Ստորեվ ներկայացվում է իր խոսք-կտակից մի հատված ուղղված մեզ և իրեն հաջորդող բոլոր սերունդերին…

«1. Ես թողնում եմ մեծ քանակությամբ գիտական գրքեր։ Դրանք կազմում են մի ամբողջ գրադարան։ Այդ իմ գիտական գրադարանը կտակում եմ Բյուրականի աստղադիտարանին։ Խնդրում եմ լավ պահպանել։

2. Ինձ հաջորդող սերունդներին՝ թոռներիս, ծոռներիս եւ այլն՝ տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ գրել հայերեն, անկախ նրանից՝ ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը։ Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում։

Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, եւ այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։

3. Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն։

4. Գիտցե՛ք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է եւ կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը։

5. Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ։ Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»

Հրաչյա Մովսիսյան