Յուրաքանաչյուրս էլ Ամանորը, Սուրբ ծնունդը և նման կարևոր տոները հիմնականում նշում ենք մեր հարազատներով, ընկերներով շրջապատված։ Այդ իսկ պատճառով էլ որոշ զինծառայողների մոտ այդ օրերին նկատվում է տրամադրության փոքրիկ անկում: Միաժամանակ պետք է գիտակցել, որ կյանքում էլ երբեք չի կրկնվի բանակային Ամանորը։ Օգտնվելով առիթից ուզում եմ շնորհավորել , բոլոր զինծառայողների և նրանց հարազատների Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Թո՛ղ 2017 թվականը լինի նորանոր նվաճումների, ձեռքբերումների և գիտելիքների տարի ,անսպառ եռանդ։ Թո՛ղ իրականան բոլորիս երազանքները և 2017 թվականը հայոց պատմության մեջ ամրագրվի որպես նորանոր բարձունքների նվաճումների տարի։Ամանորի գիշերը թող մեղմիկ հանգստություն իջնի բոլոր այն մայրերի սրտերին, որոնց զավակները տարեմուտը դիմավորելու են մարտական դիրքերում կամ զորանոցներում։ Հավատացած եղեք, որ յուրաքանչյուրիս շուրթերից միմիայն բարեմաղթանքի խոսքեր են հնչելու ձեր զավակների հասցեին, ովքեր պահպանում են Հայրենիքի խաղաղությունն ու սահմանների անառիկությունը:
.Շնորհավոր Ամանորը և Սուրբ Ծնունդ