Արցախյան պատերազմի բովով անցած զինվորականն այսօր էլ անառիկ է պահում երկրի սահմանը

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՄԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ՝ ԳՆԴԱՊԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ:
Պատիվ ունեմ ընթերցողին ներկայացնելու սահմանապահ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Կարեն Շահմուրադի Գրիգորյանին, ով անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ է կատարում հրամանատարական իր պարտականությունները: Հրամանատար, ով ազնիվ ու պարկեշտ վարքուբարքով, իր փորձով եւ գիտելիքով մեծապես նպաստում է պաշտպանական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը:
Գնդապետ Կարեն Գրիգորյանն Արցախյան պատերազմում թրծված զինվորական է, իսկ ապրիլյան պատերազմում մեծ պատասխանատվություն ստանձնած՝ որպես հրամանատար, ակտիվ մարտագործողություններ վարեց արեւելյան ուղղություններից մեկում:
Լինելով սահմանապահ զորամասերից մեկի հրամանատար, գերազանց տիրապետում է զորքերի ծառայության ողջ համակարգը՝ բոլոր նրբություններով եւ մանրուքներով:
Գնդապետ Կարեն Գրիգորյանն Արցախյան պատերազմում թրծված զինվորական է, իսկ ապրիլյան պատերազմում մեծ պատասխանատվություն ստանձնած՝ որպես հրամանատար, ակտիվ մարտագործողություններ վարեց արեւելյան ուղղություններից մեկում:
Լինելով սահմանապահ զորամասերից մեկի հրամանատար, գերազանց տիրապետում է զորքերի ծառայության ողջ համակարգը՝ բոլոր նրբություններով եւ մանրուքներով: Հրամանատար, ով սպայի հետ սպա է, զինվորի հետ՝ զինվոր:
Գնդապետ Կարեն Գրիգորյանի հրամանատարությամբ զորամասը 2016 թվականին գրավել է ԶՈւ լավագույն զորամաս 3-րդ տեղը:
1990թ. գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանը: Սակայն, Արցախյան պատերազմի պատճառով, ուսումը կիսատ է թողել եւ տեղափոխվել հայրենի գյուղ: Սկզբնական շրջանում նա անդամագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատում, այնուհետեւ՝ Մարտունու գումարտակում:
Կարեն Շահմուրադի Գրիգորյանը ծնվել է 1973թ. հունիսի 14-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում:
Մասնակցել է ազգային ազատագրական պայքարին: Լեգենդար հրամանատար, ՀՀ եւ Արցախի հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի հրամանատարությամբ եւ նրա հետ միասին մասնակցել է մի շարք մարտագործողությունների. մասնակցել է Արցախի բոլոր շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:
Առաջին անգամ վիրավորվել է Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի՝ այժմ Վարնկաթաղ, գյուղի մոտակայքում:
1994-ից սկսած զբաղեցրել է սպայական տարբեր պաշտոններ՝ դասակի հրամանատարից սկսած մինչեւ զորամասի հրամանատար:
2014-2015թթ. եղել է Հադրութի զորամասի հրամանատար:
-Պարոն գնդապետ, անհերքելի փաստ է, որ Ձեր հրամանատարությամբ զորամասը լավագույն զորամասերի շարքում է գտնվում, իսկ Դուք ճանաչված եք՝ որպես երկու պատերազմ տեսած փորձառու զինվորական:Հետեւապես, ուզում ենք Ձեր հետ զրույցը սկսել ամենահրատապ եւ քննարկված թեմայից՝ Ապրիլյան պատերազմից, եւ այդ օրերին զորամասի մասնակցությունից:
Գնդապետ Կարեն Գրիգորյանը 2015-ից առայսօր ԱՀ ՊԲ N զորամասի հրամանատարն է:
Պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, նաեւ ՀՀ եւ ԼՂՀ պետական եւ գերատեսչական մի շարք մեդալներով եւ պատվոգրերով:
-Ինչպես գիտենք, ապրիլի 1-լույս 2-ի գիշերը հակառակորդը լայնամասշտաբ ռազմագործողություն է ծավալել՝ սկզբից դիրքերի, այնուհետեւ բնակավայրերի ուղղությամբ: Ելնելով առաջնագծի իրավիճակից , իսկույն տեղափոխվեցինք մեր դիրքերի ձախթեւային հատված, քանի որ այդ ուղղությամբ ավելի լարված էր եւ հակառակորդն անընդհատ հրետակորում էր մարտական դիրքերը: Առաջադրանք ստացա, ես իմ հերթին եւս հանձնարարություն տվեցի. բոլոր ստորաբաժանումներն իսկույն զբաղեցրին իրենց մարտակարգերը: Տեսնելով հակառակորդի ակտիվությունը մեր հրետանին տարբեր ուղղություններով հակահարված տվեց հակառակորդին: Մեր զինուժի շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց՝ կորուստներ կրելով, բարեբախտաբար, զորամասը ոչ մի կորուստ չունեցավ: Սակայն թշնամին չլռեց եւ ապրիլի 4-ին մոտավոր ժամը 18:00-ին կրկին փորձեց ծավալուն հարձակման անցնել, բայց նրան չհաջողվեց, քանի որ, մեր կողմից հայտնաբերվել էր նախօրոք ընտրված հարձակման ուղղությամբ նրանց շարասյունը եւ իրականացվել կրակային խոցում, որի հետեւանքով հակառակորդը ստիպված հետ է նահանջել: Բայց այդքանով չի բավարարվել, նույն օրը՝ գիշերը, կրկին հայտնաբերել ենք հակառակորդի մեկ այլ շարասյուն, որը նույնպես պատրաստվում էր հարձակման, եւ իրականացրել ենք կրակային խոցում, արդեն համատեղ, այսինքն՝ տարբեր զորամասերի հետ միասին: Նշեմ, որ հակառակորդը, մեծ կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Ամուսնացած է, ունի 3 երեխա՝ 1 տղա եւ 2 աղջիկ:
Օրերս հանդիպեցինք գնդապետ Կարեն Գրիգորյանին եւ զրուցեցինք նրա հետ:
— Հիրավի, հրետանային ստորաբաժանումները մեծ դեր են խաղացել ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ: Ինչպես ասում են՝ հրետանին պատերազմի Աստվածն է:
— Միանշանակ: Ապրիլի 1-5-ը Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում գերազանց գործեցին բոլոր զորամիավորումները, այդ թվում՝ հայ հրետանավորները, տանկիստները և հակատանկային զորքերը։ Հրետանային ստորաբաժանումներն ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ գործել են հստակ, եւ յուրաքանչյուրն իր խնդիրը կայացրել է գերազանց, որը գնահատվել է արժանվույն. մի շարք զինծառայողներ Հանրապետության Նախագահի կողմից պարգեւատրվել են պետական մեդալներով եւ թանկարժեք նվերներով:
Հրետանու կողմից ժամանակին հայտնաբերվել են թշնամու կրակակետերը եւ ոչնչացվել, բացի դրանից՝ նաեւ նրանց կողմից օգնության եկեղ ուժին:
-Ապրիլյան այդ օրերին, իհարկե ամուր էր նաեւ թիկունքը: Սակայն ուզում ենք, մի քանի խոսքով ասեիք զինապարտների ներգրավվածության մասին:
— Պետք է նշեմ, որ զինապարտները եւս իրենց օգնությունը ցուցաբերեցին գերազանց: Նրանցից շատերն Արցախյան պատերազմի ազատամարտիկներ էին, եւ իրենց կամքով էին նետվել առաջնագիծ ու կանգնել զինվորի կողքին: Հակառակորդն ակտիվ է եղել մինչեւ նույն ՝ 2016-ի մայիս ամսվա վերջը, իսկ զինապարտները եւս այդքան ժամանակ մնացել են զինվորի կողքին: Ճիշտ է, մենք ունենք մարտունակ բանակ, քաջ զինվոր, սակայն նրանց ներկայությունը եւս պետք էր, չնայած, որ նրանք զարմանում էին զինվորի հզոր մարտավարությամբ:
-Պարոն գնդապետ, Դուք՝ որպես ազատամարտիկ եւ ՊԲ N զորամասի հրամանատար, ինչպիսի գնահատական կտաք այսօրվա զինվորին:
— Այսօր եւս լինելով զինվորական , իհարկե, կասկած չունեի, որ զինվորը կկարողանա պաշտպանել հայրենիքը: 90-ականներին ես եւս նրանց տարիքին եմ եղել, եւ իմ առջեւ դրված ոչ մի խնդրից հետ չեմ կանգնել:
Որպես հրամանատարի ասեմ, որ աշխարհի ոչ մի պետության զինվոր չունի մեր բանակի զինվորի խիզախությունը: Եթե մի քիչ երկարանար պատերազմը, համոզված եմ, որ հակառակորդը մեր զինվորի կողմից ավելի մեծ պատիժ կստանար: Այսինքն զինվորը պատրաստ է, աչալուրջ եւ զգոն է ցանկացած պահի հետ մղել հակառակորդի հատուկ ջոկատայիններին՝ կորուստներ պատճառելով:
-Թե ապրիլյան մարտագործողությունների ժամանակ, թե՛ դրանից հետո սպառազինության լայնածավալ համալրում ենք ունեցել. որը մեզ հնարավորություն է տալիս նկատելու անհրաժեշտ շարժերը, ուղղությունները, կուտակումները: Բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում էին հրետանային կրակակետերի, դիտակետերի ամրաշինական աշխատանքները: Միջոցներ են ձեռնարկվել, եւ կարճ ժամկետում բացերը վերացվել են: Ամրապնդվել են հրետանային ստորաբաժանումների համար նախատեսված ամրաշինական կառույցները: Կրակային ցանկացած միջոցի համար ստեղծվել, կահավորվել են թե՛ կրակային, թե՛ պահեստային, թե՛ խուսավարման տեղամասեր: Մեր պաշտպանությունը հիմա բազմաշերտ է: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք մեր կենսունակության աստիճանը: Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը:
Իմ հրամանատարությամբ զորամասում բոլոր ստորաբաժանումներից յուրաքանչյուրն իր խնդիրը կատարում է մեծ նվիրվածությամբ: Բոլորի մեջ, ցանկացած պահի, տեսնում եմ սեր դեպի հայրենիքը, իսկ ավելի ակնհայտ է դառնում մարտական պարապմունքների ժամանակ. յուրաքանչյուր հրամանատար, հիշելով ապրիլյան ռազմագործողությունները, անձնակազմին ուսուցանում է ավելի ճիշտ ու պրակտիկորեն:
-Այսօր զինվորն ամուր կանգնած է սահմանին, եւ հերթապահություն է անում մարտական դիրքերում: Կխնդրեինք խոսել մարտական դիրքերից, որտեղ հերթապահության է զորամասի զինվորը. Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ աշխատանքներ կատարվեցին, որոնց պակասն զգացվում էր, եւ որոնց առկայության դեպքում, այժմ շատ բան է փոխվել:
Մեր զինվորներն ընկճված չեն: Ամենօրյա ուշադրությանս կենտրոնում եմ պահում կարգապահական կանոնները՝ թե՛ սպաներին, թե՛ զինվորներին վերաբերող, հետեւում եմ զինվորների սննդակարգին ՝ թե՛ մաքրության , թե՛ որակի տեսակետից:
Այսօր մենք կարողանում ենք ուսումնասիրել եւ տեղեկանալ մեզ անհրաժեշտ ինֆորմացիայի մասին, որն իր մեջ ներառում է ռազմավարական խորություններ: Համալրվել է կրակային գերճշգրիտ եւ գերհզոր հրթիրներով, որոնք հեշտացրել են մեր աշխատանքը, ինչու չէ նաեւ բազմապատկել մասշտաբային խնդիրներ լուծելու հնարավորությունները: Ունենք ժամանակակից զենքեր, որոնք հնարավորություն են ընձեռում խոցելու հակառակորդի տեխնիկաները մի քանի անգամ ավելի մեծ խորությունում:
Դիրքերում դիտարկման համակարգերը կատարելագործվել են, կատարվել են նաեւ ինժեներական բավականին աշխատանքներ, որոնք դեռեւս շարունակվում են:

-Ինչպիսի՞ն է զինվորի եւ սպայի փոխհարաբերությունները՝ ծառայության ընթացքում: Ինչպե՞ս է բարոյահոգեբանական մթնոլորտը:

— Բարոյահոգեբանական մթնոլորտը նորմալ է. սպա-զինվոր փոխհարաբերությունը պահանջված մակարդակի է: Զորամասում ես եւս անհատական զրույց եմ վարում զինվորների հետ: Այստեղ շոշափելի աշխատանք են կատարում նաեւ տարբեր ստորաբաժանումների հրամանատարները:
Զորամասում 2016 թվականից վերանորոգման աշխատանքներ են կատարվում, եւ շինարարությունը մինչեւ այսօր շարունակվում է: Պահի դրությամբ խճապատման եւ ասֆալտապատման աշխատանքներն են իրականացվում, վերանորոգվում է ջեռուցման համակարգը, մոտ ժամանակներս լրիվությամբ լուծվելու է մշտական ջրի հարցը, որպեսզի զինվորի համար հարմարավետ լինի:
Օգտվելով առիթից, ուզում եմ բոլոր զինծառայողներին, նաեւ իմ մարտական ընկերնեին, ընդհանրապես հայ ազգին շնորհավորել ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձի առիթով, եւ Հայոց բանակին մաղթել հաղթանակ, հայ ժողովրդին՝ միասնական կամք եւ տոկունություն, իսկ Արցախ աշխարհին՝ խաղաղություն:
-Ի՞նչ կցանկանայիք ասել:
— Առաջին հերթին Հայոց բանակին մաղթում եմ հաջողություն, անվտանգ ծառայություն եւ հաղթանակներ:

-Պարոն գնդապետ, շնորհակալություն Ձեզ հարցազրույցի համար:

Հարցազրույցը վարեց Մարտակերտի շրջանի վարչակազմի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը: