« Armday.org» ԿԱՅՔԻ ՈՂՋ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԳԱԼԻՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ

Յուրաքանաչյուրս էլ Ամանորը, Սուրբ ծնունդը և նման կարևոր տոները հիմնականում նշում ենք մեր հարազատներով, ընկերներով շրջապատված։ Այդ իսկ պատճառով էլ որոշ զինծառայողների մոտ այդ օրերին նկատվում է տրամադրության փոքրիկ անկում: Միաժամանակ պետք է գիտակցել, որ կյանքում էլ երբեք չի կրկնվի բանակային Ամանորը։ Օգտնվելով առիթից ուզում եմ շնորհավորել , բոլոր զինծառայողների և նրանց հարազատների Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Թո՛ղ 2018 թվականը լինի նորանոր նվաճումների, ձեռքբերումների և գիտելիքների տարի ,անսպառ եռանդ։ Թո՛ղ իրականան բոլորիս երազանքները և 2018 թվականը հայոց պատմության մեջ ամրագրվի որպես նորանոր բարձունքների նվաճումների տարի։Ամանորի գիշերը թող մեղմիկ հանգստություն իջնի բոլոր այն մայրերի սրտերին, որոնց զավակները տարեմուտը դիմավորելու են մարտական դիրքերում կամ զորանոցներում։ Հավատացած եղեք, որ յուրաքանչյուրիս շուրթերից միմիայն բարեմաղթանքի խոսքեր են հնչելու ձեր զավակների հասցեին, ովքեր պահպանում են Հայրենիքի խաղաղությունն ու սահմանների անառիկությունը:
.Շնորհավոր Ամանորը և Սուրբ Ծնունդ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *