Խմբագրություն

Որոշ քաղաքական ռիսկեր կառավարելու Փաշինյանի հմտությունները արտակարգ են ու անվիճելիորեն էֆեկտիվ:

""

Մայիսի կեսերից Արցախյան հողի վրա նկատվեցին կոնտրհեղափոխական խլրտումները, որտեղ վավերագրվեց «Կովկասում խաղաղության միակ երաշխիքը ռուսական դոմինանտ ներկայությունն է, իսկ դրա բանալին՝ Արցախն ու այնտեղ ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումը» թեզերի հեղինակ Կոլերով-Տարասով զույգի հայտնությունը նախ ԱԳՆ կոնֆերանսում, ապա՝ Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, որտեղ Արցախի երիտասարդությանը բացատրում էին, թե նրանք մենթալիտետով մեզանից տարբեր են, մեզ հետ չեն կարող վերաինտեգրվել ու միակ լուծումը ռուսական պրոտեկցիայի տակ ապրելն է: Դրան հաջորդեց հեռտորաբանական փոխհրաձգությունը Ստեփանակերտի և Երևանի միջև, իսկ մայիսի 20-ին, դատարանների շրջափակման օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կեսօրվա լայվ ելույթում անցումային արդարադատության ու վեթինգի հետ միասին խոսեց թե՛ Արցախում դավադիր պատերազմի ռիսկի, թե՛ նաև ապրիլյան պատերազմի հետաքննության կայացված քաղաքական որոշումների մասին՝ ակնակելով, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարվում…

Մեկ անգամ չէ, որ հիմնավորել ենք, որ Թավշյա հեղափոխությունից հետո Մոսկվան հայտնի Լավովյան պլանը քաղաքական, խաղաղ եղանակով իրականացնելու հնարավորություն չունի, ռազամական եղանակն էլ շատ անկանխատեսելի է… Դա անգամ անհնար եղավ 2016թ. ապրիլյան պատերազմից առաջ ու քառօրյա պատերազմի միջոցով՝ անդավաճան հայ զինվորի ու սպայի արյան ու նվիրումի հաշվին… Փաշինյանը հենց 2016թ-ի ամռանը այդ պլանը դավադրություն համարեց Արցախի հանդեպ…. Կրեմլը գիտի դա ու բացահայտ չի խոսում դրա մասին, բացառությամբ Մամեդյարովի շուրթերի, ով Մոսկովյան վերջին հանդիպումից հետո հղում արեց 2016-ի տարբերակին… Ավելին հնարավոր չէ անել:

Եւ, ահավասիկ, մայիսին հանկարծ այդ պլանները իրականացնելու այլ սցենար ուրվագծվեց, որի ուղերձները Կոլերովն ու Տարասովը բերեցին Ստեփանակերտ՝ ապավինելով, որ Ստեփանակերտի ու Երևանի միջև Քոչարյանի գործով լարվածությունը Արցախը, իսկ ավելի ստույգ՝ Ստեփանակերտի ռազմաքաղաքական էլիտային, նրա հետ էլ ողջ տարածաշրջանը ավելի կհեռացնի Հայաստանից, իսկ եթե Երևանում դա էլ կանխեն, ապա դավադիր պատերազմը վերջին հույսն է մնում….

Եւ ահա, Փաշինյանը հասկանալով խաղի նրբերանգները՝ արձակում է ապրիլյան պատերազմը հետաքննելու իր քաղաքական որոշումը: Ազգային ժողովը բավական արագ որոշում է ընդունում ու ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին օժտում քննիչ հանձնաժողովի ստատուսով…. Սա թերևս ակնարկ էր, որ Հայաստանում չեն մոռացել 2016-ի ապրիլյան պատերազմը, դրա՝ պայմանավորված լինելու վարկածը և հնարավոր է անկնկալներ մատուցվեն… Այս ամենը առավել քան հասցեական է դառնում մայիսի 8-9-ին Արցախ Սերժ Սարգսյանի այցելության, այնտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ խարույկի մոտ կարտոֆիլ խորովելու, ինչ-ինչ սցենարների շուրջ պայմանավորվելու ու խմբով պարելու խորապատկերին….

Եթե Հայաստանի նախկին ու Արցախի ներկայիս իշխանությունները խուսափեցին հրապարակավ քննադատել ապրիլյան պատերազմը հետաքննելու Փաշինյանի որոշումը, ապա դա բավական հրապարակային արեցին Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, իսկ որ առավել ուշագրավ էր, Սանկտ-Պետերբուրգում Ռ.Քոչարյանի նշանակած հյուպատոս Ռուբեն Հակոբյանը բաց նամակ գրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ մտահոգություն հայտնելով, որ նախկինում՝ 2016-ին Նիկոլ Փաշինյանը դավադիր պատերազմի վարկածի շրջանակներում երրորդ երկրի՝ Ռուսաստանի մասով կասկածներ է հայտնել և այժմ կա՛մ ԱԺ հանձնաժողովը պետք է փարատի դա ու պատժի Փաշինյանին, կա՛մ հաստատի, որ շարժվում են Ռուսաստանին մեղադրելու ուղղությամբ:

Մոսկվան անհանգիստ է ու այդ անհանգստությունը հայտնում է այլոց շուրթերով: Կրեմլում հասկանում են, որ Փաշինյանի իշխանությունը ակնհայտորեն կարող է սեղանին դնել բացարձակ անակնկալ զեկույց, իսկ դրանից առաջ հանձնաժողով հրավիրել Հայաստանի նախկին ու Արցախի ներկայիս ռազմա-քաղաքական էլիտային՝ ցուցմունքներ տալու: Այս հեռանկարը Արցախի իշխանություններին չափազանց սարսափեցնում ու զսպում է, անգամ պետք է որ ստիպի մտածել ռուսական խաղից դուրս գալու մասին, եթե ցանկանում են փրկել իրենց…

Ի վերջո՝ Երևանի «մենք չենք մոռացել ապրիլյան պատերազմի դավադրությունը» ուղերձը վտանգ կարող է ստեղծել, եթե փորձ արվի որևէ եղանակով՝ հանցավոր անգործությամբ կամ դիտավորությամբ ու սադրանքով նոր պատերազմի գեներացումը… Արցախի սահմանագծի օպերատիվ վիճակի տեղեկությունները Ստեփանակերտում չեն մնում ու հասու են Երևանին ու հնարավոր կլինի պարզել՝ ո՞վ և ի՞նչ մասնակցություն ունեցել հերթական փորձում…

Կրեմլի միակ ազատ ու անկաշկանդ գործընկերը, ով կորցնելու բան չունի, և պատրաստ է վա բանկ գնալ, մնում է Ռ.Քոչարյանը: Հենց դրա համար էլ Ռուսաստանը իր դեսպանով փորձեց բաց խաղադրույթ կատարել նրա վրա՝ հանդիպելով նրան: Սակայն այստեղ էլ Երևանի ռեակցիան չուշացավ. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռ. Ռուբենյանը դատապարտեց Հայաստանի ներքին գործերին դեսպանի անթաքույց միջամտությունը, ապա հրապարակային դարձվեց, որ դեսպանը նաև ԱԳՆ է հրավիրվել պարզաբանումների ու բողոքի նոտան ստանալու համար:

Ստեփանակերտի տեղական իշխանություններից կարևոր բան է կախված. կամ դուրս են գալիս այս անպատիվ խաղից ու ինդուլգենցիա ստանում՝ պաշտոնավարելով մինչև իրենց ժամկետի ավարտն ու տեղը զիջելով նոր իշխանություններին, կամ՝ այլևս խաղը շատ պարզ է ու ստվերում խաղալ հնարավոր չէ՝ ապրիլյան պատերազմի հետաքննությունը կարող է շատ ավելի բարդացնել պատասխանատվությունը… Խաղից դուրս գալով նրանք նաև մեղմում են Երևան-Ստեփանակերտ լարվածությունը:

Երևանը բավական գրագետ է խաղում ու չեզոքացնում բոլոր ռիսկերը: Փաշինյանն անգամ ներքին քննադատությունների արժանանալով շարունակում է խաղաղության դիսկուրսը, բանակցային պրոցեսն ու հնարավորինս հակառակորդին զրկում պատերազմելու լեգիտիմ առիթից… Այս իրավիճակում անթույլատրելի ու աններելի կլինի, եթե պատերազմի ռիսկեր ստեղծողները լինեն մեր ներսից….

ՀԽ անդամ ՝ Ստյոպա Սաֆարյան

Հրապարակվել են Դոնբասում մալայզիական օդանավը խոցելու մեջ կասկածյալների անունները

2014-ին Դոնբասի վրա մալայզիական ավիաուղիների «Բոինգ»-ի կործանման հանգամանքներն ուսումնասիրող միջազգային խումբը չորս մարդու անուն է հրապարակել, որոնք կասկածում են օդանավի կործանմանը մեղսակցություն ունենալու մեջ:

Կասկածյալներից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են. պաշտոնաթող զինվորականներ Սերգեյ Դուբինսկի, Օլեգ Պուլատով, ինքնահռակ Դոնեցկի այսպես կոչված «հանրապետության» պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը և Ուկրաինայի քաղաքացի, Դոնեցկի ռազմական հետախուզության ստորաբաժանման հրամանատար Լեոնիդ Խարչենկո:

Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

Ըստ հետաքննության՝ օդանավը խոցվել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի Կուրսկի բրիգադին պատկանող «Բուկ» տիպի հրթիռով:

Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են:

""

Բացահայտվել է 2016թ․ Սյունիքի մարզպետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բացահայտման մասին:

«ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից», — ասված է հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը Սյունիքի մարզպետն էր Սուրիկ Խաչատրյանը:

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Ձաների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

""

Այդ պաշտոնում Գրգորյանի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում վերջին թեկնածուի՝ Արթուր Վաղարշյանի չընտրվելուց մեկ օր անց:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը նախագահ Սարգսյանը երկրորդ անգամ առաջադրեց: Առաջինն անցած տարի էր՝ հեղափոխությունից հետո, որը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն Հանրապետական խմբակցությունը:

Վրաստանի խորհրդարանի խոսնակն ընդհատել Է այցն Ադրբեջան եւ մեկնել Բաքվից

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդհատել Է իր այցն Ադրբեջան եւ մեկնել Բաքվից: Այդ մասին հունիսի 21-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ադրբեջանի Միլի մեջլիսի մի աղբյուր:

«Կոբախիձեն Բաքվում չԷ, նա արդեն մեկնել Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հունիսի 20-ին Ադրբեջան Էր ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Ուրբաթ պլանավորված Էին նրա հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նովրուզ Մամեդովի հետ, ինչպես նաեւ մասնակցությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբելայի 53-րդ լիագումար նստաշրջանին:

Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել Է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառվել են ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ: Տուժել Է շուրջ 70 մարդ, այդ թվում՝ տասնյակ ոստիկաններ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման Է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում Է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը։

""
Նյութի Աղբյուր 1in.am

Բոլթոնն ու Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախօրեին հանդիպել է աշխատանքային այցով ամերիկյան մայրաքաղաքում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

Ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ այլ հարցերի թվում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և դրա կարգավորմանն ուղղված բանակցություններն առաջ մղելու հարցերը:

Ըստ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության, Մամեդյարովն ու Բոլթոնը քննարկել են նաև երկկողմ քաղաքական օրակարգը, ինչպես նաև տնտեսական կապերն ու այդ ոլորտում նախաձեռնությունները:

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, որ այս շաբաթ հանդիպում կունենա նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

""

Հերթական հարցումը բավականաչափ տարբերություն տվեց նախորդների հետ համեմատած

""

Armday.org Կայքը իր ֆէյսբուքյան հավելվածով , պարբերաբար կատարում է հարցումներ, որոնք նպատակ ունեն արտացոլել հասարակության կարծիքը գործող իշխանությունների հանդեպ:

Վերջին հարցումը անհամեմատ մեծ թվով մասնակիցներ գրանցեց ինչպես նաև տարբերվեց շատ մեկնաբանություններով:

Վերջին հարցումը ցույց տվեց նաև , որ կա վարչապետի կառավարության հանդեպ վստահության հետընթաց, բայց ոչ անկում: Նախկինի 70% + դրական արձագանքը այս անգամ իջել է 61%:

""

Սկզբում գրանցվեց շատ հետաքրքիր դասավորություն ստացվեց երբ դեռ մասնակցությունը չեր հասել 5 000 , տոկոսային հարաբերակցությունը կազմում էր 47% այո 53% ոչ: Այդ ամենը տևեց մինչև 10 ժամ : Այնուհետև նորից բավականին տարբերվող պատկեր ստացվեց երկրորդ օրվանից մինչ այսօր, որ դեռ մնացել է մի քանի ժամ քվեարկությանը: Այս պահի դրությամբ Այո-61% Ոչ 39%:

""

Մեկնաբանությունները ևս չէին զիջում իրար, օրինակ մեծ քանակությամբ դրական արտահայտված մեկնաբանություններին,չէին զիջում բացասականը ՝ բավականին սուր, կոշտ և նույնիսկ անձնական վիրավորանքներ պարունակող մեկնաբանություններ կային , որոնցից միմիայն փակվել են սադրիչ և անձնական վիրավորանք պարունակող մեկնաբանությունները, որոնք հնարավորինս կարողացել ենք նկատել: Արդյունքում փակվել է 20 զգուշացված մեկնաբանություններից միայն 7-ը , որոնք խիստ անձնական և սեռական բնույթի վիրավորումներ էին պարունակում և արգելափակվել է միայն մեկ օգտատեր, այն էլ պարզվեց որ կեղծ էր:
Առավել մանրամասն Ադմինի կողմից հրապարակված նկարներում , որն արտացոլում է ամբողջ պատկերը մինչ այս պահը: Հիշեցնենք , որ դեռևս հնարավոր է քվեարկել, ձայները փոփոխել, մեկնաբանել :
Քվեարկությանը մասնակցել են 15 400+ օգտատեր , որից Այո քվեարկել են 9 400+ օգտատեր և Ոչ քվեարկել է 5 900+ օգտատեր: Մեկնաբանել են 1 100 -ից ավել մեկնաբանություն + մեկնաբանությունների ներքո եղած արձագանքները:

""
""

""

Ներքևում տեղադրում ենք նախորդ երկու Հարցումները:


Ձորակապի նախկին համայնքապետի կատարած չարաշահման փաստով քրեական գործ է հարուցվել

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացնում են Շիրակի դատախազությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն 2014 թվականի ընթացքում կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածքներ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարին ուղղված բովանդակությամբ կեղծ գրություններ: Դրանցում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, թե իբր Ձորակապի գյուղական խորհրդի կոմիտեի 1991թ. որոշմամբ «Սառնաղբյուրի խաչմերուկ» կոչվող հանդամասից Ձորակապ համայնքի բնակիչ Ժ. Ա.-ին է հատկացվել 0,065457 հա և 0,017445 հա՝ հողատարածքներ: Վերջինս հիշյալ կեղծ փաստաթղթերը հողամասի հատակագծերի, շինությունների բնութագրերի, հողամասերի վրա առկա շինությունների հատակագծերի և այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացրել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, որոնց հիման վրա 2014 թ. ձեռք է բերել իրավունքի պետական գրանցում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին։ Այնուհետև, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, Ժ.Ա.-ն, 2015թ. ՀՀ անունից հանդես եկող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքելով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագրեր, ընդհանուր շուրջ 84 մլն դրամով օտարել է նշված հողատարածքներն ու դրանց վրա առկա գույքը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

""

Գերի ընկած զինվորի հարազատները բաց նամակ են հղել ՌԴ նախագահին

Ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները բաց նամակ են գրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Սատարենք Գերի Զինվորին» ֆեյսբուքյան էջից:Նամակում ասվում է. «Ձեզ են դիմում բանակում մոլորված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները, բարեկամները, գուղի բնակիչները և նրանք ովքեր ճանաչում են Հակոբ Ինջիղուլյանին:

 

Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը’ իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում պաշտպանության նախարարին:

 

Խնդրում ենք ձեզ, օգտվելով այս առիթից, կապվել ՌԴ նախագահի հետ (գուցե դեսպանատան միջոցով), որպեսզի նա միջնորդություն կատարի մեր երեխայի համար:

 

Մենք մտածում ենք, որ ձեր անձնական կապերը և մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը թույլ կտա մեզ դիմել նրան և ստանալ օգնության ձեռք:

 

Մենք միայն ավելացնենք մեր կողմից, որ ճանաչելով երեխային կարող ենք ասել, որ հարցազրույց ասվածը, որը մեզ ձուցադրեցին, թելադրված տեքստ էր, նրա արտահայտությունների մեջ մենք նկատեցինք վախ ու սարսափ:

 

Նա չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Նա շատ հարգված է եղել:

 

Խնդրում ենք, աղաչում ենք օգնեք մեր տղային քանի դեռ ամեն բան վերջացած չէ:

 

Նախապես շնորհակալություն:ի

Զինվորի մայր, հայր, եղբայր, ազգականներ, ընկերներ և Ոսկեվազ համայնք»:

Հեղինակ’ Armday սատարենք հայ ռազմագերուն նախկին կայք։