–Ինձ մի անգամ էլ տար դիտակետ,- ասում եմ կրտսեր սերժանտ Սասուն Հակոբյանին: –Ուզում եմ տեսնել չեզոք գոտին:
Գետնատնակում կիսախավար է: Մութը տրամադրում է զրույցի, բայց ես մտածում եմ,որ եթե մի անգամ էլ միասին քայլենք խրամատով, տեսնենք չեզոք գոտին, ավելի հեշտկլինի խոսելը սեփական ցավի, տագնապի, կարոտի, սիրո ու երջանկության մասին:
–Չէ՛,- ասում է Սասունը վճռական,- դու, ավելի լավ է, արի–տես, թե ինչ են ուտումդիրքապահները:
Եվ բացում է «զինվորական համազգեստով» սառնարան հիշեցնող երկաթյապահարանը: Ներսում լիքը ուտելիք է
–Սա մսի պահածո է, սա՝ բանջարեղենի, սա թթվասեր է, որի կալորիականությունը…
Ես չեմ լսում, թե որքան է դիրքապահին տրվող թթվասերի կալորիականությունը, իմ միտքը սեւեռվել է դիտակետիփոքրիկ ճեղքից երեւացող տեսարանի վրա, որը կոչվում է չեզոք գոտի: Գլխիս մեջ ինչ–որ բան տենդագին տրոփում է:
Պապիս պապը` Պողոսը, սիրած աղջկան առել է ձիու գավակին, վարգել է չեզոք գոտով, շրջանցել է Արարատ լեռը ու10 րոպեում հասել է Ագրի քաղաքում բնակվող հորաքրոջ տուն…սունի աչքերը կլորանում են զարմանքից:
–Պապիդ պապը հենց չեզոք գոտո՞վ է անցել Ագրի գնալու համար:Ես գլխով եմ անում:
–Բայց հազիվ թե 10 րոպեում Արարատից հասած լինի Ագրի:
Սասունն արդեն չի կարողանում զսպել ծիծաղը:
Եթե փորձենք մեր կյանքը տեղավորել մի քանի բառերի մեջ, դու ինչ բառեր կընտրեիր,- հարցը միանգամից է ծնվումգլխիս մեջ:
Սասունը սկզբից սեւեռուն նայում է դեմքիս, հետո հայացքը հառում է իմ առջեւ դրված թղթերին:
–Դու ի՞նչ բառեր կընտրեիր,- կրկնում է իմ տված հարցը երկար լռելուց հետո:
Հիմա արդեն միասին ենք լռում: Միասին ենք որոնում մեր կյանքի գլխավոր բառերը: …Առաջինը Սասունն էպատասխանում` Հայրենիք: Պատերազմ: Սխալ: Հաղթանակ: Ցավ: Սեր, Երջանկություն: Ես այս բառերը շարում եմթղթին: Զրահաբաճկոնիս հետ մի կողմ եմ դնում միասին խրամուղիով քայլելու, դիտակետից չեզոք գոտինուսումնասիրելու միտքը եւ սպասում եմ, որ այս բառերը կենդանանան, լցվեն իմաստներով, ապրումներով, հույզերով:
Հայրենիք
Հայրենիքը երեք մեծ թթենի է` սեւ, թթվաշ թթերով: Հայրենիքը գինու մառան է, որտեղ նաեւ տանձ ու սերկեւիլ էինքպահում: Հայրենիքը խակ թթի համ ունի, տանձի ու սերկեւիլի անմահական բույր: Հայրենիքը մի թաքուն–մեկուսիանկյուն է մառանում, որտեղ փոքրիկ տղան, օտար աչքից հեռու, լաց էր լինում օրերով, որովհետեւ իրենց դասարանիԼիդիային ծնողները տարել էին Գերմանիա: Հայրենիքը ելակի համով պաղպաղակ է: Ես արդեն հասուն տղամարդ եմ,բայց ամեն անգամ պաղպաղակ ուտելիս որոնում եմ այդ համը:
Պատերազմ
Արարատն իմ ծննդավայրն է: Ես այստեղ եմ մեծացել: Պատերազմի տարիներին  կրակոցների ձայնը սովորական էրդարձել: Ես 4-5  տարեկան էի այդ ժամանակ ու մտածում էի, որ մերոնք կռվում են Մասիսը ազատագրելու համար:Երբ հայրս ասաց, որ մենք հաղթեցինք պատերազմում, ինձ թվաց՝ Մասիսը ավելի մոտեցավ մեզ: Այդ զգացողությունըինձ չի լքում մինչ օրս: Իսկ պատերազմը իմ հիշողության մեջ մնաց թեւը վիրավոր հորս պատկերով: …Մի օր տանըհանկարծակի իրարանցում սկսվեց: Բոլորն ասում էին` Սամվելին խփել են: Սամվելը վիրավոր է: Սամվելի թեւը…Ինձ թվում էր` հորս էլ չեմ տեսնի, բայց հայրս հոսպիտալից տուն եկավ բինտով փաթաթված թեւը կրծքին սեղմած:Պատերազմ բառը լսելիս իմ մտապատկերում բացվում է մի սպիտակ անսահմանություն, ուր ամեն ինչ վիրավոր է ուվիրակապված: Ես մինչ այսօր անբացատրելի տագնապ եմ զգում սպիտակ գույնից:
Սխալ
Իմ «հեղինակությունը» ավագ եղբայրս էր` Ջանիկը: Ինձ թվում էր` նա երբեք չի սխալվում: Եղբայրս չէր սիրում սխալնու սխալվողներին: Սխալ բառը նրա բերանից հնչում էր դատավճռի նման: Սխալին կարող  էր հաջորդել ծեծը:

Իմ փոքրացած շալվարը մայրս տվել էր մեր հարեւանի տղային: Մի օր այդ տղան ինձ նեղացրեց, ու ես հետ ուզեցիշալվարս: Երբ Ջանիկը ահարկու տեսքով ասաց` սխալ ես արել, ես փախա տնից: Երեկոյան ծեծ կերա: Բայց այսանգամ հայրս ծեծեց երկար–բարակ բացատրելուց հետո: Ես այդ դասը երբեք չեմ մոռանա: Հորս բառերը`տղամարդկային արժանապատվության, ազնվության, հանդուրժողականության ու էլի շատ բաների մասին: Մտածումեմ` եթե իմ մանկության տարիներին այդքան հաճախ չհնչեր սխալ բառը, գուցե ստիպված լինեի ավելի մեծ տարիքումլսելու այն:
Հաղթանակ
Երբ զինվորական ավտոբուսը հասավ Մեխակավան, ինձ թվաց՝ դուրս եկանք ժամանակի ու տարածությանտիրույթից: Զինվորական համազգեստից ինչ–որ տարօրինակ հոտ էր գալիս, որից ուղեղս քամվում էր: Բորշի առաջինգդալից սիրտս սկսեց խառնել (երեւի լարվածությունից էր), ու հերիք չի՝ զինվորական մահճակալը չոր էր ու ճռճռան,կողքիս տղան ամբողջ գիշեր բարձր խռռացրեց ու ինչ ասես դուրս չտվեց քնի մեջ: Սա իմ զինվորական ծառայությանառաջին օրն էր: Լացը գնդվել ու մնացել էր կոկորդիս օրերով: Իսկ երբ առաջին անգամ դիրքեր բարձրացանք, վախիցսիրտս քառատրոփ էր խփում: Թվում էր` ուր որ է՝ ադրբեջանցի հետախույզը դուրս կթռչի խրամատից: Մտածում էի`գոնե գերի չընկնեմ: Բայց երազանք էլ ունեի: Աչքերս փակում ու պատկերացնում էի, թե ոնց եմ գերի վերցրելհակառակորդի հետախույզին:
Ոչ մի հետախույզ էլ չբռնեցի: Փոխարենը` սառնասրտորեն սպանեցի խրամատ մտած 5 մետրանոց ահռելի օձին:Սարսափելի տեսարան էր: Երեւի աղվես կամ շուն էր կերել, փորը տեղ–տեղ ուռած էր ու դժվար էր շարժվում: Թուրքիհետախույզից էլ վախենալու էր, բայց ես` 18 տարեկան զինվոր, ինձ չկորցրի, գնդացիրը պահեցի վրան ու սկսեցիկրակել: Ո՞վ կմտածեր, որ ես մի օր զեկուցագիր կգրեմ, որ զորակոչվեմ բանակ՝ որպես պայմանագրային զինծառայողու սահման պահեմ: Ու բանակային առաջին օրս հիշելիս կծիծաղեմ իմ թուլության վրա:
Ցավ
Ղուկասը թթենու ճյուղերից շղթա ու խաչ էր պատրաստել, գցել վիզը: Շատ սիրուն էր: Ասի` տուր ինձ: Ասաց` չէ, սաինձ համար եմ պատրաստել, իմ անունով: Քեզ համար էլ կպատրաստեմ: Ասի` դիրքեր եմ բարձրանում: Կզոհվեմ,խղճիդ դարդ կմնա: Ասաց` չես զոհվի, մի քիչ համբերի, քոնն էլ պատրաստ կլինի: Երբ պիտի դիրքերից իջնեի,Ղուկասը եկավ փոխարինելու ինձ: Խաչը վզին էր: Նոր էինք մտել գետնատնակ, մեկ էլ զանգեցին, թե` Ղուկասին խփելեն: Արագ հասա դիրքեր, դեռ գիտակցությունը տեղն էր: Գրկեցի: Վերջին ճիգով շղթան խաչով պոկեց վզից ու մեկնեցինձ: Հոսպիտալ հասնելու ճանապարհին մահացավ: Ղուկասն  իմ ամենալավ բանակային ընկերն էր: Եթե չլիներ այդդեպքը, գուցե ես իմ կյանքը չկապեի բանակի հետ: Այդ շղթան ու խաչը Ղուկասի բաժին սահմանն է, Ղուկասիօրհնանքը, Ղուկասի չապրած կյանքը, որ իմ տան ու իմ հոգու ամենանվիրական անկյունում է պահվում:
Սեր
Իմ ամենամեծ սերը կինս է: Արմինեի հետ դպրոցական տարիներից ընկերություն ենք արել: Կնոջս մայրը դեմ էր մերամուսնությանը, որովհետեւ ես, ինչպես ինքն էր ասում, «ընտանիքի տղայի» համբավ չունեի` շատ ինքնուրույն էի ուանհնազանդ: Մի օր զանգեցի Արմինեին ու ասացի` կես ժամ ժամանակ ունես, որոշիր` կամ գալիս ես ինձ հետ, կամէլ` չենք հանդիպում: Բնականաբար, եկավ: Ես այն ժամանակ շատ երիտասարդ էի: Բայց հիմա մտածում եմ, որ եթե70 տարեկան էլ դառնամ, նույն ընտրությունը կանեմ: Արմինեն կնոջ կատարելատիպ է ինձ համար` իր անսահմաննվիրվածությամբ, թուլություններս ներելու պատրաստակամությամբ, մորս հանդեպ սիրով, իմ տղամարդկայինարժանապատվությունը բարձր պահելու առաքինությամբ: Նա ինձ երկու երեխա է պարգեւել ու ամուր, խաղաղընտանիք:
Երջանկություն
Քեզ սիրող ու հասկացող կին, առողջ ու խելացի երեխաներ, սիրած աշխատանք, ընտանիքիդ հոգսերը հոգալուհնարավորություն, սեփական հայրենիքում ապրելու բարեբախտություն: Ես ունեմ այս ամենը, որ միասին կոչվում է երջանկություն:
Գետնատնակի առաստաղը ցածր է, լուսամուտը` փոքր, իսկ պատերը լույսի գույն ունեն: Թվում է` օդը լցված էբառերով, խակ թթի թթվաշությամբ, տանձի ու սերկեւիլի բույրով: Ինչ–որ միտք է թրթռում գլխիս մեջ… դանդաղ, բայցհամառորեն ուզում է ձեւ առնել:
Երբ մենք դիրքերում ենք, մեր սերերը, կարոտները, ցավերը, մեր սխալներն ու հաղթանակները մեզ հետ ժամապահեն հայրենիքի սահմանին,- ես փորձում եմ վերծանել գլխիս մեջ պտտվող շփոթը, ու բառերը ճիգով են ծնվում:
–Որովհետեւ նրանք են քո երկիրը հայրենիք դարձնում:
–Նրանք թշնամուն պարզված քո զենքերն են:
–Կամ էլ հայրենիքը պաշտպանող քո վահանը:
…Մի պահ ինձ թվում է` այն, ինչ խոսում ենք, կիսաբաց դռնից հոսում է դուրս, սահում է խրամատով, դիտակետիճեղքից լցվում է չեզոք գոտի: Ու չեզոք գոտին այլեւս չեզոք չէ, որովհետեւ այնտեղ օդը կապարի ամրություն ունի,հողը` սիրո ուժ, ու հավատի աստղեր են վառվում գիշերվա երկնքում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ   Հայ Զինվոր