Բարձունքը մերն է, տղերքը ԿԱՆ… Նորաշենի բարձունքում կանգնեցվել է Ադամ Սահակյանի հիշատակը հավերժացնող 21 մետր բարրությամբ խաչը

""Ապրիլյան պատերազմը մեր պատմության էջերում նոր անուններ ու կիսատ կենսագրություններ գրեց, նոր սխրանքներ, ցավի ու հպարտության վայրկյաններ…
Այսօր Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում՝ Սևան-Գավառ մայրուղու հարևանությամբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Ադամ Սահակյանի հուշաքար-խաչի բացման արարողությունը, որի նախաձեռնողն ու հեղինակը ԵԿՄ Էրեբունու տ/բ երկրապահ-ազատամարտիկ Գրիգոր Մադաթյանն է:""
Միջոցառմանը ներկա էին հերոսի ծնողները, եղբայրը, հարազատները, ԵԿՄ Էրեբունու տ/բ-ի եռասերունդ երկրապահները: Տեղի ունեցավ օրհնության կարգ, որից հետո հյուրերը հանդես եկան ելույթի խոսքերով՝ հպարտության և գալիք սերունդներին ուղղված հայրենասիրության կենդանի օրինակ մատնանշելով հերոս հայորդուն: Ադամի ընտանիքին երախտիքի և խոնարհումի խոսքեր հղեց նաև Էրեբունու տ/բ նախագահ Նունե Մանուկյանը. <<Խոնարհվում ենք ձեր առջև, վստահ եղեք, որ Ադամի և նրա ընկերների գործը շարունակելու համար աճում է մի սերունդ՝ պատանի երկրապահներ, ովքեր ցանկացած պահի պատրաստ են կանգնել հայ զինվորի կողքին՝ պաշտպանելու երկրի խաղաղությունը, մեր խաղաղ քունն ու ձեր որդու կիսատ թողած գործը: Ադամը կա, մեր շարքերում է…Ադամները դեռ ծնվելու են… >>
Միջոցառմանը ներկա էին նաև Էրեբունու տ/բ-ի պատանի ու երիտասարդ երկրապահները, ժողգործիքների համույթի սաները, ովքեր ներկայացան հայրենասիրական երգերով ու երաժշտական կատարումներով:
Նորաշենի բարձունքի՝ դեպի երկինք հառնող այս հիշատակի խաչն այսուհետ լուսավորելու է դեպի Արցախ մեկնող-վերադարձողների ճանապարհը, պահպանելու է հայրենյաց սահմանը հսկող հայորդիներին և հիշեցնելու է՝ բարձունքը մերն է ու տղերքը ԿԱՆ…

 

 

""

 

""

""

""

ԵԿՄ Էրեբունու տ/բ լրատվություն