8 տարեկան Դանիելյան Սոնան , որ ծնվել է Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքում հավաքել է$200 ու ուղարկել է Արցախ

8 տարեկան Դանիելյան Սոնան , որ ծնվել է Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքում, ֆեյսբուքում տեսնելով Մարտակերտի թիվ 2 դպրոցի սաների և ուսուցչական կազմի ուժերով զինվորների համար հավաքված նվերների արկղերը , շատ է տպավորվել և որոշել է , շշեր հավաքել, հանձնելով , մայրիկին վարսավիրանոցում օգնելով , ավլելով ,փոշիներ հավաքելով գումար աշխատել։Երեխան հավաքել է$200 ու ուղարկել է Արցախ, Մարտակերտ դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանին,որ այդ գումարով առաջին օգնության դեղամիջոցներ ձեռք բերվեն զինվորների համար։ Մելսիդաս էլ ինձ դիմեց , քանի-որ ապրիլից փորձ ունեյի : Դիմեցի ընկերներիս ՝ Դավիթին ու Աննային , որ արագ արձագանքեցին ու արդյունքում ունեցանք 32 բժշկական տոպրակ։ Հանձնեցինք զինվորներին, որ բաժանեն հենակետերով։ Անասելի լավ զգացողություն է, որ աշխարհի մի անկյունում նման հայուհի է ապրում ու նման ոգով ձևավորվում որպես անձ!
Սոնա ջան , բալաս , ապրես դու, հպարտ ենք քեզնով ու շնորհակալ ենք ծնողներիդ , նման փայլուն դաստիարակություն տալու համար։
"Фото"Фото"Фото"Фото"Фото
Շուշան Պետրոսյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *