Ադրբեջանը շարունակում է պատրաստվել Նախիջևանում
«Հաշվի առնելով թուրքական ռազմական ուժերի ընդլայնվող ներկայությունը Նախիջևանում և թուրքական մեծ ազդեցությունը, այստեղ դժվար է տարանջատել ադրբեջանական և թուրքական ուժերը: Գաղտնիք չէ նաև, որ երկար տարիներ Ադրբեջանը անվստահություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում հեղինակազրկել, տապալել այդ հարթակը՝ վիրավորելով միջնորդներին:
Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ էլ մեկ այլ մարտավարություն է կիրառում` ջանում է ընդլայնել կամ Մոսկվայի, կամ Անկարայի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Փորձում է առանձին երկրների միջոցով կարգավորել հակամարտությունը՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջին տարիներին Բաքուն դա փորձում է անել Մոսկվայի միջոցով: Ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը, որն, ըստ էության, բացառում են բոլոր միջնորդներն ու Հայաստանը և ինչն անհնար է: Բայց այս քաղաքականությունից Բաքուն չի հրաժարվում և հնարավորության դեպքում օգտագործում է Թուրքիային առաջին պլան բերելու իր նպատակը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում Բաքվի Ղարաբաղյան քաղաքականության նրբությունները ներկայացրեց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ նշելով, որ չի բացառվում, որ Նախիջևանի ուղղությամբ ակտիվությամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձևաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ, ինչպես պնդում է Դավիթ Շահնազարյանը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում: