Անդրադարձ <<Արցախի գրական դարբնոց >> սեմինար-քննարկմանը

 Օրեր առաջ <<Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն>> հկ նախագահ Անի Առաքելյանի և երիտասարդ ստեղծագործող Վովա Արզումանյանի նախաձեռնությամբ ԱՀ Կառավարության շենքում տեղի ունեցավ <<Արցախի գրական դարբնոց>> խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցում էին մի շարք երիտասարդ ստեղծագործողներ: Քննարկումն Արցախում իրականացվում էր առաջին անգամ, որի նպատակն էր բացահայտել մինչ օրս ստվերում մնացած ստեղծագործող անձանց: <<Նման սեմինար-քննարկումները կարևոր նշանակություն ունեն հատկապես Արցախի երիտասարդության համար, որովհետև այստեղ գրեթե գոյություն չունեն գրական այնպիսի կազմակերպություններ, որոնք հետևողական են մշակութային արժեքների վերհանման և երիտասարդ սերնդի մեջ նոր գրական կորիզ ներդնելու գործում>>,-հավելեց Վովա Արզումանյանը: Օրեր անց տեղեկացանք, որ Անի Առաքելյանի և Վովա Արզումանյանի նախաձեռնությամբ լույս կտեսնի նոր ամսագիր, որտեղ կտպագրվեն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի և սփյուռքի երիտասարդ ստեղծագործողներ:

Հեղինակ` Կարեն ՇԻՐԻՆՅԱՆ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *