25 տարի առաջ ճիշտ այս օրը, երբ անցնում էինք Սարսանդի ջրամբարի մոտից…

""25 տարի առաջ ճիշտ այս օրը, երբ անցնում էինք Սարսանդի ջրամբարի մոտից, մի քիչ հանգստանալու համար մի վայր ընտրեցինք՝ գեղեցիկ տեսարան էր…Ճանապարհի եզրին կանգ առանք, հոգնած, կեղտոտ ու փոշոտված էինք, մի պատառ հաց էինք ուտում, Կարոն /Սպիտակ Արջը/ մեզանից հեռացավ, ապա մի 15-20 րոպե հետո վերադարձավ, լվացվել էր ու մաքուր էր…Մեզ ցույց տվեց այն վայրը, որտեղ երազում էր պատերազմից հետո տուն կառուցել, ճանապարհի մոտ ու…ավելացրեց. «Տղերք, նոր մտա ջուրը և լողացա, ուխտ արեցի Սարսանդի հետ՝ այստեղ եմ ապրելու ազատագրված մեր հողում…Ի՞նչ իմանայինք, որ 5 օր էր մնացել՝ հերոսը դեպ հավերժություն էր գնալու, անմահանալու էր մեր հիշողության դաշտում…Ահա՛ այդ պահը հավերժացած, բոլորս փոշոտ ու կեղտոտ, իսկ Կարոն՝ մաքուր…

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *