Հավատարիմ եմ իմ մարդ կոչումին,
Թող նահատակվեմ, գեթ փրկեմ մեկին,
Սահմանիս վրա ամրոցի պատ եմ,
Անսասան’ նույնիսկ դարերի հոսքին…

Երդումով դարձա ես քա­ղաքացի,
Երդումիս վայել մնացի ց’այսօր,
Կմնամ տանս թեկուզ հեզ ծառա,
Երբե’ք չեմ գնա օտ­արին արքա…

Իմ կորցրածը որդիս կգ­տնի,
Թե նա չգտավ, թոռներ­ս’ հաստատ,
Օտար ճամփեքին ինչ էլ որ գտնես,
Կլուծվի հոգսիդ, դու կօտարանաս…

Ի՛մ հեռանալը իմ ոտքի տակ է,
Իմ հողի ծոցը այնքա՜ ն հարազատ,
Թե բախտավոր ես’ շիր­իմդ տաք է,
Օտար ափերը անծոց են ու պաղ…

………………………

Մտքով անցյալի խորքեր ճախրեցի,
Գտա պապերիս դեռ եր­իտասարդ,
Քրտնաջան բույրը անուշ էր նրանց,
Օծանելիք չէր, անմեղ էր ու տաք…

Իմ պապի պապը եկա՜վ, ինձ գրկեց,
Իր կրծքին սեղմեց, Ճակատս պագեց.
— Տուն ունես,- ասեց, իմ հողի վրա,
Չես լքել հողդ ու դուռս թողած…

Օրհնանքս վաղու՜ց թո­ղել եմ այստեղ,
Քո յոթ թոռներին մատ­աղ լինեմ ես,
Ապրի՛ր, հայացքով դեպի ապագան,
Թե որ մեզ հիշես՝ կե­նաց լինի այն…

Թե ինչ պատճառով հացդ պակասի
Համբերի՛ր, որդիս, աննկուն բանի,
Հարազատ հողի վրա ես կանգնած,
Մենք ենք նրա մեջ, նա քեզ է տրված …

Բարիքով լցրու ամբարդ բարի,
Զնգուն ծիծաղից տանդ լու՜յս իջնի,
Քո լաճ թոռների բազկ­ով անսասան
Հայրենի շենդ մի՛շտ կանգուն պահի …

…………………….

Ես մի բառ եմ ուզում,
Թեկուզ կես
Գամված ներքնակին կյանքի,
Քեզնից եմ ուզում…
Անցյալից լինի,
Պապերիս անցած ճամփեքից լինի,
Նրանց բարբառով,նրանց մրմունջով,
Նրանց երազից ու հացից լինի,
Ցավից էլ լինի,լացից էլ լինի:
Ուզում եմ զգալ և սերը նրանց,
Բուրմունքով լցված թոնրից լինի,
Այն սյունից կախված,
Ամանից լինի:
Կտամ ամեն ինչ,
Մենակ թե ինչպես նրանց
Առօրյա… հոգսից էլ լինի:

……………………

Երբ հոգիս ձեզ տամ՝դրեք կշեռքին,
Աշխա՜րհն էլ թող գա, տեսնի իմ լույսին,
Աստված կա այնտեղ անհունի չափեր,
Չարին կուրացնող բյուրավո՜ր աստղեր …

Հավերժ է հոգիս, տիեզերքին վայել
Միշտ չափ է կազմել նրա հրաշքին,
Աստղերին միմյանց կապող լարե՜ր է
Տեզերքին վայել,՜մեղեդի հոգիս. ..

Ազգիս մաքրության պատկերն է հոգիս,
Արմատն էլ վերից, անվե՜րջ անհունից,
Գումար են նրա բյուրավոր գույները,
Անթիվ աստղերի վարսերի թվից …

………………….

Օրորվում եմ, չեմ շորորում,
Անցավ լավը օրերիս հետ,
Սիրով կտամ միտքս նույնպես,
Մենակ մահին չճանաչեմ…

Չէ՛, չէ՛, հաստա՛տ սխալվում եք,
Չե՛մ վախենում, ես վախկոտ չե՛մ.
Մենամարտս է սոսկ օրենքով
Մեզ շղթայող օրենքի դեմ….

Հեռանում եմ, որ սպասեմ,
Թող երկարի սպասումս.
Ու ձեր գալուն ես կսպասեմ,
չեմ կասկածում սպասումս…

Հեղինակ`Մինաս Գրիգորենց

Comments

comments