հանել է, մնացել են ընդամենը չորս տանկ,  որոնց հոկտեմբերի երկուսին թշնամին շարքից հանեց։

Այսպիսով բոլոր տանկիստները զոհվել են, Վազգենը մասնակցել է հինգ օր և զոհվել։

Իր ընկերներից ամեն մեկը մի լույս էին, հզոր և ավախ։

Հայրը պատմում է. <<Որ կապնվում էի տղայիս հետ նրանց հետել էի զրուցում, նրանք մի տեղ մեզ էին դուխ տալիս, ասում էին հոպար դիմացեք մինչև ստեղ մաքրենք գանք հասնենք քեզ, ասում էի զգուշ եղեք ՝ երեքնել ասում էին թուրքն ում շուննա որ վախենանք,ու բարձր ծիծաղում ։ Այսպես 5 օր և զոհվեցին տղես և ընկերները միասին>>։

Նա իր տանկով ոչնչացրել է հակառակորդի 4 т 90 տանկ, ոչնչացրել թուրքի հենակետեր մեր ուղղության վրա, ամսի 27 ին վաղ առավոտյան  ժամը 7։20 զանգել է հորը և ասել պապ կռիվա սկսվել։

Հայրը հենց օրը մեկնել է Արցախ, սակայն չի կարողացել հասնել  որդուսն <<Վազգենիս միքիչ իրարից հեռու էինք գտնվում , չարաբաստիկ հոկտեմբերի երկուսին երբ սկսեցին ռմբակոծել մեր ուղղություն ,որդիս զոհվեց,ես էլ վիրաորվեցի>>։

Վազգենը  բռնցկամառտիկ էր հայաստանի պատանեականի լավագուինն էր իր սպասում։

Հարգանք և խոնարհում մեր հերոսին ։

©Armday.org 

Հանուն մեր կյանքի իր կյանքը տված մեր Կարենը…

Կարեն Գրիգորյան. նա մի զարկն է մեր բազկի…

Մերօրյա պատերազմի նահատակներից է Կարեն Արբենի Գրիգորյանը: Բնօրրանը Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղն է, որտեղ աչք է բացել 2001թ. օգոստոսի 19-ին: 2008-2019 թթ. սովորել եւ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ։ Ուսուցիչների եւ դասընկերների շրջանում եղել է սիրված ու հարգված: Հարազատները, մտերիմները, ընկերները, նրա հետ բազում հույսեր էին կապում երկրային կյանքում: Բայց Կարենին բաժին հասավ երկնային կյանքը: Եվ այժմ խորը կսկիծով եւ ափսոսանքով են հիշում։ Միջնակարգն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան։ Չորս ամիս համալսարանում սովորելուց հետո, ուսումը կիսատ թողնելով, 2020 թ. հունվարի 19-ին զորակոչվել է զինծառայության, որի առաջին վեց ամիսն անցկացնելով Լուսակերտի ուսումնական գումարտակում, ճանաչվել է լավագույն հրետանավորներից մեկը եւ ստացել սերժանտի կոչում։ Լուսակերտից հետո տեղափոխվել է Տավուշի մարզի Մեհրաբ զորամաս եւ շարունակել է ծառայությունը՝ կատարելով իր առջեւ դրված պարտականությունները։ Մասնակցել է 2020թ. հուլիսի 12- ին սկսված Տավուշյան մարտերին եւ, փայլուն կատարելով մարտական առաջադրանքները, արժանացել է «Արիության մեդալի»։ Կարենը հայրենասեր եւ նվիրված զինծառայող էր, բավականին կայացած՝ հայրենիքի պաշտպանության գործի համար։ Մեծ հեղինակություն էր վայելում զինակից ընկերների եւ հրամանատարական կազմի կողմից։ 2020 սեպտեմբերի 27-ին, երբ Արցախյան ճակատում սկսվեցին լայնամասշտաբ մարտեր՝ տարբեր ուղղություններով, Կարենն իր մարտական ընկերների եւ հրամանատարների հետ տեղափոխվեց Արցախ ու ներգրավվեց մարտական գործողությունների մեջ։ Պատերազմի օրերին պարբերաբար զանգահարում, խոսում էր իր ծնողների հետ։ Բարձր տրամադրությամբ փորձում էր հանգստացնել մայրիկին՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի, ու հաղթանակը մերը կլինի։ Մարտերի ժամանակ Կարենը ցուցաբերել է խիզախություն եւ հնարամտություն: Հրետանային կրակ վարելով՝ ոչնչացրել է հակառակորդի չորս տանկ եվ կասեցրել առաջխաղացումը։ Հոկտեմբերի 28-ի օրը ճակատագրական եղավ նրա համար. հակառակորդի դիպուկ հարվածը կտրեց հայրենիքի պաշտպանի կյանքի թելը… Քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում, հավերժի ճամփորդ դարձած Կարեն Գրիգորյան:

Կարենի մասին դասընկերուհին ևս արտահայտել է իր կարծիքը․․․

Իմ դասընկերը 29.10.20-ին միացավ “աստվածների” ջոկատին:Նրանց առաքելությունը այլ է. Նրանք ծառայում են ոչ թե 2 տարի,այլ մի ամբողջ հավերժություն…Նրանք ունեն տարբերվող առաջադրանք՝երկինքը ամուր պահել իրենց ուսերին և ոչ մի դեպքում չլքել զորքին։ Նրանք հատընտիր են,ամեն մարդ չի կարող միանալ այս ջոկատին։ Այն դեպքում է դա լինում, երբ հողը դողում է նրանց ոտքերի տակ և ի զորու չի լինում աշխարհը նրանց իր վրա պահել։ Աշխարհը ծնկաչոք ,մի կերպ նրանց պահում է իր վրա, և երբ նրանք կատարում են երկրային առաքելությունը, երկնքի բանակը դռները բաց դիմավորում է իր նորակոչիկին .
Սյսօր կխոսեմ Կարենի մասին։Նա ինձ համար չի սահմանափակվում որպես դասընկեր։ Նա,ինչպես նաև մնացածը, ինձ համար իմ եղբայրներն են (ես չեմ պատրաստվում նրա մասին անցյալով խոսել) ,այնպես որ, ինձ ընկալեք ոչ թե ընկեր այլ եղբայր կորցրածի։Իր մահը փոխեց իմ և կյանքի հարաբերությունները…Այ հիմա հասկանում եմ՝ ով է մեզանից հրամայողը, ով՝ կատարողը . մինչ պատերազմը ես այն “նշանավոր” հարցին, թե կցանականայի՞ արդյոք տեղափոխվել անցյալ կամ ինչ որ բան փոխել ապրածումս, պատասխանում էի՝ոչ .հիմա այլ է …ես երազում եմ ունենալ այդ հնարավորությունը ,թեկուզ մի քանի վայրկյան տեղափոխվել անցյալ ու վայելել այն պահը, երբ Կարենը մեզ հետ էր նաև ֆիզիկապես։Միգուցե եթե իմանայի, որ այսպես է լինելու, մի քիչ քիչ վիճեի հետը,միգուցե ընդհանրապես չվիճեի ,միգուցե ամեն անգամ նրան տեսնելուց ինձ կարգի բերեի ՝չէ որ հերոսի հետ նույն օդը շնչելը պարտավորեցնող է… Չգիտե՜մ …Ես միշտ ասում էի, որ չեմ վախենում մահից,հիմա հասկացա ,որ ես եսասեր եմ(յուրաքանչյուրս մեր մահով ամենաքիչը ցավեցնում ենք մեզ) …հասկացա ,որ “ես չեմ վախենում մահից” նախադասության մեջ դերանուն է պակասում՝ անձնական դերանուն ՝իմ ։Այո՛, ես այսուհետև կասեմ ,որ չեմ վախենում իմ մահից ,բայց իմ մտերիմների մահից սարսափում եմ,սարսափում եմ կորցնելուց… Կյանքը խաղ է։Այն ժամանակ մտածում էի, որ մենք ենք կյանքին խաղացնում, իսկ հիմա հակառակն եմ պնդում ՝մենք խամաճիկ ենք կյանքի ձեռքում …ինչպե՞ս բացատրեմ. Դուք կյանքում մտածել եք, որ մի քանի միլիմետրանոց երկաթի կտորը կխլի ձեր կյանքը ,կամ ավելի վատ ՝ձեր հարազատի կյանքը …չէ՞ … ես էլ չէ …հենց այն ժամանակ, երբ ես ու դուք այդպես էինք մտածում ,կյանքը բացել էր անճոռնի երախը և ծիծաղում էր մեր վրա։Մի քանի միլիմետր այն կողմ և այդ անիծյալ երկաթի կտորը գետնին չէր տապալի հազարավոր երազանքներ … Կյանքը մի հարցում էլ ինձ հաղթեց. Մինչ այս պահը ես մտածում էի ,որ լավատես եմ ,բայց երբ սկսվեց այս “դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհը”,ու ես կլանված ամեն օր սկսեցի կարդալ սև ցուցակը ,աղոթելով ,որ “ծանոթ անուն” աչքերս չտեսնեն ,ու երբ “ծանոթ անուն” չհանդիպելով սկսում էի նորից շնչել,նկատեցի կյանքի քծնող ժպիտը…կրկին պարտություն, այո՞ …նա ապացուցեց ,որ ես հոռետես եմ (ծանոթ անուն էիր փնտրում հա՞) , ու մեկ անգամ ևս շպրտեց դեմքիս եսասիրությանս փաստը (ծանոթ անուն չկարդալով սկսեցիր շնչել հա՞) …Այս պայքարում էլ տանուլ տվեցի:

Պատկերացնում եմ հպարտությամբ տոգորված հայացքս ,երբ իմանայի, որ հերոս է իմ կողքի նստարանին նստած՝ լավ մաթեմատիկա իմացող տղան ….լա՜վ, Կարե՛ն,արի խոստովանեմ ,որ դու ինձնից լավ գիտեիր մաթեմատիկա ,ասեմ ավելին ՝ ես քեզնից մեկ -մեկ արտագրում էի գրավորների ժամանակ (գրավորի ժամանակ սովորաբար իր կողքը նստելու համար հերթեր էին գոյանում)։ Ես հպարտ եմ, որ քեզ նման դասընկեր ունեմ…հիմա չեմ հավատում , որ սա իրականություն է .. ինձ շատ մեղավոր եմ զգում քո և քո նման հերոսների առաջ :
…Ուզում եմ ասել՝ կներես …վստահ եմ, որ կկարդաս սա,որովհետև մեզ հետ չես միայն ֆիզիկապես ։Չգիտեմ ոնց կկազմակերպենք մեր դասարանական հանդիպումները…երևի գանք քո “տուն” …երևի գանք ու ժպիտով հիշենք մեր անցյալը .Ա՜խխ,ինչքան բան կփոխվեր , եթե իմանայինք, որ քեզ հավերժ տեղափոխելու են երկնային բանակ …կներես …սիրում ենք ու կարոտում … ու հավերժ աղոթում քո հոգու խաղաղության համար։
հգ. Մի բան էլ փոխվեց …այն ժամանակ մենք էինք քեզ սպասում,իսկ հիմա ՝ դու մեզ… ❤

Մարիամ Պողոսյան

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը

Այսօր Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը: Կայացնելով ակնհայտ քաղաքական որոշում՝ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը:

Սամվել Բաբայանի գրասենյակ

ՊԱՎԵԼ ՍՈՒՐԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ «Ռազմական Արխիվ 1990-1994»-ը հրապարակեց մի տեսանյութ, որի մեջ խոսքը գնում եր մի պատանու մասին, ով 12 տարեկանից զենքը ձեռքին պաշտպան կանգնեց հայրենի հողին։ https://www.facebook.com/razmakanarchive/posts/1059679554374235

Մեզ հաջողվեց բացահայտել նրա մասին հնարավորինս ամբողջական պատկերը։

Եւ այսպես՝

ՊԱՎԵԼ ՍՈՒՐԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
(13. 10. 1975 – 19. 04. 1993)

Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 13-ին Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում։
Պավելին ճանաչողների պատմելով, նա շատ ժիր և ուրախ տղա էր։ Նրանց տունը գտնվում էր գետի ափին, և նա իր ամբողջ ժամանակը անց եր կացնում իր սիրելի Թառ-թառի ջրերում։

Երբ նա 8-րդ դասարանում եր, մտերիմ կապ եր հաստատել ռուսական բանակի զինվորների հետ, որոնք անունի պատճառով շատ էին սիրում Պավելին։ Եւ այդ կապը Պավելը օգտագործում եր ծանր վիճակում հայտնված համագյուղացիներին օգնություն հասցնելու համար՝ սնունդ եր հայթայթում, զինամթերք և այլ կարևոր բաներ։

12 տարեկանից միացավ ֆիդայական շարժմանը՝ ընդգրկվել է Չափար-Գետավան ինքնապաշտպանական ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Վոլոդյա (Արայիկ) Սարգսյանը։ Նրա ակտիվությունը առավել սրանում է «Օղակ» գործողության ժամանակ, երբ խորհրդային բանակը ադրբեջանական ՕՄՈՆ-ի հետ ԼՂԻՄ հայկական բնակչության դաժանաբար արտաքսում և սպանդ ծավալեցին։ Այդ օպերացիայի շրջանակներում գերի է ընկնում Պավելի ավագ եղբայրը՝ Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ազատվելուց հետո պարզ դարձավ, որ Ռազմիկը ենթարկվել եր դաժան խոշտանգումների։
Այդ պահից Պավելին գյուղում էլ ոչ ոգ չտեսավ՝ նա միացավ զինված պայքարին։

Պավել Մարտիրոսյանը մասնակցել է Մարտակերտի և Քարվաճառի շրջաններում տեղի ունեցած մարտական գործողություններում։

Մարտակերտում Պավելը ծառայել է Կարապետյան Ռոմայի (Մարաղայի Ռոմա) ջոկատում, ապա միացել է Հովսեփյան Հովսեփի ջոկատին։ Այդ ջոկատի կազմում նա մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը, որտեղ տվել է իր վերջին մարտը՝ Օմարի լեռնանցքի ազատագրման ժամանակ։

1993 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանական կողմը հակագրոհ է կազմակերպում, նպատակ դնելով հետ վերցնել կորցրած դիրքերը։ Հայկական զորքը ընդունեց մարտը՝ սկսեց հետ մղել հակառակորդին Չարեկտարից մնիչև Օմար։

Պավելը իր գնդացիրավ առաջնագծում էր։

Բուժքույր Կարինե Գևորգյանի (այդ խիզախ կնոջ մասին մենք անպայման կգրենք) վկայությամբ Պավելը վիրավորվում է, սակայն թեժ մարտի պատճառով նրան դուրս հանել մարտադաշտից չի հաջողվում։ Կարինեն վիրակապում է Պավելին և թողնում այնտեղ։

Երբ հաջողվում է հետ շպրտել ադրբեջանցիներին և առաջ գալ անցած մարտի տեղը Պավելին այնտեղ չգտան։ Պավելի եղբոր պատմելով գիշերը ձնառատ եր և նրանք չկարողացան հայտնաբերել նրան, ո՛չ ողջ, ո՛չ էլ զոհված։

Պատմում է այդ մարտի մասնակից Արայիկ Ղազարյանը․
«1993թ ապրիլի 18֊19 իրականացվում էր Օմարի լեռնանցքի ազատագրման ռազմագործողությունը, հակառակորդի դիրքերին մոտ տարածությունում (50֊60 մ ) ՝ հակառակորդի դիպուկահարի կողմից խոցվեցին մեր 3 մարտական ընկերները՝ Վարդենիսի Գեղամասար գյուղից (5 երեխաների հայր) Լյովան, Մարտունու Ծովինար գյուղից՝ 19 ամյա Ռադիկը և Պավելը։ Ասեմ, որ երեքն էլ գնդացրորդ էին՝ 2 ПК, 1 РПК։ Գրոհը ձախողվեց, տղաները նահանջեցին ելման դիրք։ Դրանից մոտ 20 ֊ 30 րոպե հետո, իմ նախաձեռնությամբ երկու զինակից ընկերներիս և Վանաձորի գնդի երկու ժամկետային զինծառայողների մասնակցությամբ բարձրացել ենք տղաների զոհված վայրը (իրարից 10 ֊ 15 մ իրարից հեռու), երկու դին դրել ենք տեխնիկայի մեջ, փնտրել ենք Պավելին, սակայն չենք գտել ( իր գնդացիրը ПК եղել է այդտեղ )։ Չեմ ասում դին, որովհետև բուժքույր-ազատամարտիկ Կարինե Գևորգյանը (հետմահու Մարտական խաչ 2֊րդ աստիճանի շքանշանի ասպետ ) մեզ հայտնեց որ Պավելը եղել է կենդանի ՝ աչքից խոցված, ինքը վիրակապել է։ Մի երկու ժամ հետ Ումուդլուից կամավորների նոր խումբ է բարձրացել փնտրելու Պավելին, ցավոք ապարդյուն։»

Պավելը բազմազավակ ընտանիքի որդի էր՝ ուներ 5 եղբայր և 2 քույր։

Ծնողները մինչև վերջի շունչը հավատում էին, որ նրանց որդին կգտնվի, կվերադառնա․․․
Այդպես էլ գնացին չդադարելով սպասել։

Պավել Սուրենի Մարտիրոսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության «Արիության համար» մեդալներ։

Նրա անունը կրում է Գետավանի միջնակարգ դպրոցը։ Իսկ Օմարի Լեռնանցքում տեղադրված է նրա կիսանդրին։

Փառք մեր փոքրիկ զինվորին, ով տղամարդ դարձավ մարտի դաշտում, ապրեց այդքան կարճ բայց վառ կյանք։ Եւ նվիրաբերեց այն իր Հայրենիքին, ժողովրդին, իր պես մանուկ տղաներին, նվիրելով նրանց խաղաղություն կերտելու հնարավորություն։

«Ռազմական արխիվ 1990-1994»-ը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավոր դարձավ վերականգնել իրադարձությունների շարքը, վերադարձնել հերոսին իր անունը՝ մարտական ընկերներին, ընտանիքի անդամներին և մանկության ընկերներին։

Այսօր արցախյան ազատամարտի Հերոս ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻ (ԴԵՎ) ծննդյան օրն է: Շնորհավոր ծնունդդ Հերոս,հավերժ փա՜ռք քեզ…

ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ (ԴԵՎ) 
Արցախյան ազատամարտի Հերոս, ազատագրական շարժման գործիչ, գրող։Ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Երևանում, ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։
Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ: Արդեն փոքր տարիքում նա իրեն դրսևորում էր որպես իսկական ասպետ, ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում ուներ, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»:
1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։1985թ-ի հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տաս հոգու դեմ պաշտպանել էր իր պատիվը: Թեև դատավարության ընթացքում Դավիթը հայտարարում է, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ է ունեցել, այլ ոչ կենցաղային, ինչպես որ ցանկանում էին ներկայացնել, այդուհանդերձ նրան դատում են և դատապարտում 4 տարվա ազատազրկման, ինչի մասին գրում է` «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»: Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Աշխատել է որպես ռեժիսոր, գրել «300 վայրկյան» վիպակը։Պատերազմի դաշտում շատ արագ բացահայտվում է Դավթի ռազմական տաղանդը: Առհասարակ, մանկուց սիրում էր պատերազմի թեման, իսկ դպրոց ընդունվելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է. «Կուզե՞ք պատմեմ Բեռլինի գրավման մասին»: Փոքրուց լսել էր մոր և տատի պատմություններն իր նշանավոր նախնիների` Պողոս-Բեկ և Դանիել-Բեկ Փիրումովների, Մելիք-Բայանդուրի մասին և երազում էր նրանց նմանվել: Այդ երազանքն իրականանում է: Դավիթը դառնում է փառապանծ ու քաջարի մարտիկ, անձնուրաց կռվում Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա` «Տիգրան Մեծ» ջոկատում:
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»:
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: 1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։
Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991թ. սեպտեմբերին հատվում են Դավթի և լեգենդար Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի, մարտական ճանապարհները: Այո, Դավիթը լավ գիտեր Հադրութի շրջանի այդ գյուղը: Մոր հարազատ գյուղն էր, և այնտեղ, պապի տանն ադրբեջանցիները շտաբ էին հիմնել: Մութը վրա հասնելուն պես Դավիթը մենակ, զգուշությամբ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի միակ լուսավորված տունը՝ պապի օջախը: Օմոնականներն այնտեղ աղմկոտ խնջույք էին սարքել. Դավիթը բարձրաձայն կանչում է օմոնի պետի անունը: Վերջինս մոտենում է պատուհանին ու Դավիթը` «բռնիր» գոռալով, նրա վրա է նետում նռնակների կապուկը: Ուժեղ պայթյուն է լինում և տունը փլվում է: Դրան հետևում է մեր մարտիկների կենտրոնացված գրոհը, և օմոնականները դուրս են շպրտվում գյուղից: Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» ֆունդամենտալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:
Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր… Շուտով Դավիթը նորից մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին՝ Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է, 1991թ. դեկտեմբերի 10-ին` փայլուն կատարելով մարտական առաջադրանը:
Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Մեզ բացակա չդնեք&#8230; Զորավար Անդրանիկ &#8230;

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»
Զորավար...

Հայոց պատմության էջերը հարուստ են բացառիկ իրադարձություներով և հերոսական դեմքերով, յուրաքանչյուրիս պարտքն է գնաատել մեր վեհ նախնիների;
1927 թ օգոստոսի 31-ին` օտար ափերում` ԱՄՆ ֆրեզնո քաղաքում:. հենց այս օրն է մահացել հայ ազգային-ազատագրական շարժման վառ անհատականություններից մեկը՝ Անդրանիկ Օզանյանը: 1928 թ նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, 2000 թվականին` Հայաստան ;Այժմ հանգչում է Երևանի Եռաբլուր պանթեոնում;
Հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդն ու ռազմական գործիչն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրվել է հարազատ ժողովրդի պաշտպանության,ազատության,փրկության գործին և օրհասական բոլոր պահերին եղել նրա կողքին:
Անդրանիկ Օզանյանը, հայ մեծանուն հայդուկապետ և զորահրամանատար, Ազգային հերոս:Հայոց պատմության էջերը հարուստ են բացառիկ իրադարձություներով և հերոսական դեմքերով, յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել մեր երևելի անցյալը, մեր վեհ նախնիներին, նրանց վարքը ճանաչել և դասեր քաղել: Անդրանիկ Թորոսի Օզանյանը, որը հայտնի է նաև Անդրանիկ Փաշա ու Զորավար Անդրանիկ անուններով ;Ազգային հերոսի կոչումը վեր է ամեն ինչից, որին արժանացել է քաջարի հայորդին:
Անդրանիկի կյանքը իրական առասպել էր զորավարի կենդանության օրոք և առասպել է մինչև այսօր:""

 

Սերժ Սարգսյանը Մովսես Հակոբյանին հանձնեց գեներալ-գնդապետի զինվորական կոչումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բանակի օրվա առթիվ hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար շնորհեց բարձրագույն զինվորական կոչումներ:

Պարգևատրման արարողությունը կայացավ Նախագահական նստավայրում:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին հանձնեց գեներալ-գնդապետի զինվորական կոչումը խորհրդանշող ուսադիրները:

Նախագահը գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանին, ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերիկ Քոչարյանին:

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան 

""Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան  -Ծնվել է  փետրվարի 18, 1906, Խաչիսար (Չարդախլու) — վախճանվել նոյեմբերի 1, 1977, Մոսկվա), Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս ԽՍՀՄ կողմից։

Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938-ին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941-42 թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975 թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին, Մոսկվայում։

Նրա պատվին անվանվել է փողոց մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանում: 2016-ի Մայիսի 23-ին, տեղադրվել է Մարշալ Բաբաջանյանի արձանը համանուն փողոցի կից գտնվող այգու տարածքում։

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ  

""

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների, մաքառումների ու հերոսացման խորհրդանիշ ունի` Ավարայրից մինչև Սարդարապատ, Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսա, մինչև Շուշի: Ծանր, արյունաքամ մարտերի ժամանակ հայ ժողովրդին հաջողվեց հաղթել ոչ միայն թշնամուն և ապահովել հայության և մարդկության ազատության փրկագնի արժեքը, այլև այդ հաղթանակներով դնել Հայաստանի առաջին Հանրապետության հիմնաքարը`1918թվականի մայիսի 28-ին հռչակել Հայաստանի անկախությունը:
Հայ ազգը ազատության ոտնահարմանը դեմ դիմաց կանգնելով` լուծեց իր լինել-չլինելու հարցը` հօգուտ լինելիության:
1945 թվականին Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հայ ժողովրդի մասնակցությամբ պարտվեց մարդկության թշնամին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ու Շուշիի հերոսական մարտերում հայ ազգը վերականգնեց իր արժանապատվությունն և խաղաղության իրավունքը: Նա ցույց տվեց, որ կարող է մոխիրներից հառնել ինչպես փյունիկ, վերածնվել նորից ու ՙՄիասնության շուրջ-պար՚ բռնել Արագածի շուրջը:
Փա`ռք ու պատիվ քեզ, հայ ժողովուրդ, քեզ բազկի ուժ, աննկուն ոգի, անառիկ կամք, խաղաղություն և բացառիկ հաղթանակներ
Ավարայրի ու Սարդարապատի աննկուն ոգին է առաջնորդել հայ զինվորին, հետագա հաղթանակների մղել: Այսօր էլ, աչքի առաջ ունենալով մեզ ամենամոտ գտնվող հաղթանակը՝ Արցախյան հաղթանակը, հայ զինվորը մարտնչող ոգով կանգնած է սահմանին:

Արկադի Տեր-Թադևոսյան- Լեգենդար Կոմանդոս

""ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՅԱՆ ԱՐԿԱԴԻ (Արտուշ) ԻՎԱՆԻ (Հովհաննեսի)

Ծնվել է 1939թ. մայիսի 22-ին ք. Թբիլիսի: 1962թ. ավարտել է Բաքվի հետևակային ռազմական ուսումնարանը, 1972թ.` Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան:

1962-90թթ. ծառայել է Գյումրիում, ԳԴՀ-ում, Չեխոսլովակիայում, Բելոռուսում, Աֆղանստանում, 1987թ.-ից` Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:

1990թ. մայիսին զինվորագրվել է Սասունցի Դավիթ կամավորական ջոկատին, 1991-92թթ. նշանակվել ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատար: 1991-92թթ. ղեկավարել է Տողի, Սարինշենի ազատագրական, Մարտակերտի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերը:

1992թ. նրա ղեկավարությամբ կազմվել է Շուշիի ազատագրական պլանը և 1992թ. մայիսի 8-9-ին իրագործվել քաղաքի ազատագրման Հարսանիք լեռներում ռազմական գործողությունը նվազագույն կորուստներով: Ազատամարտիկների և խաղաղ բնակիչների կողմից արժանացել է  Կոմանդոս պատվանունի: 2001թ.-ից ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահն է: ՀՀ բանակի գեներալ-մայոր (1992): Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններով: Արցախի Հերոս (2009): Պարգեւատրվել է Ոսկե Արծիվ շքանշանով: