Armday-ը 4 տարեկան է

Ուղիղ չորս տարի առաջ այս օրը բացվեց Armday կայքը: Այն ժամանակ Armday.com անունի ներքո: Մինչ այդ գործում էր արդեն Armdaily կայքը մոտ 2 տարի , սիրողական բնույթի: 
Հիմնադիր՝Հովհաննես Յորդանյան: Կայքը հիմնված օրվանից մինչ այսօր չի փոխել իր քաղաքականությունը: Այն է հայրենասիրական , ուսուցողական, հետաքրքիր , քրիստոնեական, դաստիարակչական,մշակութային , ամենօրյա հրատապ և սահմանային նյութեր հրապարակելը:
Երբ հայտնվեց մեդիա դաշտում, այն ժամանակ կայքերի մեծ մասը զբաղված էին Քարդաշյան և 18 + նյութեր հրապարակելով: Մինչ այսօր ոչ մի նմանօրինակ նյութ չի հրապարակվել կայքում:
4 տարիների ընթացքում կայքն անցել է փորձություններով լեցուն ճանապարհ: Իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցի բազմահազարանոց հաքերային հարձակման արդյունքում կայքը 7.04.2016 -ին գրանցեց միայն 80 000 հաքերային հարձակում, ինչի հետևանքով վնասվեց կայքի սեռվերներում եղած արխիվը: Բայց կայքը մի քանի օրից վերագործարկվեց նոր դոմենով : Armday.org միաժամանակ պահելով նախորդ դոմենը : Ցավոք սրտի արխիվը հնարավոր չեղավ վերականգնել, բայց փորձում ենք ամեն անգամ լրացնել ու ետ բերել նախորդ նյութերը:
Այսօր կայքը ունի ամենօրյա բազմահազարանոց լսարան:
Կայքը երբեք չի կեղծել իր դիտումների քանակը, չի լցրել ֆէյսբուքյան հավելվածը վճարովի ու կեղծ հավանումներով, և չի տեղադրել որևե կոմերցիոն հրապարակում:
Կայքի ֆէյսբուքյան հավելվածն ունի ավելի քան 80 000 հավանում և մշտապես հետևող 78 000 օգտատեր Բացի այդ ունի մի շարք ֆէյսբուքյան էջեր , որոնք կրում են Armday անունը Կարմիր մեծ A տառով:
2016 թ-ին հեղինակությունը այնքան բարձրացավ , որ նույնանուն կայք որոշեցին բացել ուրիշները, որը ոչ մի կապ չունի մեր կայքի հետ, ավելին բաձարցակ տարբեր բևեռներ են, այն ինչ մերժում ենք մենք:
Կայքն այսօր ունի հոգաբարձություն ՝ տարածքային գլխավոր ադմինիստրատորներ, որոնք գործում են բացառապես կամավոր հիմունքների վրա ու բացառապես ընթերցողի շահերից ելնելով:
Գլխավոր ադմինիստրատորներ Արցախից, Գյումրիից, Տավուշից , Լոռիից և Սյունիքից ինչպես նաև Երևանից:"ваше
 
Մենք մեր առաջ նպատակ ենք դրել կայքը առաջ տանել ու ոչ մեկին չնմանվել: Ընթերցողը ՝ տվյալ դեպքում դուք , ինքներդ եք գնահատողները: 
Այսօր ողջ աշխատակազմի , ադմինիստրացիայի և անձամբ իմ անունից Շնորհակալություն ենք հայտնում մեր ընթերցողին, որ մեզ հետ եք :
Հարգանքներով ՝ հիմնադիր Հ.Յորդանյան
 
 
 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *