""

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան գոհ չէ անգլիական ակումբում իր կարգավիճակից և մտածում է իր ապագայի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է «L՛Equipe»-ը, ֆրանսիացու հարաբերությունները թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ այնքան էլ հարթ չեն:

""Պորտուգալացի մասնագետը կիսապաշտպանին փոխարինել է «Տոտենհեմի» և «Նյուքասլի» հետ խաղերում, իսկ «Հադերսֆիլդի» հետ խաղում փոխարինման է մտցրել:

Աղբյուրի փոխանցմամբ, Պոգբան իրեն երջանիկ չի զգում «Մանչեսթեր Յունայթեդում» և մտածում է ակումբից հեռանալու մասին: