9-ամյա Նարեկ Աթանեսյանը միելոբլաստային լեյկոզ ունի: Նրան մեր բոլորիս օգնությունն է պետք

9-ամյա Նարեկ Աթանեսյանը միելոբլաստային լեյկոզ ունի: Նրան մեր բոլորիս օգնությունն է պետք 

ArCa — 9051270200208864 Դավիթ Հարոյան

Սիրելի ընկերներ, այսօր այցելեցինք Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ ծանոթացանք սուր միելոբլաստային լեյկոզ ունեցող 9-ամյա Նարեկ Աթանեսյանի հետ: Նարեկին Գերմանիայում անհապաղ բուժում է անհրաժեշտ, որի համար ընտանիքը գումար չունի: Հիվանդությունը հայտնաբերել են 2016թ. մայիսին նույն կենտրոնում: Մոր՝ Էվելինայի խոսքով՝ բուժումը բնականոն տեմպով ընթանում էր, սակայն բուժման նախավերջին կուրսում երեխան հիվանդացել է ջրծաղիկով, որից հետո հիվանդությունը կրկնվել է նրա մոտ: Նարեկի հայրը աշխատում է ՀՀ Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող, մայրը չի աշխատում, խնամում է Նարեկին:

Երեխայի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար անհրաժեշտ է 8200 եվրո, ընտանիքի հարազատների, բարեկամների ու ընկերների շնորհիվ հաջողվել է հավաքվել ընդամենը 4700 եվրո: Մնացած 3500 եվրոյի ակնկալիքով ընտանիքը խնդրանքով դիմում է հասարակությանը:

Երեխային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին՝

ArCa — 9051270200208864 Դավիթ Հարոյան

AmeriaBank
AMD 15700 12821830300
USD 15700 12821830101
EUR 15700 12821830146
RUB15700 12821830158

Երեխայի ծնողների հեռախոսահամաներներն են՝ 077 75 65 71՝ Ռոմիկ,
055 82 07 81՝ Էվելինա:

 

Գրառումը Արմեն Արմոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Արթուր Կարապետյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *