Ստեփանակերտի օրվա տոնական տրամադրությունը չի շրջանցել նաև մարզական ոլորտը: Դեռ ավելին` միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում՝ լրագրողների միջև ֆուտբոլի միջազգային մրցաշարով: Մարզական միջոցառմանը մասնակցում էին 5 թիմ՝ Հայաստանից, Ջավախքից, Ռուսաստանից, Ուկրաինայից, իսկ մեր հանրապետությունից ֆուտբոլային հանդիպմանը մասնակցեց Արցախի հանրային հեռուստառադիոընկերության թիմը: Բավականին հետաքրքիր ու համառ պայքար ծավալվեց, որի ընթացքում Արցախի թիմն իր խաղով լավագույնն էր: Մեկ ոչ-ոքի և 3 հաղթանակ նվաճելով` մեր հավաքականը դարձավ առաջին մրցանակի տերը: Մարզական միջոցառմանը հետևում էին նաև նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք և հյուրեր:

 

 

Праздничное настроение ко Дню Степанакерта не обошло также спортивную сферу. Более того, меропрятия стартовали сегодня на стадионе имени Степана Шаумяна международным турниром по мини-футболу среди журналистов. В спортивных состязаниях приняли участие 5 команд из Армении, Джавахка, России, Украины, а нашу республику на футбольной встрече представила команда Арцахской общественной телерадиокомпании. Развернулась достаточно интересная и упорная борьба, по итогам которой арцахская команда стала лучшей в своей игре. С одной ничьей и тремя победами наша сборная завоевала первое призовое место. За спортивной встречей проследили также Президент Бако Саакян, предводитель Арцахской епархии архиеписком Паргев Мартиросян, должностные лица, гости.