Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ներկայացրել է սեպտեմբերի այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից ձեռնարկած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասներն ու ընթացիկ իրավիճակը, մանրամասնել հայկական կողմի հակազդող միջոցները:

Նախագահ Հարությունյանը ընդգծել է, որ առկա են բոլոր ռեսուրսները հակառակորդին համարժեք և համաչափ հարված հասցնելու համար, իսկ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակի և սպասվող առաջիկա զարգացումների հետ կապված հարցեր, նախագահի կողմից պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Azatutyun.am